Ալեն Դելոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Ալեն Դելոն
Ալեն Ֆաբյեն Մորիս Մարսել Դելոն
Alain Delon Cannes 2.jpg
Դելոնը 2007թ.ի Կաննի կինոփառատոնում
Բնօրինակ անուն Ալեն Ֆաբյեն Մորիս Մարսել Դելոն
Հասակը 182 սմ
Ծնվել է՝ հոկտեմբերի 8, 1935 (79 տարեկան)
Ծննդավայր Ֆրանսիա Սո, Օ-դե-Սեն, Ֆրանսիա
Քաղաքացիություն Flag of France.svg Ֆրանսիա
Flag of Switzerland.svg Շվեյցարիա
Ազգություն Ֆրանսիա Ֆրանսիացի
Մասնագիտություն Դերասան, Պրոդյուսեր, Սցենարիստ,Ռեժիսոր
Ակտիվ շրջան 1957–այժմ
Ժանրեր Քրեական,
Դրամա,
Թրիլեր
Ընտրանի "Երկուսը քաղաքում",
"Ռոկկոն և եղբայրները",
"Մեկ հնարավորություն երկուսի համար"
Ամուսին(ներ) Ռոզալի Վան Բրեմեն
(ամուսնալուծված)
(2 երեխա),
Նատալի Դելոն
(ամուսնալուծված)
(1 երեխա)
Երեխա(ներ) 3 երեխա
Պարգևներ և մրցանակներ Ոսկե Արջ, Սեզար
IMDb ID 0001128
alaindelon.ch

Ալեն Ֆաբիեն Մորիս Մարսել Դելոն (ֆր.՝ Alain Fabien Maurice Marcel Delon), նոյեմբերի 8, 1935, Սո, Ֆրանսիա)[1], ֆրանսիացի կինոյի և թատրոնի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ։ Կինոաստղ և 1960-1980-ականների սեքս խորհրդանիշ։

Արդեն 23 տարեկան հասակում Դելոնն հասել էր մեծ փառքի և հաճախ համեմատվում էր ժամանակաշրջանի լավագույն դերասանների հետ՝ երբեմն կոչվելով «Բրիջիդ Բարդոյի տղամարդ տեսակ»։

Առավել հանրաճանաչություն է ձեռք բերել «Պայծառ արևի վրա» (1960), «Ռոկկոն և իր եղբայրները» (1961), «Ընձառյուծ» (1963, ներկայացվել է «Ոսկե գլոբուսի» «տղամարդկանց շրջանում ամենախոստումնալից նորեկ» անվանակարգում[2][3])։ Արժանացել է «Սեզար» մրցանակի «Մեր պատմությունը» ֆիլմում (1984) տղամարդու լավագույն դերակատարման համար։ Պատվավոր Լեգեոնի շքանշանի սպա[4]։

Դերասանը մեծ հաջողություն ուներ խորհրդային կանանց շրջանում. նրա անունը զանգվածային գիտակցության մեջ դարձել էր հասարակ անուն[5]։

Կենսագրություն[խմբագրել]

Մանկություն[խմբագրել]

Ալեն Դելոնը ծնվել է 1935 թվականի նոյեմբերի 8-ին Փարիզի հարավում գտնվող Սո արվարձանային քաղաքում, դեպարտամենտ Օ դե Սեն (Վերին Սենա)։ Դելոնի մանկությունն անցել է Բուր լա Ռեն ոչ մեծ քաղաքում, ուր Դելոնի ծնողները տեղափոխվել էին տղայի ծնունդից մի քանի տարի առաջ[6]։

Հայրը` Ֆաբյեն Դելոնը (1904-1977), ծագումով կորսիկացի է, ունեցել է սեփական կինոթատրոն` «Ռեժինա», որ գտնվում էր Ամկարկադեր փողոցի № 3 տանը[7]։ Մայրը` Էդիտ Առնոլդը (1911-1995), մասնագիտությամբ դեղագործ էր, ամուսնու կինոթատրոնում աշխատում էր որպես հսկիչ։ Ալենը երեք տարեկան էլ չկար, երբ ծնողներն ամուսնալուծվեցին[6][8]։

1939 թվականին Էդիտն ամուսնանում է Պոլ Բուլոնի հետ, ով երշիկի խանութ ուներ։ Էդիտը սկսում է օգնել ամուսնուն. խանութի աշխատանքները խլում են Էդիտի ժամանակի մեծ մասը և տղայի դաստիարակության համար գրեթե ժամանակ չէր մնում[6]։ Այդ ժամանակ էլ Ալենը հանձնվում է դայակի` մադամ Ներոյի խնամքին։ Ներո ամուսինների ոչ մեծ տունը գտնվում էր Ֆրեն բանտից ոչ հեռու, որի պահակն էր դայակի ամուսինը։

Մի քանի տարի Դելոնն ապրում է դայակի տանը։ Այդ տարիների մասին դերասանը ջերմությամբ է հիշում. «Այդ ընտանիքը նաև իմ ընտանիքն էր, այնտեղ ինձ վերաբերվում էին անկեղծ սրտացավությամբ։ Այդտեղ են թափվել իմ առաջին մանկական արցունքները»[6]։ Ծնողների տուն Ալենը վերադարձավ միայն Ներո ամուսինների ողբերգական մահվանից հետո[9]։

Դպրոցական տարիներ և մասնագիտության ընտրություն[խմբագրել]

Դպրոցում սովորելու տարիներին ապագա դերասանը աչքի չի ընկել օրինակելի վարքով, ինչի պատճառով նրան պարբերաբար հեռացնում էին դպրոցներից։ Պոլն ու Էդիտը հասկանում էին, որ դասական կրթությունն Ալենի համար չէ, և որոշեցին Ալենին սովորեցնել երշիկագործություն։ Ալենը չհակաճառեց ու սկսեց սովորել։

«Դա ծնողներիս մասնագիտությունն էր։ Խոսք էր գնում այն մասին, որ ես շարունակեմ նրանց գործը։ Դա ինձ միանգամայն բնական էր թվում», — իր ընտրությունն այսպես է բացատրել դերասանը հարցազրույցներից մեկի ժամանակ[6]։

Սովորելով մեկ տարի և ստանալով դիպլոմ ու մասնագիտությամբ աշխատելու իրավունք` Դելոնն աշխատանքի անցավ մսավաճառի կրպակում Լեյ Լը Ռոզում, որտեղ երեք ամիս աշխատելուց հետո տեղափոխվեց Փարիզի Սեն-Շառլ փողոցում գտնվող երշիկեղենի խանութ։

Հնդկաչին[խմբագրել]

Դելոնը տասնյոթ տարեկան էր, երբ փարիզյան մետրոյում պաստառ տեսավ. «Դուք կդառնաք փորձարկող օդաչու և կանցնեք վերապատրաստում Կանադայում»[6]:

Ալենը ոգևորվեց փորձարկող օդաչու դառնալու մտքից։ Սակայն դիմելով Օդային ուժերի նախարարություն, նա իմանում է, որ այդ տարի օդաչվական դպրոցի ընդունելությունը վերջացել է։ Սակայն ֆրանսիական բանակը նորակոչիկների կարիք ուներ։ 200 հազար ֆրանկ առաջարկվող աշխատավարձը երիտասարդ Ալենին թվաց բավականին մեծ գումար։ Այսպես, 1953 թվականին՝ թողնելով Փարիզի աշխատանքը, ապագա դերասանը հայտնվում է պարաշյուտա-դեսանտային զորքերի ծովային հետևակի կորպուսի շարքերում և մասնակցում է Հնդկաչինի պատերազմին[10]:

