Ջեյմս Ուիթմոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Ուիթմոր
Ջեյմս Ուիթմորը 1955 թվականին
Ի ծնե անուն՝James Whitmore
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 1, 1921(1921-10-01) (102 տարեկան)
Ծննդավայր՝ԱՄՆ
Վախճանի թիվ՝փետրվարի 6, 2009(2009-02-06)
Վախճանի վայր՝Մալիբու, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան
Կարիերա՝1949—2007
Պարգևներ՝
IMDb։ID 0926235

Ջեյմս Ուիթմոր (անգլ.՝ James Whitmore; հոկտեմբերի 1, 1921(1921-10-01)[3][4][5][…], Ուայթ Փլեյնս, Նյու Յորք, ԱՄՆ[6] - փետրվարի 6, 2009(2009-02-06)[2][3][4][…], Մալիբու, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, «Ոսկե գլոբուս», «Թոնի» և«Էմմի» մրցանակների դափնեկիր, ինչպես նաև երկու անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Ալեն Ուիթմորը ծնվել է 1921 թվականի հոկտեմբերի 1–ին, Նյու Յորք նահանգի Ուայտ Պլեյնս քաղաքում, հանձնաժողովի անդամ Ջեյմս Ալեն Ուիթմորի և նրա կնոջ Ֆլորենս Բելլի ընտանիքում[7]։ Նա ավարտել է Ամհերստ քաղաքի միջնակարգ դպրոցը, իսկ հետո ընդունվել է Եյլի համալսարան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ջեյմսը մտավ ԱՄՆ–ի ծովային հետևակի կորպուս։

Պատերազմի ավարտից հետո սկսվեց նրա դերասանական կարիերան Բրոդվեյում։ Նրա համար առաջինը դարձավ «Թիմային որոշում» բեմադրության մեջ սերժանտի դերը, որի համար արժանացել է «Թոնի» մրցանակին՝ սկսնակ լավագույն դերասան անվանակարգում։ Ուիթմորի առաջին մեծ դերը եղել է 1949 թվականի «Մարտադաշտ» ֆիլմում, որտեղ նա խաղացել է որպես սերժանտ Կիննի։ Այս դերը նրան բերեց «Ոսկե գլոբուս» մրցանակը, ինչպես նաև երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում ներկայացվեց «Օսկար» մրցանակի։ Ֆիլմը դարձավ Ջեյմսի մեծ հաջողությունը, ինչից հետո սկսեց նրա ակտիվ կարիերան կինոյում։ Հետագա տարիներին նա հայտնվեց այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ասֆալտապատ ջունգլի» (1950), «Համբուրիր ինձ Քեթ» (1953), «Նրանք» (1954), «Օկլահոմա» (1955), «Հիասքանչ յոթի զենքեր» (1969), ինչպես նաև «Տուր նրանց ջերմություն, Հարրի» (1975), որում կատարած դերի շնորհիվ երկրորդ անգամ ներկայացվեց «Օսկար»–ի։

Ջեյմս Ուիթմորը նաև հաճախ հայտնվել է հեռուստատեսությունում։ Հատկապես շատ է նկարահանվել 1960-ական թվականներին, երբ հայտնվեց «Անաբիծ մտրակ» սերիալում որպես հյուր, «Մթնշաղային գոտի», «Բժիշկ Կիլդեր», «Բեն Կեյսի», «Երկրագնդի մեծագույն շոուն», «Բերկի արդարադատությունը» և շատ ուրիշներում։ Դրանից բացի նրա կարիերան շարունակվեց նաև թատերական բեմում, որտեղ նա հասավ մեծ հաջողությունների և ճանաչվածության։

Ջեյմսի վերջին հիմնական դերերից մեկը եղավ 1994 թվականի «Փախուստ Շոուշենկից» ֆիլմում գրադարանավար Բրուկս Հատլեն։ 1999 թվականին նա խաղացել էՌայմոնդ Օզի դերը «Պրակտիկա» սերիալի երկու էպիզոդում, որի համար ստացավ «Էմմի»։

Ջեյմս Ուիթմորը չորս անգամ եղել է ամուսնացած։ Նրա առաջին կինը, ում հետ ամուսնացել էր 1947 թվականին, եղել է Նենսի Միգանտը։ Այս ամուսնությունից ունեցել է երեք որդի, բայց նրանք բաժանվել են 1971 թվականին։ 1972 թվականից մինչև 1979 թվականը ամուսնացած է եղել դերասանուհի Օրդե Լինդլիի հետ։ Բաժանումից հետո նա նորից ամուսնացավ Նենսի Մագատի հետ, բայց ամուսնությունը ևս մեկ անգամ փլուզվեց երկու տարի անց։ 2001 թվականին նրա չորրորդ կինը եղավ դերասանուհի և գրող Նորին Նեշը։

2008 թվականի նոյեմբերին Ջեյմս Ուիթմորի մոտ ախտորոշվեց թոքերի քաղցկեղ, 2009 թվականի փետրվարի 6–ին 87 տարեկանում մահացավ իր տանը, Մալիբուում[8]։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  2. 2,0 2,1 http://www.latimes.com/news/obituaries/la-me-james-whitmore7-2009feb07,0,1015401.story
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Internet Broadway Database — 2000.
  5. Discogs — 2000.
  6. 6,0 6,1 Deutsche Nationalbibliothek Record #134608607 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. «James Whitmore Biography (1921-)». FilmReference.com.
  8. McLean, Denna. (2009, February 6). «James Whitmore dies at 87; Tony and Emmy Award-winning actor was familiar to many as pitchman for Miracle-Gro», Los Angeles Times

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Ուիթմոր» հոդվածին։