Նորարարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուշադրություն․ հոդվածը կամ հոդվածի բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարան-ից և կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից
Նորարարության գրաֆիկ ըստ քաղաքների

Նորարարություն, ստեղծագործական գործունեությունում նորի դրսևորումը, մարդու ստեղծագործական ունակությունների արտահայտությունը աշխատանքում։ Սոցիալիզմը մեծ հնարավորություններ է ստեղծում համատարած նորարարության, մարդու ստեղծագործական ունակությունների և տաղանդի դրսևորման համար։ «Աշխատավորների կողմից այն բանի զգացումը, որ իրենք աշխատում են ոչ թե շահագործողների, այլ իրենց համար, իրենց հասարակության համար, ծնում է աշխատանքային խանդավառություն, նորարարություն, ստեղծագործական նախաձեռնություն, մասսայական սոցիալիստական մրցություն» ։ Աշխատանքային նորարարություն աշխատանքի արտադրողականության բարձրացման, գիտատեխնիկական առաջընթացի արագացման անսպառ աղբյուր է։ Այն սոցիալիստական մրցության, հատկապես նրա բարձրագույն ձևի՝ աշխատանքի նկատմամբ կոմունիստական վերաբերմունքի համար շարժման աղբյուրներից է, խթանում է աշխատավորների կուլտուր-տեխնիկական մակարդակի աճը, որակավորման բարձրացումը։ Նորարարություն կարևոր է գիտության և արտադրության կապի ամրապնդման գործում, ենթադրում է տեսական և գործնական գիտելիքների ստեղծագործական զարգացում։ Նորարարության տվյալներով մշակվում են տեսական նոր գիտելիքներ, զարգացման նոր մակարդակի են հասցվում գիտությունը, տեխնիկան, արտադրությունը։ ԽՍՀՄ-ում նորարարության ծագումն ու զարգացումը սերտորեն առնչվել են հարվածայնության,, ստախանովյան շարժման հետ։ Նորարարության շնորհիվ լայն թափ է հաղորդվել ձեռնարկությունների տեխնիկական վերազինմանը։ Հայրենական պատերազմի տարիներին նորարարական շարժումը խթանող ուժ էր հայրենիքի պաշտպանության, թշնամուն ջախջախելու համար երկրի ներքին ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու գործում։ Արդի ժամանակաշրջանում նորարարությունը ծավալվում է գիտատեխնիկական հեղափոխության պայմաններում, որը վերափոխում է նաև աշխատողին, նրան դարձնում արտադրողստեղծագործող։ Աշխատավորների ստեղծագործական նախաձեռնությունը շարունակ ծնում է նորարարության կազմակերպման և զարգացման նոր ձևեր, ձեռնարկություններում ստեղծվում են նորարարների խորհուրդներ, կոնստրուկտորական և գիտատեխնիկական հասարակական բյուրոներ, ստեղծագործական կոմպլեքս բրիգադներ ևն։ Նորարարական շարժման ծավալման գործում մեծ աշխատանք է տանում գյուտարարների և ռացիոնալիզատորների համամիութենական ընկերությունը։ Շատ նորարար-բանվորներ, ինժեներատեխնիկական աշխատողների հետ, մասնակցում են գիտատեխնիկական ընկերությունների գործունեությանը։ Նորարարության ծավալման գործում լուրջ ներդրումներ ունեն տնտեսական մարմինները, արհմիութենական և կոմերիտական կազմակերպությունները։ Վճռական նշանակություն ունի ԽՄԿԿ կազմակերպական և գաղափարական աշխատանքը, որը ժողովրդին մշտապես մղում է ակտիվ ստեղծագործական աշխատանքի, նպաստում ստեղծագործական մթնոլորտի բարձրացմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 379 CC-BY-SA-icon-80x15.png