Մարաքեշ
Բնակավայր | |||
---|---|---|---|
Մարաքեշ | |||
արաբ․՝ مراكش | |||
| |||
Երկիր | ![]() | ||
Համայնք | Marrakesh Prefecture? | ||
Հիմնադրված է | 1065 թ. | ||
Մակերես | 230 կմ² | ||
ԲԾՄ | 465 մետր | ||
Բնակչություն | ▲1 002 697 մարդ (2024)[1] | ||
Ժամային գոտի | Արևմտաեվրոպական ժամանակ և UTC+0 | ||
Փոստային դասիչ | 40000 | ||
Պաշտոնական կայք | ville-marrakech.ma | ||
| |||
Մարաքեշ (Մարաքիշ[2], արաբ․՝ مراكش), Մարոկկոյի 4 կայսերական քաղաքներից մեկը, իր մեծությամբ 4-րդ քաղաքը Մարոկկոյում՝ Ռաբաթից, Ֆեսից և Կասաբլանկայից հետո։ Գտնվում է Մարոկկոյի արևմտյան մասում՝ Ատլասի լեռների ստորոտին։
«Մարոկկո» տեղանվանումը Մարաքեշ անվան իսպանական փոխառությունն է (իսպ.՝ Marruecos)։ Անցյալում Մարոկկոն արևելքում առավել հայտնի էր Մարաքեշ անունով և մինչ այսօր երկիրը կոչվում է այդպես Իրանում, Տաջիկստանում՝ (Մարոկաշ), Ադրբեջանում՝ (Mərakeş), Ուզբեկստանում՝ (Marokash)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հիմնադրվել է մոտավորապես 1060 թ-ին Աբու Բաքր իբն Ումարի կողմից, ով Ալ-Մորավիների դինաստիայից էր։ Մարաքեշը մեկ դար շարունակ եղել է Ալ-Մորավիների պետության մայրաքաղաքը։ Մարաքեշի ոսկե դարը եղել է Յաղուբ ալ Մանսուրի կառավարման օրոք (1184—1199), ով կառուցել է Կուտուբիա և Էլ Մանսուրիա մզկիթները։ Կուտուբիա մզկիթի 70- մետրանոց մինարեթը այսօր էլ համարվում է Մարաքեշի խորհրդանիշը
1269 թ-ին Մարաքեշին տիրացան Մարինիդները, ովքեր մայրաքաղաքը Մարաքեշից տեղափոխեցին Ֆես։ 16-րդ դարում Սաադիթները Մարաքեշին վերադարձրեցին մայրաքաղաքային ֆունկցիաները։ Քաղաքում պահպանվել են Էլ Բադի քաղաքի ավերակները և Սաադիթների դամբարանը։ Մինչ 1956-ը քաղաքը եղել է Մարոկկոյի ֆրանսիական պրոտեկտորատի կազմում։ Քաղաքի փաստացի ղեկավարումը եղել է Ալ Գլաուի ֆեոդալական ընտանիքի ձեռքում, որի ներկայացուցիչներից մեկը՝ Թամի ալ Գլաուին կազմակերպել է 1953 թ-ին սուլթան Մուհամմեդ V-ի տապալումը։
Իր ամբողջ պատմության ընթացքում Մարաքեշը միշտ մրցակցել է հյուսիսում գտնվող Ֆեսի հետ՝ երկրի մայրաքաղաք դառնալու հանգամանքով։ Անգամ ժամանակներ են եղել, երբ երկիրը բաժանվել է երկու մասի՝ ունենալով առանձին մայրաքաղաքներ՝ Ֆես և Մարաքեշ։ Ռաբաթի ընտրությունը, որպես նոր մայրաքաղաք, ամենաօպտիմալ լուծումն էր՝ քաղաքների միջև եղած վեճը լուծելու համար։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարաքեշի քույր քաղաքներն են
Այաչչո, Ֆրանսիա
Գրանադա, Իսպանիա (1994)[3][4]
Գրանբի, Կանադա (նոյեմբեր 1981)[5]
Կլերմոն Ֆերան, Ֆրանսիա
Մադրիդ, Իսպանիա
Մարսել, Ֆրանսիա
Մեքքա, Սաուդյան Արաբիա
Նյու Յորք, ԱՄՆ
Սիդի Բենուր, Մարոկկո
Սուս, Թունիս
Տաշքենդ, Ուզբեկստան
Տոմբուկտու, Մալի
Տուր, Ֆրանսիա
Փարիզ, Ֆրանսիա
Օդեսա, Ուկրաինա (մայիսի 7, 2019)[6]
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կուտուբիա մզկիթը, որը կառուցվել է իսպանացի գերիկենրի կողմից
-
Մենարա հայտնի այգին
-
Խանութ Մարաքեշում
-
Մարաքեշի ժամանակակից թաղամասերից
-
Մեդինայի փողոցը Մարաքեշում
-
Մարաքեշի մեդինայի պատերը
-
Ջեմա ալ Ֆնա հրապարակում
-
Մարաքեշ
-
Մարաքեշ
-
Կուտուբիա մզկիթը
-
հին սինագոգա
-
փողոց Մարաքեշում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 2024 Moroccan census / High Commission for Planning — 7
- ↑ Большая советская энциклопедия. — 1950. — Т. 2. — С. 175.
- ↑ https://www.granada.org/v2010.nsf/xxtod/ciudadeshermanas
- ↑ https://www.granada.org/inet/osm.nsf/mapas.htm?open&ruta=BDUKCMN
- ↑ https://numerique.banq.qc.ca/patrimoine/details/52327/2870342
- ↑ https://omr.gov.ua/ua/international/goroda-partneri/marrakesh-korolevstvo-marokko/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարաքեշ» հոդվածին։ |
|