Ծառայություն[խմբագրել]

Հնդկաչինում Դելոնը հայտնվում է ոչ միանգամից․ սկզբում նրան ուղարկում են Բրեստ՝ նավաստիների հավաքագրման բյուրո, որտեղ պարզվեց, որ դպրոցում ստացած նրա գիտելիքները չեն բավարարում նավատորմի մասնագիտություն ստանալու համար։ Այդ ժամանակ Ալենին առաջարկեցին ընտրություն կատարել՝ կամ դառնալ ցրիչ և մաքրել տախտակամածը, կամ ուսում ստանալ և բարձրացնել իր գիտելիքների մակարդակը։ Դելոնն ընտրում է երկրորդ տարբերակը։

1953 թվականի հունվարին նորակոչիկ Ալեն Դելոնը ժամանել է Պոն Ռեանում գտնվող Նավատորմային պատրաստության կենտրոն (CFM): Ուսումը CFM-ում ոչ այնքան թեթև էր.

Aquote1.png Կենտրոնում արվում էր ամեն ինչ նորակոչիկներին դաժանացնելու համար։ Մեզ հանգիստ չէին տալիս, կազմակերպում էին անվերջ վազանցներ, ստիպում էին կատարել ծանր ֆիզիկական վարժություններ, երիտասարդներից ոմանք ուշագնաց էին լինում։ Եթե դողէրոցք ունես, բուժկետի մասին կարող ես նույնիսկ չմտածել։ Մեզ պատրաստում էին պայքարի, կամ, ավելի ճիշտ, թնդանոթի միս դառնալուն։ Կենտրոնում կար օրենք՝ «գնա կամ կսատկես»: Aquote2.png

Չնայած այդ խիստ ուսումնառությանը, Ալենին հաջողվեց չչարանալ։ Դերասանի բանակային ընկեր, CFM նորակոչիկ Ռայմոն Բլասկոն Դելոնի մասին հիշում էր, որպես «բավականին ամաչկոտ, զուսպ, բարի սիրտ ունեցող հրաշալի երիտասարդ»:

1953 թվականի աշնանը, CFM-ում թեսթերը հաջողությամբ անցնելուց հետո, ծովային հետևակ Դելոնին ուղարկում են Տուլոն ռադիստների դասընթացների։

Սակայն նավաստի Դելոնը անկարգապահ էր, նա պատիժ էր ստանում մեկը մյուսի հետևից։ Հրամանատարությունը նրան ընտրության առջև կանգնեցրեց՝ կամ նա իր պայմանագիրը երկարացնում է երկու տարով և գնում է Հնդկաչին, կամ ստիպված է դուրս գալ զինված ուժերից։ Ալենը չէր ուզում թողնել ծառայությունը, նա արդեն ընկերներ ուներ, ովքեր ընտրեցին Հնդկաչինը և նա չէր ցանկանում բաժանվել նրանց հետ։ Դելոնը ընտրեց ծառայությունը։

Նորակոչիկներին իջեցրեցին Սայգոնում։ Ավագ նավաստի Դելոնին ուղարկեցին կարգապահական վաշտ[11]: Այնտեղ Դելոնի անկարգապահությունն իր մասին հիշեցրեց, որպես պատիժ Ալենը օրերով բրինձ էր բարձում, իսկ երեկոյան կրկին վերադառնում էր հաուպտվախտ։

Սակայն, չնայած իր բոլոր դժվարություններին, դերասանը, իր իսկ խոստովանությամբ, երբեք չէր զղջում ծառայության ընթացքում անցկացրած իր ժամանակի համար. «Այդ ժամանակը ամենաերջանիկն էր իմ կյանքում։ Այն ինձ թույլ տվեց դառնալ այն, ով ես դարձա ավելի ուշ և ով ես հիմա եմ»[12]:

Կարիերայի սկիզբ[խմբագրել]

1956 թվականին զորացրումից հետո, Ալենը բանակային ընկերոջ հետ ուղևորվում է սկզբում Մարսել, որտեղ ծախսում է բանակում աշխատած գումարի կեսը, այնուհետև ուղևորվում Փարիզ: Երիտասարդները Պլյաս Պիգալում էժան հյուրանոցում համար են վարձում։ Դելոնը Ելիսեյան դաշտի մոտակայքում գտնվող գարեջրատանը աշխատանքի է ընդունվում որպես մատուցող։ Սակայն այդ պաշտոնը ապագա դերասանի սրտով չէր. «Ադմինիստրատոր, մետրդոտել, ավագ մատուցող՝ նրանք բոլորը բղավում էին իմ՝ շարքային մատուցողի վրա: Իմ բնավորությամբ մարդու համար հեշտ չէր ընդունել այդ ստորաքարշ պաշտոնը»[10]:

Հազիվ աշխատել սկսած փառասեր երիտասարդը դուրս է գալիս գարեջրատնից և Փարիզում մնում է առանց աշխատանքի։ Ուսման համար նա փող չուներ, բայց հարազատ Բուր լա Ռեն վերադառնալ ևս նա չէր ցանկանում։

Փարիզյան իր նոր ընկերների խորհրդով Ալենը որոշում է իր լուսանկարները ցույց տալ պրոդյուսերներին։ Սակայն մեկը մյուսի ետևից մերժվում էր. «Դուք չափից շատ գեղեցիկ եք, Ձեր մոտ կարիերան չի ստացվի», ― Ալենին բացատրում էին պրոդյուսերները[13]: Սակայն ապագա դերասանը չէր վհատվում և շարունակում էր մասնակցել տարբեր քասթինգների և կինոփորձերի։ Այդպիսի քասթինգներից մեկի ժամանակ Դելոնը ծանոթանում է սկսնակ դերասան Ժան Կլոդ Բրիալի հետ։ Երիտասարդներն ընկերներ են դառնում և 1956 թվականին նրանք ուղևորվում են Կաննի փառատոնին՝ հույս ունենալով, որ այնտեղ նրանց կնկատեն[14]:

Այնտեղ երիտասարդ Ալեն Դելոնին նկատեց ամերիկացի «տաղանդների որսորդ» իմպրեսարիո Հարրի Ուիլսոնը: Նա փոխարինող էր փնտրում վերջերս կյանքից հեռացած Ջեյմս Դինին: Ուիլսոնը Դելոնին ուղարկում է Հռոմ՝ կինոփորձերին մասնակցելու համար։ Դրանք հաջող են անցել։ Ուիլսոնը Ալեն Դելոնին յոթամյա պայմանագրով աշխատանք առաջարկեց Հոլիվուդում: Պայմանագրի պարտադիր պայման էր համարվում անգլերենի իմացությունը, որն ապագա դերասանը պետք է սովորեր երեք տարվա ընթացքում։ Փարիզ վերադառնալուն պես Դելոնը սկսում է անգլերեն սովորել և պատրաստվում էր գնալ ԱՄՆ:

