Իրատեսություն
Ռացիոնալիզմ, բանականապաշտություն (լատ․՝ ratio — բանականություն), փիլիսոփայության ուղղություն, ըստ որի մարդու գործողության և ընկալման հիմքը բանականությունն է։ Քանի որ ճշմարտության ինտելեկտուալ չափորոշիչն ընդունվել է բազմաթիվ մտավորականների կողմից՝ իրատեսությունը չի հանդիսանում փիլիսոփայական ուղղություններից կոնկրետ որևէ մեկի բնութագրական գիծ։ Արդի փիլիսոփայության մեջ ռացիոնալիզմ նկատվում է, օրինակ, Լեո Շտրաուսի գործերում, ով առաջարկում է մտածողության ռացիոնալիստական եղանակը դիտարկել ոչ թե առանձին վերցրած, այլ գիտելիքները ստուգող հուշող հարցերի (մայվետիկայի) հետ միասին։ Փիլիսոփայական ռացիոնալիզմի ներկայացուցիչներից են Բենեդիկտ Սպինոզան, Գոթֆրիդ Լայբնիցը, Ռենե Դեկարտը, Գեորգ Հեգելը և այլք։ Սովորաբար ռացիոնալիզմը հակադրվում է ինչպես անիրատեսությանը, այնպես էլ սենսուալիզմին։
Փիլիսոփայական ռացիոնալիզմի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոկրատես (մ․թ․ա․ մոտ 469-399 )
Փիլիսոփայական շատ ուղղություններ, այդ թվում և ռացիոնալիզմը սկիզբ են առնում հույն փիլիսոփա Սոկրատեսից, ով հավատում էր, որ մինչև աշխարհաճանաչողությունը, մարդիկ պետք է ճանաչեն իրենց։ Դրան տանող միակ ճանապարհն, ըստ Սոկրատեսի, ռացիոնալիզմն էր։ Հույները գտնում էին, որ մարդը բաղկացած է հոգուց և մարմնից, իսկ հոգին իր հերթին նրանք բաժանում էին իռացիոնալ(ցանկությունները և հույզերը) և ռացիոնալ մասերի։ Վերջինս էլ հանդիսանում էր հենց մարդկային անհատականությունը։ Ռացիոնալիզմի մեջ աներևույթ հոգին մտնում է ֆիզիկական մարմնի մեջ՝ առաջացնելով ցանկություններ և այդկերպ միավորվելով նրա հետ՝ սահամանափակում է զգայարանների միջոցով աշխարհընկալումը։ Երևութական հոգին գիտակցությունից դուրս է մնում, սակայն, երբեմն գիտակցության հետ կապի մեջ է մտնում պատկերների, երազանքների և այլ ճանապարհներով։
Փիլիսոփաների խնդիրը վերը նշված երկու հոգիների փոխկապակցումն է՝ հոգևոր աններդաշնակությունը հաղթահարելու և գոյության ֆիզիկական հանգամանքներից վեր դասելու միջոցով։ Դրանում է կայանում բարոյական զարգացման խնդիրը։ Դրա համար ռացիոնալիզմը հանդիսանում է ոչ միայն ինտելեկտուալ եղանակ, այլ նաև փոխում է ինչպես աշխարհընկալումը, այնպես էլ մարդու բնությունը։ Ռացիոնալ անհատն աշխարհն ընկալում է հոգևոր զարգացման միջոցով և ուշադրություն է դարձնում ոչ միայն արտաքին տեսքին, այլ նաև իրերի էությանը։ Որպեսզի աշխարհն ընկալել այդպես նախ պետք է ճանաչել սեփական հոգին։
Ռացիոնալիզմ և Էմպիրիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուսավորականության ժամանակներից ի վեր ռացիոնալիզմը սովորաբար կապում են փիլիսոփայության մեջ Դեկարտի, Լայբնիցի և Սպինոզայի կողմից մաթեմատիկական եղանակների ներմուծման հետ։ Այդ ուղղությունը հակադրելով բրիտանական էմպիրիզմի հետ՝ նրան նաև անվանում են աշխարհամասային ռացիոնալիզմ ։ Ընդհանուր առմամբ ռացիոնալիզմն ու էմպիրիզմը հակադրելը միմյանց ճիշտ չէ, քանի որ յուրաքանչյուր մտավորական կարող է լինել և ռացիոնալ և էմպիրիկ միաժամանակ։ Ամենապարզ կերպով ասած՝ էմպիրիկ մտավորականի մոտ բոլոր գաղափարները ծնվում են փորձից, որը ձեռք է բերվում կամ զգայական հինգ օրգանների, կամ ներքին զգացողությունների՝ ցավի կամ բավարավածության միջոցով։ Որոշ ռացիոնալիստներ այդ գաղափարին հակադրում են այն միտքը, որ մտածողության մեջ գոյություն ունեն մի քանի հիմնական սկզբունքներ, որոնք նման են երկրաչափական աքսիոմաների և դրանցից գիտելիքը հնարավոր է քաղել տրամաբանական դեդուկտիվ եղանակով։ Այդպիսիք էին օրինակ Լայբնիցը և Սպինոզան։ Այնուամենայնիվ, նրանք ընդունում էին ընկալման այդպիսի եղանակի միայն հնարավորությունը՝ բացառապես համոզված լինելով, որ դրա կիրառումը բացարձակապես անհնար է։ «Մոնադոլոգիա» աշխատության մեջ, Լեյբցիգը խոստովանում է․ «մեր գործողություններում բոլորս էլ որոշ չափով էմպիրիկ ենք» (§ 28)։
