Կնքահայրը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կնքահայր (այլ կիրառումներ)
Picto infobox cinema.png
Կնքահայրը
անգլ.՝ The Godfather
Կնքահայրը (ֆիլմ).jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of Italy.svg Իտալիա
Ժանրդրամա, քրեական, գանգստերային ֆիլմ և վեպի մոտիվներով ֆիլմ
Թեմակազմակերպված հանցագործություն
ՀիմքԿնքահայրը[1]
Թվականմարտի 15, 1972[2], սեպտեմբերի 27, 1972[3], օգոստոսի 24, 1972[4] և հոկտեմբերի 18, 1972
Լեզուանգլերեն և իտալերեն
ՌեժիսորՖրենսիս Ֆորդ Կոպպոլա
ՊրոդյուսերԱլբերտ Ս․ Ռուդի
Սցենարի հեղինակՄարիո Պյուզո և Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա
ԴերակատարներՄառլոն Բրանդո, Ալ Պաչինո, Ջեյմս Քաան, Ռիչարդ Կաստեպլանո, Ռոբերտ Դյուվալ, Ստեռլինգ Հայդեն, Ջոն Հոլլանդ Կազալե, Դայան Քիթոն, Տալիա Շայր, Էյբ Վիգոդա, Ալ Լետերի, Ջաննի Ռուսսո, Կորադո Գայպա, Al Martino?, Ջոն Մառլի, Johnny Martino?, Lenny Montana?, Richard Conte?, Alex Rocco?, Julie Gregg?, Սիմոնետա Ստեֆանելի, Սարո Ուրձի, Angelo Infanti?, Franco Citti?, Ջո Սպինել, Morgana King?, Ռիչարդ Բրայթ, Ռուդի Բոնդ, Վիտո Սքոթի, Կարմինե Կոպոլա[5], Ռոման Կոպոլա[5], Սոֆիա Կոպպոլա[5], Ron Gilbert?[5], Tony King?[5], Raymond Martino?[5], Նիկ Վալելոնգա[5], Tony Giorgio?[5], Victor Rendina?[5] և Salvatore Corsitto?
ՕպերատորԳորդոն Ուիլիս
ԵրաժշտությունՆինո Ռոտա
ՄոնտաժՈւիլյամ Հ․ Ռեյնոլդս և Փիթեր Զիններ
Պատմվածքի վայրՆյու Յորք և Լոս Անջելես
Նկարահանման վայրԼոնգ Այլենդ, Նյու Յորք, Նյու Ջերսի և Սիցիլիա
ԿինոընկերությունParamount Pictures և Alfran Productions?
Տևողություն175 րոպե
Բյուջե6 000 000 $
Շահույթ250 341 816 $[6]
ՀաջորդԿնքահայրը 2
Պաշտոնական կայքէջ
Commons-logo.svg The Godfather Վիքիպահեստում

«Կնքահայրը» (անգլ.՝ The Godfather), 1972 թվականին Օսկար մրցանակաբաշխության տարվա լավագույն ֆիլմ և մի քանի անվանակարգերում ևս հաղթող ճանաչված, 24 այլ կինոմրցանակներ ստացած գանգստերական դրամա, որտեղ նկարագրված է Կոռլեոնե մաֆիական ընտանիքի պատմությունը։

Այն նկարահանվել է Մարիո Պյուզոյի համանուն վեպի հիման վրա (ռեժիսորն է՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան)։ Ֆիլմը համարվում է համաշխարհային կինոյի լավագույն գործերից մեկը, ամենադիտվող ֆիլմերից է ամբողջ աշխարհում։ Դերասանների վարպետորեն կերտած հերոսները, ռեժիսորական ձեռագիրը, լարված սյուժեն, ֆիլմում հնչող հայտնի երաժշտությունը, հերոսների արդեն հայտնի դարձած շատ խոսքեր, երբեք չհնացող գանգստերական այս լեգենդար եռերգություն ֆիլմը դարձրել են իսկապես ամենասիրված ֆիլմերից մեկը աշխարհի շատ ժողովուրդների համար։

