Jump to content

Լեգենդ Քորայի մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեգենդ Քորայի մասին
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
Ժանրֆենտեզի հեռուստատեսություն, կատակերգական հեռուստասերիալ, anime-influenced animation?, հեռուստադրամա և էքշն սերիալ
ՍտեղծողՄայքլ Դանթե Դիմարտինո և Բրայան Կոնիեցկո
ՁայնագրումԹիմ Հեդրիկ, Janet Varney?, Ջոզեֆ Բենետ, Դի Բրեդլի Բեյքեր, Փի Ջեյ Բիրն, Դեյվիդ Ֆաուստինո, Ջոնաթան Քիմբլ Սիմոնս, Սեյշել Գեբրիել, Մինդի Սթերլինգ, Քիրնան Շիպկա, Ջոն Մայքլ Հիգինս, Հենրի Ռոլլինզ, Zelda Williams?, Greg Baldwin?, Ջոնաթան Ադամս, Էյփրիլ Ստյուարտ, Ստիվ Բլում, Սթիվեն Յան, Skyler Brigmann? և Ջիմ Մեսքիմեն
ԿերպարներKorra?, Asami Sato?, Mako?, Bolin?, Tenzin?, Pema?, Lin Beifong?, Suyin Beifong?, Wan?, Raava?, Vaatu?, Jinora?, Ikki?, Meelo?, Rohan?, Kai?, Opal Beifong?, Baatar?, Kuvira?, Amon?, Unalaq?, Zaheer?, Varrick?, Zhu Li?, Tonraq?, Tarrlok?, Toph Beifong?, Katara?, Bumi?, Iroh?, Zuko?, Izumi?, Kya?, Iroh? և Senna?
Հորինված երկիրWorld of Avatar?[1]
ԵրաժշտությունJeremy Zuckerman?
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ՀեռուստաալիքNickelodeon
Եթերաշրջաններ4
Սերիաների քանակ52
ՊրոդյուսերՄայքլ Դանթե Դիմարտինո,
Բրայան Կոնիեցկո
ՍցենարիստԹիմ Հեդրիկ
ԸնկերությունNickelodeon Animation Studio, Studio Mir? և Pierrot?
Էկրաններին է
դեկտեմբերի 19, 2014[2]
Սերիայի տևողություն24 րոպե
ՆախորդԱվատար. Լեգենդ Աանգի մասին
ՀաջորդThe Legend of Korra (comics)?


«Լեգենդ Քորայի մասին» (ի սկզբանե «Ավատար. Լեգենդ Քորայի մասին», անգլ.՝ The Legend of Korra), ամերիկյան անիմացիոն հեռուստասերիալ, ստեղծված Մայքլ Դանթե Դիմարտինոյի և Բրայան Կոնիեցկոյի կողմից, ովքեր նաև հանդիսանում են մուլտֆիլմի պրոդյուսերները։ «Ավատար. Լեգենդ Աանգի մասին» հեռուստասերիալի շարունակություն։

Իրադարձությունները տեղի են ունենում Ավատարի հորինված աշխարհում, որտեղ չորս ազգերի որոշ ներկայացուցիչներ կարողանում են կառավարել ջրի, կրակի, հողի և օդի տարերքներն ու նրանց ենթատեսակներն։ Միայն Ավատարը, պահպանելով չորս տարերքների միջև հավասարակշռությունը, կարող է ունենալ բոլոր տարերքներն կառավարելու հատկություն։ Աանգից հետո ավատարի հաջորդ մարմնացումը դարձավ Քորան՝ մուլտֆիլմի գլխավոր հերոսուհին։

Սերիալն ներառում է արևելաասիական, հարավասիական և արևմտյան մշակույթների տարրեր՝ անիմեի հետ միասին՝ խառնուրդ պատրաստելով ԱՄՆ-ի ավանդական մուլտֆիլմների տարբեր կատեգորիաներից։

