Jump to content

Նինո Ռոտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նինո Ռոտա
Բնօրինակ անունիտալ.՝ Nino Rota
Ի ծնե անունիտալ.՝ Giovanni Rota Rinaldi[1]
Ծնվել էդեկտեմբերի 3, 1911(1911-12-03)[2][3][4]
Միլան, Իտալիայի թագավորություն[5][3][4]
Երկիր Իտալիայի թագավորություն և  Իտալիա
Մահացել էապրիլի 10, 1979(1979-04-10)[6][7][8][…] (67 տարեկան)
Հռոմ, Իտալիա[3][4]
ԳերեզմանԿամպո Վերանո
Ժանրերօպերա[9], սիմֆոնիա, 20-րդ դարի դասական երաժշտություն և դասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, ուսուցիչ, դաշնակահար, դերասան, սցենարիստ, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, դասախոս և երաժիշտ
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՔերտիսի անվան երաժշտական ինստիտուտ, IES Manuel Murguía?, Միլանի կոնսերվատորիա և Սանտա Չեչիլիայի ազգային ակադեմիա
Պարգևներ
Կայքninorota.com
 Nino Rota Վիքիպահեստում

Նինո Ռոտա (իտալ. Nino Rota, իրական անունը՝ Ջովաննի Ռոտա Ռինալդի, դեկտեմբերի 3, 1911(1911-12-03)[2][3][4], Միլան, Իտալիայի թագավորություն[5][3][4] - ապրիլի 10, 1979(1979-04-10)[6][7][8][…], Հռոմ, Իտալիա[3][4]), իտալացի կոմպոզիտոր։ Արժանացել է «Օսկար», «Ոսկե գլոբուս» և «Գրեմմի» մրցանակների։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նինո Ռոտան ծնվել է Միլանում՝ երաժիշտների ընտանիքում։ Մանկության տարիներին տեղափոխվել է Հռոմ և ընդունվել Սանտա-Չեչիլիա կոնսերվատորիան, որն ավարտել է 1929 թվականին։ Դեռ կոնսերվատորիայում սովորելու տարիներին Նինո Ռոտան ինքն իրեն դրսևորել է որպես հրաշամանուկ` հանդես գալով ինչպես կոմպոզիտոր, այնպես էլ նվագախմբի դիրիժոր, իսկ նրա առաջին` «L’infanzia di San Giovanni Battista» օրատորիան արդեն իսկ 1923 թվականին ներկայացվել էր Միլանում և Փարիզում։

1930 թվականից մինչև 1932 թվականը Նինո Ռոտան ապրել է ԱՄՆ-ում և Կերտիսի երաժշտության ինստիտուտում ստացել գիտական աստիճան։ Վերադառնալով Իտալիա, գրականություն է ուսումնասիրել Միլանի համալսարանում, որտեղ 1937 թվականին զբաղվել է մանկավարժությամբ։ 1950 թվականից մինչև իր մահը, նա Բարիի կոնսերվատորիայի տնօրենն էր։

Նինո Ռոտան հեղինակ է մի շարք օպերաների` «Ariodante» (1942 թ.), «Il capello di paglia di Firenze» (1955 թ.), «Aladino e la lampada magica» (1968 թ.), «La visita meravigliosa» (1970 թ.), «Napoli milionaria» (1977 թ.) և բալետների` «La rappresentazione di Adamo ed Eva» (1957 թ.), «Aci e Galatea» (1971 թ.), «Amor di poeta» (1978 թ.) և այլն։ Բացի այդ գրել է մեծ թվով ստեղծագործություններ նվագախմբի համար, որոնցից շատերը մինչ օրս կատարվում են ամբողջ աշխարհում։

1940-ական թվականների սկզբից Նինո Ռոտան երաժշտություն էր գրում կինոֆիլմերի համար։ Նա աշխատել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք էին Ֆեդերիկո Ֆելինին, Ռենատո Կաստելլանին, Լուկինո Վիսկոնտին, Ֆրանկո Ձեֆֆիրելլին, Մարիո Մոնիչելլին, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան, Էդուարդո դե Ֆիլիպպոն և այլք։ Սակայն առավել արգասաբեր էր Ֆեդերիկո Ֆելինիի հետ համագործակցությունը։ Բացի կինոերաժշտությունից, Նինո Ռոտան հեղինակել է թատերական ներկայացումների համար գրված երաժշտական գործեր։

Նինո Ռոտան մահացել է 1979 թվականի ապրիլի 10-ին՝ սրտի անբավարարությունից։

Ֆիլմագրության ընտրանին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նինո Ռոտան որպես կոմպոզիտոր հանդես է եկել բազմաթիվ ֆիլմերում, որոնցից արժե առանձնացնել դրանցից մի քանիսը.

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանում
1949ԳայթակղությունObsession
1952Սպիտակ ՇեյխըLo sceicco bianco
1954ՃանապարհLa strada
1956Պատերազմ և խաղաղությունWar and Peace
1957Սպիտակ գիշերներLe notti bianche
1957Կաբիրիայի գիշերներըLe notti di Cabiria
1958Օրենքն օրենք էLa legge è legge
1959Մեծ պատերազմLa grande guerra
1960Քաղցր կյանքLa dolce vita
1960Ռոկկոն և իր եղբայրներըRocco e i suoi fratelli
1962Բոկաչո 70Boccaccio '70
1962Ալտոնայի մենակյացներըI sequestrati di Altona
1963ԸնձառյուծըIl gattopardo
1963Ութ ու կես8½
1965Ջուլիետան և հոգիներըGiulietta degli spiriti
1967Կամակորի սանձահարումըThe Taming of the Shrew
1968Ռոմեո և ՋուլիետRomeo and Juliet
1969Ֆելինիի ՍատիրիկոնըFellini - Satyricon
1970ՎաթեռլոWaterloo
1972ԿնքահայրըThe Godfather
1973ԱմարկորդAmarcord
1974Կնքահայրը 2The Godfather: Part II
1976Ֆեդերիկո Ֆելինիի ԿազանովանIl Casanova di Federico Fellini
1978Մահ Նեղոսի վրաDeath on the Nile
1978Նվագախմբի փորձըProva d'orchestra

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ (unspecified title) — Rivista del Cinematografo.
  2. 1 2 Internet Movie Database — 1990.
  3. 1 2 3 4 5 6 Archivio Storico Ricordi - digital collection
  4. 1 2 3 4 5 6 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  5. 1 2 http://www.nytimes.com/2000/03/29/style/29iht-hat.t.html
  6. 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. 1 2 Encyclopædia Britannica
  8. 1 2 Internet Broadway Database — 2000.
  9. ↑ AllMusic(անգլերեն) — 1991.
  10. ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/1975
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինո Ռոտա» հոդվածին։