Միլանի կոնսերվատորիա
Միլանի կոնսերվատորիա | |
---|---|
![]() | |
Տեսակ | Կոնսերվատորիա, ակադեմիական ինստիտուտ և արխիվ |
Հիմնադրված է | սեպտեմբերի 18, 1807 |
Անվանված է | Ջուզեպպե Վերդի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Միլան[1] |
Հասցե | Via Conservatorio 12, 20122 Milano[1] |
Կայք | consmilano.it(իտալ.) |
![]() ![]() Միլանի կոնսերվատորիա, Իտալիա | |
![]() |
Միլանի կոնսերվատորիա (Միլանի Ջուզեպպե Վերդիի անվան կոնսերվատորիա (իտալերեն՝ Conservatorio di musica “Giuseppe Verdi” di Milano)), երաժշտական ուսումնական հաստատություն Իտալիայի Միլան քաղաքում։ Կոնսերվատորիան կրում է Ջուզեպպե Վերդիի անունը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոնսերվատորիան ստեղծվել է Նապոլեոնի հրամանով 1807 թվականին Միլանում՝ Նապոլեոնյան Իտալական թագավորության մայրաքաղաքում։ Բացվել է 1808 թվականին Սանտա Մարիա դելլա Պասիոնե մենաստանին կից։ Սովորել են և՛ արական, և՛ իգական սեռի ներկայացուցիչներ։
1898 թվականին կոնսերվատորիայում բացվել է երաժշտական գործիքների թանգարան, 1965 թվականից սկսել են դասընթացներ երաժշտագետների համար, 1969 թվականից՝ Եվրոպայում առաջին մասնագիտական էլեկտրոնային երաժշտության կուրսերը կոմպոզիտորների համար։ Համարվում է Իտալիայի ամենամեծ երաժշտական հաստատությունը[2]։
Կոնսերվատորիայի միջնակարգ երաժշտական դպրոցը՝ «Liceo Musicale», բացվել է 1971 թվականին։ 1981-2010 թվականներին իրականացրել է փորձնական համագործակցություն Իտալիայի կրթության նախարարության հետ[3][4]։
Կոնսերվատորիայի ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բոնիֆացիո Ազիոլի (1808-1814)
- Ամբրոջո Մինոյա (1815-1825)
- Վինչենցո Ֆեդերիչի (1825-1826)
- Գաետանո Պյանտանիդա (1826)
- Ֆրանչեսկո Բազիլի (1827-1837)
- Նիկոլա Վակկաի (1838-1844)
- Ֆելիչե Ֆրազի (1845-1849)
- Լաուրո Ռոսսի (1850-1871)
- Ալբերտո Մաձուկատո (1872-1877)
- Ստեֆանո Ռոնկետտի-Մոնտեվիտի (1878-1882)
- Անտոնիո Վաձինի (1882-1897)
- Ջուզեպպե Գալինյանի (1897-1923)
- Իլդեբրանդո Պիցցետտի (1924-1936)
- Ռիկարդո Պիկ-Մանջահալլի (1936-1949)
- Ջուլիո Չեզարե Պարիբենի (1950-1951)
- Ջորջո Ֆեդերիկո Գեդինի (1951-1962)
- Յակոպո Նապոլի (1962-1971)
- Օրացիո Ֆիումե (1971)
- Մարչելլո Աբբադո (1972-1996)
- Գվիդո Սալվետտի (1996-2004)
- Լեոնարդո Տասկերա (2004-2007)
- Բրունո Ձանոլինի (2007)
Հայտնի դասախոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջորջո Ֆեդերիկո Գեդինի
- Ֆրանկո Դոնատոնի
- Ալֆրեդո Կատալանի
- Ֆրանչեսկո Լամպերտի
- Ամիլկարե Պոնկելլի
- Լաուրո Ռոսսի
- Խավիեր Տոռես Մալդոնադո
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://www.archivesportaleurope.net/directory/-/dir/ai/code/IT-MI1606
- ↑ «Official website» (իտալերեն)։ Conservatorio “Giuseppe Verdi” di Milano։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-04-ին։ Վերցված է հունվարի 13, 2016 (In the Conservatorio drop down menu)
- ↑ «Presentazione» (իտալերեն)։ Istituto Omnicomprensivo Musicale Statale di Milano։ Վերցված է հունվարի 13, 2016
- ↑ «Il liceo musicale G. Verdi di Milano» (իտալերեն)։ Conservatorio “Giuseppe Verdi” di Milano։ Վերցված է հունվարի 13, 2016
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք Archived 2015-12-04 at the Wayback Machine.
- Touring club italiano (1998), «Il conservatorio di musica Giuseppe Verdi», Milano, Guida d’Italia, Touring Editore, p. 337, ISBN 978-88-365-1249-2, https://books.google.am/books?id=nshyVnFbYbIC&pg=PA337
- Liceo Musicale
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Միլանի կոնսերվատորիա կատեգորիայում։ |