Բենեդիկտ (Բարուխ) Սպինոզա (1632—1677 թթ․)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռացիոնալիզմի փիլիսոփայությունը առավել տրամաբանված և համակարգված ներկայացրել է Սպինոզան XVII դարում[1][2][3]։ Նա փորձել է պատասխանել կյանքի կարևորագույն հարցերին՝ միաժամանակ հայտարարելով, որ «Աստված գոյություն ունի միայն փիլիսոփայական իմաստով»[3][4]։ Նրա համար որպես փիլիսոփա իդելաներ էին Դեկարտը[5], Էվկիլդեսը[4], Թոմաս Հոբսը[5], ինչպես նաև հրեացի աստվածաբան Մայմոնիդը[5]։ Նույնիսկ ակնառու մտավորականները Սպինոզայի «երկրաչափական եղանակը» համարել են բարդ ընկալելի[3]։ Գյոթեն խոստովանել է, որ շատ անգամ նույնիսկ «չէր հասկանում թե ինչի մասին է գրում Սպինոզան»[3]։ Նրա «Էթիկա» աշխատությունը պարունակում է էվկլիդեսյան երկրաչափությունից մեջբերված բավականին բարդ մաթեմատիկական հատվածներ[4]։ Սպինոզայի փիլիսոփայությամբ հետաքրքրվում էր նաև Էյնշտեյնը[6][7][8][9][10][11]։
Իմանուիլ Կանտ (1724-1804 թթ․)
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանտը որպես ավանդական ռացիոնալիստ, ուսումնասիրել է Լայբնիցի և Վոլֆի աշխատությունները, սակայն Դեյվիդ Հյումի աշխատությունների հետ ծանոթանալուց հետո սկսել է զարգացնել սեփական փիլիսոփայությունը, որտեղ փորձել է համակցել ռացիոնալիզմն ու էմպիրիզմը։ Այն ստացել է տրանսցենդենտալիստական իդեալիզմ անունը։ Բանավիճելով ռացիոնալիստների հետ՝ Կանտը համարում էր, որ բանականությունը գործողությունների խթանում է ստանում այն ժամանակ, երբ հասնում է իր հասակացողության գագաթնակետին և փորձում է ընկալել այն ինչն անհնար է զգայարանների համար, օրինակ Աստված, կամքի ազատություն կամ հոգու անմահություն։ Փորձով ընկալելու համար ամեն անհասանելի բան Կանտն անվանում էր «Իր՝ իր մեջ» և համարում էր, որ դրանք բանականության համար անհասանելի են։ Կանտը համարում էր, որ ընկալելու, ճանաչելու համար կարևոր են ինչպես փորձը, այնպես էլ բանականությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Lisa Montanarelli (book reviewer) (2006 թ․ հունվարի 8). «Spinoza stymies 'God's attorney' -- Stewart argues the secular world was at stake in Leibniz face off». San Francisco Chronicle. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Kelley L. Ross (1999). «Baruch Spinoza (1632-1677)». History of Philosophy As I See It. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 7-ին. «Չնայած Սպինոզայի համար գոյություն ունեին և Աստված և Բնություն, նրա ակտիվների և պասիվների դուալիզմը օգնում է մեզ հասկանալ ավելին, քան ավանադական տերմիանալոգին։ Natura Naturans-ը Աստծո ամենաստվածային կողմն է, հավիտյան, անփոփոխ, և անտեսանելի, միաժամանակ Natura Naturata-ն Աստծո բնական կողմն է՝ փոփոխական, անցողիկ և տեսանելի։»
