Լուկինո Վիսկոնտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լուկինո Վիսկոնտի
Luchino Visconti 1972.jpg
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 2, 1906(1906-11-02)[1][2][3][…]
Ծննդավայր՝Միլան, Իտալիա[4]
Վախճանի թիվ՝մարտի 17, 1976(1976-03-17)[1][2][3][…] (69 տարեկան)
Վախճանի վայր՝Հռոմ, Իտալիա[5]
Ազգություն՝իտալացի
Քաղաքացիություն՝Flag of Italy.svg Իտալիա[6]
Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Մասնագիտություն՝թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, սցենարիստ և գրող
Պարգևներ՝«Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար և «Արծաթե ժապավեն» մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար
IMDb։ID 0899581
luchinovisconti.net

Լուկինո Վիսկոնտի (իտալ.՝ Luchino Visconti di Modrone, նոյեմբերի 2, 1906(1906-11-02)[1][2][3][…], Միլան, Իտալիա[4] - մարտի 17, 1976(1976-03-17)[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[5]), կինոյի և թատրոնի իտալացի ռեժիսոր և սցենարիստ։ Իտալական ազնվական Վիսկոնտի ընտանիքի ճյուղավորումներից մեկի ներկայացուցիչ։ Կինոյում աշխատել է 1936 թվականից։ Եղել է հակաֆաշիստորեն տրամադրված երիտասարդ կինոքննադատների խմբում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մասնակցել է Դիմադրության շարժմանը։ Նեոռեազիզմի հիմնադիրներից։

Վիսկոնտիի առաջին ֆիլմը եղել է «Մոլեգնությունը» (1942, ըստ Ջեյմս Քեյնի «Փոստատարը միշտ զանգում է կրկնակի»)։ Առավել նշանակալից կինոնկարներից են՝ «Հողը ցնցվում է» (1948), «Ամենագեղեցիկը» (1951), «Զգացմունք» (1954), «Ռոկկոն և նրա եղբայրները» (1960), «Ընձառյուծը» (1962, ըստ Ջուզեպպե Տոմազի դի Լամպեդուզայի վեպի), «Անիծվածները» («Աստվածների կործանումը», 1970), «Մահ Վենետիկում» (1971) «Լյուդվիգ» (1972), «Ընտանեկան դիմանկար ինտերիերում» (1974)։

1945 թ-ից հանդես է եկել նաե իբրև թատրոնի ռեժիսոր։ Բեմադրություններից են՝ Միլլերի «Կոմիվոյաժորի մահը» (1950) և «Տեսարան կամրջից» (1958), Անտոն Չեխովի «Երեք քույր» (1952) և «Քեռի Վանյա» (1956), Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» և «Տրուբադուր» օպերաները և այլն։

Վիսկոնտիի մի շարք ֆիլմեր միջազգային փառատոներում արժանացել են մրցանակների, այդ թվում՝ 1963 թ. Կաննի կինոփառատոնի «Արմավենու ոսկե ճյուղի» «Ընձառյուծը» և 1965 թ. Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծի»՝ «Մեծ Արջ համաստեղության մշուշոտ աստղերը» ֆիլմերի համար։

Վիսկոնտիի արվեստին բնորոշ է սոցիալական-պատմական մոտեցումը պատկերվող նյութին, ներքին խոր կապը իտալական և համաշխարհային գրականության ավանդույթներին, թեմաների մասշտաբայնությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Nationalencyklopedin (швед.) — 1999.
  4. 4,0 4,1 4,2 Висконти Лукино // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1971. — Т. 5 : Вешин — Газли. — С. 104.
  5. 5,0 5,1 5,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118627228 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  6. LIBRIS — 2012.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png