Դոնալդ Շիրլի
Դոնալդ Շիրլի | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Donald Walbridge Shirley |
Ծնվել է | հունվարի 29, 1927[1] կամ հունվարի 19, 1927[2] Փենսակոլա, Ֆլորիդա, ԱՄՆ[3] կամ Քինգստոն, Ճամայկա[4] |
Երկիր | ԱՄՆ և Ճամայկա |
Մահացել է | ապրիլի 6, 2013[5] (86 տարեկան) Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Ժանրեր | դասական երաժշտություն և ջազ |
Մասնագիտություն | դաշնակահար, church musician և կոմպոզիտոր |
Գործիքներ | դաշնամուր և երգեհոն |
Լեյբլ | Տատյանա Բրուխունովա, Atlantic Records, Audio Fidelity և Columbia Records |
Կրթություն | Չիկագոյի համալսարան, Ամերիկյան կաթոլիկ համալսարան և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
Դոնալդ Ուոլբրիջ Շիրլի (հունվարի 29, 1927[1] կամ հունվարի 19, 1927[2], Փենսակոլա, Ֆլորիդա, ԱՄՆ[3] և Քինգստոն, Ճամայկա[4] - ապրիլի 6, 2013[5], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ջազային և դասական երաժշտության դաշնակահար և երգահան։ 1950-1960-ական թվականներին «Cadence» լեյբլի համար ստեղծված փորձարարական ջազային երաժշտության ալբոմների հեղինակն է։ Հեղինակել է երգեհոնային սիմֆոնիաներ, համերգներ դաշնամուրի, թավջութակի համար, երեք լարային կվարտետ, մեկ գործողությամբ օպերա, ստեղծագործություններ երգեհոնի, դաշնամուրի և ջութակի համար, ինչպես նաև Ջեյմս Ջոյսի «Նվերներ ըստ Ֆիննեգանի» սիմֆոնիկ պոեմի և «Օրփեոսը դժոխքում» օպերետի հիման վրա ստեղծված վարիացիաների ժողովածուներ։
1960-ականներին մի քանի համերգային շրջագայության է մեկնել ԱՄՆ-ում՝ ներառյալ Խորը Հարավի նահանգները։ Որպես վարորդ և թիկնապահ վարձել է Նյու Յորքի գիշերային ակումբի դռնապան Թոնի Լիփին։ Նրանց ընկերական հարաբերությունների մասին պատմությունը ներկայացվում է 2018 թվականին նկարահանված «Կանաչ գիրք» ֆիլմում[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոնալդ Ուոլբրիջ Շիրլին ծնվել է 1927 թվականի հունվարի 29-ին Ֆլորիդա նահանգի Պենսակոլա քաղաքում[7] ջամայական գաղթականների՝ ուսուցչուհի Ստելլա Գերտրուդ Յանգի (1903-1936) և քահանա Էդվին Շիրլիի (1885-1982) ընտանիքում[8][9]։ Պրոմոութերները ձգտում էին հանրությանը ներկայացնել, որ նա ծնվել է Ճամայկայում՝ որպես նրա ծննդավայր նշելով Քինգսթոնը[7]։ Շիրլին ԽՍՀՄ-ում չի եղել, բայց նրան փոքր ժամանակ հրավիրում էին սովորելու Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում, և նա տիրապետում էր ռուսաց լեզվին[10][11][12]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկու տարեկանում Շիրլին սկսել է դաշնամուր նվագել սովորել[13]։ Նա սովորել է Վաշինգտոնի Ամերիկյան կաթոլիկ համալսարանում՝ Քոնրադ Բերնեի և Թադեուշ Ջոնսի մոտ։ Շիրլին ժամանակավորապես հրաժարվել է նվագել դաշնամուր և այդ շրջանում ստացել երաժշտության, հոգեբանության և լիտուրգիկայի դոկտորի կոչում[13]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1944 թվականին 18-ամյա Շիրլին «Boston Pops» նվագախմբի հետ կատարել է Չայկովսկու «Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար № 1» ստեղծագործությունը[13]։ Մեկ տարի անց Շիրլին Լոնդոնյան ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարել է իր ստեղծագործություններից մեկը[13]։
