Հոգեբանական գնահատում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հոգեբանական գնահատում, սահմանված է որպես անհատի վարքի, անձնավորության, ճանաչողական հնարավորությունների և մի քանի այլ կողմերի գնահատման ձևը[1]։ Ժամանակակից շատ գնահատումների նպատակն է պարզել, թե ինչ է կատարվում մարդու հոգեբանական կյանքում, որ կարող է կանխել նրանց ավելի տեղին կամ համակարգված գործելու կամ զգալու հնարավորությունը։ Այն ֆիզիկական հետազոտության մտավոր համարժեքն է։

Ֆորմալ և ոչ ֆորմալ գնահատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆորմալ հոգեբանական գնահատումը բաղկացած է ստանդարտացված թեստերից ու խիստ կազմակերպված, հոգեթերապևտի կողմից անցկացվող հարցազրույցներից, մինչդեռ ոչ ֆորմալ գնահատումը լրիվ այլ կերպ է անցկացվում։ Ոչ ֆորմալ գնահատման դեպքում եզրակացությունները տրվում են չհամակարգված, ազատ ընթացքով հարցազրույցների կամ հատեզոտությունների հիման վրա, որոնք թույլ են տալիս և՛ այցելուին, և՛ հոգեթերապևտին վերահսկել ընթացքը։ Այս մեթոդներից երկուսն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները։ Մեծապես չհամակարգված հարցազրույցը և ոչ ֆորմալ հետազոտությունները ապահովում են այցելուի հիմնական գանգատները, որոնք էական են ու անհրաժեշտ։ Մյուս կողմից պոտենցյալ դեպքի ժամանակ հոգեթերապևտը կարող է անտեսել գերծողության որոշ հատվածներ կամ ուղղակի չնկատել դրանք[2]։ Կամ նրանք կարող են չափազանց շատ հիմնվել տրվող դժգոհությունների վրա։ Մեծապես համակարգված հարցազրույցը, չնայած շատ ճշգրիտ է, դրա ժամանակ կարող է հոգեթերապևտը սխալվել կենտրոնանալով կոնկրետ հարցի կոնկրետ պատասխանի վրա՝ հաշվի չառնելով, որ արձագանքը կարող է վերաբերել իր կյանքի գործունեության ավելի լայն մասշտաբներին։ Նրանք կարող է սխալ եզրակացնեն, թե ինչպես են իրար համապատասխանում այցելուի պատասխանները։

Շատ օժանդակ ձևեր կան կապված հարցազրույցի պրոցեսի հետ, որ մեղմացնում են այն։ Ավելի ստանդարտացված գնահատման ձևերիրի օգտավետությունը շատ ավելի է, ինչպես ճնշումները, թեստերը և այլն։ Առաջին հերթին նրանք չափում են միաժամանակ մեծ քանակությամբ հատկանիշներ։ Դրանց մեջ մտնում են անձնավորության, ճանաչողական և նեյրոֆիզիոլոգիական հատկանիշներ։ Երկրորդ, այս թեստերը մատուցում են փորձառականորեն հաշված ինֆորմացիա։ Սրա ակնհայտ օգտավետությունը այն է, որ ի տարբերություն չհամակարգված կամ համակարգված հարցազրույցների, կարելի է ճշգրտորեն չափել այցելուի հատկանիշները։ Երրորդ, բոլոր այս թեստերը ունեն ստանդարտ ձևեր արդյունքների գնահատման ու կառավարման[2]։ Յուրաքանչյուր այցելուի մատուցվում է ստանդարտ խթան, որ հանդիսանում է ելակետը, որ կարող է որոշել նրա հատկանիշները։ Այս տիպի թեստերը կանխում են կողմնակալությունը և գործընթացի արդյունքները, որոնք կարող են այցելուի համար վնասակար լինել և առաջ բերել իրավական կամ էթիկետային տարաձայնություններ։ Չորրորդ, թեստերը նորմացված են։ Սա նշանակում է, որ այցելուները գնահատվում են ոչ միայն հիմնվելով «նորմալ» անձնավորության հետ համեմատությամբ, այլ նաև թե ինչպես են նրանք մյուս այցելուներից տարբերվում, ովքեր գուցե նույն հոգեբանական խնդիրներն ունեն։ Նորմացված թեստերը թույլ են տալիս հոգեթերապևտին ավելի անհատական գնահատական տալ այցելուի համար։ Հինգերորդը, ստանդարտացված թեստերը, որ մենք հիմնականում այսօր օգտագործում ենք և՛ վավեր են, և՛ վստահելի[2]։ Մենք գիտենք՝ որոշակի գնահատականները ինչ են նշանակում, որքան վստահելի են դրանք, և ինչպես են արդյունքները ազդում այցելուի վրա։

Հոգեթերապևտների մեծամասնությունը համաձայն է, որ թեստերի չափավոր ճնշումը այցելուներին օգնելու ամենաարդյունավետ միջոցն է։ Հոգեթերապևտները չպետք է լինեն կույր հավատի զոհը ցանկացած մեթոդի դեպքում[3]։ Թեստերի չափավոր ճնշումները թույլ էն տալիս, որ այնտեղ լինի ֆորմալ թեստային գործընթացների խառնուրդ, որ առիթ է ընձեռում հոգեթերապևտին սկսելու գնահատումը, մինչդեռ նույն այցելուի հետ ոչ ֆորմալ, չհամակարգված հարցազրույցների անցկացումը կարող է օգնել հոգեթերապևտին վերծանել ավելի անհատականացված եզրակացության գալու համար և արտաքինից բարդ ու ծավալուն թվացող բաները, միայն տվյալ անհատականությանը բնորոշ դեպքը կամ խնդիրը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Framingham, J. (2011). What is Psychological Assessment?. Psych Central. Retrieved on November 11, 2013, from http://psychcentral.com/lib/what-is-psychological-assessment/0005890
  2. 2,0 2,1 2,2 Meyer, G., Finn, S., & Eyde, L. (2001). Psychological testing and psychological assessment. American Psychologist, 56(2), 128-165.
  3. 3,0 3,1 Fernandez-Ballesteros, R. (2003). Encyclopedia of psychological assessment. (Vol. 1, pp. 173-175). London: Sage Publications.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Anastasi Anne, Urbina Susana (1997)։ Psychological Testing (Seventh ed.)։ Upper Saddle River (NJ): Prentice Hall։ ISBN 978-0-02-303085-7։ lay summary (28 July 2010) 
  • Goldstein Gerald, Beers Susan, eds. (2004)։ Comprehensive Handbook of Psychological Assessment: Volume I: Intellectual and Neurological Assessment։ Hoboken (NJ): John Wiley & Sons։ ISBN 978-0-471-41611-1։ lay summary (23 November 2010) 
  • Gregory Robert J. (2011)։ Psychological Testing: History, Principles, and Applications (Sixth ed.)։ Boston: Allyn & Bacon։ ISBN 978-0-205-78214-7։ lay summary (7 November 2010) 
  • Groth-Marnat Gary (2009)։ Handbook of Psychological Assessment (Fifth ed.)։ Hoboken (NJ): Wiley։ ISBN 978-0-470-08358-1։ lay summary (11 September 2010) 
  • Hogan Thomas P., Brooke Cannon (2007)։ Psychological Testing: A Practical Introduction (Second ed.)։ Hoboken (NJ): John Wiley & Sons։ ISBN 978-0-471-73807-7։ lay summary (21 November 2010)