Հարցազրույց Ավատարի ստեղծողների հետ (Մայքլ Դանթե Դիմարտինո և Բրայան Կոնիեցկո). Բրայան. Երբ Մայքն ու ես ստեղծեցինք Ավատարը, մենք գիտեինք, որ այն ունենալու է վերջ, վերջ հենց այս պատմությանը։ Բայց երբ սերիալն ամբողջ աշխարհից հավաքեց դիտողներ, մենք հասկացանք, որ անկախ մեր ցանկությունից Nickelodeon հեռուստաալիքը շուտով կպատվիրի նոր սերիաներ։ Այդ ժամանակ հենց այդպես էլ եղավ և մենք որոշոցինք պատմել հաջորդ ավատարի՝ Քորայի մասին։

Nickelodeon ընկերությունը նոր ծրագիր սկսեց «Լեգենդ Քորայի մասին» անվանմամբ և սկսեց հավաքել անձնակազմ 2010 թվականի մայիսին։ Բայց պաշտոնական հաստատումը եղել է 2010 թվականի հունիսին՝ «Տարերքների տիրակալ» ֆիլմի թողարկումից առաջ։ Comic-Con 2010 Ցուցադրության ժամանակ թողարկվեց պաշտոնական պրեսս-ռելիզը, որում հրապարակվեց, որ նոր մուլտֆիլմը ավելի մեծ տարիքի հանդիսատեսի համար է լինելու։ Այնտեղ նաև ասվեց, որ «Լեգենդ Քորայի մասին»-ը կլինի մինիսերիալ՝ բաղկացած 12 սերիաներից։

2011 թվականի մարտին Nickelodeon ընկերությունը հրապարակեց գլխավոր հերոսուհու՝ Քորայի տեսքը, և հայտարարեց մուլտֆիլմի անվանափոխության մասին՝ «Օդի վերջին կախարդը. Լեգենդ Քորայի մասին» (անգլ.՝ The Last Airbender: Legend of Korra) ու պրեմիերայի թվականի փոփոխման մասին՝ 2011-2012 թվականներ։ 2011 թվականի մարտի 8-ին սերիալի ստեղծողներ Մայքլ Դանթե Դիմարտինոն և Բրայան Կոնիեցկոն հարցազրույց տվեցին The Wall Street Journal թերթին[3], որում նրանք պատմեցին Քորայի կերպարի մասին, Ավատարի փոփոխված աշխարհի և այն, որ սերիալը բաղկացած կլինի 26, ոչ թե 12 սերիաներից։ Այդ հարցազրույցում Մայքլ Դանթե Դիմարտինոն հայտարարեց, որ առաջին 12 սերիաների համար արդեն ամբորջովին արված է ձայնագրությունը, դրանք տրված անիմատորներին, իսկ մյուս 14 սերիաներն, ինչպես ասվեց, դեռ ստեղծման գործընթացում էին։

2011 թվականի հուլսիսի վերջին, իսկ ավելի կոնկրետ 21-24 ընկած ժամանակահատվածում, Comic-Con 2011 ցուցադրության ժամանակ ցույց տրվեց մուլտֆիլմի մեկ րոպեանոց թրեյլերը, բացահայտվեցին սյուժետային մանրամասնություններ և մուլտֆիլմի շատ կերպարների երեսներ։ Ինչպես նաև ցուցադրությանը ասվեց, որ 26 սերիաների փոխարեն երկրպագուներն կտեսնեն երկու մինի եթերաշրջան՝ 12 և 14 սերիանանոց։