Սակայն Ժան Կլոդ Բրիալին ընկերոջը ծանոթացնում է հայտնի կինոռեժիսյոր Իվ Ալլեգրեի հետ, և Ալլեգրեն Դելոնին համոզում է դերասանական կարիերան սկսել հայրենիքում և նրան ոչ մեծ դեր է առաջարկում իր նոր կինոնկարում[5]:

Առաջին դերեր[խմբագրել]

Ռեժիսյորի և պրոդյուսերների միջև հակամարտություն է առաջացել․ կինոնկարի պրոդյուսերները իրենց նախապատվությունը տալիս էին այդ թվականներին հայտնի դերասան Անրի Վիդալին, իսկ Ալեգրեն իր նախապատվությունը տալիս էր Դելոնին։ Այդ իրավիճակից օգնեց դուրս գալ կինոնկարի գլխավոր դերակատար, հայտնի դերասանուհի Էդվիժ Ֆյոյերը: Նայելով ապագա դերասանի փորձերը, նա կարողացավ համոզել պրոդյուսերներին նրանում, որ Դելոնի մեջ կա «ավելին, քան խոստանում էր նրա անթերի արտաքինը», ըստ նրա. «նրանից արտանետվում էր անհագ կենդանական ուժ, նրանում կար և՛ ֆիզիկական ուժ, և՛ հմայք»[15]:

1957 թվականին տեղի է ունեցել Ալեն Դելոնի դերասանական դեբյուտը Իվ Ալեգրեի «Երբ միջամտում են կայանք» կինոնկարում։ Մեկ տարի անց, 1958 թվականին, դերասանը նկարահանվում է Մարկ Ալեգրեի «Եղիր գեղեցիկ և լռիր» կինոնկարում, որտեղ նա երևում է մեկ դրվագում այն ժամանակ սկսնակ դերասան Ժան Պոլ Բելմոնդոի հետ։ Ալեգրե եղբայրների կինոնկարներում ոչ մեծ դերերը Դելոնին հայտնիություն չբերեցին։

Այնուամենայնիվ, 1958 թվականին դերասանին հրավիրեցին Պյեր-Գասպար Հյուի պատմական մելոդրամայի գլխավոր դերերից մեկի՝ «Քրիստինա» կինոնկարի նկարահանմանը։ Կինոնկարը, որը պատմում էր երիտասարդ սպայի և երաժշտի երիտասարդ դստեր սիրո պատմությունը, սպասվող հաջողության չի հասել[15]:

Դրան հաջորդեց Միշել Բուարոնի «Թույլ կանայք» կատակերգությունը (1959): Չնայած նրան, որ կինոնկարը հանդիսատեսի մոտ հաջողություն ունեցավ, կինոքննադատները այն սառնությամբ ընդունեցին՝ նշելով միայն ռեժիսյորի վարպետությունը դերասանների հետ աշխատանքում և Ալեն Դելոնի բնական արտաքին տվյալները[16]: Երիտասարդ դերասանը շարունակեց նկարահանվել Բուարոնի մոտ («Դպրոցականների ճանապարհը», 1959):

Հատուկ դերասանական կրթություն չունեցող Դելոնը, իր սեփական խոստովանությամբ, սովորում էր դերասանական վարպետությանը նկարահանման հարթակում։ Նկարահանումներից դուրս նա շարունակում էր դերասանին անհրաժեշտ հմտություններ ձեռք բերել՝ սուսերամարտի դասեր էր վերցնում, աշխատում էր իր խոսքի և դեմքի արտահայտության վրա։

Ճանաչում[խմբագրել]

Բուարոնի մոտ նկարահանումները ավարտելուց հետո Ալեն Դելոնը հրավեր է ստացել Ռենե Կլեմանի կողմից Պատրիցիա Հայսմիթի «Տաղանդավոր միստեր Ռիփլին» վեպի էկրանավորման մեջ նկարահանվելու համար։ Դելոնը ստացել է Թոմ Ռիփլիի դերը։ Բանկում պատկառելի հաշիվ, գեղեցիկ կանայք, զբոսանավ, ծով․ այս ամենը Ռիփլիի անիրականալի երազանքն էր։ Բայց այն ամենը, ինչի մասին երազում էր Թոմը, ունի Ֆիլիպ Գրինլիֆը, ով անհոգ վատնում է կյանքը և ծնողների գումարը Ֆրանսիական Ռիվիերայում: Մի օր Թոմը հասկանում է, որ այժմյան տխուր կյանքը անտանելի է նրա համար։

Ռենե Կլեմանի դետեկտիվային «Վառ արևի տակ» ֆիլմում Դելոնը ստեղծել է խեղճ արկածախնդրի կերպար, դիվային հմայությամբ, խելացի և բացարձակապես անբարո տիպ, ով պատրաստ է ամեն ինչի՝ փաստաթղթերի կեղծումից մինչև ընկերոջ սպանությունը, միայն թե յուրացնել ուրիշի կյանքը[17]: Կլեմանը, ով հայտնի էր իր «խստությամբ և անհաշտելիությամբ», Դելոնի հետ աշխատանքի մասին հիշում էր հետևյալ կերպ.

Aquote1.png Այդպիսի եզակի լսողություն ունեցող դերասանը երանություն է ռեժիսյորի համար: Բազմաթիվ դերասաններ սովորում են միայն այն, ինչ նրանց ձեռնտու է: Դելոնը միշտ պատրաստ էր կատարել ամենաանհավանական բաները, չէ որ հենց ամենաանհավանական բաներն են խթանում դրամայի զարգացմանը
[15]:
Aquote2.png

Կինոնկարի շնորհանդեսը տեղի է ունեցել 1960 թվականի մարտի 10-ին, Փարիզում: Ցուցադրման առաջին իրավունքը ստացել են Ելիսեյան դաշտերում գտնվող «Կոլիզեյ» և «Մարիվո» կինոթատրոնները։ Քննադատները մեծ ոգևորությամբ ընդունեցին կինոնկարը, իսկ նրանցից ոմանք պատրաստ էին անվանել այն Կլեմանի լավագույն աշխատանք։ Դելոնի մասին սկսում են խոսել որպես տաղանդ՝ երիտասարդ դերասանի մոտ առանձնացնելով ֆիլմի համար կարևոր «սատանայի հոգու» և «հրեշտակի դեմքի» համադրությունը։

Aquote1.png Վերջապես Ալեն Դելոնը գտել է իր հերոսին՝ երկտակ հատակով մարդու, ընկնող հրեշտակի հերոսին:
— Մարի-Կլեր Տրեմուա, «Տելերամա»
Aquote2.png

