Տրանսցենդենտ ֆունկցիաներ
Արտաքին տեսք
Տրանսցենդենտ ֆունկցիաներ, անալիտիկ ֆունկցիաներ, որոնք հանրահաշվական չեն։
Օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրանսցենդենտ ֆունկցիաների պարզագույն օրինակներ են ցուցչային ֆունկցիան, եռանկյունաչափական ֆունկցիան, Լոգարիթմական ֆունկցիան։
Եթե տրանսցենդենտ ֆունկցիաներ դիտարկենք որպես կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաներ, ապա նրանք անպայման կունենան բևեռներից և վերջավոր կարգի ճյուղավորման կետերից տարբեր եզակիություն։
Օրինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]ez և sinz ֆունկցիաներն ունեն էապես եզակի կետ (z=∞), իսկ lnz ֆունկցիան՝ անվերջ կարգի ճյուղավորման կետեր (z=0, z=∞)։
Տեսության հիմնավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրանսցենդենտ ֆունկցիաների տեսության հիմնավորումը տրվում է անալիտիկ ֆունկցիաների տեսությունում։ Հատուկ տրանսցենդենտ ֆունկցիաներ ուսումնասիրվում են համապատասխան բնագավառներում (հիպերերկրաչափական, էլիպսական, բեսելյան ֆունկցիաների տեսություն և այլն)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |