Ընդունակություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ընդունակություններ, անհատական հոգեբանական առանձնահատկություններ և գործունեության ներհոգեկան պայմաններ, որոնցով մարդիկ տարբերվում են միմյանցից։ Ընդունակությունների բարձրագույն դրսևորումներն են տաղանդը և հանճարեղությունը։

Անձի ընդունակությունների խումբը կազմում է նրա ենթակառուցվածքներից մեկը։ Ընդունակություն այնպիսի առանձնահատկություն է, որը հնարավոր է դարձնում որոշակի գործունեության հաջող կատարումը։ Ընդունակությունը չի հանգեցնում գիտելիքների ու հմտությունների, բայց բացատրում է դրանց ձեռք բերման դինամիկան (արագությունը, ծավալը, հեշտությամբ մտապահելը և այլն)։

Որոշ տարրական հոգեկան ընդունակություններ (կամ գործառույթներ) պայմանավորված են ժառանգականությամբ (օրինակ՝ զգայարանների զգայունակությունը, տարածության մեջ կողմնորոշվելը, գործողությունների ռիթմը, տեմպը և այլն)[1] ։

Տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ընդհանուր, որով պայմանավորված են խոսելու, տարրական շարժողական հմտություններ ձեռք բերելու, տարրական խնդիրներ լուծելու, դիտելու, մտապահելու հնարավորությունները և այլն)
  • արտակարգ
  • դրսևորվող
  • կազմակերպչական
  • պոտենցիալ
  • մանկավարժական և ստեղծագործական
  • մտավոր և հատուկ
  • մաթեմատիկական
  • կառուցվածքային և տեխնիկական
  • երաժշտական
  • գեղարվեստական
  • արվեստի և գրաֆիկական
  • ֆիզիկական

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Ա. Նալչաջյան, Հոգեբանական բառարան, Երևան, «Լույս», 1984, էջ 71
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 106