Դելոնին անվանում են «1960 թվականի Ժյուլյեն Սորել» և «Ժերար Ֆիլիպի արժանի հետնորդ»[18][19]: 1960 հուլիսի 1-ին «Վառ արևի տակ» ֆիլմի համաշխարհային վարձույթի դուրս գալուց հետո, Ալեն Դելոնը հայտնիություն է ձեռք բերում հարազատ Ֆրանսիայի սահմաններից դուրս, ինչպես նաև ստանում է նոր դեր, այս անգամ իտալացի ռեժիսյոր Լուկինո Վիսկոնտիի մոտ։ Վիսկոնտին Պարոնդի ընտանիքի մասին «Ռոկկոն և նրա եղբայրները» կինովեպն էր նկարահանում, ովքեր Բազիլիկատա գյուղից տեղափոխվել են Միլան ավելի լավ կյանքի որոնումներում[20]: Ռոկկոն ստիպված էր բռնցքամարտիկ դառնալ մորն ու եղբայրներին պահելու համար։ Ալեն Դելոնի կատարմամբ Ռոկկոն՝ գեղեցիկ և առաքինիչ երիտասարդ, ով չի կորցնում իր ազնվությունը, անկախ ճակատագրի կողմից տրված բոլոր դժվարություններից և փորձություններից։ Այդ դերը Թոմ Ռիփլիի հակադիր դերն էր, որը Դելոնը խաղաց Ռենե Կլեմանի մոտ։ Կինոնկարի փարիզյան շնորհանդեսից հետո, որը տեղի է ունեցել 1961 թվականի մարտի 10-ին, քննադատները խոստովանում են, որ կինոնկարում առաջին երկու լուրջ դերերը բացահայտել են Դելոնին որպես նուրբ և բարդ դրամատիկական դերասան[21]:

1962 թվականին էկրան է բարձրանում Միքելանջելո Անտոնիոնիի «Խավարում» դրաման Ալեն Դելոնի և Մոնիկա Վիտտիի մասնակցությամբ գլխավոր դերերում։ Դերասանը հանդես է գալիս բորսայական միջնորդ Պյերոյի կերպարով, ով կորցրել է իր զգացնունքները և գոյության նպատակ չունի[22]: Հիմնվելով դերասանների վարպետության վրա, ռեժիսյորը ֆիլմում օգտագործում է նվազագույն քանակությամբ երկխոսություն և երաժշտության գրեթե ամբողջական բացակայություն։ Կինոնկարը, որը դարձել է Անտոնիոնիի ամենահայտնի աշխատանքներից մեկը, արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի Կաննի կինոփառատոնի ժամանակ։

Դելոնը շարունակել է աշխատել Իտալիայում: 1962 թվականին դերասանը կրկին աշխատում է Վիսկոնտիի հետ «Ընձառյուծ» էպիկական դրամայում, որը նկարահանվել է Ջուզեպպե Տոմազի դի Լամպեդուզայի համանուն վեպի հիման վրա[23]: Այս անգամ դերասանը հանդիսատեսի առջև ներկայացել է Սավոյական թագավորի սպայի՝ Տանկրեդիի կերպարով։ Դելոնի նկարահանման հրապարակի գործընկերներ էին դարձել Բերտ Լանկաստերը և Կլաուդիա Կարդինալեն: Այդ դերի համար դերասանը առաջադրվել է «Ոսկե Գլոբուս»-ին որպես ամենահեռանկարային նորեկ դերասան տղամարդկանց թվում։

Երիտասարդ Ալեն Դելոնին, դերասան-ինքնուսին, կարիերայի հենց սկզբում հաջողվել է ստեղծել բարդ կերպարներ, որոնք ավելի ուշ ներառվել են կինոարվեստի բոլոր դասագրքերում[24]:

Ֆիլմագրություն[խմբագրել]

Դերակատարումներ[խմբագրել]

