Ջուլիետա Մազինա
իտալ.՝ Giulietta Masina | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 22, 1921[1][2] |
| Ծննդավայր | Սան Ջորջո դի Պիանո, Իտալիա |
| Մահացել է | մարտի 23, 1994[3][1] (73 տարեկան) |
| Մահվան վայր | Հռոմ, Իտալիա[4] |
| Գերեզման | Fellini tomb[5][6] |
| Կրթություն | Հռոմի Սապիենզա համալսարան |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստասցենարիստ |
| Ժանրեր | Իտալական նեոռեալիզմ |
| Ամուսին(ներ) | Ֆեդերիկո Ֆելինի |
| Պարգևներ և մրցանակներ | |
Ջուլիետա Մազինա (իտալ.՝ Giulietta Masina, իրական անունը` Ջուլյա Աննա Մազինա (Giulia Anna Masina), փետրվարի 22, 1921[1][2], Սան Ջորջո դի Պիանո, Իտալիա - մարտի 23, 1994[3][1], Հռոմ, Իտալիա[4]), թատրոնի և կինոյի իտալացի դերասանուհի։ Արժանացել է Կաննի կինոփառատոնի պարգևին` կանացի լավագույն դերի համար (1957): Իտալիայի ազգային «Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակի դափնեկիր (1966):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուլիետա Մազինան ծնվել է Իտալիայի Էմիլիա Ռոմանիա մարզի Սան Ջորջիո դի Պիանո համայնքում։ Նրա հայրը ջութակահար և երաժշտության դասատու էր, իսկ մայրը` դպրոցի ուսուցչուհի։ Ջուլիետան չորս երեխաներից ավագն էր։ Դեռ մանուկ հասակից նա հակվածություն էր դրսևորում թատրոնի, պարերի և երաժշտության հանդեպ։ Դպրոցն ավարտելուց հետո նրան ուղարկել են Հռոմ` բարեկամուհու մոտ, որտեղ նա սովորել է Սուրբ Ուրսուլայի շքանշանի Հռոմեական միության վանական գիմնազիայում։ Չնայած Ջուլիետան ցանկանում էր դաշնակահարուհի դառնալ, այնուամենայնիվ ընդունվել է Հռոմի Լա Սապիենցա համալսարանի բանասիրական ֆակուլտետ և ավարտելուց հետո ստացել ժամանակակից գրականություն դասավանդողի վկայագիր[7]։
Սովորելու տարիներին ուսանողական թատրոնում նա խաղացել է զանազան դերեր, իսկ հետագայում աշխատանքի է անցել ռադիոյում, ելույթներ ունեցել ռադիոհաղորդումներում, որոնց սցենարները գրում էր իտալական կինոյի ապագա ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինին։ Վերջինս այն ժամանակ ամսագրերից մեկում աշխատում էր որպես ծաղրանկարիչ։ Նրա խնդրանքով է դերասանուհին փոխել իր անունը և դարձել Ջուլիետա[7][8]։
Առաջին անգամ Ջուլիետան կինոյում նկարահանվել է Ալբերտո Լատուադայի «Առանց խղճի» (1947 թ.) կինոնկարում, որտեղ կատարել է մարմնավաճառուհի Մարչելլայի դերը[9]։ Այդ դերակատարման համար արժանացել է «Արծաթե ժապավեն» մրցանակին։ Ջուլիետայի ամենահայտնի ֆիլմերից արժե նշել «Կաբիրիայի գիշերները» (1957 թ.), «Ջուլիետան և հոգիները» (1965 թ.), «Ջինջերն ու Ֆրեդը» (1986 թ.) և այլ կինոնկարներ։ Նրան անվանել են «կիսաշրջազգեստով Չապլին»[10]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուլիետա Մազինան 1943 թվականին ամուսնացել է Ֆեդերիկո Ֆելինիի հետ։ 1945 թվականին ծնվել է նրանց որդին, սակայն մեկ ամիս անց մահացել է գլխուղեղի բորբոքումից[11]։ Դրանից հետո նրանք այլևս երեխաներ չեն ունեցել։
Ջուլիետա Մազինան մահացել է 1994 թվականի մարտի 23-ին` թոքերի քաղցկեղից, ամուսնու մահվանից հինգ ամիս անց։ Թաղված է Ռիմինիում` Ֆեդերիկո Ֆելինիի կողքին։ Նրանց դամբարանի հեղինակը հայտնի քանդակագործ Առնալդո Պոմոդորոն է։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
|---|---|---|---|
| 1947 | Առանց խղճի | Senza pietà | Մարչելլա |
| 1950 | Վարյետեի լույսերը | Luci del varietà | Մելինա Ամուր |
| 1951 | Փակված ծածկափեղկեր | Persiane chiuse | Պիպպո |
| 1951 | Դժբախտության յոթ ժամերը | Sette ore di guai | Ռոմոլինիի դուստրը |
