Ապրիորի
Ապրիորի լատիներենից՝ a priori, (ա պրիո՛րի) «հառաջագույնից» «ի հառաջագույնե», նախքան փորձը, նախփորձական, մինչփորձական[1]։ Ապրիորի արտահայտությունը տրամաբանության կամ իմացության տեսության հասկացություն է, որը բնութագրում է փորձով չհիմնավորված կամ փորձին նախորդող գիտելիք, նախօրոք մինչև փորձի արդյունքները կամ վերլուծությունը արված եզրակացություն (լատիներեն а + priori՝ նախորդ, բառացի նախորդից)։ Մաթեմատիկայում և լոգիկայում՝ կիրառվում է մի հասկացություն բնորոշելու համար, որը հայտնի է դարձել կամ հայտարարվել է մինչև ապացուցվելը։ Փիլիսոփայության մեջ կիրառվում է որևէ հասկացության նկատմամբ, որը կարելի է իմանալ առանց էմպիրիկ փորձի։ Առօրյա խոսակցականում ասում են մի բանի մասին, ինչը պատահում է կամ հայտնի է դառնում մինչև իրադարձության կատարվելը։
Ապրիորի հիմնավորման հակադրությունը ապոստերիորի հիմնավորումն է Ժամանակակից փիլիսոփայության մեջ երկուսն էլ համարվում են դիսկրեպտիվ իմացության տեսակներ։ Ապրիոր հիմնավորումը ապոստերիորի հիմնավորման նման նույնպես բնականաբար արվում է որոշակի փորձի հիման վրա, սակայն այդ փորձը կախված է տվյալ պարագայում առկա իմացության մակարդակից, մարդու համոզմունքներից կամ ունեցած հավատքի հիմնավորումներց։ Ապրիորի փաստարկը այնպիսի փաստարկ է, որի ճշմարիտությունը ակնհայտ է մարդու համար առանց ֆիզիկական աշխարհը հետազոտելու։ Այսինքն դրա ճշմարիտության մեջ համոզվելու համար կարիք չկա գիտությամբ զբաղվել։ Այս փիլիսեփայական եզրը կարևոր նշանակություն է ձեռք բերել իմացության տեսության և լոգիկայի մեջ շնորհիվ Իմանուիլ Կանտի։ Ապրիորի գիտելիքի գաղափարը կապված է մտածողության ակտիվության ներքին աղբյուրի հասկացության հետ։ Այն տեսությունը, որը ճանաչում է ապրիորի գիտելիքը կոչվում է ապրիորիզմ։ Դիալեկտիկան և մատերիալիզմն ժխտում են ամեն մի ապրիորի գիտելիք[2]։
Ոչ փիլիսոփայական ենթատեքստում արտահայտությունը կարող է հոմանիշ լինել «նախնական» («նախօրոք»); «մինչփորձնական», «անհիմնավոր», «անապացույց», «ենթադրյալ», «ի սկզբանե» արտահայտություններին։
Անտիկ և միջնադարյան փիլիսոփայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Փիլիսոփայության մեջ ապրիորի գիտելիք հասկացության առավել վաղ օգտագործումը վերագրվում է Պլատոնին, որի «Մենոն» դիալոգի մեջ հիշատակավում է «հիշողության տեսություն» գաղափարը (380 մ.թ.ա.)։ Ըստ այդ տեսության այն գիտելիքները, որոնք ժամանակակից բնորոշմամաբ կարելի է անվանել ապրիորի գիտելիքներ ներքուստ հատկորոշ են մարդկային մտածողությանը և ըստ էության փոխանցվում են ժառանգաբար։
Հենց ապրիորի եզրի հայտնվելը կապված է Արիստոտելի փիլիսոփայության հետ։ Նա առաջինն է առաջարկել ապացույց, որը բխում է նախորդից և ապացույց, որը բխում է հաջորդից տարբերակումները։
Հետագայում այդ տարբերակումը հետազոտել են Սեվերին Բոէցիուսը, միջնադարյա արաբ փիլիսոփաները (Իբն Ռուշդ, Իբն Սինա)։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փիլիսոփայական բառարան Մ.Մ. Ռոզենտալի Խմբագրությամբ 1975 Երևան Հայաստան հրատարակչություն
- Кант И. Критика чистого разума. // Сочинения в 6-ти т. - Т. 3. - М., 1964. - (կան ավելի նոր հրատարակություններ)
- Кант И. Пролегомены ко всякой будущей метафизике, могущей появиться как наука // Сочинения в 6-ти т. - Т. 4. Ч. I. - М.։ Мысль, 1965. - С. 67-209.
- Кант И. Критика способности суждения // Сочинения в 6-ти т. - Т. 5. - М.։ Мысль, 1966. - С. 161 - 529.
- Гуссерль Э. Ֆենոմենոլոգիա՝ հոդված Բրիտանական հանրագիտարանից // Логос (ամսագիր). - 1991. - № 1. - С. 12-21.
