Գառնուկների լռությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Գառնուկների լռությունը
The Silence of the Lambs
The Silence of the Lambs poster ARM.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրթրիլեր[1][2][3][4][5], սարսափ ֆիլմ, հոգեբանական սարսափ, հոգեբանական թրիլեր, քրեական, դրամա, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում
Թեմասերիական մարդասպան և պրոֆիլավորում
ՀիմքԳառնուկների լռությունը
Թվականհունվարի 30, 1991[6], ապրիլի 19, 1991[7] և ապրիլի 11, 1991[8]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոնաթան Դեմմի[1][2][3][5][9][10]
ՊրոդյուսերԷդվարդ Սաքսոն, Քենեթ Աթ և Ռոն Բոզման
Սցենարի հեղինակԹեդ Թելլի
ԴերակատարներՋուդի Ֆոսթեր[2][3][4][11][5][9], Սքոթ Գլեն[11][5][9], Թեդ Լևայն[2][11][5][9], Չարլզ Նեփիեր[11][9], Քեյսի Լեմոնս[11][9], Բրուք Սմիթ[11][9], Դեն Բաթլեր[11], Դայան Բեյքեր[11][9], Ռոն Վոթեր[11], Էնթոնի Հիլդ[11][9], Բրենթ Հինքլի[11], Քրիս Այզեկ[11][9], Ֆրենկի Ֆեյսոն[11][9], Ջորջ Ա․ Ռոմերո[11], Ռոջեր Կորման[11][9], Ստյուարդ Ռադին[11][9], Էնթոնի Հոփքինս[2][4][11][5][9], Սինտիա Էթինգեր[12], Դենիել ֆոն Բարգեն[12], Թրեյսի Ուոլթեր[12], Թոմի Լաֆիթ[12], Էլլա Սքոթ Լինչ[12], Ադել Լուց[12], Փոլ Լազար[12], Հարրի Նորթափ[12], Bill Miller, Chuck Aber, Քենեթ Աթ և Օբբա Բաբատունդե
ՕպերատորՏակ Ֆուջիմոտո
ԵրաժշտությունՀովարդ Շոր
ՄոնտաժՔրեգ ՄակՔեյ
Պատմվածքի վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, Բալթիմոր, Իլինոյս, Մեմֆիս, Օհայո, Վիրջինիա և Քվանտիկո
Նկարահանման վայրՓիթսբուրգ[13], Հարավային Բիմինիի օդանավակայան[13], Քարնեգի բնագիտական թանգարան[13], ՀԴԲ ակադեմիա[13], Լեյթոն[13], Հին Ալեգեյն շրջանի բանտ[13] և Փիթսբուրգի միջազգային օդանավակայան[13]
ԿինոընկերությունOrion Pictures
Տևողություն118±1 րոպե
Բյուջե19 000 000 ԱՄՆ դոլար
Շահույթ272 742 922 ԱՄՆ դոլար
ՆախորդManhunter
ՀաջորդՀանիբալ
The Silence of the Lambs (film) Վիքիպահեստում

«Գառնուկների լռությունը» (անգլ.՝ The Silence of the Lambs), 1991 թվականին նկարահանված թրիլլեր ժանրի ամերիկյան ֆիլմ։ Նկարահանվել է Թոմաս Հարրիսի համանուն վեպի հիման վրա։

Ֆիլմը ընդհանուր թվով արժանացել է 40 տարբեր մրցանակների և ներկայացված է եղել ևս 27 մրցանակի, այդ թվում 5 Օսկար, 1 Ոսկե Գլոբուս, 2 BAFTA, Ոսկե Արջ և այլն։ Օսկարի պատմության մեջ միայն «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» (1934 թ.), «Թռիչք կկվի բնի վրայով» (1975 թ.) և «Գառնուկների լռությունը» ֆիլմերն են արժանացել 5 «մեծ Օսկարի» (լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն սցենար, լավագույն դերասան, լավագույն դերասանուհի անվանակարգերում)։

Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում գլխավոր հերոսուհի Կլարիսը 6-րդ տեղում է որպես դրական հերոս, իսկ Հաննիբալ Լեկտորը գլխավորում է բացասական հերոսների ցանկը։ Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն թրիլեր ֆիլմերի ցանկում 5-րդն է։

Համարվում է կինոյի պատմության լավագույն թրիլլերներից մեկը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԴԲ-ն հետաքննում է սպանությունների շարք՝ կատարված անհայտ սերիական մարդասպանի կողմից։ Անհայտ մարդասպանին անվանել էին «Բուֆֆալո Բիլլ», որովհետև նա սպանելուց հետո իր զոհերի վրայից հանում էր մաշկը։

Չկարողանալով գտնել մարդասպանի հետքերը՝ ՀԴԲ-ն որոշում է դիմել չափազանց վտանգավոր մարդասպան-կաննիբալ, նախկին հոգեբան Հաննիբալ Լեկտորին (Էնթոնի Հոփքինս)։ Նրա հետ երկխոսության է ուղարկվում երիտասարդ հոգաբեն, ՀԴԲ-ի աշխատակից Կլարիսա Սթարլինգը (Ջուդի Ֆոսթեր

Նա համաձայնում է օգնել գտնելու մարդասպանին պայմանով, որ Կլարիսը կպատմի իր մասին։ Նրանց երկխոսության ժամանակ Կլարիսը պատմում է, որ մանուկ ժամանակ նա փախել է տնից փորձելով փրկել մորթվող գառնուկին և Կլարիսի մանկության հուշերի մեջ տպավորվել են մորթվելու տարվող գառնուկների պահվածը՝ նրանց լռությունը (այստեղից էլ ֆիլմի անվանումը)։

Լսելով Հաննիբալ Լեկտորի խորհուրդները՝ Կլարիսը գտնում է մարդասպանի հետքը ...

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]