Jump to content

Հրշեջների պարահանդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրշեջների պարահանդես

Տեսակտոն
ԵնթադասՊարահանդես
Տոնվում է Ֆրանսիա

Հրշեջների պարահանդես (ֆր.՝ bal des pompiers), ավանդական ժողովրդական փառատոն, որն անցկացվում է Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում հուլիսի 13-ին կամ 14-ին, այսինքն՝ հենց գլխավոր Ազգային տոնի նախօրեին։

Տոնի անցկացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոնն ավանդաբար անցկացվում է Փարիզում և Իլ դը Ֆրանսի այլ քաղաքներում[1], ինչպես նաև Լիոնում[2], Նիսում[3], Թուլուզյում[4], Գրենոբլում[5] և այլ քաղաքներում։

Պարահանդեսի անցկացման ժամերը, ծրագիրը, տևողությունը կարող են մեծապես տարբերվել՝ կախված քաղաքից և հրշեջ մասերից։ Տոնի կազմակերպմանը կարող են մասնակցել ինչպես հենց հրշեջները, այնպես էլ տեղական դերասանները[4], իսկ որոշ պարահանդեսներ նույնիսկ տեղի են ունենում աստղերի մասնակցությամբ[3]։ Բայց սա փառատոն է, որն ընդգծում է գլխավոր ազգային տոնի հետ հարևանությունը և միավորում է բոլորին՝ հրշեջներին և քաղաքացիական անձանց, երիտասարդներին և ծերերին, բուրժուաներին և աշխատողներին։ Ծրագրում միշտ պարեր են, ինչպես նաև կարող են լինել երաժիշտների, պարողների, երեխաների համար ծաղրածուների ելույթներ... և նույնիսկ մերկապար հրշեջների կատարմամբ[5]։

Մուտքը երբեմն ազատ է (բոլոր ցանկացողները գումար են նետում ավանդական «տակառի» մեջ[6]), սակայն որոշ վայրերում մուտքի համար պետք է վճարել. 2015 թվականին Նիսում հրշեջների հետ ուրախանալու համար մեծահասակները պետք է վճարեին 10,99 եվրո և 5,99 եվրո երեխաների համար[3]։

Տոնի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի տոնի ծագման մի քանի վարկած։ Ըստ դրանցից ամենատարածվածի՝ ֆրանսիացի հրշեջները վաղուց են իրենց զորանոցներում տոներ կազմակերպել իրենց և իրենց ընտանիքների համար։ Ծրագրում եղել են խաղեր, թատերական բեմադրություններ, ուժային վարժություններ, երաժշտական համարներ։ Մի օր՝ 1937 թվականի հուլիսի 14-ին, ոմն սերժանտ՝ Կուռնե ազգանունով, անսպասելիորեն որոշել է բացել Մոնմարտրում գտնվող իր զորանոցի դռները և տոնը դուրս բերել փողոցներ՝ պետարդներով, բենգալյան լույսերով և բեմականացված հրդեհաշիջմամբ։ Սա, իբր, այնքան դուր եկավ ոչ միայն քաղաքացիներին, այլև այլ հրշեջ մասերի գործընկերներին, որ ամեն տարի ավելի ու ավելի շատ հրշեջներ էին մասնակցում տոնին, ավելի շատ մարդիկ էին հավաքվում[7][8][9]։

Այլ տարբերակ է շարադրում Անդրե Ռոլանը «Սակրավորների և հրշեջների պատմություն» գրքում. նրա կարծիքով, տոնը գոյություն է ունեցել դեռևս XX դարասկզբին։ Ի սկզբանե հրշեջներն իրավունք չունեին մասնակցելու հուլիսի 14-ի պարերին, նրանց մի մասը մասնակցել է զորահանդեսին, մնացածը պետք է հերթապահության մնային հրշեջ մասերում։ Եվ այդ ժամանակ հերթապահ հրշեջներն իբր սկսել են հրավիրել աղջիկների՝ մասնակցելու պարերի, որ նրանք սկսել են անցկացնել հենց իր զորանոցների շեմերին[10]։

Ամեն դեպքում, այս ավանդույթը գոյություն ունի շատ տասնամյակներ, ընդհատվել է միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի՝ ժամանակ 1939-1945 թվականներին[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Bals des pompiers 13 et 14 juillet 2015 à Paris et IDF.
  2. Bal des pompiers à Lyon : demandez le programme !
  3. 3,0 3,1 3,2 Les pompiers de Nice mettent le feu à la toile.
  4. 4,0 4,1 «Le bal des pompiers fête ses vingt ans : rendez-vous lundi 13 juillet, à Toulouse.». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
  5. 5,0 5,1 À Grenoble, le bal des pompiers était de retour pour le 14 juillet par Boris Courret.
  6. Le bal des pompiers 2015.
  7. La coutume : le bal des pompiers par Nikola Obermann.
  8. Pourquoi les pompiers font-ils la fête le 14 Juillet? par Marie Piquemal.
  9. 9,0 9,1 «D'où vient la tradition du bal des pompiers ? par Thomas Levy». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
  10. Roland André. l’Histoire des sapeurs-pompiers.