Աանգ Ավատարի արկածների կրկնությունից խուսափելու համար՝ ստեղծողներն իրադարձությունների վայրը դարձրին մի վայր, որ անվանվում էր Հանրապետական քաղաք, որը մեգապոլիս է դիզելպանկ ոճում և որտեղ ապրում են բոլոր ազգերի ներկայացուցիչներ, կախարդներ և սովորական մարդիկ։ Քանաքի տեսքը վերցված է 1920-ական և 1930-ական թվականների Շանհայից, Հոնկոնգից, Մանհեթենից և Վանկուվեր (քաղաք)ից։ Քորայի և այլ հերոսների վերջնական տեսքն և առաջին թրեյլերն[4] ցուցադրվել են San Diego Comic-Con International ցուցադրության ժամանակ 2011 թվականի հուլիսի 23-ին և 24-ին։ Այդտեղ նաև առաջին անգամ ցուցադրվել է Քորայի հող-պահապանը՝ Նագա անունով շուն-արջը[5][6]։ 2012 թվականի ապրիլի 14-ին տեղի ունեցավ ֆիլմի պրեմիերան Nickelodeon ալիքով (առաջին եթերաշրջան)։ Ռուսաստանում ցուցադրությունը սկսվել է 2012 թվականի սեպտեմբերի 2-ին՝ նույն ալիքով։ Երկրորդ եթերաշրջանի պրեմիերան եղել է 2013 թվականի սեպտեմբերի 13-ին։ Երրորդ եթերաշրջանի պրեմիերան եղել է 2014 թվականի հունիսի 27-ին։ Երրորդ եթերաշրջանի վերջին երկու սերիաներն ցուցադրվել են 2014 թվականի օգոստոսի 22-ին։ Ռուսաստանում երրորդ եթերաշրջանի ցուցադրությունը սկսվել է 2014 թվականի սեպտեմբերի 1-ից՝ Nickelodeon հեռուստաալիքով։ Չորրորդ եթերաշրջանի պրեմիերան եղել է 2014 թվականի սեպտեմբերի 3-ին։ Սերիալի վերջին սերիաներն ցուցադրվել են 2014 թվականի դեկտեմբերի 19-ին։

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Հանրապետական քաղաքում, որը հիմնադրվել էր 70 տարի առաջ՝ Աանգ Ավատարի և կրակի պարոն Զուկոյի կողմից հարյուրամյա պատերազմի ավարտից հետո, որի վերջին դեպքերն ցուցադրվել են «Ավատար. Լեգենդ Աանգի մասին» մուլտֆիլմի ժամանակ։ Այն մտածված է եղել որպես քաղաք, որտեղ մարդիկ, ունակ լինելով կախարդել, և չորս ազգերի սովորական մարդիկ կապրեն ներդաշնակության և խաղաղության մեջ։ Բայց ժամանակի ընթացքում ի հայտ եկան տարբեր խնդիրներ, որոնց հետ բախվեց նոր ավատարը՝ 17- ամյա մի աղջիկ՝ Ջրի հարավային տոհմից՝ Քորա անունով։

Առաջին եթերաշրջան (Առաջին գիրք. Օդ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քորան տիրապետում էր ջրի, հողի և կրակի կախարդանքներին և հիմա նրա առաջադրանքն էր տիրապետել օդին։ Այդ հարցում նրան կարող է օգնել Թենզին՝ Աանգի և Կատարայի որդին[7]։ Քորային և նրա նոր ընկերներին կխանգարեն տարբեր քրեական խմբեր։ Բացի դրանից, նրանք հանդիպում են Հավասարարներին, ովքեր ատում են կախարդներին և տիրապետում էներգիային, որը ազատում է մարդկանց կախարդանքից։ Այդ խմբի գլխավերևում կանգնած է Ամոն անունով գաղտնի մարդը։

Երկրորդ եթերաշրջան (Երկրորդ գիրք. Ոգիներ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավասարարների հեղափոխությունից վեց ամիս անց, Քորան, տիրապետելով բոլոր չորս տարերքներին, էներգիայի կախարդանքին և Ավատարի վիճակում գտնվելով, պետք է իմանա ավելին Ոգիների աշխարհի մասին։ Դրա համար նա թողնում է իր Թենզին ուսուցչին և օգնություն է խնդրում իր հորեղբորից՝ Ունալակից՝ Ջրի Հյուսիսային տոհմի առաջնորդից։ Սակայն Ունալակն ունի իր պլաններն Ավատարի համար, և շուտով Քորան հանդիսանում է Ջրի տոհմերի պատերազմի մասնակից և լույսի ու խավարի մեծագույն դիմակայությունը։

