Փոփոխական մեծություն
Փոփոխական, ֆիզիկական կամ վերացական համակարգի ատրիբուտ, որը կարող է փոխել իր թվային արժեքը։ Փոփոխականի հասկացությունը լայնորեն կիրառվում է այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են մաթեմատիկան, բնական գիտությունները, տեխնիկան և ծրագրավորումը։ Փոփոխականների օրինակներ կարող են ծառայել. օդի ջերմաստիճանը, ֆունկցիայի պարամետրը և այլն։ Փոփոխականը բնութագրվում է միայն այն արժեքների բազմությամբ, որոնք նա կարող է ընդունել[1]։ Փոփոխականը նշանակում են այնպիսի սիմվոլով, որն ընդհանուր է նրա արժեքներից յուրաքանչյուրի համար։
Փոփոխականներ ֆիզիկայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիզիկայում փոփոխականը իրական ֆիզիկական պրոցեսի մոդելի որոշակի ատրիբուտ /բնորոշ հատկանիշ / է, որն ընդունում է քանակական արժեքներ, ֆիզիկական մեժություն է։ Արժեքների բազմությունը, որոնք կարող է ընդունել կոնկրետ փոփոխականը, որոշվում է ֆիզիկական դատողություններից։ Ֆիզիկական փոփոխականները միմյանց հետ կապվում են ֆիզիկական օրենքներով, որի արդյունքում ստացվում են տարբեր աստիճանի բարդությամբ մաթեմատիկական մոդելներ։ Փոփոխականները ֆիզիկայում, որպես կանոն, քանակական արժեքներից բացի բնութագրվում են նաև չափողականությամբ։