Չեզարե Լոմբրոզո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չեզարե Լոմբրոզո
C Lombroso.jpg
Ծնվել էնոյեմբերի 6, 1835(1835-11-06)[1][2][3]
Վերոնա, Ավստրիական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 19, 1909(1909-10-19)[1][2][3] (73 տարեկանում)
Թուրին, Իտալիա
ԳերեզմանMonumental Cemetery of Turin
ՔաղաքացիությունFlag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունբժիշկ, գրող, քրեագետ, հոգեբույժ և ակնարկագիր
Հաստատություն(ներ)Պավիայի համալսարան և Թուրինի համալսարան
Գործունեության ոլորտքրեաբանություն և հոգեբուժություն
Ալմա մատերԹուրինի համալսարան և Պավիայի համալսարան
Տիրապետում է լեզուներինիտալերեն[1]
Հայտնի աշակերտներԿամիլո Գոլջի
Երեխա(ներ)Պաոլա Լոմբրոսո Կարարա
Ստորագրություն
Signature of Cesare Lombroso.jpg
Cesare Lombroso Վիքիպահեստում

Չեզարե Լոմբրոզո (իտալ.՝ Cesare Lombroso, նոյեմբերի 6, 1835(1835-11-06)[1][2][3], Վերոնա, Ավստրիական կայսրություն - հոկտեմբերի 19, 1909(1909-10-19)[1][2][3], Թուրին, Իտալիա), իտալացի դատական հոգեբույժ, դասախոս[4] և մարդաբան, քրեական իրավունքի մարդաբանական դպրոցի հիմնադիր։ Պավիայի (1862 թվականից) և Թուրինի (1896 թվականից) համալսարանների պրոֆեսոր։ Հանցագործությունը համարել է բնական երևույթ, հիմնադրել է «բնածին (ի ծնե) հանցագործների» տեսությունն ու «բնածին հանցագործներին» բնութագրող համակարգը, ըստ որի հանցագործ ոչ թե դառնում են, այլ ծնվում[5]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոմբրոզոն ծնվել է 1835նոյեմբերի 6-ին Վերոնայում հարուստ հրեաների ընտանիքում։ Նա Պադովայի, Վիեննայի և Փարիզի համալսարաններում սովորել է գրականություն, Լեզվաբանություն և հնագիտություն, բայց հետո մտափոխվել է ու 1859 թվականին դարձել է ռազմական վիրաբույժ։ 1866 թվականին նա Պավիայում նշանակվել է դասախոս, իսկ ավելի ուշ՝ 1871 թվականին գլխավորել է Պեզարոյի հոգեբուժարանը։ Լոմբրոզոն 1876 թվականին դարձել է Թուրինի համալսարանի դատաբժշկության և հասարակական հիգիենայի պրոֆեսոր: Նույն թվականին նա գրել է իր առավել կարևոր և ազդեցիկ աշխատանքը՝ «L’Uomo delinquente» («Հանցագործ մարդ»), որը թարգմանվել է եվրոպական տարբեր լեզուներով։

1862 թվականինց նա եղել է Պավիայի համալսարանի պրոֆեսոր, իսկ 1896 թվականից Թուրինի համալսարանի հոգեբուժարանի պրոֆեսոր։ 1906 թվականից նույն համալսարանում եղել է քրեական մարդաբանության պրոֆեսոր[6]։

Մահացել է Թուրինում 1909 թվականին։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. «Ломброзо Чезаре»։ www.historymed.ru։ Վերցված է 2019-08-03 
  5. Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 4, Երևան, 1978
  6. «Чезаре Ломброзо»։ Персоналии (ռուսերեն)։ psihoanalitik.net։ Վերցված է 2015-02-07