Ալեն Դելոնի դերակատարումներ[25]
Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանր Ռեժիսոր Խաղընկերներ
1957 Երբ միջամտում են կանայք Quand la femme s'en mêle Ջո Դրամա,
Քրեական
Իվ Ալեգրե Էդվիգ Ֆեյերե,
Ժան Սերվե,
Բերնար Բլիե,
Պեր Մոնդի,
Սոֆի Դոմե
1958 Եղիր գեղեցիկ և լռիր Sois belle et tais-toi Լոուլոու Կատակերգություն Մարկ Ալեգրե Անրի Վիդալ,
Միլեն Դեմոնժո,
Բեատրիս Ալտարիբա,
Ռենե Լեֆևր
1958 Քրիստինա Christine Ֆրանց Լոբեյներ Դրամա,
Մելոդրամա
Պեր Գասպար-Հյուի Ռոմի Շնայդեր,
Ժան-Կլոդ Բրիալի,
Ֆրանսուա Շոմեթ,
Ժակ Դուբի
1959 Թույլ կանայք Faibles femmes Ջուլիան Ֆենալ Կատակերգություն Միշել Բուարոն Միլեն Դեմոնժո,
Պասկալ Պետի,
Ժակլին Սասար,
Անիտա Ռաֆ
1959 Դպրոցականների ճանապարհը Le chemin des écoliers Անտոին Միչարդ Դրամա,
Կատակերգություն
Միշել Բուարոն Ֆրանսուազ Արնուլ,
Բուրվիլ,
Լինո Վենտուրա,
Ժան-Կլոդ Բրիալի
1960 Թեժ արևի վրա Plein soleil Թեմ Ռիփլեյ / Ֆիլիպ Գրինլիֆ Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Ռենե Կլեման Մարի Լաֆորե,
Մորիս Ռոնե,
Էրնո Կրիզա,
Ֆրենկ Լաթիմոր
1960 Ռոկոն և եղբայրները Rocco e i suoi fratelli Ռոկո Պարոնդի Դրամա,
Քրեական,
Սպորտային
Լուկինո Վիսկոնտի Ռենատո Սալվատորի,
Աննի Ժիրարդո,
Կատինա Պաքսինո,
Ալեսանդրա Պանարո
1961 Որքան լավ է ապրելը Che gioia vivere Ուլիսի Ցեկոնատո Կատակերգություն Ռենե Կլեման Բարբարա Լաս,
Ջինո Չերվի,
Ռինա Մորելի,
Կարլո Պիզականե
1961 Հայտնի սիրային պատմություններ Amours célèbres արքայազն Ալբերտ / հերցոգ Ալբերտ (էպիզոդիկ) Մելոդրամա,
Պատմական
Միշել Բուարոն Ժան Պոլ Բելմոնդո,
Ֆիլիպ Նուարե,
Դանի Ռոբեն,
Պելո,
Լիլիան Բրուս
1962 Շունը Le chien Լուի Ֆրանսուա Շալե Էլկե Զոմեր,
Ալբեր Դինան,
Մարիանե Կիտաեֆ,
Ժան-Լուպ Ռեյնոլդ
1962 Խավարում L'eclisse Պիերո Դրամա,
Մելոդրամա
Միքելանջելո Անտոնիոնի Մոնիկա Վիթի,
Ֆրանսիսկո Ռաբալ,
Լուի Սենե,
Լիլա Բրինոնե
1962 Սատանան և տասը պատվիրանները Le diable et les dix commandements Սուրհանդակ Պիեռի որդին Դրամա,
Կատակերգություն
Ժյուլեն Դյուվիվե Միշել Սիմոն,
Լյուսեն Բարու,
Կլոդ Նոլե,
Դանի Սավալ,
Ռոժե Նիկոլյա
1963 Մեղեդի նկուղից Mélodie en sous-sol Ֆրանսիս Վերլոտ Դրամա,
Մելոդրամա,
Քրեական
Անրի Վերնոյ Ժան Գաբեն,
Կլոդ Սերվալ,
Վիվիան Ռոմանս,
Անրի Վիրլոժյո
1963 Ընձառյուծ Il gattopardo Տանկրեդի Ֆալքոների Դրամա,
Մելոդրամա,
Ռազմական,
Պատմական
Լուկինո Վիսկոնտի Բերտ Լանկասթեր,
Կլաուդիա Կարդինալե,
Պաոլո Ստոփա,
Ռինա Մորելի
1963 Սև կակաչ La tulipe noire Ջուլիեն դե Սաինտ Պրեուքս, Գուիլամե դե Սաինտ Պրեուքս Մարտական,
Կատակերգություն,
Արկածային
Քրիստիան-Ժակ Վիրնա Լիզի,
Ադոլֆո Մարսիյակ,
Դոն Ադամս,
Ակիմ Թամիրով
1964 Գիշատիչները Les félins Մարկ Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Ռենե Կլեման Ջեյն Ֆոնդա,
Լոլա Օլբրայթ,
Սորել Բուկ,
Կարլ Սթուդեր
1964 Անհնազանդը L'insoumis Թոմաս Դրամա Ալեն Կավալե Լեա Մասարի,
Ժորժ Ժերե,
Մորիս Գարել,
Ռոբեր Կասթել
1964 Դեղին ռոլս-ռոյս The Yellow Rolls-Royce Ստեֆանո Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Էնտոնի Էսկվիտ Ինգրիդ Բերգման,
Ռեքս Հարիսոն,
Շիրլի ՄակԼեյն,
Ժաննա Մորո,
Ջորջ Կ. Սքոթ
1964 Սեր ծովի մոտ L'amour à la mer Գայ Ժիլ Դանիել Մուսմանն,
Ժենևևա Տենե,
Ժոզեթե Կրիեֆ,
Գայ Ժիլ,
Սիմոնա Պարի
1965 Լինում էր, չէր լինում մի գող Once a Thief Էդի Պեդակ Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Ռալֆ Նելսոն Էնն-Մարգրետ,
Վան Հեֆլին,
Ջեք Պելանս,
Ջոն Դևիս Չենդլեր
1966 Կորած ջոկատը Lost Command Կապիտան Ֆիլիպ Էսքլավիեր Դրամա,
Ռազմական
Մարկ Ռոբսոն Էնթոնի Կուինն,
Ջորջ Սիգալ,
Միշել Մորգան,
Մորիս Ռոնե
1966 Այրվում է արդյո՞ք Փարիզը Paris brûle-t-il? Ժակույ Չաբան-Դելմաս Դրամա,
Ռազմական,
Պատմական
Ռենե Կլեման Ժան Պոլ Բելմոնդո,
Շարլ Բուայե,
Լեսլի Կարոն,
Ժան-Պեր Կասել,
Ջորջ Չակիրիս
1966 Տեխասը գետից այն կողմ Texas Across the River դոն Անդրեա Բալդազար Կատակերգություն,
Վեստեռն
Մայքլ Գոռդոն Դին Մարտին,
Ռոզմարի Ֆորսայտ,
Ջոի Բիշոպ,
Տինա Օմոն
1967 Արկածներ որոնողները Les aventuriers Մանու Դրամա,
Արկածային
Ռոբեր Էնրիկո Լինո Վենտուրա,
Ջոաննա Շիմկուս,
Սերժ Ռեջանի,
Գանս Մեյեր
1967 Սամուրայ Le samouraï Ջեֆ Կոստելո Թրիլեր,
Դրամա,
Քրեական,
Դետեկտիվ
Ժան-Պեր Մելվիլ Ֆրանսուա Պերե,
Նատալի Դելոն,
Կատի Ռոզե,
Ժակ Լերուա
1967 Սատանայական քոնն եմ Diaboliquement vôtre Պիեռ Լանգրանժ / Ջորջ Կամպո Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Ժյուլեն Դյուվիվե Զենտա Բերգեր,
Փեթեր Մոսբահեր,
Կլոդ Պեպլյու,
Ալբեր Օժե
1968 Երեք քայլ մոլեգնության մեջ Histoires extraordinaires Ուիլյամ Ուիլսոն Սարսափ,
Դետեկտիվ
Ռոժե Վադիմ
Լուի Մալ
Ֆեդերիկո Ֆելինի
Ումբերտո Դ’Օրսի,
Ջեյն Ֆոնդա,
Փիթեր Ֆոնդա,
Ջեյմս Ռոբերտսոն Ջասթիս,
Ֆիլիփ Լեմեր
1968 Ցտեսություն, ընկեր Adieu l'ami Դինո Բարան Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական,
Դետեկտիվ,
Արկածային
Ժան Հերման Չարլզ Բրոնսոն,
Օլգա Ժորժ-Պիկո,
Բրիժիտ Ֆոսե,
Բերնար Ֆրեսոն
1968 Աղջիկը մոտոցիկլետի վրա The Girl on a Motorcycle Դանիել Մելոդրամա Ջեք Կարդիֆ Մարիաննա Ֆեյթֆուլ,
Ռոջեր Մուտոն,
Մարիուս Գորինգ,
Կատրին Ժուրդան
1969 Լողավազան La piscine Ժան Պաուլ Դրամա,
Քրեական
Ժակ Դերե Ռոմի Շնայդեր,
Մորիս Ռոնե,
Ջեյն Բիրկին,
Պոլ Կրոշե
1969 Ջեֆ Jeff Լաուրենտ Դրամա,
Քրեական
Ժան Հերման Միրեյ Դարկ,
Ժորժ Ռուկե,
Գեբրիել Ժաբբուր,
Նատալի Ներվալ
1969 Սիցիլիական կլան Le clan des Siciliens Ռոջեր Սարթեթ Դրամա,
Քրեական
Անրի Վերնյոյ Ժան Գաբեն,
Լինո Վենտուրա,
Իրինա Դեմիկ,
Ամեդեո Նացցարի
1970 Բորսալինո Borsalino Ռոչ Սիֆրեդի Դրամա,
Քրեական
Ժակ Դերե Ժան Պոլ Բելմոնդո,
Կատրին Ռուվել,
Ֆրանսուազա Քրիստոֆ,
Կորին Մարշան
1970 Կարմիր շրջան Le cercle rouge Կորի Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Ժան-Պեր Մելվիլ Բուրվիլ,
Ջան Մարիա Վոլոնտե,
Իվ Մոնտան,
Պոլ Կրոշե
1970 Մեդլի Madly Ջուլիեն Դանյու Մելոդրամա Ռոժե Կաան Միրեյ Դարկ,
Ջեյն Դևենպորտ,
Վալենտինա Կորտեզե,
Պասկալ դե Բուասոն
1971 Ցածրացրեք բասերը Doucement les basses Սիմոն Մեդյու Կատակերգություն Ժակ Դերե Պոլ Մյորիս,
Նատալի Դելոն,
Ժյուլեն Գիոմար,
Պոլ Պրեբուա
1971 Կարմիր արև Soleil rouge Գոչ Կինկ Մարտական,
Թրիլեր,
Վեստեռն
Թերենս Յանգ Չարլզ Բրոնսոն,
Տոսիրո Միֆունե,
Ուրսուլա Անդրես,
Կապյուսին
1971 Կուդերի այրին La veuve Couderc Ժան Լավին Մարտական,
Դրամա,
Մելոդրամա
Պեր Գրանե-Դեֆեր Սիմոնա Սինորե,
Օթավիա Պիքոլո,
Ժան Տիսե,
Մոնիկ Շոմեթ
1972 Տրոցկիյի սպանությունը The Assassination of Trotsky Ֆրենկ Ջեքսոն Թրիլեր,
Դրամա,
Կենսագրական,
Պատմական
Ջոզեֆ Լոուզի Ռիչարդ Բերտոն,
Ռոմի Շնայդեր,
Վալենտինա Կորտեզե,
Էնրիկո Մարիա Սալերնո
1972 Հանգստի առաջին գիշերը La prima notte di quiete Դանիել Դոմինիչի Դրամա Վալերիո Դզուրլինի Ջանկարլո Ջանինի,
Սոնյա Պետրովնա,
Ռենատո Սալվատորի,
Ալիդա Վալի
1972 Ոստիկանները Un flic Կոմիսար Էդուարդ Քոլեման Մարտական,
Դրամա,
Քրեական
Ժան-Պեր Մելվիլ Ռիչարդ Կրենա,
Կատրին Դենյով,
Ռիքարդո Կուչոլա,
Մայքլ Կոնրադ
1972 Շոկով բուժում Traitement de choc Դոկտոր Դեվիլերս Սարսափ,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական,
Դետեկտիվ
Ալեն Ժեսյուա Աննի Ժիրարդո,
Ռոբեր Իրշ,
Միշել Դյուշոսուա,
Գաբրիել Կաթան
1973 Կարիճ Scorpio Ժան Լաուրիեր, Կարիճ Մարտական,
Թրիլեր,
Դրամա
Մայքլ Ուիներ Բերտ Լանկասթեր,
Պոլ Սկոֆիլդ,
Ջոն Կոլիկոս,
Գեյլ Հանիկատ
1973 Կասկած Les granges brûlées Դատավոր Պիեռ Լարշե Թրիլեր,
Դրամա,
Դետեկտիվ
Ժան Շապո Սիմոնա Սինորե,
Պոլ Կրոշե,
Բերնար Լե Կոկ,
Քրիստիան Բարբե
1973 Թոնի Արզենտա Tony Arzenta Թանի Արզենտա Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Դուչո Տեսարի Ռիչարդ Կոնտե,
Կարլա Գրավինա,
Մարկ Պորել,
Ռոժե Անեն
1973 Երկուսը քաղաքում Deux hommes dans la ville Ջինո Սթրաբիգի Դրամա,
