Փի Ջեյ Բիրն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փի Ջեյ Բիրն
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 15, 1974(1974-12-15) (49 տարեկան)
Ծննդավայր՝Maplewood, Ռեմսի շրջան (Մինեսոտա), Մինեսոտա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, հնչյունավորող, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
IMDb։ID 0126260

Փի Ջեյ Բիրն (անգլ.՝ Paul Jeffrey "P. J." Byrne, դեկտեմբերի 15, 1974(1974-12-15), Maplewood, Ռեմսի շրջան (Մինեսոտա), Մինեսոտա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է «Անտանելի ղեկավարներ», «Թիրախ 5», «Քարոզարշավ», «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմերում, ինչպես նաև «Արհեստական ինտելեկտ» հեռուստասերիալում կատարած դերերով։ «Լեգենդ Քորայի մասին» մուլտֆիլմում հնչյունավորել է Բոլինին։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիրնը ծնվել է Նյու Ջերսի նահանգի Մեյփլվուդ քաղաքում։ Էմմա Ֆերարոյի և Փոլա Բիրնի կրտսեր զավակն է[1][2]։ Բիրն ունի իռլանդական և իտալական արմատներ[3]։ 1992 թվականին ավարտել է Հյուսիսային հովտի տարածաշրջանային ավագ դպրոցը (անգլ.՝ Northern Valley Regional High School)[4]։

Բիրնն սովորել է Բոստոնի քոլեջում (անգլ.՝ Boston College) և Դեփոլ համալսարանում (անգլ.՝ DePaul University)։ Նա պատրաստվում էր դառնալ ներդրումային բանկիր, մինչև իր դասախոսներից մեկը նրան համոզեց զարգացնել դերասանական հմտությունները։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիրնը 2007 թվականին ամուսնացել է Ջեյմի Պադուլայի (անգլ.՝ Jaime Nicole Padula)[5] հետ, որը հանդիսանում է Լոս Անջելեսի և Բևեռլի Հիլզի շրջանների առողջապահության ոլորտի ղեկավար։ Նա գումար է հավաքում մկանային դիստրոֆիայի դեմ պայքարի ասոցիացիայի (անգլ.՝ Muscular Dystrophy Association) համար։

Բիրնն ապրում է կնոջ և դստեր հետ Լոս Անջելեսում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Անգլերեն անվանում Դեր
2003 Ամենակարող Բրյուսը Bruce Almighty Լրատվական կենտրոնի խուճապի մատնվող աշխատակից
2005 Խարդախներ․ Դիկը և Ջեյնը զվարճանում են Fun with Dick and Jane Զվարճացող ադմինիստատոր
Կախարդուհին Bewitched Սցենարիստ
2007 Չարլի Ուիլսոնի պատերազմը Charlie Wilson’s War Ջիմ Վան Վահենեն
Էվան ամենակարող Evan Almighty Էվանի աշխատակիցը
Մի անգամ Լոս Անջելեսում Loveless in Los Angeles Պերի
Որովհետև ես այդպես եմ ուզում Because I Said So Լուսանկարիչ
2008 Վերափաթաթում Be Kind, Rewind պարոն Բեյքր
Առաջին կիրակի First Sunday Բժիշկ Պրեստոն
Համբույր զարմիկին Kissing Cousins Թաքեր
Ալեսահորդ Surfer, Dude Փաստաբան Զարնո
Բլյուզմեն Soul Men Բժիշլ Ֆլոյդա
2009 Փնտրելով երանություն Finding Bliss Գերի
2010 Ընթրիք հիմարների հետ Dinner for Schmucks Դեվնպորթ
Ծայրահեղ միջոցներ Extraordinary Measures Բժիշկ Փրեսթոն
2011 Առավոտվա Երեխա Son of Morning Միտչել Ցանգվել
Անտանելի ղեկավարներ Horrible Bosses Քեննի Սոմերֆիլդ
Թիրախ 5 Final Destination 5 Այզեկ Պալմեր
Վկայի պաշտպանությունը Snitch Պերի
2012 Քարոզարշավ The Campaign Ռիկ
K-11 K-11 Կ․ Ռ․
2013 Ուոլ Սթրիթի գայլը The Wolf of Wall Street Նիկի «Ռուգրատ» Կոսկով
2014 Շիկահերը եթերում Walk of Shame Մոշե
2017 Էլոիզի ուրվականները Eloise Սքոթ Քարթեր
Էլիսի հյուրերը Home Again Փոլ
2018 Գնացք դեպի Փարիզ The 15:17 to Paris պարոն Հենրի
Ռեմպեյջ Rampage Գիտնական