| 1951 | Գեղեցիկ սպասավորուհին աշխատանք է փնտրում | Cameriera bella presenza offresi... | Էրմելինդա |
| 1952 | Վանդա, մեղսագործուհի | Wanda, la peccatrice | Նադինա |
| 1952 | Իմ կյանքի սիրավեպը | Il romanzo della mia vita | Պաոլա |
| 1952 | Սպիտակ շեյխը | Lo sceicco bianco | Կաբիրիա |
| 1952 | Եվրոպա 51 | Europa '51 | Ջուլիետա |
| 1953 | Մեծ քաղաքի ծայրամասում | Ai margini della metropoli | Ջինա Իլարի |
| 1953 | Տհաճություն (Վիա Պադովա 46) | Lo scocciatore (Via Padova 46) | Իռեն |
| 1954 | Արգելված կինը | Donne proibite | Ռոզիտա |
| 1954 | Սիրո հարյուր տարին | Cento anni d'amore | հարևանուհի |
| 1954 | Ճանապարհ | La strada | Ջելսոմինա |
| 1955 | Բարի գիշեր... փաստաբան | Buonanotte... avvocato! | Կլարա Սանտի |
| 1955 | Խարդախները | Il bidone | Իրիս |
| 1957 | Կաբիրիայի գիշերները | Le notti di Cabiria | Կաբիրիա (Մարիա Չեկարելլի) |
| 1958 | Ֆորտունելլա | Fortunella | Նանդա Դիոտալլևի «Ֆորտունելլա» |
| 1958 | Դժոխք քաղաքի կենտրոնում | Nella città l'inferno | Լինա |
| 1959 | Յոնսն ու Էրդմեն | Jons und Erdme | Էրդմե |
| 1960 | Աղջիկն արհեստական մետաքսով (Մեծ կյանք) | Das kunstseidene Mädchen | Դորիս Պուցկե |
| 1965 | Ջուլիետան և հոգիները | Giulietta degli spiriti | Ջուլիետա |
| 1966 | Ներեցեք, դուք կո՞ղմ եք, թե՞ դեմ | Scusi, lei è favorevole o contrario? | Աննա |
| 1967 | Մի բարկացրեք զզվեցնողին | Non stuzzicate la zanzara | Ռիտայի մայրը |
| 1969 | Խենթը Շայոյից | The Madwoman of Chaillot | Գաբրիել |
| 1973 | Էլեոնորա | Eleonora | Էլեոնորա |
| 1976 | Կամիլլա | Camilla | Կամիլլա |
| 1985 | Ձնաբուք տատիկը | Perinbaba | Ձնաբուք տատիկ |
| 1985 | Անուրջներ և իրականություն | Sogni e bisogni | - |
| 1986 | Ջինջերն ու Ֆրեդը | Ginger e Fred | Ամելիա Բոնետի, Ջինջեր |
| 1991 | Հնարավոր է այսօր | Aujourd'hui peut-être... | Բերտիլ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 BeWeB
- 1 2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #119117096 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://bbcc.regione.emilia-romagna.it/pater/loadcard.do?id_card=152363
- ↑ https://riminiturismo.it/visitatori/scopri-il-territorio/arte-e-cultura/monumenti-alla-memoria/cimitero-monumentale-di-rimini
- 1 2 Мазина Джульетта
- ↑ «Джульетта Мазина биография и фильмография. Киномаг — магазин редкого интеллектуального кино». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 12-ին.
- ↑ БСЭ - Мазина Джульетта
- ↑ Рыжков В. Дороги Джульетты. Джульетта Мазина // Любовь к звездам. Любовные истории самых знаменитых актрис. — М.: ОЛМА Медиа Групп, 2003. — С. 146. — 384 с. — ISBN 978-5-94-850065-2
- ↑ Information on miscarriage and death from encephalitis cited in Tullio Kezich, Fellini: His Life and Work (New York: Faber, 2006), 74.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջուլիետա Մազինա (անգլ.) Internet Movie Database կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլիետա Մազինա» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Փետրվարի 22 ծնունդներ
- 1921 ծնունդներ
- Իտալիայում ծնվածներ
- Մարտի 23 մահեր
- 1994 մահեր
- Հռոմ քաղաքում մահացածներ
- Իտալիայում թաղվածներ
- Հռոմի Սապիենզա համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Թատրոնի դերասանուհիներ
- Թոքի քաղցկեղից մահացածներ
- Իտալացի դերասանուհիներ
- Իտալացի կինոդերասանուհիներ
- Իտալացի սցենարիստներ