Սթիվեն Քինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Սթիվեն Քինգ
Stephen King, Comicon.jpg
Ծնվել է 21 սեպտեմբերի, 1947
Ծննդավայր Պորտլենդ, Մեն, ԱՄՆ
Գրական անուն Ռիչարդ Բախման, Ջոն Սուիթեն
Մասնագիտություն Նովելիստ, պատմվածքագիր, մամլո տեսաբան, կինոսցենարիստ, կինոդերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Կրթություն Q1307345?
Ալմա մատեր Q1307345?
Ուշագրավ աշխատանքներ Քերրի, Q753290?, Փայլատակում, Q149552?, Q596874?, Դա (վեպ) և Մուգ աշտարակ
Նշանակալի պարգևներ Ազգային գրքի պարգև և Q848963?
Ամուսին(ներ) Թաբիտա Քինգ
Զավակներ Նաոմի Ռեյչել Քինգ
Ջո Քինգ
Օուեն Քինգ
Վեբկայք stephenking.com
Stephen King Վիքիպահեստում

Սթիվեն Էդվին Քինգը (անգլերեն՝ Stephen Edwin King) (ծնված 21 սեպտեմբերի, 1947 թ.) ամերիկյան սարսափ/ֆանտաստիկ ժանրի գրող է, ինչպես նաև սցենարիստ, դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր. Վաճառած լինելով իր գրքերի ավելի քան 350 միլիոն պատճեն, Քինգն առավել հայտնի է սարսափ պատմվածքներով, որոնցում նա ցուցաբերում է ժանրի պատմության խորը իմացություն. Նա գրում է նաև գիտաֆանտաստիկ և ֆանտաստիկ պատմվածքներ, ոչ գեղարվեստական աշխատանքներ, պիեսներ, կինո- և թատերական սցենարներ. Նրա պատվածքներից շատերը վերածվել են կոմիքսների, ֆիլմերի, հեռուստասերիալների։ Քինգն իր գրքերի որոշ մասը գրել է այլ գրական անվան տակ՝ որպես Ռիչարդ Բախման, մի պատմվածքում էլ քողարկվելով Ջոն Սուիթեն անվան տակ։ 2003 թ. նա արժանացել է Ազգային Գրքային Ֆոնդի մեդալի։

Քինգը ստացել է Bram Stoker Awards, World Fantasy Awards, and British Fantasy մրցանակներ։

Կենսագրություն[խմբագրել]

Սթիվեն Էդվին Քինգը ծնվել է 1947 թվականի սեպտեմբերի 21-ին Մեն նահանգի Փորթլենդ քաղաքում առևտրական նավի նավապետ Դոնալդ Էդվարդ Քինգի և Նելի Ռութ Պիլսբերիի ընտանիքում։ Քինգի հայրը՝ իր լեհական ազգանունը՝ Սպենսկի, փոխել է ավելի հնչեղ Քինգի։ Երբ նա երկու տարեկան էր, նրա հայրը դուրս է եկել տնից ծխախոտ գնելու պատրվակով և չի վերադարձել։ Նրա ճակատագիրը երկար ժամանակ անհայտ էր ընտաիքի համար, մինչև 1990-ական թվականների վերջը, երբ նրանք իմացան, որ իրենց հայրը մեկ այլ ընտաիք ուներ և ապրում էր Բրազիլիայում չորս երեխաների հետ մինչև մահը 1980 թվականին։ 1949-1958 թվականներին Սթիվեն Քինգը մոր և խորթ եղբոր հետ ապրել են են Չիկագոյում, Ինդիանա, Մասաչուսեթս, Վիսկոնսին, Քոնեքթիկուդ նահանգներում, մինչև վերջնականապես չեն բնակվել Մեն նահանգում։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Նշումներ[խմբագրել]

  1. Anstead, Alicia (2008-01-23). «UM scholar Hatlen, mentor to Stephen King, dies at 71». Bangor Daily News. http://bangornews.com/news/t/city.aspx?articleid=159261&zoneid=176։ Վերցված է 2008 թ․ մարտի 4.