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Anthony Gottlieb (1999 թ․ հուլիսի 18). «God Exists, Philosophically». The New York Times: Books. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 7-ին. «XVII դարի փիլիսոփա, ծագումով հրեա Սպինոզան քարոզում էր հանդուրժողականության և բարեխղճության փիլիսոփայությունը և վարում էր նմանատիպ կյանք։ Սակայն, նրա կյանքի օրոք, նաև մահվանից հետո՝ կասկած կար որ նա աթեիստ էր, սակայն, նույնիսկ նրա թշնամիները ստիպված էին խոստովանել, որ նա սրբի կյանք էր վարում։»
- ↑ 4,0 4,1 4,2 ANTHONY GOTTLIEB (2009 թ․ սեպտեմբերի 7). «God Exists, Philosophically (review of "Spinoza: A Life" by Steven Nadler)». The New York Times -- Books. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 Michael LeBuffe (book reviewer) (2006 թ․ նոյեմբերի 5). «Spinoza's Ethics: An Introduction, by Steven Nadler». University of Notre Dame. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 7-ին. «Spinoza's Ethics is a recent addition to Cambridge's Introductions to Key Philosophical Texts, a series developed for the purpose of helping readers with no specific background knowledge to begin the study of important works of Western philosophy...»
- ↑ «EINSTEIN BELIEVES IN "SPINOZA'S GOD"; Scientist Defines His Faith in Reply, to Cablegram From Rabbi Here. SEES A DIVINE ORDER But Says Its Ruler Is Not Concerned "Wit Fates and Actions of Human Beings."». The New York Times. 1929 թ․ ապրիլի 25. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Spinoza, "God-Intoxicated Man"; Three Books Which Mark the Three Hundredth Anniversary of the Philosopher's Birth BLESSED SPINOZA. A Biography. By Lewis Browne. 319 pp. New York: The Macmillan Com- pany. $4. SPINOZA. Liberator of God and Man. By Benjamin De Casseres, 145pp. New York: E.Wickham Sweetland. $2. SPINOZA THE BIOSOPHER. By Frederick Kettner. Introduc- tion by Nicholas Roerich, New Era Library. 255 pp. New York: Roerich Museum Press. $2.50. Spinoza». The New York Times. 1932 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Spinoza's First Biography Is Recovered; THE OLDEST BIOGRAPHY OF SPINOZA. Edited with Translations, Introduction, Annotations, &c., by A. Wolf. 196 pp. New York: Lincoln Macveagh. The Dial Press». The New York Times. 1927 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ IRWIN EDMAN (1934 թ․ հուլիսի 22). «The Unique and Powerful Vision of Baruch Spinoza; Professor Wolfson's Long-Awaited Book Is a Work of Illuminating Scholarship. (Book review) THE PHILOSOPHY OF SPINOZA. By Henry Austryn Wolfson». The New York Times. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «ROTH EVALUATES SPINOZA». Los Angeles Times. 1929 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ SOCIAL NEWS BOOKS (1932 թ․ նոյեմբերի 25). «TRIBUTE TO SPINOZA PAID BY EDUCATORS; Dr. Robinson Extols Character of Philosopher, 'True to the Eternal Light Within Him.' HAILED AS 'GREAT REBEL'; De Casseres Stresses Individualism of Man Whose Tercentenary Is Celebrated at Meeting». The New York Times. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 8-ին.
Նմանատիպ նյութեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Markie, Peter (2004), «Rationalism vs. Empiricism», Stanford Encyclopedia of Philosophy, Edward N. Zalta (ed.),
- John F. Hurst (1867), History of Rationalism Embracing a Survey of the Present State of Protestant Theology