Վերածննդի դարաշրջանի փիլիսոփայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
"Աթենքի դպրոցը" Ռաֆայել
Վերածնունդ
Մշակույթը

Ճարտարապետություն
Կերպարվեստ
Գրականություն
Երաժշտություն
Իմաստասիրություն
Պար
Փիլիսոփայություն

Երկրները

Անգլիա
Գերմանիա
Իսպանիա
Իտալիա
Լեհաստան
Նիդերլանդներ
Հայաստան
Հյուսիսային Եվրոպա
Ֆրանսիա

Վերածննդի դարաշրջանի փիլիսոփայություն, 15-16-րդ դարերի եվրոպական փիլիսոփայության ուղղություն։ Բնութագրվում է պաշտոնական կաթոլիկ կրոնը չընդունելով և մարդու անձի նկատմամբ հետաքրքրությամբ։ Հումանիստական շարժման մեջ այդ հետաքրքրությունը արտահայտվեց դասական հումանիզմի գաղափարներում և նպաստեց ճշմարտության գործնական չափանիշի (փորձ+օգուտ) հաստատմանը, որը ընկած է ժամանակակից բնական գիտությունների մեթոդաբանության հիմքում։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերածննդի փիլիսոփայությունն ունի մարդակենտրոն բնույթ։ Վերածննդի դարաշրջանում անհատը ձեռք է բերում ավելի շատ ինքնուրույնություն, նա ավելի հաճախ ներկայացնում է ոչ թե այս կամ այն միությունը, այլ ինքն իրեն։ Այստեղից ի հայտ է գալիս մարդու ինքնագիտակցության նոր ձև և նրա նոր հասարակական դիրքը՝ հպարտությունը և ինքնահաստատումը, սեփական ուժի և տաղանդի գիտակցումը դառնում են մարդու տարբերիչ հատկանիշները։ Վերածննդի դարաշրջանի անհատը հակված է վերագրել իր բոլոր արժանիքներն ինքն իրեն։ Բազմակողմանիություն՝ սա է վերածննդի մարդու կատարելատիպը (իդեալը)։ Մարդը դառնում է սեփական անձի արարիչը։ Արդյունքում մարդն իր փրկության համար արդեն չունի աստվածային օրհնության կարիք։ Մարդն իրեն սեփական կյանքի ու ճակատագրի արարիչ գիտակցելու հետ մեկտեղ դառնում է նաև բնության անժխտելի տիրակալ։

Վերածննդի շրջանում հսկայական նշանակություն է ձեռք բերում մշակույթը, և, որպես արդյունք, ի հայտ է գալիս մարդ արարչի պաշտամունքը։ Ստեղծագործական գործունեությունը ձեռք է բերում իր բնույթով ծիսական (սուրբ) բնույթ։

Մարդակենտրոնության (անտրոպոցենտրիզմի) հետ է կապված վերածննդի համար բնորոշ գեղեցիկի պաշտամունքը։ Վերածննդի դարաշրջանում, ինչպես երբեք նախկինում, աճեց առանձին անհատի արժեքը։ Այս դարաշրջանում ամենից վեր դասվում է յուրաքանչյուր անհատի ինքնատիպությունը և յուրահատկությունը։

Վերածննդի դարաշրջանում փիլիսոփայությունը կրկին անդրադառնում է բնությանը։ Բնափիլիսոփայության նկատմամբ հետաքրքրությունը ուժեղանում է 15-րդ դարի վերջերին, 16-րդ դարի սկզբներին այնքանով, որքանով վերանայվում է միջնադարյան վերաբերմունքը բնությանը՝ որպես կախյալ դաշտի։ Բնության ընկալման մեջ այնպես, ինչպես մարդու մեկնաբանությունում, վերածննդի փիլիսոփայությունը ունի իր առանձնահատկությունը՝ բնությունը մեկնաբանվում է պանթեիստական (բնապաշտական) մոտեցմամբ։ Քրիստոնեական Աստվածն այստեղ կարծես միաձուլվում է բնությանը, իսկ վերջինս դրանով իսկ աստվածանում է։

