Գոյայի ուրվականները
«Գոյայի ուրվականները» (անգլ.՝ Goya's Ghosts), Միլոշ Ֆորմանի ֆիլմը, Գոյայի, 18-րդ դարում իսպանական ինկվիզիցիայի և դրա հետևանքով մարդկանց խեղված ճակատագրերի մասին։ Պրեմիերան կայացել է 2006 թվականի նոյեմբերի 8-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրադարձությունները կատարվում են Իսպանիայում, Կարլոս IV-ի կառավարման տարիներին, որի պալատական նկարիչը Գոյան էր։ Ժամանակաշրջանը համընկնում է նապոլեոնական Ֆրանսիայի ծագման ու Իսպանիայում՝ ինկվիզիցիայի ակտիվացման հետ։
Գոյան իր նկարներում, որպես բնորդուհի, հաճախ օգտագործել է իր մուսային՝ Ինեսին, որը հարգված ու հարուստ ընտանիքի զավակ էր։ Պանդոկներոից մեկում խոզամիս չուտելու պատճառով իսպանական եկեղեցին նրան մեղադրում է թաքնված հուդայականության մեջ ու տանջում։
Ինեսի հայրը աղջկա փրկության համար դիմում է Գոյային, խնդրելով հանդիպում կազմակերպել հայր Լորենցոյի հետ, որը ինկվիզիցիայի կազմակերպման մեջ ակտիվ մասնակցություն ուներ։ Վերջինս, չդիմանալով Ինեսի հմայքին, բանտում պարբերաբար բռնաբարում է նրա, իսկ Ինեսի հորը խոստանում, որ աղջիկը կվերադառնա։ Խարդախ Լորենցոն փախչում է, քանի որ եկեղեցին հետևում է նրան։
Տանջահար Ինեսը ինկվիզիցիայի բանտից ազատվում է միայն 15 տարի անց, երբ Իսպանիան գրավվում է Նապոլեոնի կողմից։ Ինեսի ընտանիքի անդամնեից ոչ մեկ կենդանի չէր, և Ինեսը ստիպված, օգնության համար դիմում է Գոյային, որպեսզի վերջինս օգնի գտնել իր երեխային, որը ծնվել էր ինկվիզիցիայի բանտում։
Իրադարձությունների կենտրոնում է հայտնվում Լորենցոն, բայց նոր կերպարով. այժմ նա ոչ թե եկեղեցական է, այլ հեղափոխական, ընտանիքի հայր, նապոլեոնյան ռեժիմի ազդեցիկ անդամ։
Լորենցոն դիմում է Գոյային՝ խուլ, բայց դեռ ազդեցիկ նկարչին, նկարելու իր ընտանիքի դիմանկարը։ Լորնեցոն Ինեսին ուղարակում է հոգեբուժարան, քանի որ վերջինս խոստովանում է, որ իր երեխայի հայրը Լորենցոն է։ Գոյային հաջողվում է Ինեսին դուրս հանել այնտեղից։
Գոյան պատահաբար հանդիպում է Ալիսիային, Ինեսի աղջկան, որը մոր կրկնօրինակն էր։ Նա փող էր աշխատում մարմնավաճառությամբ։ Լորենցոն փորձում է աղջկան ուղարկել Ամերիկա, սակայն վերջինս փախչում է։
Սակայն, Իսպանիա են մտնում բրիտանական զորքերն ու վերականգնում եկեղեցու ու թագավորի իշխանությունը, իսկ նախկինում բանտարկված և այժմ ազատության մեջ գտնվող նախկին ինկվիզիտորները պատրաստ են հաշվեհարար տեսնել Լորենցոյի հետ։
Ֆիլմն ավարտվում է Լորենցոյի մահապատժով, որին հետևում են Ինեսի աղջիկը՝ Ալիսիան, Ինեսը և Գոյան։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նատալի Պորտման` Ինես, Ալեսիա
- Խավիեր Բարդեմ` Լորենցո
- Ստելլան Սկարսգարդ` Գոյա
- Ռենդի Կուեյդ` Կառլոս IV
- Մայքլ Լոնսդեյլ` հայր Գրիգոր
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լորենցոյի նախատիպը, հնարավոր է, իրական կերպար է եղել` Խուան Անտոնիո Լորենտեն, որը 18-րդ դարում իսպանական ինկվիզիցիայի քարտուղար էր, գրել էր «Իսպանիայի ինկվիզիցիայի քննադատական պատմությունը» աշխատանքը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://letterboxd.com/film/goyas-ghosts/
- ↑ https://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=60688.html
- ↑ https://www.imdb.com/title/tt0455957/releaseinfo/?ref_=tt_dt_aka#akas
- 1 2 3 4 http://www.metacritic.com/movie/goyas-ghosts
- ↑ http://www.imdb.com/title/tt0455957/
- 1 2 3 4 5 http://www.adorocinema.com/filmes/filme-60688/
- ↑ http://www.sms.cz/film/goyovy-prizraky
- ↑ http://stopklatka.pl/film/duchy-goi
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 ČSFD (չեխերեն) — 2001.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 http://www.imdb.com/title/tt0455957/fullcredits
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Призраки Гойи Արխիվացված 2015-08-02 Wayback Machine(անգլ.)
- «Призраки Гойи»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Призраки Гойи»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- «Призраки Гойи»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Призраки Гойи»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
- «Призраки Гойи»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
| ||||||
- Մադրիդում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2006 դրամա ֆիլմեր
- 2006 ֆիլմեր
- Warner Bros. ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- Ամերիկյան պատմական ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Իսպանական դրամա ֆիլմեր
- Իսպանական կինոկատակերգություններ
- Իսպանական պատմական ֆիլմեր
- Իսպանական ֆիլմեր
- Միլոշ Ֆորմանի ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1792 թվականին