Jump to content

Բավարար հիմունքի օրենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բավարար հիմունքի օրենք (լատին․՝ principium rationis sufficientis), ավանդական տրամաբանական մտածողության չորս հիմնական օրենքներից մեկը, սկզբունք, ըստ որի դրույթը ճշմարիտ է համարվում միայն այն դեպքում, եթե այն ունի սկզբունքորեն ձևակերպվելի բավարար հիմունք, սկզբունք, ըստ որի ամեն ինչ պետք է հիմնավորված և պատճառաբանված լինի։ Այսինքն, յուրաքանչյուր դատողություն, բացի աքսիոմներից ու սահմանումներից, ինքնին վերցրած ճշմարիտ է և որից էլ տրամաբանորեն (դեդուկտիվ կերպով) բխում է տվյալ դատողությունը։

Այդպիսով, բավարար հիմունք է այն դրույթը կամ դրույթների ամբողջությունը, որը նախապես ճշմարիտ է և որից տրամաբանորեն բխում է հիմնավորվող դրույթը։ Հիմունքի ճշմարտությունը կամ կարող է ապացուցվել փորձնական ճանապարհով, պրակտիկայում կամ բխեցվել այլ դրույթների ճշմարտացիությունից։

Բավարար հիմունքի օրենքի ժամանակակից ձևակեպումը[1] առաջին անգամ տվել է գերմանացի փիլիսոփա, մաթեմատիկոս, ֆիզիկոս Լայբնիցը[2], թեպետև այն ավելի վաղ էլ ենթադրվում էր տրամաբանության շատ համակարգերում, ինչպես օրինակ, փիլիսոփաներ Անաքսիմանդրոսի[3], Պարմենիդեսի, Արքիմեդի[4], Լևկիպոսի, Պլատոնի և Արիստոտելի, Ցիցերոնի[5], Ավիցենայի[6], Թոմա Աքվինացիի և Սպինոզայի[7] մոտ։

Դրան էր նվիրված Շոպենհաուերի դոկտորական դիսերտացիան «Բավարար հիմունքի չորս տեսակի արմատների մասին» (1813 թ.)[8]։ Իր բնույթով բավարար հիմունքի օրենքը շատ ընդհանուր մեթոդաբանական սկզբունք է։ Լայբնիցն այդ օրենքը դիտել է իբրև՝ գոյի և մտածողության օրենք (չի տարբերակել երևույթի ռեալ պատճառը և մտքի տրամաբանական հիմունքը), և միայն հետագայում այն սկսել է դիտվել որպես սոսկ մտածողության օրենք։ Այդ առումով Բավարար հիմունքի օրենքը, ընդհանուր առմամբ լինելով պատճառականության օրենքի արտացոլում մտածողության մեջ, չի նույնանում նրա հետ։ Դա երևում է թեկուզ նրանից, որ աշխարհում յուրաքանչյուր երևույթ, այդ թվում և յուրաքանչյուր միտք, ունի իր պատճառը, որ միշտ էլ բավարար է, մինչդեռ ոչ ամեն միտք է, որ ունի իր բավարար հիմունքը, ճշմարիտ մտքերն ունեն, իսկ կեղծ մտքերը չունեն այն։ Միաժամանակ պետք է նշել, որ բավարար հիմունքի օրենքը խիստ ընդհանուր բնույթ ունի և ժամանակակից ըմբռնմամբ, խստիվ ասած, չի կարող դիտվել իբրև տրամաբանական հատուկ օրենք, այն բացառապես բովանդակային է և ձևականացման չի ենթարկվում։ Բավարար հիմունքի օրենքը մնում է որպես մտածողության ապացուցականության, հիմնավորվածության ամենաընդհանուր պահանջ (տես նաև Ապացուցում)։

Որոշ փիլիսոփաներ բավարար հիմունքի օրենքը ասոցացնում են «Ոչինչն առաջանում է ոչնչից» (լատին․՝ ex nihilo nihil fit)[9][10]։ Համիլթոնը նույնացնում էր դուրսբերման կանոնը (Modus ponens, պնդում պնդման մեթոդ)[11] բացասման բացասման մեթոդի հետ (լատին․՝ modus tollendo tollens)[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Տես` Théodicée, § 44. Monadologie, §§ 81, 82. —ED."
  2. Կան նաև այլ տեսակետներ. շատ հաճախ մատնանշվում է Անսելմ Քենթրբերցիին, նրա quia Deus nihil sine ratione facit ձեւակերպումը և Աստծո գոյության աստվածաբանական օնթոլոգիական փաստարկը։ Ավելի հստակ կապված է Աստծո գոյության Տիեզերագիտական փաստարկի հետ։ Այս սկզբունքը հանդիպում է նաև Թովմա Աքվինացու և Ուիլյամ Օկկամի մոտ։ Լայբնիցը ձևակերպել է այն, բայց հեղինակը չէ։ Տես` A. O. Lovejoy, The Great Chain of Being «Leibniz and Spinoza» գլուխը
  3. Freeman, Charles (1999). The Greek Achievement: The Foundation of the Western World. Allen Lane. էջ 152. ISBN 0-7139-9224-7.
  4. «Principle of Sufficient Reason».
  5. Hamilton 1860:66
  6. Richardson, Kara (2014 թ․ հունիս). «Avicenna and the Principle of Sufficient Reason». The Review of Metaphysics. 67 (4): 743–768.
  7. Della Rocca, Michael (2008). Spinoza. New York: Routledge. էջեր 8–9. ISBN 0415283302..
  8. ARTHUR SCHOPENHAUER. On the Fourfold Root of the Principle of Sufficient Reason
  9. Alexander R. Pruss (2007) "Ex Nihilo Nihil Fit: Augments new and old for the Principle of Sufficient Reason" in Explication Topic in Contemporary Philosophy Ch. 14
  10. Hamilton attributes this expression to Cicero; Hamilton 1860:66
  11. Stone, Jon R. (1996). Latin for the Illiterati: Exorcizing the Ghosts of a Dead Language. London: Routledge. էջ 60. ISBN 0-415-91775-1.
  12. Bobzien, Susanne (2020). Zalta, Edward N. (ed.). The Stanford Encyclopedia of Philosophy․ 5.4 Stoic Syllogistic (Summer 2020 ed.). Metaphysics Research Lab, Stanford University.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Փիլիսոփայական բառարան Ե., 1975 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 306