1949 թվականին նա Հայիթիի կառավարությունից հրավեր ստացավ՝ հանդես գալու Պորտ-օ-Պրենսի երկու հարյուրամյակին նվիրված միջազգային ցուցահանդեսին, որից հետո նախագահ Էսթիմեն և արքեպիսկոպոս Լե Գոյզը նրան խնդրեցին կրկնել ելույթը մեկ շաբաթ անց[14]։
Շիրլին հիասթփված էր շրջապատողների խորհրդից՝ թողնել դասական երաժշտությունը (սևամորթ արվեստագետների հանդեպ թշնամանքի պատրվակով) և գործունեությունը շարունակել ջազի բնագավառում[9]։ Սևահեր դասական երաժիշտների համար հեռանկարների բացակայության պատճառով Շիրլին դադարեցրեց դաշնակահարի գործունեությունը։ Չիկագոյի համալսարանում հոգեբանություն ուսումնասիրելուց հետո[15] նա Չիկագոյում աշխատեց որպես հոգեբան, սակայն շուտով վերադարձավ երաժշտական ասպարեզ։
1950-1960-ական թվականներին Շիրլին ձայնագրեց մի շարք ալբոմներ Cadence լեյբլի համար, դասական երաժշտության ներքո փորձառելով ջազային երաժշտությունը՝ ստեղծեց սեփական ժանրը[9]։ Լեյբլի հիմնադիր Արչի Բլեյերը պնդում էր, որ Շիրլիին անվանեն Դոն։ Այդ ընտանեվարությունը մնաց նրա հետ գործունեության ողջ ընթացքում[9]։
1961 թվականին նրա «Water Boy» սինգլը 40-րդ դիրքը գրավեց «Billboard» ամսագրի «Hot 100» շքերթում և այնտեղ մնաց 14 շաբաթ շարունակ։ Նա հանդես է եկել Նյու Յորքի «Basin Street East» ակումբում, որտեղ ընկերացել է Դյուկ Էլինգթոնի հետ։
1954 թվականի հունիսին Շիրլին Արթուր Ֆիդլերի հրավերով «Boston Pops» նվագախմբի հետ մեկնել է Չիկագո։ Մեկ տարի անց «NBC» սիմֆոնիկ նվագախմբի հետ նա հանդես է եկել Քարնեգի հոլում՝ Էլինգթոնի դաշնամուրային կոնցերտի պրեմիերային։ Նա նաև մասնակցել է «Արթուր Գոդֆրին և նրա ընկերները» հեռուստաշոուին։
1960-ականներին հույս ունենալով, որ կարող է իր ստեղծագործություններով փոխել մարդկանց նախապաշարմունքները, Շիրլին համերգներ է տվել ԱՄՆ-ում՝ ներառյալ հարավային մի շարք նահանգները։ Որպես վարորդ՝ նա վարձել է Նյու Յորքի գիշերային ակումբներից մեկի նախկին դռնապան Թոնի Լիփին։ Նրանց պատմությունը հիմք է դարձել 2018 թվականին նկարահանված «Կանաչ գիրք» ֆիլմի սյուժեի համար, որում Շիրլիի դերում հանդես է եկել Մահերշալա Ալին[6]։ Ըստ որոշ աղբյուրների՝ չնայած նրանց հայացքներում առկա տարաձայնություններին, նրանք դարձել են լավ ընկերներ։ Սակայն երաժշտի եղբայր Մորիս Շիրլին ասել է[16]․
Իմ եղբայրը երբեք Թոնիին իր «ընկերը» չի համարել․ նա եղել է ծառայող՝ նրա վարորդը (ում արգելում էր համազգեստ և գլխարկ կրել)։ Ահա թե ինչու են կարևոր նման նրբություննները։ Այն փաստը, որ հաջողակ սևամորթ արտիստը կարողացել է վարձել իրենից տարբեր սպասավորի, չպետք է անհետանա թարգմանության ժամանակ։Բնօրինակ տեքստ (անգլ.)My brother never considered Tony to be his 'friend'; he was an employee, his chauffeur (who resented wearing a uniform and cap). This is why context and nuance are so important. The fact that a successful, well-to-do Black artist would employ domestics that did not look like him, should not be lost in translation.
