Անտոնի վան Լևենհուկ
Անտոնի վան Լևենհուկ հոլ.՝ Anton van Leeuwenhoek | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1632[1][2][3][…] Դելֆտ, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4] |
Մահացել է | օգոստոսի 26, 1723[1][2] (90 տարեկան) Դելֆտ, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4] |
Գերեզման | Աուդեկերկ |
Բնակության վայր(եր) | Մարոկկո |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կենսաբան, ֆիզիկոս, instrument maker, վաճառական, մանրէաբան, հաշվապահ, գանձապահ, գեոդեզիստ և wine measurer |
Գործունեության ոլորտ | Մանրադիտում և Մանրէաբանություն |
Պաշտոն(ներ) | chamberkeeper? |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն |
Տիրապետում է լեզուներին | հոլանդերեն[5] |
Ազդվել է | Ռոբերտ Հուկ |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Barbara de Mey? և Cornelia Swalmius? |
Հայր | Philips Antonisz. van Leeuwenhoek?[6][7] |
Մայր | Margaretha Bel van der Berch?[6][7] |
Ստորագրություն![]() | |
![]() |
Անտոնի վան Լևենհուկ (հոլ.՝ Antoni van Leeuwenhoek, հոկտեմբերի 24, 1632[1][2][3][…], Դելֆտ, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4] - օգոստոսի 26, 1723[1][2], Դելֆտ, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4]), հոլանդացի գիտնական, հայտնագործել է կենդանի էակների՝ միկրոօրգանիզմներ և օրգանիզմներ, որոնք մեծ դեր են խաղում բնության մեջ և մարդու կյանքում։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անտոնի վան Լևենհուկն ապրում էր հոլանդական Դելֆտ քաղաքում և պապի ու հոր նման բրդի առևտրով էր զբաղվում։
Ամեն օր, ազատ րոպեներին, Լևենհուկը փակվում էր իր տան ետնասենյակում, ուր ոչ ոք չէր համարձակվում մտնել։ Այնտեղ նա խոշորացնող ապակիներ՝ ոսպնյակներ էր հղկում և նրանց օգնությամբ զննում ջրի կաթիլներ, փայտի կտորներ, բույսերի տերևներ։ Ուռուցիկ ոսպնյակի տակ ջրափոսից վերցրած թափանցիկ, հազիվ կանաչավուն կաթիլը մի ամբողջ աշխարհի էր վերածվում, ուր բնակվում էին բազմաթիվ «մանրագույն գազանիկներ»։
Դրանցից ոմանք դանդաղաշարժ էին, մյուսները ձկնիկների նման այս ու այն կողմ էին նետվում, մի մասը փուչիկի պես կլոր էր, ուրիշները նման էին խցանահանի։
Լևենհուկը մանրազնին նկարագրում էր այն ամենը, ինչ տեսնում էր, և իր նկարագրություններին կցում այս կամ այն «գազանիկի» տեսքը պատկերող նկարներ։
Ողջ Եվրոպային հայտնի գիտնականներն անհամբերությամբ էին սպասում հոլանդացի վաճառականի նամակներին։ Լոնդոնի թագավորական ընկերության (այսպես է կոչվում Անգլիայի գիտությունների ակադեմիան) անդամները, ինքը՝ մեծն Իսահակ Նյուտոնն ու նշանավոր ֆիզիկոս Ռոբերտ Բոյլը ուշադրությամբ հետևում էին Լևենհուկի հաղորդումներին։
Հայտնագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լևենհուկը հայտնագործեց կենդանի էակների՝ միկրոօրգանիզմների, մինչ այդ մարդկանց անհայտ հսկայական աշխարհը, օրգանիզմներ, որոնք մեծ դեր են խաղում բնության մեջ և մարդու կյանքում։ Թեև առաջներում էլ առավել խորաթափանց առանձին մտածողներ ենթադրել էին, թե գոյություն ունեն անզեն աչքով անտեսանելի, վտանգավոր վարակիչ հիվանդություններ հարուցող էակներ, բայց Լևենհուկն առաջինն էր, որ տեսավ մանրէները։
Այդ հիանալի հայտնագործությանը նա հասավ շնորհիվ այն բանի, որ իր ձեռքով պատրաստեց այնպիսի խոշորացնող ապակիներ, որոնց մասին այն ժամանակ ոչ ոք չէր էլ պատկերացնում։ Դա, անշուշտ, մանրադիտակ կոչվող սարքը չէր։ Մի քանի խոշորացնող ապակիներից կազմված բարդ սարքերը՝ մանրադիտակները, հայտնագործվեցին բավականին ուշ։ Լևենհուկի «մանրադիտակն», ըստ էության, 300 անգամ մեծացնող ուժեղ խոշորացույց էր։ Օգտագործելով «մանրադիտակը», Լևենհուկը գտավ, որ արյունը միատարր հեղուկ չէ, ինչպես կարծում էին նրա ժամանակակիցները, այլ այնպիսի մի կենսատու հոսք, ուր շարժվում են անթիվ մանրագույն մասնիկներ։ Լևենհուկն ականավոր հետազոտող էր, գիտության առաջամարտիկ։ Բազմաթիվ են նրա հայտնագործությունները կենդանաբանության և բուսաբանության, ֆիզիկայի և քիմիայի բնագավառներում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Anthony van Leeuwenhoek — 2009.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Левенгук Антони ван // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ http://data.bnf.fr/ark:/12148/cb12136216m
- ↑ 6,0 6,1 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ 7,0 7,1 ECARTICO
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 587)։ ![]() |
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Անտոնի վան Լևենհուկ կատեգորիայում։ |
- Հոկտեմբերի 24 ծնունդներ
- 1632 ծնունդներ
- Օգոստոսի 26 մահեր
- 1723 մահեր
- Դելֆտ քաղաքում մահացածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հոլանդացի գիտնականներ
- Հոլանդացի կենսաբաններ
- Հոլանդացի գյուտարարներ
- Հոլանդացի ֆիզիկոսներ
- Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