Միլոշ Ֆորման
Միլոշ Ֆորման չեխ․՝ Miloš Forman | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1932[1][2][3][…] |
Ծննդավայր | Čáslav, Կունա Հորայի շրջան, Չեխիա[2][4][5] |
Մահացել է | ապրիլի 13, 2018[2][3][6][…] (86 տարեկան) |
Մահվան վայր | Դանբերի[7] |
Կրթություն | Երաժշտական արվեստի ակադեմիա և Պրահայի կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ, Չեխոսլովակիա և Չեխիա |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, դերասան, դրամատուրգ, սցենարիստ, կինոդերասան և ռեժիսոր |
Ամուսին | Յանա Բրեյխովա, Věra Křesadlová? և Մարտինա Ֆորմանովա |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0001232 |
milosforman.com |
Յան Տոմաշ Ֆորման (անգլ.՝ Jan Tomáš Forman (ˈjan ˈtomaːʃ ˈforman), փետրվարի 18, 1932[1][2][3][…], Čáslav, Կունա Հորայի շրջան, Չեխիա[2][4][5] - ապրիլի 13, 2018[2][3][6][…], Դանբերի[7], Չեխոսլովակիա), հայտնի է որպես Միլոշ Ֆորման ([ˈmɪloʃ ˈforman], անգլ.՝ /ˈmiːloʊʃ ˈfɔərmən/), չեխ ռեժիսոր, սցենարիստ, դերասան, պրոֆեսոր, մինչև 1968 թվականը հիմնականում ապրել և աշխատել է Չեխոսլովակիայում։
Ֆորմանը Չեխոսլովակյան նոր ալիքի (այժմ՝ Չեխական) ամենանշանակալի ռեժիսորներից մեկն էր։ 1967 թվականին գավառական քաղաքում չարաբաստիկ սոցիալական երևույթների նատուրալիստական պատկերմամբ նրա «Հրշեջների պարահանդես» ֆիլմը կինոքննադատների և Չեխոսլովակիայի իշխանությունների կողմից որակվել է Արևելյան Եվրոպայի կոմունիզմի նկատմամբ խայթող սատիրա, ինչը հանգեցրել է երկար տարիներ ֆիլմի արգելքին Ֆորմանի հայրենիքում։
Այն բանից հետո, երբ Ֆորմանը հեռացավ Չեխոսլովակիայից, նրա ֆիլմերից երկուսը՝ «Թռիչք կկվի բնի վրայով» և «Ամադեուս» առանձնահատուկ ճանաչում ձեռք բերեցին, երկուսն էլ Ֆորմանին բերեցին Օսկար՝ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում։ «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմը երկրորդն էր կինոյի պատմության մեջ, որ նվաճեց 5 մեծ արձանիկները (Լավագույն ֆիլմ, Առաջին պլանի լավագույն դերասան, Առաջին պլանի լավագույն դերասանուհի, Լավագույն ռեժիսոր, Լավագույն սցենար)՝ հաջորդելով 1934 թվականի «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» ֆիլմին. 1991 թվականի «Գառնուկների լռությունը» ֆիլմից հետո այդ կատարյալ համակցությունը չի հաջողվում կրկնել և ոչ մի ֆիլմի։ Ֆորմանը որպես «Լավագույն ռեժիսոր» Օսկարի է ներկայացվել նաև «Ժողովուրդն ընդդեմ Լարի Ֆլինթի» ֆիլմի համար։ Նա նաև ստացել է «Ոսկե Գլոբուս», Կաննի կինոփառատոնի, BAFTA, «Սեզար», «Դավիդ դի Դոնատելլո», Եվրոպական ֆիլմերի ակադեմիայի և Չեխական առյուծ կինոմրցանակներ։[9]
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Չեխոսլովակիայի Չասլավ քաղաքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ֆորմանի հայրը ձերբակալվել է ֆաշիստների կողմից արգելված գրականության տարածման մեղադրանքով և սպանվել Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարում։ Մայրը 1943 թվականին մահացել է Օսվենցիում[11]։ Իր ինքնակենսագրական «Շրջադարձ» (Turnaround) գրքում Ֆորմանը գրում է, որ պատերազմից հետո պարզել է, որ իր կենսաբանական հայրը եղել է հրեա ճարտարապետ Օտտո Կոնը (1887—1965), ով, Հոլոքոստից փրկվելով, 1940-ականներին տեղափոխվել էր ԱՄՆ[12]։
Սովորել է Պոդեբրադիի Պոդեբրադյան ամրոցում գտնվող գիշերօթիկում Չեխիայի ապագա առաջին նախագահ Վացլավ Հավելի և Մաշինովի եղբայրների հետ։ Համաշխարհային հռչակ է ձեռք բերել «Սև Պյոտր» (1963) ֆիլմով՝ ստանալով Լոկարնոյի կինոփառատոնի գլխավոր մրցանակը։ Խայթիչ սատիրական «Հրշեջների պարահանդես» («Այրում է, իմ տիրուհի», 1967) ֆիլմում շատերին գուշակեցին Պրահայի գարնան մտածելակերպը։ 1968 թվականին խորհրդային զորքերի Չեխոսլովակիա ներխուժումից հետո Ֆորմանը արտագաղթեց ԱՄՆ։