- Лейбниц Г. В. Монадология / Пер. Е. Н. Боброва // Сочинения։ В 4-х т. - Т. 1. - М.։ Мысль, 1982. - С. 413 - 429
- Лоренц, Конрад Кантовская доктрина априори в свете современной биологии // Человек (ամսագիր). - 1997. - № 5.
- Фуко М. 5. Историческое априори и архив // Фуко М. Археология знания։ Пер. с фр. / Общ. ред. Б. Левченко. - Киев։ Ника-Центр, 1996. - С. 127 - 134.
- Baehr, Jason. (2006). "A Priori and A Posteriori," Internet Encyclopedia of Philosophy.
- Boghossian, Paul. (1997). "Analyticity Reconsidered," Nous, vol. 30, no. 3, pp. 360–391.
- Boghossian, P. & Peacocke, C., eds. (2000). New Essays on the A Priori, Oxford։ Oxford University Press.
- Descartes, René. (1641). "Meditations on First Philosophy". In Cottingham, et al. (eds.), The Philosophical Writings of Descartes, Cambridge University Press, 1984.
- Fodor, Jerry. (1998). Concepts: Where Cognitive Science Went Wrong, New York։ Oxford University Press.
- Fodor, Jerry. (2004). "Water's water everywhere", London Review of Books, Vol. 26, No. 20, dated 21 October 2004.
- Greenberg, Robert. "Kant's Theory of A Priori Knowledge Արխիվացված 2006-09-01 Wayback Machine", Penn State Press, 2001 ISBN 0-271-02083-0
- Heisenberg, Werner. (1958). "Physics and Philosophy: The Revolution in Modern Science", pp. 76–92. New York։ Harper & Row.
- Hume, David. (1777). An Enquiry concerning Human Understanding Արխիվացված 2008-10-07 Wayback Machine, Nidditch, P. N. (ed.), 3rd. ed., Oxford։ Clarendon Press, 1975.
- Jenkins, C. S. (2008). A Priori Knowledge: Debates and Developments Արխիվացված 2013-01-05 archive.today, in Philosophy Compass 3.
- Kant, Immanuel. (1781). Critique of Pure Reason, trans. N.K. Smith (London։ Macmillan, 1929). Online text
- Kant, Immanuel. (1783). Prolegomena to any Future Metaphysics, Paul Carus (trans.). Online text Արխիվացված 2000-08-31 Wayback Machine
- Kripke, Saul. (1972). "Naming and Necessity", in Semantics of Natural Language, edited by D. Davidson and G. Harman, Boston։ Reidel. (Reprinted in 1980 as Naming and Necessity, Cambridge, MA։ Harvard University Press.)
- Leibniz, Gottfried. (1714). Monadology, in Philosophical Essays, edited and translated by Roger Ariew and Daniel Garber, Indianapolis։ Hackett, 1989.
- Locke, John. (1689). An Essay Concerning Human Understanding Արխիվացված 2006-08-29 Wayback Machine, Prometheus Books.
- Stephen Palmquist. (1987). "Knowledge and Experience - An Examination of the Four Reflective 'Perspectives' in Kant's Critical Philosophy", Kant-Studien 78։2, pp. 170–200; revised and reprinted as Chapter IV in Kant's System of Perspectives։ An architectonic interpretation of the Critical philosophy. University Press of America, 1993.
- Plato. (380 B.C.). Meno, in Plato: Complete Works, Cooper, J. M. (ed.), Indianapolis։ Hackett, 1997.
- Sommers, Tamler։ "The buck stops—where? Living without ultimate responsibility" (The Believer, March 2003).
- Quine, W. V. O. (1951). "Two Dogmas of Empiricism", The Philosophical Review, Vol. 60, pp. 20–43. (Reprinted in Quine's From a Logical Point of View, Harvard University Press, 1953.)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ագնոստիցիզմ
- Ապրիորի լեզու
- Ապրիորի տեղեկություն
- Ապրիորի հավանականություն
- Ապրիորի բաշխում
- Դեդուկտիվ հիմնավորում
- Ինդուկտիվ հիմնավորում
- Անալիթիկ-սինթետիկ տարբերակում
- Լյուդվիգ Վիտգենշտայն
- Դուալիզմ
- Կատեգորիա (փիլիսեփայություն)
- Լատիներեն արտահայտությունների ցանկ
- Քլարենս Լյուիս
- Մեգանյա Ռամոս
- Յոհան Գոթլիբ Ֆիխտե
- Շելինգ, Ֆրիդրիխ Վիլհելմ Յոզեֆ ֆոն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- "A Priori and A Posteriori" - հոդված գրված Ջեյսոն Բեյրի կողմից Internet Encyclopedia of Philosophy համացանցային փիլիսոփայական հանրագիտարանում.
- A priori / a posteriori - առցանց փիլիսոփայական բառարանում
- "Rationalism vs. Empiricism" - հոդված գրված Պիտեր Մարկիի կողմից Stanford Encyclopedia of Philosophy/ Սթենֆորդի փիլիսոփայության հանրագիտարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 517)։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապրիորի» հոդվածին։ |
|