Քրեական
Ժոզե Ջովաննի Ժան Գաբեն,
Միմզի Ֆարմեր,
Վիկտոր Լանու,
Սեսիլ Վասոր
1974 Աստվածային ռասան La race des 'seigneurs' Ժուլիեն Դանդրյու Դրամա Պեր Գրանե-Դեֆեր Սիդնի Ռոմ,
Ժաննա Մորո,
Կլոդ Ռիշ,
Ժան-Մարկ Բորի
1974 Սառցե կուրծք Les seins de glace Մարկ Ռիլսոն Թրիլեր,
Դրամա,
Դետեկտիվ
Ժորժ Լոտներ Միրեյ Դարկ,
Կլոդ Բրասյոր,
Նիկոլեթա Մակիավելի,
Անդրե Ֆալկոն
1974 Բորսալինոն և ընկերությունը Borsalino and Co. Ռոչ Սիֆրեդի Մարտական,
Դրամա,
Քրեական
Ժակ Դերե Ռիքարդո Կուչոլա,
Դանիել Իվերնել,
Ռայնհարդ Կոլդեխոֆ,
Անդրե Ֆալկոն
1975 Զորրո Zorro Դոն Դիեգո Միգել դե լա Սերան / Էլ Զորրո Մարտական,
Կատակերգություն,
Արկածային,
Վեստեռն
Դուչո Տեսարի Օթավիա Պիքոլո,
Էնցո Չերուզիկո,
Մուսթաշ,
Ջակոմո Ռոսի-Ստյուարտ
1975 Ոստիկանական պատմություն Flic Story Ռոջեր Բոմիչ Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Ժակ Դերե Ժան-Լուի Տրենտինյան,
Ռենատո Սալվատորի,
Կլոդին Օժե,
Մորիս Բիրո
1975 Գնչու Le gitan Հուգո Սենարտ, Լե Գիտան Դրամա,
Քրեական
Ժոզե Ջովաննի Պոլ Մյորիս,
Աննի Ժիրարդո,
Մարսել Բոզզյուֆի,
Բերնար Ժիրոդո
1976 Ինչպես բումերանգ Comme un boomerang Ժակույ Բատկին Դրամա,
Քրեական
Ժոզե Ջովաննի Կարլա Գրավինա,
Դորա Դոլ,
Լուի Ժյուլեն,
Քրիստիան դե Տիյեր
1976 Մսյո Կլեյն Mr. Klein Մսյո Կլյան Թրիլեր,
Դրամա,
Քրեական,
Դետեկտիվ,
Ռազմական
Ջոզեֆ Լոուզի Ժաննա Մորո,
Ֆրանսին Բերժե,
Ժյուլետ Բերտո,
Ժան Բուիզ
1976 Բանդա Le Gang Ռոբերտ Դրամա,
Քրեական
Ժակ Դերե Կսավե Դեպրա,
Ռոլան Բերտեն,
Ադալբերտո Մարիա Մերլի,
Մորիս Բարե
1977 Արմագեդոն Armaguedon Դոկտոր Մայքլ Ամբրոուս Դրամա,
Դետեկտիվ
Ալեն Ժեսյուա Ժան Յան,
Ռենատո Սալվատորի,
Մարի Դեա,
Միշել Կրետոն
1977 Քնած մարդը L'homme pressé Պիեռ Նիոքս Դրամա,
Կատակերգություն
Էդուար Մոլինարո Միրեյ Դարկ,
Մոնիկա Ժերիտո,
Մարի Դեա,
Քրիստիան Բարբե
1977 Սրիկայի մահը Mort d'un pourri Խավիեր 'Խավ' Մարեչալ Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Ժորժ Լոտներ Օռնելա Մուտի,
Ստեֆան Օդրան,
Միրեյ Դարկ,
Մորիս Ռոնե
1978 Անտարբեր գեղեցիկը Le bel indifférent Դրամա Մարիոն Սարո Աննի Կորդի
1978 Զգո'ւյշ, երեխաները նայում են Attention, les enfants regardent մարդ Թրիլեր,
Դրամա
Սերժ Լերուա Սոֆի Ռենուար,
Ռիչարդ Կոնսթանտինի,
Տերի Տարչեթ,
Տիֆանի Լերուա
1979 Կոնկորդ. Օդանավակայան-79 The Concorde։ Airport '79 Կապիտան Փոլ Մեթրանդ Մարտական,
Թրիլեր,
Դրամա
Դևիդ Լոուել Ռիչ Սյուզան Բլեյքլի,
Ռոբերտ Վագներ,
Սիլվիա Քրիստել,
Ջորջ Քեննեդի
1979 Ռազմաբժիշկը Le toubib Ժան Մարի Դեսպրի Դրամա,
Ռազմական
Պեր Գրանե-Դեֆեր Վերոնիկ Ժաննո,
Բերնար Ժիրոդո,
Ֆրանսին Բերժե,
Միշել Օկլեր
1980 Երեքին պետք է վերացնել 3 hommes à abattre Մայքլ Գերֆաութ Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Ժակ Դերե Դալիլա Դի Լազարո,
Միշել Օկլեր,
Պասկալ Ռոբեր,
Լին Շարդոնե
1980 Թեհրան-43 Тегеран-43 Ժորժ Ֆոշ, ոստիկանության քննիչ Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Մելոդրամա,
Քրեական,
Ռազմական
Ալեքսանդր Ալով
Վլադիմիր Նաումով
Նատալյա Բելոխվոստիկովա,
Իգոր Կոստոլևսկի,
Արմեն Ջիգարխանյան,
Կլոդ Ժադ
1981 Ոստիկանի մորթու համար Pour la peau d'un flic Չոակաս Մարտական,
Թրիլեր,
Մելոդրամա,
Քրեական
Ալեն Դելոն Անն Պարիյո,
Դանիել Սեքալդի,
Ժան-Պեր Դարաս,
Կսավե Դեպրա
1982 Շոկ Le choc Մարտին Թերիեր / Քրիստիան Մարտական,
Թրիլեր,
Մելոդրամա,
Քրեական
Ռոբին Դևիս
Ալեն Դելոն
Կատրին Դենյով,
Ֆիլիպ Լեոտար,
Էտեն Շիկո,
Ժան-Լուի Ռիչարդ
1982 Անսաստը Le battant Ժակույ Դարնի Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Ռոբին Դևիս Ֆրանսուա Պերե,
Պեր Մոնդի,
Անն Պարիյո,
Անդրեա Ֆերեոլ
1983 Սվանի սերը Un amour de Swann Բարոն դե Չարլուս Դրամա,
Մելոդրամա
Ֆոլկեր Շլյոնդորֆ Ջերեմի Այրոնս,
Օռնելա Մուտի,
Ֆանի Արդան,
Մարի-Քրիստին Բարո
1984 Մեր պատմությունը Notre histoire Ռոբերտ Ավրանչ Դրամա Բերտրան Բլիե Նատալի Բեյ,
Ժերար Դարմոն,
Ժենևև Ֆոնտանել,
Ժան-Պեր Դարուսեն
1985 Ոստիկանի խոսքը Parole de flic Դանիել Պրատ Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Ժոզե Պինեյրո Ժակ Պերեն,
Ֆիոնա Ժելեն,
Եվա Դարլան,
Ժան-Ֆրանսուա Ստևենեն
1986 Անցում Le passage Ժան Դիազ Ֆենտեզի,
Դրամա,
Արկածային
Ռենե Մանզոր Քրիստին Բուասոն,
Ժան-Լյուկ Մորո,
Ալայն Լալանե,
Ալբերտո Լոմեո
1988 Կինո Cinéma Ջուլիեն Մանդա մինի սերիալ,
Դրամա
Ֆիլիփ Լեֆևր Էդվիգ Ֆեյերե,
Ինգրիդ Հելդ,
Սերջո Կասթելիթո,
Սանի Մելես
1988 Մի արթնացրեք քնած ոստիկանին Ne réveillez pas un flic qui dort Էջին Գրինդել Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Ժոզե Պինեյրո Միշել Սերո,
Կսավեր Դելյուկ,
Փաորիկ Կատալիֆո,
Ռայմոն Ժերոմ
1990 Նոր ալիք Nouvelle vague Լուի / Ռոջեր Լենոքս Դրամա Ժան-Լյուկ Գոդար Դոմիցիանա Ջորդանո,
Ժակ Դակմին,
Քրիստոֆ Օդան,
Ռոլան Ամսթյուց
1990 Պարող մեքենա Dancing Machine Ալան Վոլֆ Թրիլեր Ժիլ Բեա Կլոդ Բրասյոր,
Պատրիկ Դյուպոն,
Տոնյա Կինցինգեր,
Մարինա Սաուրա
1992 Կազանովայի վերադարձը Le Retour de Casanova Կազանովա Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Էդուար Ներման Ֆաբրիս Լուկինի,
Էլզա Լունգինի,
Վադեկ Ստանչակ,
Դելիա Բոքարդո
1992 Ich über mich - Dokumentation über Romy Schneider Ich über mich - Dokumentation über Romy Schneider Փաստագրական Պետրուս վան դեր Լեթ Ռոմի Շնայդեր,
Ֆրանսիս Ժիրո,
Սանդրա Կրեյսլեր,
Միշել Պիքոլի
1993 Հանցագործություն Un crime Մաիթրե Չարլես Դունանդ Դրամա,
Քրեական
Ժակ Դերե Մանյուել Բլան,
Սոֆի Բրուսթալ,
Մաքսիմ Լերու,
Ֆրանսին Բերժե
1994 Փամփլիկ արջուկ L'ours en peluche Շան Ռիվերե Թրիլեր,
Դրամա,
Մելոդրամա
Ժակ Դերե Լոր Կիլինգ,
Ռեջինա Բյանկի,
Պաոլո Բոնաչելի,
Մարտինա Բրոշար
1995 Սիմոն Սինեմայի հազար ու մի գիշերը Les cent et une nuits de Simon Cinéma Ալան Դելոն Մելոդրամա,
Կատակերգություն,
Պատմական
Անես Վարդա Միշել Պիքոլի,
Մարչելո Մաստրոյանի,
Անրի Գարսեն,
Ժյուլի Գայե,
Մատե Դեմի
1997 Օր ու գիշեր Le jour et la nuit Ալեքսանդր Դրամա Բերնար-Անրի Լևի Արիել Դոմբալ,
Կարլ Զերո,
Ժան-Պեր Կալֆոն,
Մարիան Դենիկուր
1998 Մեկ հնարավորություն երկուսի համար Une chance sur deux Ժուլյեն Վիգնալ Մարտական,
Դրամա,
Կատակերգություն,
Արկածային
Պատրիս Լեկոնտ Ժան Պոլ Բելմոնդո,
Վանեսա Պարադի,
Էրիկ Դեֆոս,
Ալեքսանդր Յակովլև
2000 Դերասանները Les acteurs կաղում է ինքն իրեն Կատակերգություն Բերտրան Բլիե Պեր Արդիտի,
Ժոզիան Բալասկո,
Ժան Պոլ Բելմոնդո,
Ֆրանսուա Բերլեան,
Դոմինիկ Բլան
2001 Ֆաբիո Մոնտալե Fabio Montale Ֆաբիո Մոնտալե մինի սերիալ,
Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Ժոզե Պինեյրո Սեդրիկ Շևալմ,
Ելենա Սոֆիա Ռիչի,
Էրիկ Դեֆոս,
Անդրե Դաման
2003-2004 Ֆրենկ Ռիվա Frank Riva Ֆրենկ Ռիվա Սերիալ,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Փաթրիկ Ջամեյն Ժակ Պերեն,
Սոֆի ֆոն Կեսել,
Սեդրիկ Շևալմ,
Միրեյ Դարկ
2003 Առյուծը Le lion Ջոն Բուլիթ Մարտական,
Դրամա,
Արկածային,
Ընտանեկան
Ժոզե Պինեյրո Անուշկա Դելոն,
Օրնելա Մուտի,
Հայնո Ֆերխ,
Պուտլա Սելապելո
2004 Նոր մերժում Les nouveaux refus խաղում է ինքն իրեն Կարճամետրաժ Լորան Բաֆի Պեր Պալմադե,
Ժան-Պեր Մարել,
Բերնար Ժիրոդո,
Ֆրանսուա Բերլեան,
Էրիկ Ժյուդոր
2008 Աստերիքսն Օլիմպիական խաղերին Astérix aux jeux olympiques Հուլիոս Կեսար Ֆենտեզի,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Ֆրեդերիկ Ֆորեսթե
Թոմա Լանգման
Ժերար Դեպարդիե,
Կլովիս Կորնիյակ,
Բենուա Պուլվորդ,
Վանեսա Էսլեր
2010 Պատահական ամուսինը Un mari de trop Մաքսիմ դե Ռուժեմոնթ Մելոդրամա,
Կատակերգություն
Լուի Շոկեթ Լորի,
Ալեքսանդր Վարգա,
Ֆիլիփ Բաս,
Ժան-Լյուկ Բիդո
2012 Մայրիկներ, շնորհավոր ձեր Նոր Տարին С новым годом, мамы! Կատակերգություն,
Ընտանեկան
Սարիկ Անդրեասյան
Արտեմ Աքսենենկո
Դմիտրիյ Գրաչև
Ելիզավետա Բոյարսկայա,
Մաքսիմ Մատվեև,
Պավել Վոլյա,
Իրինա Ռոզանովա