Ամուսնացած է եղել չեխ դերասանուհի Յանա Բրեյխովայի հետ։ Միլոշ Ֆորմանի հորեղբայրը (կենսաբանական հոր հարազատ եղբայրը) ճարտարապետ Կարլ Կոնն է (1894—1979)։ Խորթ եղբայրը ամերիկյան մաթեմատիկոս Ջոզեֆ Կոնն է (Joseph J. Kohn, ծնվ. 1932)։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմագրություն | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Տարի | Ֆիլմ | ներկայացվել է Օսկարի | շահել է Օսկար | Ռեժիսոր | Գրող | Դերասան | Դեր |
1954 | Stříbrný vítr (Արծաթե գինի) | Այո | |||||
1955 | Nechte to na mně (Թող դա ինձ) | Այո | |||||
1958 | Štěňata (Քոթոթներ) | Այո | |||||
1960 | Laterna magika II | Այո | |||||
1963 | Kdyby ty muziky nebyly | Այո | |||||
1963 | Լսումներ (Konkurs) | Այո | |||||
1964 | Սև Պյոտր (Černý Petr) | Այո | Այո | ||||
1964 | Շիկահերի սիրային արկածները (Lásky jedné plavovlásky) | 1 | Այո | Այո | |||
1966 | Dobře placená procházka | Այո | |||||
1967 | Հրշեջների պարահանդես (Hoří, má panenko) | 1 | Այո | Այո | |||
1971 | Հատում | Այո | Այո | ||||
1971 | Ես կարոտում եմ Սոնյա Հենիին (կարճամետրաժ ֆիլմ) | Այո | |||||
1973 | Ութի անուրջներ | Այո | |||||
1975 | Թռիչք կկվի բնի վրայով | 9 | 5 | Այո | |||
1979 | Մազեր | Այո | |||||
1981 | Ռեգթայմ | 8 | Այո | ||||
1984 | Ամադեուս | 11 | 8 | Այո | |||
1986 | Այրոց | Այո | Դմիտրի | ||||
1989 | Վալմոն | 1 | Այո | Այո | |||
1989 | Նոր տարվա օրը | Այո | Լազլո | ||||
1996 | Ժողովուրդն ընդդեմ Լարի Ֆլինթի | 2 | Այո | ||||
1999 | Մարդը լուսնի վրա | Այո | |||||
2000 | Պահպանելով հավատը | Այո | Հայր Հավել | ||||
2006 | Գոյայի ուրվականները | Այո | Այո | ||||
2008 | Չելսին ժայռերի վրա | Այո | |||||
2009 | Peklo s princeznou (Դժոխք արքայադստեր հետ) | Այո | |||||
2011 | Մյունխենի ուրվականը | Այո | Այո | ||||
2011 | Սիրեցյալները (Les Bien-aimés) | Այո | Յարոմիլ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 https://www.nytimes.com/2018/04/14/obituaries/milos-forman-dead.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 5,0 5,1 5,2 Le Monde (ֆր.) / J. Fenoglio — Paris: Société éditrice du Monde, 1944. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- ↑ 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 7,0 7,1 7,2 https://www.ctpost.com/news/article/Milos-Forman-Oscar-winning-director-dies-at-86-12834037.php
- ↑ https://web.archive.org/web/20180312083520/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-1997.76.0.html
- ↑ List of Milos Forman nominations. Awardsdatabase.oscars.org (January 29, 2010). Retrieved on June 23, 2011.
- ↑ «BFI | Sight & Sound | Top Ten Poll 2002 - How the directors and critics voted». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Milos Forman directs Natalie Portman in 'Goya's Ghosts'—film melds art tour and history — Jewish Journal». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Turnaround Review - Milos Forman - Salem on Literature». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Miloš Forman Internet Movie Database կայքում
- Միլոշ Ֆորմանի մասին գրքերի և հոդվածների մատենագրություն via UC Berkeley Media Resources Center
- Միլոշ Ֆորման, BBC News 2001 թվականի մարտ
- Հարցազրույց Միլոշ Ֆորմանի հետ Արխիվացված 2009-02-12 Wayback Machine
- Միլոշ Ֆորման Արխիվացված 2015-12-01 Wayback Machine անձնական էջ
- Միլոշ Ֆորմանի պաշտոնական կայքէջ
- Ակադեմիական հոդված Միլոշ Ֆորմանի մասին [1]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլոշ Ֆորման» հոդվածին։ |
|
- Փետրվարի 18 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Չեխիայում ծնվածներ
- Ապրիլի 13 մահեր
- 2018 մահեր
- Լավագույն ռեժիսոր Օսկարի մրցանակակիրներ
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- «Սեզար» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Կոլումբիայի համալսարանի դասախոսներ
- Չեխ դերասաններ
- Չեխ դրամատուրգներ
- Չեխ կինոռեժիսորներ
- Չեխ ռեժիսորներ
- Չեխ սցենարիստներ
- Չեխ արվեստագետներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկացի կինոսցենարիստներ