Նիլս Ստենսեն
Նիլս Ստենսեն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 11, 1638[1][2][3][4][5] Կոպենհագեն, Դանիա[1] |
Մահացել է | դեկտեմբերի 5, 1686[1][2][3][5] (48 տարեկանում) Շվերին, Grand Duchy of Mecklenburg-Schwerin[1] |
Գերեզման | Սան Լորենցո տաճար |
Բնակության վայր(եր) | Կոպենհագեն |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | Դանիացիներ |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | անատոմ, հնէաբան, հոգևորական, բժիշկ, երկրաբան, կաթոլիկ քահանա և բյուրեղագիր |
Գործունեության ոլորտ | անատոմիա |
Պաշտոն(ներ) | Apostolic Vicariate of Northern Germany?, կաթոլիկ եպիսկոպոս, titular bishop? և մոտ. auxiliary bishop? |
Անդամակցություն | Ակադեմիա դելա Կրուսկա |
Ալմա մատեր | Կոպենհագենի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն[2] |
Nicolaus Steno Վիքիպահեստում |
Նիլս Ստենսեն (ինչպես և Նիկոլայ Ստենոն կամ Նիկոլաս Ստենո, դան․՝ Niels Stensen, անգլ.՝ Nicolas Steno, լատ.՝ Nicolaus Stenonis, իտալ.՝ Niccolò Stenone, հունվարի 11, 1638[1][2][3][4][5], Կոպենհագեն, Դանիա[1] - դեկտեմբերի 5, 1686[1][2][3][5], Շվերին, Grand Duchy of Mecklenburg-Schwerin[1]), դանիացի մարդաբան և երկրաբան: Կաթոլիկական եպիսկոպոս, 1988 թվականին Կաթոլիկական եկեղեցու կողմից դասվել է երանելիների շարքը[6]:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ երիտասարդությունից զբաղվել է բժշկությամբ և Թոմաս Բարտոլինի ուշադրությունը հրավիրել է իր վրա: 1663 թվականին ստանալով դոկտորի կոչում, նա նախաձեռնում է գիտական նպատակով արտասահմանյան ճանապարհորդությաուն և այցելում Հոլանդիա, Գերմանիա և Փարիզ: Այդ ժամանակ նա դեռ լիովին տարված էր գիտական աշխատանքով: Հետո այցելում է Ավստրիա, Հունգարիա, երկար տարիներ ապրում է Պադույում, որտեղ էլ սկսում է հետաքրքրվել կրոնական հարցերով: Շուտով նա ստանում է Ֆերդինանդո II Մեդիչի Տոսկանի Մեծ հերցոգի առաջին բժշկի կոչումը և Կոզիմո III Մեդիչչին նրան է վստահում իր որդու դաստիարակությունը: 1669 թվականին նա կաթոլիկություն է ընդունում և երկու տարի անց ստանում է Կոպենհագենում անատոմիայի ամբիոնը: Սակայն կաթոլիկ գաղափարների պրոպագանդան առաջացնում է Ստենսենի հայրենիքում դժգոհություններ և նա ստիպված հեռանում է Իտալիա: Այդ ժամանակվանից գիտական աշխատանքները նրա կողմից վերջնականապես դադարեցվեցին: 1675 թվականի ապրիլի 13-ին նա հոգևորական է ձեռնադրվում, 1677 թվականի սեպտեմբերի 19-ին՝ եպիսկոպոս, ընդ որում գլխավոր կոնսեկրատորը Գրեգորիո Բարբարիգոն էր, ով ավելի ուշ դասվեց սրբերի շարքը: Տիտոպոլիսի եպիսկոպ կոչումով նա դարձավ տիտուլյար եպիսկոպոս: Ծառայեց որպես հյուսիսային միսսիաների ապոստոլական փոխերեց, հետագայում Մյունստերի թեմում եպիսկոպոս-օգնական[7]:
Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստենսենի հիմնական ձեռքբերումներից մեկը մկանների դերի բացահայտումն է: Նա ասել է, որ դա օրգանների միջի տարածությունը լցնող հասարակ նյութ չէ, և ինչպես կարծում էին շատերը XVII դարում ոչ շոշափելիք օրգաններ չեն, այլ շարժման համար անհրաժեշտ օրգաններ: Ստենսենը ասել է, որ մկանները կրճատման ժամանակ իրենք իրենց փոքրանում են: Ինչպես նաև նրան է պատկանում ստենոնի անունը կրող հարականջային թքագեղձի արտատար ծորանի հայտնագործության մի մասը:
Ներդրումը մոլորակագիտության և երկրաբանության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
1667 թվականին Ստենսենը հրատարակեց 1666 թվականին Լիվորնո քաղաքից ոչ հեռու որսված խոշոր շնաձկան գլխի հետազոտության արդյունքները: Նա մեծ նմանություն էր հայտնաբերել շնաձկան ատամների և ժայռային հանքատեսակների մեջ հաճախ գտնված որոշակի քարքարոտ գոյացությունների միջև,որոնց անվանում էին «glossopetrae»[8]։ Որոշ անտիկ հեղինակներ, մասնավորապես Պլինեիում Ավագը իր Բնական պատմություն աշխատանքի մեջ, ենթադրում էին, որ այդ քարերը ընկել են երկնքից կամ Լուսնից: Ուրիշները կարծում էին, որ այդ տեսակի քարերը ձևավորվում են լեռնային հանքատեսակներում բնական ճանապարհով: Ֆաբիո Կոլոննան (Fabio Colonna), սակայն, իր «De glossopetris dissertatio» (1616) աշխատանքում համոզիչ կերպով արդեն ցույց տվեց, որ դրանք շնաձկան ատամներ են[9]։ Ստենսենը ուշադրություն է դարձրել