Պրոդյուսեր[խմբագրել]

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
1964 Անհնազանդը L'insoumis
1970 Բորսալինո Borsalino
1970 Վթարային ելք Sortie de secours
1970 Մեդլի Madly
1971 Ցածրացրեք բասերը Doucement les basses
1973 Թոնի Արզենտա Tony Arzenta
1973 Երկուսը քաղաքում Deux hommes dans la ville
1974 Սառցե կուրծք Les seins de glace
1974 Բորսալինոն և ընկերությունը Borsalino and Co.
1975 Ոստիկանական պատմություն Flic Story
1975 Գնչու Le gitan
1976 Մսյո Կլեյն Mr. Klein
1977 Քնած մարդը L'homme pressé
1977 Սրիկայի մահը Mort d'un pourri
1978 Հզոր խաղ Power Play
1979 Ռազմաբժիշկը Le toubib
1980 Երեքին պետք է վերացնել 3 hommes à abattre
1982 Անսաստը Le battant
1983 Նորապսակը Le jeune marié
1985 Ոստիկանի խոսքը Parole de flic
1986 Անցում Le passage
1986 Պրոֆեսիոնալները Les pros
1988 Մի արթնացրեք քնած ոստիկանին Ne réveillez pas un flic qui dort
1990 Պարող մեքենա Dancing Machine
1992 Կազանովայի վերադարձը Le Retour de Casanova
1993 Հանցագործություն Un crime
2003-2004 Ֆրենկ Ռիվա Frank Riva