Կնքահայրը ունի երկու շարունակություն՝ Կնքահայրը 2 (1974) և Կնքահայրը 3 (1990

Դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետարքիր փաստեր ֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կնքահայրը ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը՝ Մառլոն Բրանդոն, ինքն է հեղինակը իր կերպարի՝ Վիտո Կոռլեոնեի։ Ասում են, որ նա նկարել է մատիտով իր բեղերը, ապա անձեռոցիկ դրել բերանում՝ երկու կողմերում, իսկ մեծ փորի տպավորություն թողելու համար լրացուցիչ շորեր հագել, և կանգնելով հայելու առաջ արտասանել հետևյալ խոսքերը․ «Սա այն է ինչ հարկավոր է»։
  • Տարբեր դերերի համար քննարկվել են Ալեն Դելոնի, Ֆրենկ Սինատրայի, Ջեք Նիկոլսոնի, Դասթին Հոֆմանի, Ռոբերտ Ռեդֆորդի, Ուորեն Բիթիի, Լոուրենս Օլիվիեի, Բերտ Ռեյնոլդսի այլ դերասանների անուններ։
  • Ալ Պաչինոն այս ֆիլմում կատարել է իր առաջին դերը մեծ կինոյում, ընտրվելով տասնյակ արդեն իսկ կայացած դերասաններից, ընդ որում սկզբում ֆիլմի պրոդյուսերները չեն վստահել նրան տեսնելով նրա խաղը կինոհրապարակում.
  • Ֆիլմը ունեցել է ընդամենը 6 միլիոն դոլար բյուջե, սակայն նրա եկամուտները ամբողջ աշխարհում կազմում են մոտ 250 միլիոն դոլար։
  • Մառլոն Բրանդոն չի ներկայացել Օսկարի մրցանակաբաշխությանը ստանալու լավագույն դերասան անվանակարգում նվաճած Օսկարի իր արձանիկը։
  • Վիտո Կոռլեոնի համար որպես կերպար Մարիո Պյուզոն ընտրել է հայտնի գանգստեր և խոշոր մաֆիական պարագլուխ Կառլո Գամբինոյին.

Մրցանակներ և վարկանիշային ցանկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսկար[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականի Օսկարի մրցանակաբաշխության հաղթող.

  1. Օսկար լավագույն ֆիլմի համար
  2. Օսկար լավագույն դերասանի համար /Մառլոն Բրանդո/
  3. Լավագույն հարմարեցված սցենար /Մարիո Պյուզո, Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա/

Ներկայացված է եղել նաև.

  1. Օսկար լավագույն ռեժիսորի համար /Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա/
  2. Երկրորդ պլանի լավագույն դերասան /Ալ Պաչինո, Ջեյմս Կան, Ռոբերտ Դյուվալ/
  3. Լավագույն հանդերձներ
  4. Լավագույն ձայն
  5. Լավագույն մոնտաժ
  6. Լավագույն ֆիլմի համար գրված երաժշտություն /Նինո Ռոտա/

Ոսկե Գլոբուս[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականի Ոսկե Գլոբուս հաղթող անվակարգեր.

  1. Լավագույն ֆիլմ /դրամա/
  2. Լավագույն դերասան /Մառլոն Բրանդո/
  3. Լավագույն ռեժիսոր /Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա/
  4. Լավագույն սցենար /Մարիո Պյուզո, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա/
  5. Լավագույն ֆիլմի համար գրված երաժշտություն /Նինո Ռոտա/

Ներկայացված է եղել նաև

  1. Տղամարդու լավագույն դեր /Ալ Պաչինո/
  2. Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր /Ջեյմս Կան/

Ընդհանուր թվով 24 տարբեր կինոմրցանակ է ստացել, ներկայացված է եղել ևս 17-ի։

Վարկանիշային ցանկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն խոսքերի ցանկում առկա է ֆիլմից երկու մեջբերում.

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]