Վիտո Կոռլեոնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիտո Կոռլեոնե
Հեղինակներ՝ Մարիո Պյուզո
Մարմնավորողներ՝ Մառլոն Բրանդո և Ռոբերտ Դե Նիրո
Մասնագիտություններ՝ թոշակառու, նախկին գանգստեր
Երեխա(ներ) 'Տղաները:Սանտինո Կոռլեոնե, Ֆրեդերիկո Կոռլեոնե, Մայքլ Կոռլեոնե, Թոմ Հագեն (հոգեզավակ)
Աղջիկը: Կոնստանցիա Կոռլեոնե
Ընտանիք՝ Հայրը: Անտոնիո Անդոլինի
Եղբայրը: Պաոլո Անդոլինի
Կինը: Կարմելա Կոռլեոնե
Ազգություն՝ Իտալիա Իտալիա

Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ

Դոն Վիտո Կոռլեոնե, (1891 - 1955 թվականներ) (իտալերեն՝ Vito Corleone, ի ծնե անունը՝ Անդոլինի), մականունը «Կնքահայր»: Մարիո Պյուզոյի Կնքահայրը վեպի գլխավոր հերոսը, որի հիման վրա նկարահանվեց Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի Կնքահայրը ֆիլմը[1]: Նա գլխավորում էր իատլա-ամերիկյան մաֆիայի հզոր խմբերից մեկը՝ Կոռլեոնեների ընտանիքը։

Կնքահոր դերը՝ երկու ֆիլմերում ներկայացնում են Մառլոն Բրանդոն և Ռոբերտ Դե Նիրոն։

«Կնքահայրը» ֆիլմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդվածը. Կնքահայրը (ֆիլմ)

Կինոեռերգության առաջին մասում 53-ամյա դոն Վիտոն ամուսնացնում է իր աղջկան։ Նյու Յորքյան գանգստեր Սոլոցցոն առաջարկում է ներդնել իր ունեցվածքը թմրանյութերի բիզնեսի մեջ, կանխագուշակելով, որ հենց դրա մեջ է ապագան։ Դոն Վիտոն, պահպանելով տոհմի բարոյական մնացուկները, հրաժարվում է, հիմնավորելով, որ կկորցնի իր բոլոր քաղաքագետ ընկերներին, եթե սկսի զբաղվել թմրանյութերի բիզնեսով։

Զարմացած Սոլոցցոն Կոռլեոնեի մոտ ուղարկում է մարդասպններ։ Ծանր վիրավոր, դոն Վիտոն ընտանեկան բիզնեսի կառավարումը փոխանցում է իր մեծ տղա Սանտինոին, իսկ նրա մահից հետո՝ կրտսեր Մայքլին։ Ֆիլմի վերջում (1955 թվական) 63-ամյա դոն Վիտոն մահանում է սրտի կատվածից, թոռան հետ այգում խաղալուց։ Նրա գլխավոր տեղը զբաղեցնում է Մայքլ Կոռլեոնեն։

Գանգստերի դերակատարման համար Մառլոն Բրանդոն արժանացավ «Օսկար» մրցանակին (որի արձանիկից նա հրաժարվեց)։

«Կնքահայրը 2» ֆիլմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդվածը. Կնքահայրը 2 (ֆիլմ)

Վիտո Անդոլինին ծնվել է[2]1891 թվականի դեկտեմբերի 7-ին, Սիցիլիայի Կոռլեոնե քաղաքում։ Իտալիայի այդ տեղամասում գործում են սիլիցիլիական մաֆիայի անողոք օրենքները, տեղի հանցագործների խմբի ձեռքով սպանվեց հայրը, մեծ եղբայրը և Վիտոի մայրը։ Որպեսզի փրկեն Վիտոյին անխուսափելի մահից, բարեկամները 9-ամյա Վիտոյին ուղարկում են Նյու Յորք։ Վիտոն չէր կարողանում խոսել և այդ պատճառով, մաքսատան ծառայողները նրա փաստաթղթերի մեջ սխալմամբ նրա ազգանունը գրում են այն տեղի անունը, որտեղից որ նա եկել էր։

Երկրորդ ֆիլմի եռերգության մեջ ցույց է տրվում, թե ինչպես է Վիտոն աշխատում Մանհեթեն քաղաքի խուլ անկյուններից մեկի՝ «Փոքր Իտալիա»-ի նպարեղենի կրպակում, որպեսզի սնի իր ընտանիքին։ Մի անգամ տեղի հանցագործ դոն Ֆանուչչին, այդ կրպակի սեփականատիրոջ մոտ է բերում իր բարեկամին, և ստիպում նրան որ աշխատանքի վերձնի նրան, այսպիսով Վիտոն մնաց առանց աշխատանքի և ստիպված է փնտրեր նոր աշխատանք։

Մի անգամ, նա օգնեց սկսնակ մարդասպան Կլեմենցին թաքցնել իր զենք։ Որպես շնորհակալություն նա գողացավ մի թանկարժեք պարսկական գորգ և նվիրեց Վիտոյին։ Վիտոն հասկացավ, թե ինչքան հեշտ է վաստակել թանկարժեք իր։ Միարժամանակ, Վիտոն սկսում է մտածել, թե ինչու տեղացի իտալացիները, երբ հագուս են տալիս Ֆանուչչիին, ոչ միայն դրա դիմաց բան չեն ստանում այլ նաև երբեմն, ենթարկվում են ստորացման։

Վիտոն որոշում է զբաղվել նոր գործով։ Ֆանուչչի Վիտոյից հետո զբաղեցնւոմ է նրա տեղը, վարելով գործերը լրիվ այլ կերպ։ Վիտոն ապահովում է արդարությունը։ Պաշտպանում է օրինապահ իտալացիներին։ Այդպիսով «դոն» Վիտոն ստանում է իտալացիների խրախուսանքն ու հարգանքը։

Իր քրեական ունեցավծքի օրինականացման համար Վիտո Կոռլեոնեն ստեղծում է իր սեփակնի ձիթապտղի յուղի ֆիրման։ Իբր թե Կոռլեոնեն վերադառնում է ֆիրմայի գործին, որպեսզի վրեժ լուծի մարդասպանի ընտանիքից։

Երիտասարդ դոն Վիտոյի դերակատարման համար 30-ամյա Ռոբերտ Դե Նիրոն արժանանում է «Օսկար» մրցանակի լավագույն երկրորդ պլանի դեր կատարելու համար։ Այդ ժամանակ նա դարձավ ամենաերիտասարդ դերասանը, արժանացած «Օսկար»-ի։

Երեխաները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The 100 Greatest Movie Characters| 10. Vito Corleone | Empire»։ www. empireonline.com։ 2006-12-05։ Վերցված է 2012-02-27 
  2. В одной из сцен второй части Сантино сетует, что чёртовы японцы бомбят нас прямо в день рождения отца — речь идёт о нападении на Пёрл-Харбор 07.12.1941 г.