glossopetrae բաղադրության և շնաձկան ատմների բաղադրության տարբերությանը, և հայտարարել է, որ հանածո ատամների բաղադրությունը կարող է փոխվել առանց նրանց ձևի փոփոխության: Շնաձկան ատամների մասին աշխատանքները նրան բերեցին այն հարցին, թե ինչպես կարող է որևէ պինդ մարմին հայտնաբերվել մեկ այլ պինդ մարմնի մեջ՝ օրինակ ժայռի մեջ: Նրա հետաքրքրությունների շրաջանակի մոեջ էին մտնում ոչ միայն քարացած հնածո իրերը, այլև հանքատեսակները, հանքերակները (երկրաբանություն) և այլն: 1669 թվականին նա իր հետազոտության արդյունքները հրապարակեց «Կանխավ շարադրված դիսերտացիա բնական կերպով պնդի միջի պնդի մասին» (լատ.՝ «De solido intra solidum naturaliter contento dissertationis prodromus»): Նիլսը առաջինը չէր, որը ենթադրեց, որ քարացած հնածո իրերը հանդիսանում են կենդանի օրգանիզմների մնացորդներ, նրա ժամանակակիցներ Ռոբերտ Հուկը և Ջոն Ռեյը նրա հետ համակարծիք էին:
1669 թվականին «Dissertationis prodromus..»-ում Նիլսը նկարագրել է ստրատիգրաֆիայի մի քանի սկզբունք՝[10]
- Երկրաբանական մարմինների առաջացման հաջորդորդականության սկզբունք (Ստենոնի սկզբունք)՝
- Շերտերի հորիզոնականության առաջնայնության սկզբունք՝
- Սուպերպոզիցիայի սկզբունք՝
1772 թվականին այս սկզբունքները Ժան Բատիստ Լուի Ռոմե-դե-Լիլը ընդհանրացրեց:
Բյուրեղագիտության զարգացման մեջ նշանակալից դեր ունի մեկ սկզբունք ևս, հայտնի է ինչպես «Ստենսոնի օրենք» կամ «անկյունների հաստատունության օրենք», որը վկայում է, որ համապատասխան բյուրեղների սահմանների միջև անկյունները նույնն է միևնույն պայմաններում (ճնշում և ջերմաստիճան) նույն հանքանյութի նմուշների համար[11]։
Հիմնական աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Observationes anatomiсае» (1662).
- «Observationum anatomicarum de musculis et glandulis specimen» (1664).
- «Elementorum myologiae specimen seu musculorum d escriptio geometrica» (1667).
- «De solido intra solidum naturaliter contento dissertationis prodromus» (1669).
- Թարգմանություն՝ Նիլս Ստենոն Պնդի մասին, որը բնականորեն պարունակվում է պնդի մեջ Թարգ. Г. А. Стратановского. - М.: Изд-во АН СССР, 1957. - 151 с.
- «Discours sur l’anatomie du cerveau» (1669):
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի հունվարի11-ին Google-ը ի պատիվ Ստենսենի իր լոգոտիպը ժամանակավորապես փոխեց (Doodle):[12]
Լոգոտիպը ներկայացնում էր երկրաբանական հորիզոնական շերտերի առաջնայնության սկզբունքը և սուպերպոզիցիայի սկզբունքը:[13]
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
1970 թվականին Միջազգային աստղագիտական միությունը Նիլս Ստենենի անունով կոչեց Ստենո խառնարանը, որ գտնվում է Լուսնի հակառակ երեսի վրա:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118617737 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
- ↑ 4,0 4,1 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Brockhaus Enzyklopädie
- ↑ BEATIFICATIONS BY POPE JOHN PAUL II
- ↑ Bishop Bl. Niels Stensen
- ↑ Glossopetrae and the Birth of Paleontology (անգլ.)
- ↑ Breve storia della paleontologia (իտալ.)
- ↑ Steno’s principles of stratigraphy (անգլ.)
- ↑ Закон постоянства углов кристаллов
- ↑ NICOLAS STENO GOOGLE DOODLE: Logo digs deep to celebrate Danish ‘father of geology’ Michael Cavna, The Washington Post "To salute Nicolas Steno, Google has dug up an especially beautiful «Doodle.»… " (անգլ.)
- ↑ NICOLAS STENO GOOGLE DOODLE. "The strata illustrate Steno’s "principle of original horizonality, " … And the fossils in the lower stratified rock help illustrate Steno’s "law of sup erposition, " "
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Шафрановский И. И. Николай Стенон (Нильс Стенсен) - кристаллограф, геолог, палеонтолог, анатом (1638-1686) / Академия наук СССР. — Л.: Наука. Ленингр. отд-ние, 1972. — 180, [4] с. — (Научно-биографическая серия). — 6000 экз. (обл.)
- Оноприенко В. И. Научные открытия живут в веках. Заметки о драматической судьбе Николая Стенона // Вестник РАН. - 2007. - Т. 77. - № 12. - С. 1127-1133.
- {{ВТ-ЭСБЕ|Датский язык и литература
|