Երրորդ եթերաշրջան (Երրորդ գիրք. Ընդմիջումներ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներդաշնակային մոտեցումից հետո Երկիր Մոլորակը մտնում է նոր դարաշրջան։ Հիմա մարդիկ ու ոգիներն ապրում են միասին։ Ներդաշնակային մոտեցումն որոշ մարդկանց համար բացեց օդի կախարդանքի ունակություններ, այդ թվում Զախիրին, ով մի ժամանակ փորձել էր գերեվարել Քորային։ Հիմա Քորան ու Թենզինը պետք է գտնեն օդի նոր կախարդներ, ետ բերեն անէացած քաղաքակրթությունը և հաղթեն Զախիրին ու իր խմբին։

Չորրորդ եթերաշրջան (Չորրորդ գիրք. Հավասարակշռություն)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ գրքի վերջում, աշխարհը փրկելու համար, Քորա Ավատարը կարողացավ հաղթել Զախիրին, բայց այդ հաղթանակը նա շատ դժվարությամբ ձեռք բերեց։ Նա պատրաստվում է սկսել նոր արկածներ՝ գտնելու համար աշխարհում ինքնաճանաչողություն և գոյատևում, երբ ուժեղները հարձակվում են թույլերի վրա։ Այդժամ Կուվիրայի սոված իշխանության գլխում հայտնվում է ագրեսիվ ռազմական ուժ և ամբողջ աշխարհի ճակատագիրը կախված է լինում մեկ մազից։ Միայն Ավատարը կարող է ամեն ինչ ուղղել։

Սերիաների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լեգենդ Քորայի մասին» ֆիլմը ի սկզբանե մտածվել էր լինել 12 սերիայանոց մինիսերիալ։ Սակայն Nickelodeon-ը ավելացրեց այն և դարձրեց 26 սերիա՝ մեկ եթերաշրջանով, իսկ արդեն 2012 թվականի հուլիսին եթերաշրջանները դարձան երկուսը։ Չնայելով դրան՝ ֆիլմի ստեղծողներն այն բաժանեցին չորս գրքերի՝ ներառելով 12-14 դրվագ[8]։

