Ատլասի լեռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ատլաս (այլ կիրառումներ)
Ատլասի լեռներ
արաբ․՝ جبال الأطلس‎‎
AtlasRange.jpg
Ատլասի լեռների տեղադրությունը
Տեղադրություն Մարոկկո Մարոկկո,
Ալժիր Ալժիր,
Թունիս Թունիս
Կոորդինատներ 31°3′42.01″ հս․ լ. 7°54′56.99″ ամ. ե. / 31.0616694° հս․. լ. 7.9158306° ավ. ե. / 31.0616694; 7.9158306Կոորդինատներ: 31°3′42.01″ հս․ լ. 7°54′56.99″ ամ. ե. / 31.0616694° հս․. լ. 7.9158306° ավ. ե. / 31.0616694; 7.9158306
Ձևավորման ժամանակաշրջան Մինչքեմբրի
ԲԾՄ 4,165 մ
Երկարություն 2092 կմ
Լայնություն 1019 կմ
Մակերես 775 340 կմ2
Մեծագույն գագաթ Տուբկալ
physical
physical

Ատլասի լեռներ[1] (արաբ․՝ جبال الأطلس‎‎), լեռնային համակարգ Աֆրիկայի հյուսիս–արևմուտքում, Մարոկկոյի, Ալժիրի և Թունիսի սահմաններում։

Ընդհանուր նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարությունը մոտ 2000 կմ է, իսկ առավելագույն բարձրությունը՝ 4165 մ (Տուբկալ լեռ)։ Կազմված է իրար զուգահեռ մի շարք լեռնաշղթաներից (Ռիֆյան Ատլաս, Բարձր Ատլաս, Միջին Ատլաս և այլն) և լեռնազանգվածներից: Ունի միմյանցից բաժանված բարձր լեռնային սարավանդաձև հարթավայրեր (բարձրությունը 800 – 1200 մ)։ Սեյսմիկ տարածք է, առաջացել է երրորդական ժամանակաշրջանում։ Կազմված է կրաքարերից, կավերից, որոնք հանդիպում են հնագույն հրաբխային ապարներ։

Ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատլասի ռելիեֆը բազմազան է: Կան ալպյան ձևեր, սեղանաձև հարթավայրեր, կուեստներ, մնացորդային լեռներ։ Գետերը, որոնք այստեղ կոչվում են ուեդներ կամ վադիներ, ունեն անձրևային սնուցում և ձմեռային ամիսներին վարարում են։ Ամռանը այդ գետերը ցամաքում են։ Միջլեռնային իջվածքներում տեղակայված են աղի լճեր՝ սեբխաներ։

Ֆլորա և ֆաունա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային մերձափնյա հարթավայրերը և լեռնալանջերը ծածկված են միջերկրածովյան բուսականությամբ, իսկ ներքին շրջանները՝ կիսաանապատներով։ Բարձր լեռների ստորին գոտիներում աճում են թփուտներ, ապա՝ խառը, իսկ ավելի բարձրադիր վայրերում՝ փշատերև անտառներ։ Ունի յուրահատուկ, սակայն ոչնչնացման եզրին կանգնած կենդանական աշխարհ։

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտակար հանածոներից են՝ երկաթը, կապարը, ցինկը, կոբալտը, մոլիբդենը, կերակրի աղը, ֆոսֆատները, նավթը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 28.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png