Մարկ Ռոլստոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարկ Ռոլստոն
Ծնվել էդեկտեմբերի 7, 1956 (62 տարեկան)
ԾննդավայրԲալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1980-ականներից ցայսօր
ԺանրերՄարտաֆիլմ
դրամա
թրիլլեր
Ամուսին(ներ)Սալլի Էնն Հյուզ
Երեխա(ներ)Ադամ, Թիմաթի, Թոմաս
IMDbID 0001679

Մարկ Ռոլստոն (անգլ.՝ Mark Rolston, ծնվել է 1956 թվականի դեկտեմբերի 7-ին Բալթիմորում, ամերիկացի դերասան։ Հայտնի է Դրեյքի կերպարով «Օտարները» (1986 թ.), Էրիքսոնի՝ «Սղոց V» և Ուորեն Ռասս՝ «Պիկ ժամ ( 1998 թ.)» ֆիլմերի դերերով։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոլստոնը խաղացել է Դրեյքի դերը «Օտարները» (1986), Հանսի դերը՝ «Մահացու զենք 2» (1989), Ստեֆի դերը՝ «Ռոբոտ-ոստիկան 2» (1990), Բոգզ Դիամոնտ՝ «Փախուստ Շոուշենկից» (1994), Ջ. Սկարա՝ «Ջնջողը» (1996), Դենիս Ուոլսոն՝ «Ցերեկային լույս» (1996), Ուեյն Բրյուս՝ «Տեղատարափ» և հատուկ ագենտ Ուորեն Ռասս՝ «Պիկ ժամ» ֆիլմերում։ Դերասանը նկարահանվել է նաև ներքոհիշյալ ֆիլմերում՝ Մարտին Սկորսեզեի «Ուրացողները», որը նկարվել է 2006 թվականին, ինչպես նաև սարսափ ֆիլմում՝ «Խաղ գոյատևելու համար»։ Մարկի շատ դերերը հանդիսանում են որպես վատ, բացասական, որին նպաստում է դերասանի սառը հայացքը։ 2008 և 2009 թվականներին նա նկարահանվել է «Սղոց V» և «Սղոց VI» ֆիլմերում։

1994 թվականին նա մարմնավորեց դատապարտված մարդասպան Կառլ Մյուլլերին «Բաբելոն 5» ֆիլմում։ Այստեղ նա խաղաց «Գթության գինը» էպիզոդում։ Իսկ «Գաղտնի նյութեր» ֆիլմի «Կարմիր թանգարանը» սերիայում նկարահանվեց Ռիչարդ Օդինի կերպարով։ Մարկ Ռոլստոնին առաջարկվել էր հնչյունավորել Կրակե բզեզին՝ «Բեթմեն» մուլտֆիլմում (1992 թվական)։ Սակայն նրա բնավորությունը գտան անպետք և առաջարկությունը հետ վերցրին։ Սակայն Ռոլստոնը հնչյունավորել է Կրակե բզեզին «Բեթմենի նոր արկածները» և «Արդարության միություն » ֆիլմերում։ 2004 թվականին հրավիրվել է նկարահանվելու «24 ժամ» հեռուստասերիալում։

Մարկ Ռոլստոնը խաղացել է նաև Ալաստորի աննշան դերը «Գերբնականը» հեռուստասերիալում։

Դերասանը հնչյունավորել է «Blade Runner» (1997), «Turok» (2008) և «Halo 4» (2012) համակարգչային խաղերը։ Խաղացել է նաև «Դատել ինչպես հանցագործը» սերիալում, որտեղ խաղացել է շերիֆ Դոն Հոլլի դերը, որը օգնություն է խնրում Վարքի դրսևորման բաժանմունքից՝ ճշտելու դաժան սպանությունների հեղինակին։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոլստոնը ծնվել է Մերիլենդ նահանգում՝ Բալթիմորում Էվելին Բեվերլիի և Թոմաս Ջորջ Ռոլստոնի ընտանիքում։ Վերջինս ծրագրավորող էր։ Մարկն ամուսնացած է դերասանուհի Սալլի Էնն Հյուզի հետ։ Երեք երեխաների հայր է՝ Ադամի, Թիմաթիի և Թոմասի[1]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

տարի ֆիլմ բնօրինակ անվանում դեր
1986 Օտարները Aliens Մարկ Դրեյք
1987 Չորրորդ արձանագրություն The Fourth Protocol Ռուս
1989 Մահացու զենք 2 Lethal Weapon 2 Հանս
1989 Ճողոպրողը Prancer Հերբ Դրիեր
1990 Իմպուլս Impuls Բարի մարդը
1990 Ռոբոտ-ոստիկան 2 RoboCop 2 Ստեֆ
1993 Մարմինը որպես հանցանշան Body of Evidence Դետեկտիվ Ռիզ
1994 Սքաներ-ոստիկան Scanner Cop Լեյտենանտ Հարրի Բրաուն
1994 Փախուստ Շոուշենկից The Shawshank Redemption Բոգզ Դայմոնդ
1995 Լավից լավը 3. Հետդարձ չկա Best of the Best 3։ No Turning Back Դոնի Հանսեն
1995 Թակարդ The Set-Up Ռեյ Հարրիս
1996 Ջնջողը Eraser Ջ. Սքար
1996 Ցերեկային լույս Daylight Դենիս Ուիլսոն
1998 Ես վաղ արթնացա մահվանս օրը I Woke Up Early the Day I Died Հոթ-դոգ վաճառողը
1998 Տեղատարափ Hard Rain Ուեյն Բրյուս
1998 Մարդասպանի նամակները Letters from a Killer Օ'Դելլ
1998 Պիկ ժամ Rush Hour հատուկ ագենտ Ուորեն Ռասս
1999 Սեղանիկ մեկի համար A Table for One Թոմ Բեռնարդ
2002 Շոգ օր Scorcher Հատուկ ագենտ Քելաուեյ
2002 Մայրուղի Highway Բյորտ Միրանդա
2005 Ուրվականների որսը Chasing Ghosts Ֆրենք Անդերսոն
2005 Իմաստունի առվակի հրաշքը Miracle at Sage Creek Կապիտան Ջոնսոն
2006 Ուրացողները The Departed Թիմոթի Դելահանտ
2007 Գլուխների որսորդը Protecting the King Ֆրենք
2008 Խելագարություն. ցնորվել Asylum Բժիշկ
2008 Սղոց V Saw V Դեն Էրիքսոն
2009 Անհետացում Not Forgotten Ագենտ Ուիլսոն
2009 Սղոց VI Saw VI Դեն Էրիքսոն

Համակարգչային խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր
1997 Blade Runner Կլովիս
2000 Nox
2008 Turok Քոուլ
2009 Dragon Age։ Origins
2012 Halo 4 Կապիտան Էնդրյու Դել Ռիո
2013 Injustice։ Gods Among Us Լեկս Լյուտոր
2013 Batman։ Arkham Origins Դեզստրոուկ

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [1] (անգլ.) filmreference.com կայքում