Կնքահայրը (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Կնքահայր (այլ կիրառումներ)
Picto infobox book.png
Կնքահայրը
The Godfather
Հեղինակ Մարիո Պյուզո
Տեսակ գիրք
Ժանր Q1184244? և քրեական վեպ
Բնօրինակ լեզու անգլերեն
Կերպար(ներ) Վիտո Կոռլեոնե, Մայքլ Կոռլեոնե, Ֆռեդո Կոռլեոնե, Q458019?, Q575889?, Q798823?, Q1342302?, Q2629101?, Q2471541? և Q1358761?
Շարք Կնքահայրը
Նախորդ Q1211905?
Հաջորդ Q960155?
Կազմի հեղինակ Q2204574?
Հրատարակիչ G. P. Putnam's Sons
Հրատարակման տարեթիվ մարտի 10, 1969

Կնքահայրը, Մարիո Պյուզոյի վեպը՝ հրատարակված 1969 թվականին։ «Կնքահայրը» դասական վեպ էԱմերիկայի հանցավոր աշխարհի ամենազորեղ ներկայացուցիչներից մեկի՝ մաֆիոզ Դոն Կառլեոնեի մասին։ Շնորհիվ գրքի դրամատիզմին և իրականությանը մոտ լինելուն՝ գիրքը ողջ աշխարհում հանրահայտ դարձավ։ «Կնքահայրը» վեպի հիման վրա Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան ֆիլմ է նկարահանել։

Համառոտ բնութագրություն[խմբագրել]

Պատմությունը տեղի է ունենում Նյու Յորքում (ԱՄՆ). Այդ ժամանակ քաղաքը տիրում են 5 տարբեր Սիցիլիական մաֆիոզ ընտանիքներ՝ Տատալիա, Բարզինի, Կունեո և Կոռլեոնե։ Գրքի հերոսը Դոն Վիտո Կոռլեոնեն է, Կոռլեոնե ընտանիքի կնքահայրը։ Նա հիմնադրում է Նյու Յորքի անեմահզոր ըմտանիքը, որը հարստացել է ձիթապտղի յուղի բիզնեսով։ Դոնը ունի 3 տղա՝ Մայքլ, Ֆռեդո և Սոնի. Սոնին ու Ֆռեդոն օգնում են իրենց հորը իր գործերում, բայց Մայքլը ավելի հեռու է ընտանիքից։ Այսպես կյանքը առաջ է գնում մինչ այն օրը, երբ Սոլոձոն գալիս է Դոնից իր օքնությունը խնդրելու թմրանյութերի առք ու վաճառքի համար։ Դոնը մերժում է, բայց Սոնին ցույց է տալիս, որ համաձայն կլիներ։ Այդ իսկ պատճառով Սոլոձոն մահափորձ է կազմակերպում կնքահոր դեմ, որ կարողանա բանակցել նրա որդու հետ։ Նրա ծրագրերը ձախողվում են, քանի որ Դոնը վիրավորվում է բայց չի մահանում։ Այս մահափորձը ընդունելով որպես խիստ վիրավորանք, Մայքլը որոշում է վերադառնալ ընտանիք և վրեժխնդիր լինել։ Նա կազմակերպում է Սոլոձոի սպանությունը, հենց ինքն էլ կրակում է նրա վրա և փախչում է Սիցիլիա։ Քանի որ միուս ընտանիքներին ձեռնտու էր թմրանյութերի բիզնեսը, նրանք պատերազմ են սկսում Կոռլեոների դեմ։ Սկզբում Կոռլեոնեները ջախջախում են միուս ընտանիքներին բայց երբ Սոնին մահանում է Դոնը խաղաղություն է հայտարարում և համաձայնվում է, որ թմրանյութ բերի։ Մի քանի տարի հետո Մայքլը վերադառնում է Նյու Յորք և հրամայում է բոլոր ընտանիքների կնքահորերի սպանությունը։ Այսպես նա վերադարձնում է Կոռլեոնե ընտնիքին իր հզորությունը։