Կաբիրիայի գիշերները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Կաբիրիայի գիշերները
իտալերեն՝ Le notti di Cabiria
Կաբիրիայի գիշերները.jpg
ֆիլմի ետնանկարը
ԵրկիրՖրանսիա
Flag of Italy.svg Իտալիա
Ժանրդրամա
Թեմամարմնավաճառություն
Թվականմայիսի 10, 1957, մայիսի 27, 1957, հոկտեմբերի 16, 1957 և հոկտեմբերի 28, 1957[1]
Լեզուիտալերեն
ՌեժիսորՖեդերիկո Ֆելինի
ՊրոդյուսերԴինո դե Լաուրենտիս
Սցենարի հեղինակԷնիո Ֆլայանո, Տուլիո Պինելլի, Պիեռ Պաոլո Պազոլինի և Ֆեդերիկո Ֆելինի
ԴերակատարներՋուլիետա Մազինա, Ֆրանսուա Պերիե, Ամադեո Նացցարի, Ալդո Սիլվանի, Ֆրանկա Մարցի, Դորիան Գրեյ, Պոլիդոր, Էնիո Ջիրոլամի, Սանդրո Մորետտի, Ֆրանկո Ֆաբրիցի, Ջիանի Բաղինո, Ռիկարդո Ֆելլինի, Ամադեո Ջիրարդ, Dominique Delouche?[2], Միմո Պոլի[2], Լեո Կատոզզո[2], Մարիո Պասսանտե[2], Franco Balducci?[2] և Nino Milano?[2]
ՕպերատորԱլդո Տոնտի և Օթելլո Մարտելլի
ԵրաժշտությունՆինո Ռոտա
ՄոնտաժԼեո Կատոզզո
Պատմվածքի վայրՀռոմ
Տևողություն111 րոպե
Commons-logo.svg Le notti di Cabiria Վիքիպահեստում

«Կաբիրիայի գիշերները» (իտալերեն՝ Le notti di Cabiria), Ֆեդերիկո Ֆելինիի դրամատիկ ֆիլմը մարմնավաճառուհի Կաբիրիայի մասին, ում դերակատարը ռեժիսորի կինն էր՝ Ջուլիետա Մազինան։ Ֆիլմն արժանացել է 1957 թվականի Կաննի կինոփառատոնի երկու մրցանակի, ներառյալ լավագույն դերասանուհու մրցանակը, «Օսկար» մրցանակի՝ Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում, և 1957 թվականի Սան Սեբաստիանի միջազգային ամենամյա փառատոնի լավագույն դերասանուհու մրցանակի։ Ֆիլմը գտնվում է «IMDb վարկածի 250 լավագույն ֆիլմեր»-ի ցանկում։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Կաբիրիան առանց հանձնվելու փնտրում է իր «մեծ սերը»։ Սակայն կյանքն անընդհատ նրան տհաճ ու անսպասելի անակնկալներ է անում և հերոսուհու փնտրտուքները վերածում իսկական ցավի։ Կաբիրիային հանդիպած բոլոր մարդիկ միայն օգտագործում են նրան իրենց անձնական հետաքրքրությունների ու շահերի համար։ Բայց հուսահատված Կաբիրիան չի դադարում աղոթել Սուրբ Աստվածամորը և խնդրել նրանից հնարավորություն տալ իրեն վերափոխել սեփական կյանքը։

Եվ վերջապես, իր կենսական ապրուստը մարմնավաճառությամբ վաստակող Կաբիրիան հանդիպում է իր տղամարդուն։ Դա Օսկարն էր, ով հայտնվեց կրկեսի հիպնոսային համարից հետո։ Օսկարը սովորական հաշվապահ էր աշխատում բավականին մեծ ընկերությունում և Կաբիրիային պայծառ ու անհոգ ապագա էր խոստանում։ Կաբիրիան՝ անսահման երջանիկ այն մտքից, որ վերջապես կարող է փոխել իր կյանքը, սիրահարվում է։ Նա վաճառում է իր տնակը և գնում իր սիրելիի մոտ…

Ճակատագրի հաջորդ դաժան քայլը Կաբիրիայի սրտին մահացու հարված է հասցնում։ Օսկարը վճռել էր վերցնել գումարն ու սպանել նրան։ Նա նույնպես օգտագործեց Կաբիրիային։ Բայց հերոսուհին չչարացավ ո՛չ չարագործի, ո՛չ ճակատագրի նկատմամբ։ Կյանքից այլևս ոչինչ չակնկալող Կաբիրիան քայլում էր փողոցով ու անցորդներին նվիրում իր անկրկնելի ժպիտը…

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Ջուլիետա Մազինա Կաբիրիա (Մարիա Չեկարելի) Կաբիրիա (Մարիա Չեկարելի)
Ֆրանսուա Պերյե Օսկար Դ’Օնոֆրիո Օսկար Դ’Օնոֆրիո
Ֆրանկա Մարցի Վանդա Վանդա
Ամեդեո Նաձարի Ալբերտո Լաձարի Ալբերտո Լաձարի
Ալդո Սիլվիանի
Դորիան Գրեյ Ջեսսի Ջեսսի

Մրցանակներ ու անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1959՝ BAFTA կինոմրցանակ
    • Լավագույն ֆիլմ
    • Լավագույն արտասահմանյան դերասանուհի՝ Ջուլիետա Մազինա
  • 1957՝ Կաննի կինոփառատոն


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 ČSFD (չեխերեն) — 2001.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]