Գրքեր Գլխեր Եթեր հեռարձակում Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Եթեր հեռարձակում Ռուսաստան Ռուսաստան
եթերաշրջանի պրեմիերա եթերաշրջանի ավարտ եթերաշրջանի պրեմիերա եթերաշրջանի ավարտ
1 Օդ 12 2012 թվականի ապրիլի 14 2012 թվականի հունիսի 23 2012 թվականի օգոստոսի 26 2012 թվականի նոյեմբերի 5
2 Ոգիների աշխարհ 14 2013 թվականի սեպտեմբերի 20 (2013 թվականի սեպտեմբերի 20)[9][10] 2013 թվականի նոյեմբերի 16 2014 թվականի փետրվարի 23 2014 թվականի ապրիլի 12
3 Ընդմիջում 13 2014 թվականի հունիսի 27 2014 թվականի օգոստոսի 22 2014 թվականի սեպտեմբերի 1 2014 թվականի սեպտեմբերի 17
4 Հավասարակշռություն 13 2014 թվականի հոկտեմբերի 3[11] 2014 թվականի դեկտեմբերի 19 2015 թվականի հունվարի 12 2015 թվականի մարտի 27
  • Քորա, ջրի կախարդ Հարավային տոհմից։ Նա Ավատարի նոր մարմնացումն է։ Ուժեղ է (այդ թվում նաև ֆիզիկապես), ինքնավստահ է և ունի դյուրագրգիռ բնավորություն։ Միշտ փորձում է հաղթահարել փորձությունը, ոչ թե փախչել դրանից։ Նա ունի շուն-արջ Նագային։ Ամոնին բացահայտելու հետո զրկվել է իր ամբողջ կախարդանքներից, բացի օդինից։ Ամոնի հանդեպ տարած հաղթանակից հետո իր մոտ եկավ Աանգի ոգին և վերադարձեց նրան իր ուժերն ու տվեց Էներգիայի կախարդանքն, որից հետո Քորան ուներ բոլոր կախարդների ունակություններն։ Առաջին եթերաշրջանի վերջում Մակոն սեր է խոստովանում Քորային և զույգն գոյություն է ունենում մինչև երկրորդ եթերաշրջանի վերջին դրվագներն, երբ որոշում են ուղակի ընկերներ մնալ։ Երրորդ և Չորրորդ եթերաշրջաններում Քորան մոտիկանում է Ասամիի հետ, և վերջում աղջիկներն միասին գնում են Ոգիների աշխարհ՝ բռնելով իրար ձեռքերն և նայելով միմյանց աչքերին և դրանով իսկ սկսելով սիրային հարաբերություններ։ Բրայան Կոնիեցկոն և Մայքլ Դանթե Դիմարտինոն հաստատել են հերոսուհիների միջև առկա սերը [1] Արխիվացված 2014-12-23 Wayback Machine[2]։
  • Ասամի Սատո, Խիրոշի Սատոյի աղջիկ։ Չնայելով նրա լավ կյանքին՝ բնավորությամբ Ասամին դաժան է, ինքնուրույն և քմահաճ։ Տիրապետում է ինքնապաշտպանության միջոցներին և համարվում է կախարդների մրցախաղների մեծ երկրպագու։ Սիրում է Մակոյին և հանդիպում նրա հետ։ Ասամին մերժել է իր հոր կարգադրությունը՝ հավասարար դառնալու և միացել է Ավատարի խմբին։ Մակոյի հետ ընկերություն անելու ժամանակ նա իմանում է, որ Քորան սիրահարվել է Մակոյին և Մակոն նրա հանդեպ անտարբեր չէ։ Նա սկսում է խանդել։ Երկրորդ եթերաշրջանում նա ստեղծում է Ֆյուչեր Ինդաստրիս ընկերությունը։ Երրորդ և Չորրորդ եթերաշրջաններում նա սկսում է մոտիկանալ Քորայի հետ, և նրանց հարաբերություններն կամաց-կամաց դառնում են սիրային։ Վերջում նրանք գնում են միասին Ոգիների աշխարհ՝ բռնելով միմյանց ձեռք ձեռքի։ Ուշ Բրայանն ու Մայքլը հաստատեցին, որ աղջիկներն սիրահար զույգ էին [3] [4] Արխիվացված 2014-12-23 Wayback Machine։
