Փախուստ Շոուշենկից
«Փախուստ Շոուշենկից» (անգլ.՝ The Shawshank Redemption; «redemption» բառը կարող է «փրկություն», «ազատում», «քավում» իմաստներ ունենալ), Սթիվեն Քինգի «Ռիտա Հեյուորթը և փրկությունը Շոուշենկից» պատմվածքի հիման վրա ռեժիսոր Ֆրենկ Դարաբոնտի կողմից 1994 թվականին նկարահանած ամերիկյան կուլտային դրամա ֆիլմ, կարելի է համարել բոլոր ժամանակների բանտային ժանրի լավագույն ֆիլմերից մեկը։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի գլխավոր հերոսը բանկի փոխնախագահ Էնդի Դյուֆրեյնն է, ով Մեն նահանգի դատարանի կողմից դատապարտվում է ցմահ ազատազրկման, իր կնոջ և սիրեկանի սպանության համար, ինչը սակայն նա իրականում չէր կատարել։ Նրան բանտարկում են Շոուշենկում, ամենադաժան ու մռայլ բանտերից մեկում։
Բանտում տիրում են դաժան բարքեր դատապարտյալների միջև, իսկ բանտի պետ Բայրոն Հեդլին միայն ցուցադրաբար ներկայանում է որպես բարոյական մարդ։ Մի անգամ նա դատապարտյալներից մեկին այնքան է ծեծում որ նա մահանում է։ Բանտում Դյուֆրեյնը «Քույրեր» անունը ստացած իշխող հանցախմբի կողմից ենթարկվում է սեռական բռնությունների։
Էնդին ծանոթանում է և մտերմանում սևամորթ բանտարկյալ Ռեդի հետ, ով իր կապերի միջոցով կարողանում էր գաղտնի բանտ ներմուծել տարբեր ապրանքներ։ Դյուֆրեյնը բանտի ղեկավարությանը օգնում է ֆինանսական և իրավաբանական հարցերում, օգնում է լրացնել հարկային հաշվետվություններ։ Բանտի տնօրենը Դյուֆրեյնի միջոցով սկսում է կեղծ փաստաթղթեր կազմել։ Մի անգամ նա գոյություն չունեցող անձնավորության անունով փաստաթղթեր է կազմում և նրա բանկային հաշվին է ուղարկում տնօրենի գումարները։ Հեդլին որպես շնորհակալություն «Քույրեր» խմբի առաջնորդին հաշմանդամ է դարձնում, որից հետո նրանք հանգիստ են թողնում Դյուֆրեյին։
Դյուֆրեյնը փորձում է յուրատեսակ հեղափոխություն մտցնել բանտարկյալների միապաղաղ կյանքում և պարպերաբար ԱՄՆ կոնգրեսին ուղարկված նամակ-խնդրանքների արդյունքում նրան են ուղարկում գրքեր, երաժշտական սկավառակներ, նաև դրամ ...
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընդհանուր թվով ստացել է 13 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել Ֆիլմը ներկայացվել է 7 Օսկարի, 2 Ոսկե Գլոբուսի, 1 Գրեմմիի, Ամերիկայի ռեժիսորների և գրողների գիլդիայի և այլն։
Վարկանիշային ցանկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆիլմը 1-ինն է 250 լավագույն ֆիլմեր IMDb-ի վարկածով ցանկում[10] և KinoPoisk կայքի 250 լավագույն ֆիլմերի ցանկում[11]։
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում 72-րդն է։
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմերի ցանկում 23-րդն է։
- 2004 թվականին BBC հեռուստաալիքի կողմից կազմված Օսկար չստացած լավագույն ֆիլմերի ցանկում ֆիլմը 1-ին տեղում է[12]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա — 1933.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 Metacritic — 2001.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 The Shawshank Redemption — 1994.
- ↑ http://www.nndb.com/films/748/000033649/
- ↑ http://www.zelluloid.de/filme/index.php3?id=1002
- ↑ Entertainment Weekly — NYC: Meredith Corporation, 1990. — ISSN 1049-0434; 2169-3188
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ «IMDb Charts: IMDb Top 250» (անգլերեն)։ IMDb
- ↑ http://www.kinopoisk.ru/top/
- ↑ http://news.bbc.co.uk/2/hi/entertainment/3680338.stm
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Փախուստ Շոուշենկից»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Փախուստ Շոուշենկից»(ռուս.) ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում։
- «Փախուստ Շոուշենկից»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Փախուստ Շոուշենկից»(անգլ.) Filmsite.org կայքում
- «Փախուստ Շոուշենկից»(անգլ.) LoadingVault.com կայքում
- «Փախուստ Շոուշենկից»(անգլ.) Top250.Info կայքում
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Անգլերեն ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- 1994 ֆիլմեր
- Ֆիլմեր բանտարկյալների մասին
- Սթիվեն Քինգի ստեղծագործությունների էկրանավորումներ
- Ֆրենկ Դարաբոնտի ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Ամերիկյան ֆիլմեր
- Warner Bros. ֆիլմեր
- Columbia Pictures ֆիլմեր
- Բրիտանական ֆիլմեր
- ԱՄՆ-ի ֆիլմերի ազգային գրանցամատյանի ֆիլմեր
- Ամերիկյան քրեական դրամա ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1940-ականներին
- 1990-ականների դրամա ֆիլմեր
- Ամերիկյան քրեական ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկացի ռեժիսորների ֆիլմեր