Իբն Տուֆեյլ
Ծնվել է | 1110[1][2][3][…] Գուադիս, ալ-Անդալուս[4] |
---|---|
Մահացել է | 1185[5][6][7] Մարաքեշ, Ալ-Մոհադների պետություն |
Բնակության վայր(եր) | Սևիլյա |
Քաղաքացիություն | Ալ-Մորավիների պետություն և Ալ-Մոհադների պետություն |
Դավանանք | իսլամ |
Մասնագիտություն | փիլիսոփա, բժիշկ, գրող և բանաստեղծ |
Գործունեության ոլորտ | բանաստեղծ, փիլիսոփայություն[8], բժշկություն[8] և literary activity?[8] |
Պաշտոն(ներ) | Վեզիր |
Տիրապետում է լեզուներին | արաբերեն[1][8][3] |
Ուսուցիչ | Abu’l-Hasan? |
Աշակերտներ | Nur ad-Din al-Bitruji? և Իբն Ռուշդ |
Աբու Բաքր Մուհամմադ Աբդուլ Մալիք իբն Տուֆեյլ (արաբ. ابو بكر محمد ابن عبد الملك ابن طفيل, 1110[1][2][3][…], Գուադիս, ալ-Անդալուս[4] - 1185[5][6][7], Մարաքեշ, Ալ-Մոհադների պետություն), արևմտաարաբական փիլիսոփա, գիտնական և բժիշկ։
Նրա կյանքից մեզ հասել են կցկտուր տեղեկություններ։ Հայտնի է, որ ծնվել է մոտ 1105 թ.-ին, Գրանադայի Վադի-Աշ (Գաուդիս) քաղաքում։ Նրա ուսուցիչն է եղել Իբն Բաջան։ Ըստ երևույթին՝ ստացել է շատ լավ կրթություն, քանի որ համարվում է բնական գիտությունների, փիլիսոփայության, երաժշտության, աստղագիտության, պոեզիայի և սուֆիզմի մեծ գիտակ։ Աշխատել է որպես բժիշկ Գրանադայում և եղել է Տանժերի (Տանջա) էմիրի քարտուղարը։ Ավելի մեծ հասակում հասել է մինչև Ալմոհադների արքունիքում պալատական վեզիրի և խալիֆ Աբու Յակուբ Յուսուֆի բժշկի աստիճանների։ Աբու Յակուբի արքունիքում շփվել է Անդալուսի հեղինակավոր գիտնականներից շատերի հետ, որոնց թվում էր նաև Իբն Ռուշդը։ Եվրոպայում հայտնի է Աբուբացեր անվամբ։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրել է մի շարք աշխատություններ, սակայն միակ մեզ հասած նրա ստեղծագործությունը «Հայյ իբն Յակզան» (يقظان بن حي) -ն է, որը թարգմանաբար նշանակում է «Ողջը ՝ Մշտարթունի որդին»։ Այն իրենից ներկայացնում է բազմաբովանդակ մի աշխատություն, որտեղ քննարկվում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են կրոնը, հոգեբանութունը, ինչպես նաև մարդու փոխհարաբերությունները հասարակությունում։ Երկի հերոս Հայյը իր կյանքը սկսում է անմարդաբնակ կղզում։ Համաձայն վարկածներից մեկի՝ նա նրանցից է, «ովքեր ծնվում են առանց մոր և հոր»։ Ըստ մեկ այլ վարկածի՝ Հայյի մայրը, ոմն Յակզանից նրան գաղտնի ծննդաբերելով, գցում է ծովը, որը նրան բերում է անմարդաբնակ կղզու ափ։ Նորածինը, գազելի կողմից կերակրվելով և վայրի գազանների մեջ մեծանալով, փորձում է բնությանը հետևելու միջոցով իմաստավորել շրջակա միջավայրը։ Իր բանականության ուժի միջոցով նա աստիճանաբար հաս-կանում է տիեզերքի հիմքերը և կենսական օրենքները։ Այնուհետև նա ուղևորվում է այլ մարդկանց մոտ, որ լուսաբանի նրանց ճշմարտությունը։ Սական մարդիկ չեն հասկանում Հայյի խրատները։ Ճանաչելով մարդկային հասարակությունը՝ իր թերի փոխհարաբերություններով և սուտ պատկերացումներով, նա հուսահատվում է մարդկանց շտկելու գործից և վերադառնում է իր մեկուսի կղզին։
Այս փիլիսոփայական վեպը մեծ ազդեցություն է թողել արաբական, պարսկական և եվրոպական գրականության վրա։ Իբն Տուֆեյլի սոցիալական փիլիսոփայության առանձնահատկությունները հետևյալն են.
- Նա առաջ է քաշում հանրությունից կամավոր հեռանալու գաղափարը՝ հանգելով ճշմարտության որոնման ճամփին լիակատար մեկուսացման անհրաժեշտությանը։ Փիլիսոփաները պետք է է միայնության մեջ վարեն «բնական կյանք»՝ չփորձելով բացահայտել իրենց համոզմունքները հասարակությանը։
- Աշխարհի ճանաչման հնարավորությունները նա դիտարկում է որպես փիլիսոփայական ճշմարտություն՝ հիմք ընդունելով մարդկային ցեղի բնականոն զարգացման ընթացքը, նրա մտավոր և ֆիզիկական կարողությունները։
- Նա զատում է «բնական կրոն»-ը «սովորական կրոն»-ից։ Առաջինը հիմնված է բանականության և աստծո գոյության գիտակցության վրա։ Բայց դա փիլիսոփայական աստված է։ Իսկ երկրորդը, որը ուղարկվում է մարգարեի կողմից, արտահայտվում է առակի ձևով, և այնտեղ գերիշխում է զգացմունքը, և ոչ թե բանականությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 3,0 3,1 3,2 CONOR.Sl
- ↑ 4,0 4,1 4,2 Արաբերեն Վիքիպեդիա — 2003.
- ↑ 5,0 5,1 5,2 Крымский А. Ибн-Тофейль (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1894. — Т. XIIа. — С. 742.
- ↑ 6,0 6,1 6,2 Туфейль (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1902. — Т. XXXIV. — С. 255.
- ↑ 7,0 7,1 7,2 G. W. T. Ibn ·π¨ufail // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 14. — P. 223.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|