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Անգլերեն անվանում Դեր Ծանոթագրություն
2002 Սան-Ֆրանցիսկոյի կլինիկա Presidio Med Բժիշկ Ուիդբի Սերիա․ «Milagros»
Շտապ օգնություն ER Քեն Սերիա․ «Dead Again»
2003 The Lyon’s Den Լարի Մայքլս Սերիա․ «Blood»
Ուժեղ դեղամիջոց Strong Medicine Լեվին Սերիա․ «Rash Decisions»
Այո, սիրելիս Yes, Dear Էյ Դի Սերիա․ «Let’s Get Jaggy with It»
Ջորդանի հետաքննությունը Crossing Jordan Ցրված մարդ դատարանում Սերիա․ «Ockham’s Razor»
2005 Արևմտյան թև West Wing Դեյվիդ Օրվից Սերիա․ «Ninety Miles Away»
2006 Իմ թիմը My Boys Կիտ Լագեր Սերիա․ «Released»
Just Legal Ուեին Սերիա․ «Body in the Trunk»
Ռինո 911 Reno 911! Բրյուս Պադուլ Սերիա․ «Spanish Mike Returns»
Չորս թագավոր Four Kings Շելդոն Դրաչ Սերիա․ «Elephant in the Room»
Եկվորկայներ Twins Էրիկ Վիներ Սերիա․ «Sneaks and Geeks»
Ծովային ոստիկանություն NCIS Ռոս Լոգան Սերիա․ «Deception»
2006-2012 Խաղ The Game Իրվ Սմիֆ 16 սերիա
2007 Վիվա Լաֆլին Viva Laughlin Ջոնեսի 2 սերիա
Բոստոնի փաստաբանները Boston Legal Մեթյու Սթինքելներ Սերիա․ «Dumping Bella»
2009 Հանա Մոնտանա Hannah Montana Բազ Բյորկլի 2 սերիա
Երեք գետ Three Rivers Դեյլ Քոֆի Սերիա․ «Place of Life»
Ֆիլադելֆիայում միշտ արևոտ է It’s Always Sunny in Philadelphia Թեդ Սերիա․ «The Gang Exploits the Mortgage Crisis»
Սև նշում Burn Notice Սթեյսի Քնոլի Սերիա․ «Fearless Leader»
Ոսկորներ Bones Ջո Ֆիլիոն Սերիա․ «The Cinderella in the Cardboard»
2011 Մենտալիստը The Mentalist Կիրան Կարատես Սերիա․ «Rhapsody in Red»
Կասլ Castle Տոնի Սերիա․ «To Love and Die in LA»
2012 Ու՞ր ես Չելսի Are You There, Chelsea? Էլիոտ 2 սերիա
2012-2014 Լեգենդ Քորայի մասին The Legend of Korra Բոլին Հնրյունավորում․ 47 սերիա
2014 Արհեստական ինտելեկտ Intelligence Նելսոն Քեսեդի Հիմնական կազմ
2016 Վինիլ Vinyl Սքոթ Լեվիթ Հիմնական կազմ
2017 Մեծ փոքր ստեր Big Little Lies Տնօրեն Նիպար Օժանդակող դեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Office of the President - Ms. Emma N. Byrne, Secretary». Intraweb.stockton.edu. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 10-ին.
  2. Newsbank.com
  3. «P.J. Byrne Biography». Yahoo Movies Canada. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 20-ին.
  4. Rohan, Virginia. «Old Tappan’s P.J. Byrne co-stars on new CBS series 'Intelligence'», The Record (Bergen County), January 7, 2014. Accessed January 22, 2014. «It’s a great time for P.J. Byrne.On the big screen, the actor with roots in Old Tappan can be seen as one of Leonardo DiCaprio’s debaucherous crew in Martin Scorsese’s The Wolf of Wall Street…. 'Fourth grade all through high school, that was Old Tappan,' says Byrne, whose older sister Courtney was in the same Northern Valley Regional High School at Old Tappan graduating class as Cory Booker.»
  5. «Jaime Padula, P. J. Byrne - New York Times». Nytimes.com. 2007 թ․ հուլիսի 8. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փի Ջեյ Բիրն» հոդվածին։