Սցենարիստ[խմբագրել]

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
1976 Ինչպես բումերանգ Comme un boomerang
1980 Երեքին պետք է վերացնել 3 hommes à abattre
1981 Ոստիկանի մորթու համար Pour la peau d'un flic
1982 Շոկ Le choc
1982 Անսաստը Le battant
1985 Ոստիկանի խոսքը Parole de flic
1986 Անցում Le passage
1988 Մի արթնացրեք քնած ոստիկանին Ne réveillez pas un flic qui dort
1990 Պարող մեքենա Dancing Machine
1993 Հանցագործություն Un crime

Ռեժիսոր[խմբագրել]

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
1981 Ոստիկանի մորթու համար Pour la peau d'un flic
1982 Շոկ Le choc
1982 Անսաստը Le battant

Ծանոթագրություներ[խմբագրել]

  1. Բեռնար Վիոլետ. Գլուխ I. Դելոնի Գաղտնիքներ = Լես Մայստերես Դելոն։ - Փարիզ։ Flammarion, 2000:
  2. Թվականները նշված են Ալեն Դելոնի պաշտոնական կայքի հիման վրա։ (ֆրանսերեն)
  3. Անվանակարգերն ու մրցանակները նշված են համաձայն Կինոպոիսկ․ռու կայքի «Մրցանակների» բաժնի։ (ռուսերեն)
  4. Alain Delon — Autres activités(ֆրանսերեն)
  5. 5,0 5,1 Ален Делон. — Кинопортал: Variety.ru.(ռուսերեն)
  6. Քաղվածելու սխալ՝ Invalid <ref> tag; no text was provided for refs named .D0.92.D0.B8.D0.BE.D0.BB.D0.B5.1
  7. ныне улица Рене-Рекель.(ռուսերեն)
  8. «Ален Делон» (ru)։ «Телеканал Россия»։ http://www.rg.ru/2008/02/27/uskoritel.html։ 
  9. Звёздное Досье. Делон / Delon, Alain. — «Pro Кино» — журнал о российском и зарубежном киноискусстве..
  10. 10,0 10,1 Бернар Виоле. Тайны Делона. Глава II. Матросик // Тайны Делона = Les mysteres Delon. — Paris: Flammarion, 2000.(ռուսերեն)
  11. Раздел полностью написан по материалам Бернар Виоле. Тайны Делона. Глава II. Матросик // Тайны Делона = Les mysteres Delon. — Paris: Flammarion, 2000.(ռուսերեն)
  12. Интервью Алена Делона
  13. интервью Алена Делона. — проект "Люди".(ռուսերեն)
  14. по сведениям Actualite de Stars (ֆրանսերեն) в 1957 Бернар Виоле. Глава III. Ступени к звёздам // Тайны Делона = Les mysteres Delon. — Paris: Flammarion, 2000.
  15. 15,0 15,1 15,2 Бернар Виоле. Тайны Делона. Глава IV. Невеста по имени Роми // Тайны Делона = Les mysteres Delon. — Paris: Flammarion, 2000. (ռուսերեն)
  16. Бернар Виоле. Тайны Делона. Глава V. Талантливый господин Делон // Тайны Делона = Les mysteres Delon. — Paris: Flammarion, 2000. (ռուսերեն)
  17. Михаил Водопьянов. Делон, Ален. / «Кругосвет». Энциклопедия 2008: Частичная цитата
  18. «На ярком солнце» (ru)։ Արխիվացված օրիգինալից 2011-08-21-ին։ http://www.webcitation.org/616dWRDlv։ Վերցված է 5 ноября 2008։ 
  19. Вязмитинова Л. Г.։ «Жюльен Сорель»։ «Энциклопедия литературных героев» (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից 2011-08-21-ին։ http://www.webcitation.org/616dXJx8O։ 
  20. Экранизация романа Тестори, Джованни «Мост через Гизольфу»
  21. Михаил Водопьянов. Ален Делон. — «КРУГОСВЕТ». Энциклопедия, 2008.(ռուսերեն)
  22. Քաղվածելու սխալ՝ Invalid <ref> tag; no text was provided for refs named world-art
  23. Логиш С. В. Джузеппе Томази ди Лампедуза. — BIBLIO ITALIA Библиотека итальянской литературы - 20 век, 01.2007.(ռուսերեն)
  24. Лариса Резникова, Артём Чернов. Кино, глупости и дети. — «Независимая газета», 2005.(ռուսերեն)
  25. «Ալեն Դելոն ֆիլմագրություն»: www.kinopoisk.ru: Վերցված՝ 23 Դեկտեմբերի 2014:

Գրականություն[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Commons-logo.svg