Վերածննդի բնափիլիսոփաները, օրինակ՝ նշանավոր գերմանացի բժիշկ, ալքիմիկոս և աստղագետ Պարացելսը կիրառում էր բնության մոգական-ալքիմիական ընկալումը, որն արտահայտվում էր գաղտնի ուժերի միջոցով բնությունը կառավարելու ձգտումով, ինչը հատուկ էր 15-16-րդ դարերին։ Բնափիլիսոփաները ձգտում էին վերացնել արարման գաղափարը. համաշխարհային ոգին ներկայացվում էր որպես բնությանը հատուկ կենսական ուժ, որի շնորհիվ բնությունը ձեռք է բերում ինքնուրույնություն և այլևս չի ունենում անդրաշխարհային սկզբի կարիք։

Հիմնական ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելիոցենտրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Արևակենտրոն համակարգ

Հելիոցենտրիզմ կամ Արևակենտրոն համակարգ, ուսմունք, ըստ որի Երկիրը և մյուս մոլորակները պտտվում են իրենց առանցքի և Արեգակի շուրջը։ Այն հանդիսանում է աշխարհի ընկալման գեոցենտրիստական համակարգի հակադրությունը։ Առաջացել է անտիկ շրջանում, սակայն լայն տարածում է ստացել վերածննդի դարաշրջանի վերջից։

Հումանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հումանիզմ

Հումանիզմ (լատ.՝ humanitas՝ «մարդկայնություն», humanus՝ «մարդկային», homo՝ «մարդ» բառերից), աշխարհայացք, որի կենտրոնում գտնվում է մարդը՝ որպես բարձրագույն արժեք, գաղափարը։ Որպես փիլիսոփայության ուղղություն առաջացել է Վերածննդի դարաշրջանում։

Հումանիզմը հաստատում է մարդու արժեքը որպես անհատ, նրա ազատության, երջանկության, զարգացման, իր ունակությունների արտահայտման իրավունքը։

Նորպլատոնականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Նեոպլատոնականություն

Նորպլատոնականություն, 3-4-րդ դարերի անտիկ փիլիսոփայության գաղափարախոսական ուղղություն, որը միացնում և համակարգում է Պլատոնի, Արիստոտելի և արևելքի գիտնականների փիլիսոփայության տարրերը։ Նորպլատոնականությունը գիտություն է հիերարխիկ կառուցված աշխարհի մասին, որն առաջացել է իր սահմաններից դուրս գտնվող սկզբնաղբյուրից, գիտություն է դեպի իր աղբյուրը հոգու «վերելքի» մասին, մոգության զարգացում (Աստվածայինի հետ միության գործնական միջոց)։

Պլատոնը, որը Միջնադարում հայտնի էր ընդամենը երկուսուկես երկխոսություններով, հայտնի դարձավ 15-րդ դարում Իտալիայում լատիներենից կատարված բազմաթիվ թարգմանությունների շնորհիվ, որոնց բարձրակետը 1484 թվականին Մարսելո Ֆիչինոյի կողմից Ֆլորենցիայում Պլատոնի աշխատանքների ամբողջական թարգմանությունն էր[1]։

Սեկուլյարիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Սեկուլյարիզմ

Սեկուլյարիզմը գաղափար է, համաձայն որի կառավարությունը և իրավունքի այլ ինստիտուտները պետք է գոյատևեն բոլոր տեսակի կրոններից և կրոնական հավատքներից անկախ։

Ներկայացուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշել Մոնտեն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Միշել դը Մոնտեն

