Սուս (Թունիս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուս (այլ կիրառումներ)
Քաղաք
Սուս
արաբ․՝ سوسة‎‎‎‎
Դրոշ Զինանշան

ԵրկիրԹունիս Թունիս
Ենթարկումվարչկենտրոն
Վիլայեթ Սուս
Մակերես45 կմ²
ԲԾՄ2 մետր
Բնակչություն173 047[1] մարդ (2004)
Ագլոմերացիա432 171
Փոստային դասիչ4000
Պաշտոնական կայքcommune-sousse.gov.tn
Սուս (Թունիս) (Թունիս)##
Սուս (Թունիս) (Թունիս)

Սուս (արաբ․՝ سوسة‎‎‎‎, ֆր.՝ Sousse), քաղաք[2][3] Թունիսի նույնանուն վիլայեթում։ Ըստ 2004 թվականի Թունիսում անցկացված մարդահամարի տվյալների, քաղաքի բնակչությունը կազմում է 173 047 մարդ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարյան պարիսպներ Սուս քաղաքում

Աղբյուրները վկայում են, որ Սուս քաղաքը եղել է հնագույն բնակավայր։ Այն համարվել է առաջին իշխանություններից մեկը՝ որը առաջացել էր Աֆրիկայում և Կարթագենի թագավորության հենակետերից մեկը[4]։

Պունիկյան պատերազմների ժամանակահատվածում քաղաքը եղել է Հռոմեական Կայսրության կազմում և նրա քաղաքացիները եղել են Հռոմի քաղաքացի։ Մարկոս Տրայանոսը քաղաքը դարձրել է ինքնավար շրջան։ Այնուհետև Դիոկղետիանոսի օրենքի համաձայն, այս քաղաքը դառնում է վարչական կենտրոն Հռոմեական Կայսրության կազմում։

Հուստինիանոս կայսրը քաղաքը անվանափոխել է և իր անունով այն կոչել Հուստինիանոպոլ։ Հռոմեական կայսրության անկումից հետո քաղաքի հաջորդ տերերը դարձան արաբները։

Արաբական նվաճումների շրջանում քաղաքում վերացվեց հունական մշակույթի նմուշները և քաղաքը անվանափոխվելով կոչվեց Սուս։ Այն եղել է Արաբական խալիֆայության կարևորագույն նավահանգիստներից մեկը։ Այստեղից էին կատարվում Արաբական պետության միջերկրածովյան կարևոր ուղևորափոխադրումները։

19-րդ դարում ֆրանսիացիները տապալելով տեղի արաբական կառավարությանը դառնում են Թունիսի տերը։ Քաղաքը ևս անցնում է Ֆրանսիայի տիրապետության ներքո։ Քաղաքը հատկապես հարուստ է ճարտարապետական հուշարձաններով և այլ կառույցներով։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Office de la marine marchande et des ports (Tunisia)։ «Port de Sousse» (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-04-ին։ Վերցված է 2015-11-28 
  2. Sousse (Municipalité)։ «Portail officiel de la municipalité de Sousse» (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-10-ին։ Վերցված է 2015-11-28 
  3. Sousse (Municipalité)։ «Portail officiel de la municipalité de Sousse > Découvrir Sousse > Histoire et Patrimoine» (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-27-ին։ Վերցված է 2015-11-28  > 'Sousse Patrimoine Mondial de l'humanité' and 'Sousse dans l'histoire'
  4. «Interactive Virtual Tour of Sousse»։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-13-ին։ Վերցված է 2015-11-28