Կենդանի ուժ (ֆիզիկա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կենդանի ուժ (լատ.՝ Vis viva, գերմ.՝ lebendige Kraft), կինետիկ էներգիայի պատմական անվանում։ Առաջին անգամ այս հասկացությունը օգտագործել է Լայբնիցը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Լայբնիցը «կենդանի ուժ» անվանումը տվել է մարմնի զանգվածի և արագության քառակուսու արտադրյալին։ Այնուհետև Կորիոլիսը մտցրեց մի շտկում, ըստ որի «կենդանի ուժ» էր կոչվում մարմնի կիսազանգվածի և արագության քառակուսու արտադրյալը[1][2], սակայն նմանատիպ սահմանում տրվել էր նաև Կորիոլիսից առաջ (օրինակ՝ Բեռնուլու հոդվածներում)։ Արդյունքն եղավ այն, որ այս տերմինը ընդունեց ժամանակակից «կինետիկ էներգիայի» հասկացությունը։

1741 թ. Դ. Բեռնուլու տպագրված հոդվածից մի մաս[3], որտեղ օգտագործվում է կենդանի ուժը «½» գործակցով

18-րդ դարի անալիտիկ մեխանիկայում կենդանի ուժը, որը ընդունվում էր հավասար , դիտարկվում էր, որպես օգտակար մաթեմատիկական արտեֆակտ։ Իրավիճակը կտրուկ փոխվեց ինդուստրիալացման հետ, որը կապված էր շոգեմեքենաների լայն գործածության հետ։ Այդ ժամանակ մեծացավ հետաքրքրությունը շարժիչով պայմանավորված մեխանիկական աշխատանքի նկատմամբ։ Հիմք ընդունելով մեխանիկական աշխատանքի և մեծության միջև կապը, Կորիոլիսը որոշեց անվանել կենդանի ուժ հենց այդ մեծությունը[4]։

Կորիոլիսը գրել է[5]. «Եթե առաջ կենդանի ուժ էին կոչում մարմնի զանգվածի և արագության քառակուսու արտադրյալը, ապա դա միայն այն պատճառով էր, որ ուշադրություն չէր դարձվում աշխատանքին»[6].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Льоцци М., История физики («Мир»), М. էջ 94-95 — 464 էջ։
  2. Jammer M., Concepts of Force: A Study in the Foundations of Dynamics (Courier Dover Publication), 1999, էջ 166 — 269 էջ, ISBN 0-486-40689-X։
  3. Bernoulli D. De legibus quibusdam mechanicis… // Commentarii Academiae scientiarum imperialis Petropolitanae.
  4. Coriolis, Du calcul de l'effet des machines, Փարիզ, 1829, էջ 17։
  5. Roche J. J., The Mathematics of Measurement: A Critical History, «Springer», 1998, էջ 159 — 330 էջ, ISBN 978-0-387-91581-4։
  6. Ընդգծված է Կորիոլիսի կողմից

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]