Միշել Էյքեմ դե Մոնտեն, Վերածննդի դարաշրջանի ականավոր փիլիսոփա և գրող, «Փորձեր» գրքի հեղինակ, որտեղ գեղագիտորեն անցկացվում է մարդու հոգեկան անհանգստությունների նուրբ վերլուծություն։ Ուսմունքի ելակետը սկեպտիցիզմն է։ Ի տարբերություն ագնոստիցիզմի՝ Մոնտենի սկեպտիցիզմը չի ժխտում աշխարհի ճանաչողականությունը։ Մոնտենը գտնում էր, որ մարդուն անհրաժեշտ է անընդհատ կատարելագործել իր մտածողությունը բնության օրինաչափությունների ճանաչումով։ Արտահայտում էր բոլոր մարդկանց հավասարության գաղափարը, իդեալականացնում էր մարդկության «բնական վիճակը», ինչը խախտվեց քաղաքակրթության առաջընթացով։ Նա գտնում էր, որ մարդկանց երջանկությունը հնարավոր է միայն սոցիալական անհավասարության և դասերի բացակայության պարագայում։ Նրա բարոյախոսության գլխավոր սկզբունքը այն էր, որ մարդը չպետք է անգործ սպասի իր երջանկությանը, որը կրոնը խոստանում էր երկնքում. նա իրավունք ունի ձգտել երջանկության երկրային կյանքում։

Նիկոլայուս Կուզանեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայուս Կուզանեցի, իրական անունը Նիկոլայուս Կրեբս (1401-1464 թվականներ)։ Կուզանեցի կեղծանունը ստացել է ծննդավայրից՝ Մոզելի գետի վրա գտնվող Կուզա քաղաք։ Աստվածաբան (եղել է կարդինալ Պիուս 2-րդ պապի օրոք), փիլիսոփա, մեծ գիտնական, հատկապես նշանավոր են նրա ուսումնասիրությունները մաթեմատիկայի, աստղագիտության և աշխարհագրության ոլորտներում։ Արտահայտում էր Աստծո միակության և բնության մեջ նրա արտահայտման գաղափարը (տե՛ս պանթեիզմ)։ Առաջարկում էր աշխարհի արևակենտրոն համակարգը, տիեզերքը համարում էր անսահման։ Համարվում է, որ նրա գաղափարները իրենց ազդեցությունն են թողել Ջորդանո Բրունոյի, Նիկոլայ Կոպեռնիկոսի և Գալիլեյի վրա։ Ընդգծում էր մարդու ճանաչողական ուժը («մարդն իր խելքն է»)՝ ստեղծագործական ունակությունները նույնականացնելով աստվածայինի հետ։ Նրա փիլիսոփայության կենտրոնական թեմաներից են կասկածները և հակասությունները։ Նա դատում էր մաթեմատիկական ճանաչողության մեջ հակասության օրենքի օգտագործման սահմանների և բնության ճանաչողության մեջ մաթեմատիկական հասկացությունների օգտագործման հնարավորության մասին։

Ջորդանո Բրունոյի բրոնզե արձանը Հռոմում, հեղինակ՝ Էտտորե Ֆերրարի

Ջորդանո Բրունո[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ջորդանո Բրունո

Ջորդանո Բրունոն (1548-1600 թվականներ) իտալացի փիլիսոփա է, Վերածննդի դարաշրջանի փիլիսոփայության վերջին ներկայացուցիչներից մեկը։ Պանթեիզմի կողմնակից էր, որի համաձայն Աստված նունացվում էր միասնական աշխարհի հետ։ Կոչ էր անում ճանաչել ոչ թե գերբնական Ատծուն, այլ բնությունը, որը հանդիսանում է «Աստված առարկաներում»։ Կիսում էր Նիկոլայուս Կոպերնիկոսի արևակենտրոնության տեսությունը, արտահայտում էր հակասությունների դիալեկտիկ միասնության գաղափարը (անսահմանության մեջ ուղիղը վերածվում է շրջանագծի, ծայրամասը համընկնում է կենտրոնին, նյութը միաձուլվում է ձևին)։

Այլ ներկայացուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. James Hankins, Plato in the Italian Renaissance, 2 vols (Leiden: Brill, 1990, 1991).