Կանաչ գիրք (ֆիլմ)
«Կանաչ գիրք» (անգլ.՝ Green Book), ամերիկյան կատակերգություն-դրամա՝ նկարահանված 2018 թվականին։ Ֆիլմի ռեժիսորն է Փիթեր Ֆարելլին։ Ֆիլմը պատմում է աֆրոամերիկացի հանրահայտ ջազ երաժիշտ Դոն Շիրլիի և նրա վարորդ ու թիկնապահ Թոնի Լիպի ճանապարհորդության մասին, որը նրանք կատարել են 1962 թվականին ԱՄՆ-ի հարավում։ Ճանապարհին նրանք օգտվում են «Կանաչ գիրք» ուղեցույցից, որտեղ նշված են աֆրոամերիկացիների համար անվտանգ վայրերը։ Գլխավոր դերերում հանդես են եկել Վիգգո Մորտենսենն ու Մահերշալա Ալին։ Ֆիլմն արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի «Լավագույն մյուզիքլ կամ կատակերգություն» անվանակարգում[5], ինչպես նաև Օսկարի՝ «Լավագույն ֆիլմ», «Երկրորդ պլանի լավագույն դերասան», «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգերում։
Ֆիլմի պրեմիերան կայացել է 2018 թվականի սեպտեմբերի 11-ին Տորոնտոյի կինոփառատոնում, որտեղ այն արժանացել է «Ժողովրդի ընտրություն» գլխավոր մրցանակին[6][7]։ Միացյալ Նահանգներում ֆիլմն էկրան է բարձրացել 2018 թվականի նոյեմբերի 16-ին[8]։
2018 թվականի դեկտեմբերին «Կանաչ գիրք» կինոնկարն ընդգրկվել է 2018 թվականի 10 լավագույն ֆիլմերի ցանկում, որը հրապարակվել է Կինոարվեստի Ամերիկյան ինստիտուտի կողմից[9]։
2019 թվականի հունվարին ֆիլմը ստացել է ԱՄՆ պրոդյուսերների Գիլդիայի գլխավոր մրցանակը։ 2019 թվականի հունվարի 22-ին ֆիլմն ընդգրկվել է «Օսկար»-ի մի շարք անվանակարգերում՝ Լավագույն ֆիլմ, Լավագույն դերասան, Երկրորդ պլանի լավագույն դերասան, Լավագույն օրիգինալ սցենար, Լավագույն մոնտաժ[10]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյույորքցի պարծենկոտ Ֆրենկ «Թոնի Լիպ» Վալելոնգան նոր աշխատանք է փնտրում, քանի որ այն ակումբը, որտեղ նա աշխատում էր, փակվել է վերանորոգման պատճառով։ Սևամորթ դաշնակահար Դոն «Դոք» Շիրլին, որը վարորդ էր փնտրում իր ութշաբաթյա շրջագայության համար, նրան հրավիրում է հարցազրույցի։
Նրանք միասին ճանապարհորդում են ԱՄՆ-ի հարավով։ Ճանապարհին օգտվում են «Կանաչ գրքից», որը պարունակում էր սևամորթների համար անվտանգ տեղերի մասին տեղեկություններ։ Այս ճանապարհորդությամբ հերոսները բացահայտում են աշխարհը, և փոխվում է նրանց կյանքը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Դեր |
---|---|
Վիգգո Մորտենսեն | Ֆրենկ «Թոնի Լիպ» Վալելոնգա |
Մահերշալա Ալի | Դոն Շիրլի |
Լինդա Քարդելինի | Դոլորես Վալելոնգա |
Դոն Սթարք | Ժյուլ Պոդելլ |
Սեբաստիան Մանիսկալկո | Ջոնի Վեներե |
Փի Ջեյ Բըրն | ձայնագրման պրոդյուսեր |
Բրայան Սթեփանեք | Գրեմ Քենդըլ |
Իքբալ Թեբա | Ամիթ |
Թոմ Վիրթու | Մորգան Անդերսոն |
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի մայիսին Վիգգո Մորտենսենը սկսում է Փիթեր Ֆարելլիի նոր նախագծում գլխավոր դերակատարման բանակցությունները։ Ֆարելլին գրում է սցենարը Նիք Վալլելոնգայի (Ֆրենկի որդին) և Բրայան Քարրիի հետ։ Իսկ ֆիլմի պրոդյուսերներն են դառնում Ջիմ Բյորքը, Չարլզ Բ. Ուեսսլերը, Բրայան Քարրին, Փիթեր Ֆարելլի և Նիք Վալլելոնգան[11]։ Ֆիլմը նկարահանվել է իրական պատմությունների հիման վրա։
2017 թվականի նոյեմբերի 30-ին Վիգգոն հաստատվում է Թոնիի դերում։ Իսկ դաշնակահար Դոն Շիրլիի դերը խաղում է Մահերշալա Ալին։ Ֆիլմի նկարահանումները սկսվում են այդ շաբաթ Նոր Օռլեանում[12][13][14]։ 2018 թվականի հունվարի 16-ին դերասանական կազմը համալրում է Սեբաստիան Մանիսկալկոն[15]։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կանաչ Գիրք»-ը թողարկվել է 2018 նոյեմբերի 16-ին, Միացյալ նահանգների 20 քաղաքներում, իսկ նոյեմբերի 21-ին առավել լայն շրջանակ է ընդգրկում։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2018 թվականի սեպտեմբերի 11-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում[16]։ 2018 թվականի հոկտեմբերի 17-ին Նոր Օռլեանի կինոփառատոնի բացման ժամանակ ցուցադրվել է ֆիլմը, ինչպես նաև նոյեմբերի 9-ին՝ AFI Fest փառատոնի ժամանակ[17]։ Լոնդոնի կինոփառատոնում ֆիլմն ընդգրկված է եղել ծրագրում որպես ֆիլմ-անակնկալ[18]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Green Book — 2018.
