Պոդեբրադի
| Բնակավայր | |||||
|---|---|---|---|---|---|
| Պոդեբրադի | |||||
| ֆրանսերեն՝ Podiebrad չեխ․՝ Poděbrady[1] | |||||
| |||||
| 50°8′33″N 15°7′7″E / 50.14250°N 15.11861°E | |||||
| Երկիր | |||||
| Համայնք | Նիմբուրկի շրջան և Q89884985?[2] | ||||
| Ներքին բաժանում | Kluk?[3], Poděbrady I?[3], Poděbrady II?[3], Poděbrady III?[3], Poděbrady IV?[3], Poděbrady V?[3], Polabec?[3], Přední Lhota?[3] և Velké Zboží?[3] | ||||
| Առաջին հիշատակում | 1223[4] | ||||
| Մակերես | 33,69 կմ² | ||||
| ԲԾՄ | 185 մետր | ||||
| Բնակչություն | ▲15 232 մարդ (հունվարի 1, 2025)[5] | ||||
| Ժամային գոտի | UTC+1 | ||||
| Փոստային դասիչ | 290 01[2] | ||||
| Ավտոմոբիլային կոդ | S | ||||
| Պաշտոնական կայք | mesto-podebrady.cz(չեխ.) | ||||
|
| |||||
Պոդեբրադ կամ Պոդեբրադի (չեխ․՝ Poděbrady, գերմ.՝ Podiebrad), առողջարանային քաղաք Չեխիայի Պոլաբական ցածրավայրում Էլբա գետի ափին, Պրահայից 50 կմ (30 րոպե ավտոմեքենյով D11 ավտոմայրուղով)։ Լայնացված իրավասաություններով մունիցիապլիտետ է։ Հայտնի է իր Պոդեբրադյան ամրոցով և հանքային աղբյուրներով։
Արդյունաբերություն և տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Պոդեբրադին Արևելյան Բոհեմիայի բյուրեղապակեղենի արտադրության կենտրոններից մեկն, քաղաքի ծայրամասում կա նաև կաթի գործարան, իսկ մոտակայքում՝ տեղական հանքային Poděbradka ջրի շշալցման խոշոր գործարան։ Մինչև 19-րդ դարի վերջը քաղաքում գործում էին գարեջրի, ալյուրաղացման և շաքարի գործարաններ, սակայն հետագայում քաղաք տնտեսությունում գլխավոր տեղը զբաղեցրեցին զբոսաշրջիկությունը և բժշկական ծառայությունները։
20-րդ դարի սկզբին հաճախակի ջրհեղեղներից քաղաքի պաշտպանության համար փոխվել է գետի հունը և 1923 թվականին ՀԷԿ և ջրարգելակ է բացվել, որոնք վերանորոգված տեսքով օգտագործվում են մինչ օրս և ապահովում են քաղաքի էլեկտրաէներգետիկ պահանջները։ ՀԷԿ-ի նախագծի հեղինակն էր պոդեբրադցի Անտոնին Էնգելը, ով հետագայում զբաղեցրել է Չեխիայի տեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | 1869 | 1880 | 1890 | 1900 | 1910 | 1921 | 1930 |
| Բնակչություն | 4 976 | 5 736 | 6 096 | 6 738 | 7 165 | 7 589 | 8 967 |
| Տարեթիվ | 1950 | 1961 | 1970 | 1980 | 1991 | 2001 | 2006 |
| Բնակչություն | 12 414 | 13 162 | 13 353 | 13 782 | 13 213 | 13 364 | 13 255 |
Հայտնի բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վացլավ Հավել (1936—2011), չեխ գրող, դրամատուրգ, դիսիդենտ, իրավապաշտպան և պետական գործիչ, Չեխոսլովակիայի վերջին (1989—1992) և Չեխիայի (1993—2003) առաջին նախագահը։
- Յիրժի Պոդեբրադից (1420—1471), Բոհեմիայի կառավարիչ, Բոհեմիայի թագավոր 1458 թվականի մարտի 2-ից, Արևմտյան Եվրոպայի որպես պետական կրոն ոչ կաթոլիկ առաջին խոշոր պետության առաջնորդ։
- Միլոշ Ֆորման (1932), չեխ և ամերիկացի կինոռեժիսոր և սցենարիստ։
- Իվո Պեշակ (1944—2011), Պոդեբրադիի Կենտրոնաչեխական համադաշնակ նվագախմբի կլարնետահար, աղմուկ հանած «Յոժին զ բաժին» էստրադային համարի մասնակցի։
- Յան Ցիդլինսկի (1831—1875), չեխ գրող։
Եղբայրական քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Չեխիայի տարածքային նույնականացման, հասցեների և անշարժ գույքի (ՌՈՒՅԱՆ) գրանցամատյան
- 1 2 Չեխիայի տարածքային նույնականացման, հասցեների և անշարժ գույքի (ՌՈՒՅԱՆ) գրանցամատյան
- 1 2 3 4 5 6 7 8 9 набор данных ISÚI — Czech Office of Surveying and Cadastre.
- ↑ Jakl L. Jak stará jsou česká města? Legendy a fakta. (չեխերեն) // iDNES.cz — 2011.
- ↑ Český statistický úřad Počet obyvatel v obcích – k 1. 1. 2025 (չեխերեն) — Praha: ČSÚ, 2025.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքի պաշտոնական կայքը Արխիվացված 2013-04-21 Wayback Machine (չեխ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոդեբրադի» հոդվածին։ |
| ||||||||||