1968 թվականի աշնանը Շիրլին կատարել է Չայկովսկու կոնցերտը Դեթրոյթի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Նա աշխատել է նաև Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի և ԱՄՆ ազգային սիմֆոնիկ նվագախմբի հետ[13], գրել է սիմֆոնիաներ Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Ֆիլադելֆիայի նվագախմբի համար, ինչպես նաև Ջորջ Գերշվինի երաժշտությանը նվիրված ծրագրով մենակատարել է Միլանի Լա Սկալա թատրոնում։
Շիրլին գրել է երգեհոնային սիմֆոնիաներ, կոնցերտներ դաշնամուրի համար, կոնցերտ թավջութակի համար, երեք լարային կվարտետ, օպերա մեկ գործողությամբ, ստեղծագործություն երգեհոնի, դաշնամուրի և ջութակի համար, սիմֆոնիկ վեպ Ջեյմս Ջոյսի «Ֆիննեգանի հոգեհանգիստը» վեպի հիման վրա և «Վարիացիաներ» «Օրփեոսը դժոխքում» օպերայի հիման վրա։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1952 թվականի դեկտեմբերի 23-ին Շիրլին ամուսնացել է Իլինոյս նահանգի Կուկ շրջանից Ջին Կ․ Հիլլի հետ[17], բայց ավելի ուշ ամուսնալուծվել են[6][9]։
Դոն Շիրլին մահացել է 2013 թվականի ապրիլի 6-ին սիրտանոթային հիվանդությունից 86 տարեկան հասակում[9]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Tonal Expressions (Cadence, 1955)
- Orpheus in the Underworld (Cadence, 1956)
- Piano Perspectives (Cadence, 1956)
- Don Shirley Duo (Cadence, 1956)
- Don Shirley with Two Basses (Cadence, 1957)
- Improvisations (Cadence, 1957)
- Don Shirley (Audio Fidelity Records]], 1959)
- Don Shirley Solos (Cadence, 1959)
- Don Shirley Plays Love Songs (Cadence, 1960)
- Don Shirley Plays Gershwin (Cadence, 1960)
- Don Shirley Plays Standards (Cadence, 1960)
- Don Shirley Plays Birdland Lullabies (Cadence, 1960)
- Don Shirley Plays Showtunes (Cadence, 1960)
- Don Shirley Trio (Cadence, 1961)
- Piano Arrangements of Spirituals (Cadence, 1962)
- Pianist Extraordinary (Cadence, 1962)
- Piano Spirituals (1962)
- Don Shirley Presents Martha Flowers (1962)
- Drown in My Own Tears (Cadence, 1962)
- Water Boy (Columbia, 1965)
- The Gospel According to Don Shirley (Columbia, 1969)
- Don Shirley in Concert (Columbia, 1969)
- The Don Shirley Point of View (Atlantic Records, 1972)[18]
- Home with Donald Shirley (2001)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 3,0 3,1 3,2 Carnegie Hall linked open data — 2017.
- ↑ 4,0 4,1 4,2 Southern E. Biographical Dictionary of Afro-American and African Musicians — Greenwood Publishing Group, 1982.
- ↑ 5,0 5,1 5,2 Donald Shirley, a Pianist With His Own Genre, Dies at 86|nytimes.com
- ↑ 6,0 6,1 6,2 Greenspan, Rachel E. (2018 թ․ նոյեմբերի 15). «The True Story Behind the Movie Green Book». Time. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ 7,0 7,1 «History vs. Hollywood: Green Book». History vs. Hollywood. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «African American Shirley Lineage». Shirley Association Genealogical Research.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Weber, Bruce (2013 թ․ ապրիլի 28). «Donald Shirley, a Pianist With His Own Genre, Dies at 86». The New York Times. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ https://shadowandact.com/the-real-donald-shirley-green-book-hollywood-swallowed-whole
- ↑ https://www.metronews.ru/novosti/russia/reviews/v-biografii-geroya-zelenoy-knigi-vzyavshey-oskar-est-leningradskiy-sled-1516761
- ↑ Ivan Hewett (2019 թ․ փետրվարի 25). «Who was the real Don Shirley? What Green Book gets right – and wrong –about the enigmatic jazz genius». The Telegraph.
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 Campbell, Al. «Don Shirley - Biography». AllMusic. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Don Shirley – biography». Nathan Kramer. Վերցված է 2012 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Alleyne, Caleigh (2018 թ․ նոյեմբերի 14). «Don Shirley And 'The Green Book' Are The Historical Anchors Of Mahershala Ali's New Segregation-Era Film». Vibe. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Lynn, Samara (2018 թ․ նոյեմբերի 29). «Family of Black Man, Don Shirley, Portrayed in "The Green Book" Blasts Movie and Its "Lies"». Black Enterprise. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Green Book Movie vs. the True Story of Tony Lip and Don Shirley». HistoryvsHollywood.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Don Shirley - Discography». AllMusic. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Feather, L. G. (1960). The New Edition of the Encyclopedia of Jazz. Horizon Press. էջեր 418–419.
- Fox, A. (2007). Compendium of Over 2000 Jazz Pianists. Trofford Publishing. էջ 138. ISBN 1425118488.
- Neely, T., ed. (2001). Goldmine Record Album Price Guide (2nd ed.). Krause Publications. էջեր 507–508. ISBN 0873493168.
- Neely, T., ed. (2003). Goldmine Record Album Price Guide (3rd ed.). Krause Publications. էջ 545. ISBN 087349671X.
- Whitburn, J. (1991). The Billboard Book of Top 40 Albums. Billboard Books. էջ 328. ISBN 0823075346.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Shirley: Jazz Review». audiophileaudition.net. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 6-ին.
- «The Cadence Story». bsnpubs.com.
- Հունվարի 29 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Հունվարի 19 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Ապրիլի 6 մահեր
- 2013 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Չիկագոյի համալսարանի շրջանավարտներ
- Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ամերիկացի դաշնակահարներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի ջազմեններ