- ↑ 2,0 2,1 2,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ https://www.boxofficemojo.com/title/tt6966692
- ↑ «Green Book» (անգլերեն). www.goldenglobes.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Matt Goldberg (2018 թ․ օգոստոսի 14). «TIFF 2018 Adds New Movies from Paul Greengrass, Jeremy Saulnier, Jonah Hill, and More» (անգլերեն). collider.com.
- ↑ Michael Nordine (2018 թ․ հոկտեմբերի 16). «TIFF 2018 Awards: 'Green Book' Wins the People's Choice Award, Upsetting 'A Star Is Born» (անգլերեն). www.indiewire.com.
- ↑ Dave McNary (2018 թ․ հունիսի 25). «Viggo Mortensen-Mahershala Ali's 'Green Book' Set for Awards-Season Release» (անգլերեն). variety.com.
- ↑ «AFI Awards». www.afi.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «OSCAR NOMINATIONS 2019: SEE FULL LIST OF NOMINEES».
- ↑ Justin Kroll (2017 թ․ մայիսի 31). «Viggo Mortensen Circling Peter Farrelly's Next Film 'Green Book' (EXCLUSIVE)» (անգլերեն). variety.com.
- ↑ Sneider, Jeff (2017 թ․ նոյեմբերի 30). «Viggo Mortensen, Mahershala Ali To Star In Peter Farrelly's ROAD Trip Drama "Green Book"». Tracking Board. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ Scott, Mike (2017 թ․ հոկտեմբերի 31). «Movie inspired by 'The Negro Motorist Green Book' to film in New Orleans». Nola. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ N'Duka, Amanda (2017 թ․ նոյեմբերի 30). «Iqbal Theba Joins 'Green Book'; Michael Beach Cast In 'Foster Boy'; Peter Strauss Boards 'Operation Finale'». Deadline. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ Galuppo, Mia (2018 թ․ հունվարի 16). «Comedian Sebastian Maniscalco Joins Viggo Mortensen in Drama 'Green Book' (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ Kay, Jeremy (2018 թ․ օգոստոսի 14). «Toronto unveils Contemporary World Cinema, more Galas and Special Presentations». Screen International. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Hammond, Pete (2018 թ․ հոկտեմբերի 11). «AFI Fest Adds Gala Screenings 'Green Book', 'Widows', World Premiere Of Netflix's 'Bird Box' With Sandra Bullock and 'The Kominsky Method' TV Series». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «Green Book – Watch New Clip». Filmoria.co.uk. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանաչ գիրք (ֆիլմ)» հոդվածին։ |
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Օսկարակիր ֆիլմեր
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների կենսագրական դրամա ֆիլմեր
- 2018 դրամա ֆիլմեր
- 2018 ֆիլմեր
- Amblin Entertainment ֆիլմեր
- Universal Pictures ֆիլմեր
- Ամերիկյան ԼԳԲՏ ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կատակերգական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- ԼԳԲՏ ֆիլմեր
- Նոր Օռլեանում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր ընկերության մասին
- Ֆիլմեր ռասիզմի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1960-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ալաբամայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Այովայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ինդիանայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Կենտուկիում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Հյուսիսային Կարոլինայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Միսսիսիպիում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ջորջիայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Օհայոյում
- Lionsgate ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական դրամա ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1962 թվականին
- 2010-ականների իտալերեն ֆիլմեր