Աշլենդ (Օհայո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Աշլենդ
Ashland Ohio.jpg
Կոորդինատներ: 40°52′1″ հս․ լ. 82°18′55″ ամ. ե. / 40.86694° հս․. լ. 82.31528° ավ. ե. / 40.86694; 82.31528
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մակերես29,360541 կմ²
ԲԾՄ325±1 մետր
Բնակչություն21 249 մարդ (2000)
Ժամային գոտիUTC-5
Փոստային ինդեքսներ44805
Պաշտոնական կայքashland-ohio.com
##Աշլենդ (Օհայո) (ԱՄՆ)
Red pog.png

Աշլենդ (անգլ.՝ Ashland), քաղաք Ամերիկայի Միացյալ Նահանգների Օհայո նահանգի Աշլենդ շրջանում:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի մակերեսը կազմում է 29,1 կմ², որից 28,9 կմ²-ը (99,47 %) ցամաքային է, իսկ 0,16 կմ²-ը (0,53 %)՝ ջրային: 2009 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր 21 741 մարդ:

Քաղաքում գործում է մեկ հիվանդանոց, մեկ հրշեջ կայան, մեկ ոստիկանական տեղամաս և հինգ այգի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե Աշլենդը կրում էր Յունիոնթաուն անվանումը, սակայն այն ստիպված էին վերանվանել, քանի որ նահանգում արդեն կար համանուն քաղաք։ Նոր անվանումն առաջարկել է կոնգրեսական Հենրի Քլեյը (այդպես է կոչել նաև իր ագարակը Կենտուկիում): Քաղաքն ինկորպորացվել[1] է 1916 թվականին։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական բնակչություն
Մարդահամար Բնակ․
18501264
1860174838,3%
1870260148,8%
1880300415,5%
1890356818,8%
1900408714,5%
1910679566,3%
1920924936,1%
193011 14120,5%
194012 45311,8%
195014 28714,7%
196017 41921,9%
197019 87214,1%
198020 2521,9%
199020 079-0,9%
200021 2495,8%
Հվնբ․ 201021 780
Գրադարան

Ըստ 2000 թվականի մարդահամարի տվյալների[2], Աշլենդում ապրել է 21 249 մարդ, 8327 ընտանիք։ Բնակչության միջին խտությունը կազմել է մոտ 791,9 մարդ/քառակուսի կիլոմետր։ Աշլենդի ռասայական կազմը, ըստ մարդահամարի տվյալների, բաշխվել է հետևյալ կերպ. սպիտակամորթներ՝ 96,35 %, սևամորթ կամ աֆրոամերիկացիներ՝ 1,19 %, բնիկ ամերիկացիներ՝ 0,13 %, ասիացիներ՝ 1,05 %, Խաղաղօվկիանոսյան կղզիներից եկածներ՝ 0,05 %, խառը ցեղերի ներկայացուցիչներ՝ 0,91 %, այլ ազգություններ՝ 0,32 %: Քաղաքի բոլոր բնակիչների 0.85 %-ը կազմել են իսպանախոսները։

8327 տնային տնտեսություններից 29,1 %-ում դաստիարակվել են մինչև 18 տարեկան երեխաներ, 48,3 %-ը համատեղ բնակվող ամուսնական զույգեր էին, ընտանիքների 11,4 %-ում կանայք ապրել են առանց ամուսինների, իսկ 36,8 %-ն ընտանիք չի ունեցել: Մարդահամարի ժամանակ ընտանիքների ընդհանուր թվի 31,8 %-ն ապրել է ինքնուրույն, ընդ որում՝ 13,8 %-ը կազմել են 65 և բարձր տարիքի միայնակ տարեց մարդիկ: Տնային տնտեսությունների միջին չափը կազմել է 2,32 մարդ, իսկ ընտանիքների միջին չափը՝ 2,92 մարդ:

Ըստ 2000 թվականի մարդահամարի տվյալների, քաղաքի բնակչությունը, ըստ տարիքային խմբի, բաշխվել է հետևյալ կերպ. 22,6 %՝ 18 տարեկանից ցածր, 15,4 %՝ 18-24 տարեկան բնակիչներ, 25,1 %՝ 25 տարեկանից մինչև 44 տարեկան, 20,3 %՝ 45-ից մինչև 64 տարեկան և 16,6 %՝ 65 և բարձր տարիքի բնակիչներ: Բնակիչների միջին տարիքը 35 տարեկանն է։ Աշլենդում յուրաքանչյուր 100 կանանց բաժին է ընկնում 87,2 տղամարդ, ընդ որում՝ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր հարյուր կանանց բաժին է ընկնում 18 տարեկանից բարձր 82,0 տղամարդ:

Մեկ տնային տնտեսության միջին եկամուտը քաղաքում կազմել է 34 250 ԱՄՆ դոլար, իսկ մեկ ընտանիքի միջին եկամուտը՝ 42 755 ԱՄՆ դոլար։ Ընդ որում, տղամարդիկ տարեկան ունեցել են 33 634 ԱՄՆ դոլար միջին եկամուտ, իսկ կանայք՝ 21 781 ԱՄՆ դոլար: Մեկ շնչին ընկնող եկամուտը քաղաքում կազմել է տարեկան 16 760 ԱՄՆ դոլար։ Քաղաքում ընտանիքների ընդհանուր թվի 7,9 %-ը և բնակչության ամբողջ թվաքանակի 10,5 %-ը մարդահամարի պահին աղքատության նշագծից ցածր է եղել, ընդ որում՝ նրանց 13,7 %-ը 18 տարեկանից փոքր է եղել, իսկ 9,1%-ը՝ 65 և բարձր տարիքի:

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը կառավարվում է քաղաքապետի և հինգ մարդուց բաղկացած քաղաքային խորհրդի կողմից:

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշլենդի գործարար կենտրոնից 5,6 կմ հյուսիս-արևելք գտնվում է Աշլենդ շրջանի օդանավակայանը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ստացել է քաղաքի, շրջանի կամ տարածքի իրավական կարգավիճակ, որոնք համարվում են ԱՄՆ-ի մաս կամ այդպիսին են Կոնգրեսի որոշմամբ:
  2. Сайт Бюро переписи населения США
  3. «FAA Airport Master Record for 3G4» (անգլերեն)։ Federal Aviation Administration։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-22-ին։ Վերցված է 2012-11-02 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikivoyage has travel information related to: Աշլենդ