  • Մակո, կայծակի և կրակի կախարդ, Բոլինի մեծ եղբայր։ «Կռիվների արենա»-յի լավագույն խաղացողներից, «Կրակե ժանտաքիսներ» խմբի առաջնորդ։ Ծնողներին սպանել են, երբ Մակոն դեռ ութ տարեկան էր, և այդ ժամանակվանից սկսած նա՝ իր եղբոր հետ, թափառել է փողոցներում, մինչև կռիվների ապագա մասնակից Թոզային հանդիպելը։ Նա նկատեց երկու եղբայրների հիանալի ունակություններն, երբ նրանք կռվում էին փողոցում, և առաջարկեց նրանց ապրել «Արենայի» վերնատանը՝ աշխատանք կատարելով։ Շատ է մտահոգվում իր եղբոր՝ Բոլինի մասին։ Երկրորդ եթերաշրջանում դառնում է ոստիկան։ Առաջին եթերաշրջանի 12 սերիաների վերջում Մակոն և Քորան միմյանց սեր են խոստովանում։ Երկրորդում եթերաշրջանում նրանք բաժանվում են միմյանցից։ Չորրորդ եթերաշրջանում Մակոն ասում է Վու երկրի թագավորության արքայազնին, որ ուրախ է Քորայի հետ ուղակի լավ ընկերներ մնալու համար։ Իր հարցազրույցում Բրայանն նշել է, որ չի կասկածում, որ Մակոյի մոտ ամեն ինչ լավ է ընթանում սիրո թեմայով։
  • Բոլին, հողի ու լավայի կախարդ։ Ի տարբերություն Մակոյի ունի ուրախ բնավորություն։ Շատ էմոցիոնալ է, անգամ վտանգավոր իրադրության մեջ գտնում է ժամանակ կատակելու։ Նա ունի Պաբու անունով կրակե ժանտաքիս, որին սովորեցրել բազմաթիվ շարժումներ։ Բոլինը շատ վստահելի է։ Երկրորդ գրքում նա հանդիպում է Քորայի ոչ հարազատ քրոջը և եղբորը։ Նրանք ջրի կախարդներ են, նրանց հայրը՝ Ունալակը, Քորայի հոր եղբայրն է։ Բոլինը սկսում է հանդիպել Էսկայի հետ, որի համար շատ ափսոսում է և ամբողջ եթերաշրջանի ընթացքում փորձում բաժանվել։ Երկրորդ եթերաշրջանի 14-րդ սերիայում նրանք բաժանվում են Էսկայի նախաձեռնությամբ։ Երրորդ և չորրորդ եթերաշրջաններում սիրահարվում է Օպալին՝ Սույին Բեյֆոնգի աղջկան։ Չորրորդ եթերաշրջանում Կուվիրայի բանակում հրամանատար էր։
  • Պաբու, Բոլինի կրակե ժանտաքիս, նման է պանդայի։ Բոլինը գտել է նրան փողոցում, երբ նա փորձում էր ուտելիք գտնել։ Հիանալի գիտի Բոլինի ժեստերի լեզուն՝ որի շնորհիվ մի քանի անգամ փրկել է Ավատարի խմբին։ Բոլինը նրան սովորեցրել է մի քանի շարժումներ։
  • Թենզին, օդի կախարդ, Աանգի և Կատարայի երեք երեխաներից կրտսերը։ Ծառայել է Հանրապետության հյուպատոսությունում և համարվում է Օդային քոչվորների ներկայացուցիչ։ Աշխատանքին վերաբերվում է լուրջ։ Աշխատում է մշակույթի պաշտպանության և իր ազգի գիտության համար։ Ամուսնացել է Պեմայի հետ, ունի չորս երեխա։ Ավագ աղջիկը՝ Ջինորան, ուղեկից է դեպի Ոգիների աշխարհ, խելացի է և խիզախ, հոգ է տանում իր երկու եղբայրներին և քրոջը։ Թենզինը հպարտ է նրանով։ Խորհուրդի փլուզումից հետո Թենզինը այլևս չի աշխատում Ռեփաբլիկ Սիթիում։
  • Լին Բեյֆոնգ, Տոֆի դուստր, հողի կախարդ, Ռեփաբլիկ Սիթի ոստիկանության շեֆ։ Գողերին որսալու համար ոստիկանությունը օգտագործում է մետաղի կախարդանքը։ Շուտ հանդիպել է Թենզինին, բայց նրանց բաժանումից հետո նա սկսել է զզվել նրանից։ Ի սկզբանե չի ունեցել ոչ մի զգացմունք երբ Քորան եկել է քաղաք, սակայն հետո փորձել է իր ամբողջ ուժերով օգնել նրան։ Գնում է պաշտոնաթողության, քանի որ պատրաստվում էր բռնել Ամոնին իր եղանակով, ով, ըստ նրա, դեմ էր գնում օրենքին։ Փրկելով Թեմզինի ընտանիքը՝ Քորան գերեվարվել է և զրկվել կախարդանքից Ամոնի կողմից։ Բայց եթերաշրջանի վերջում Քորան էներգայի կախարդանքի օգնությամբ վերադարձնում է իր ուժերն։ Երրորդ և չորրորդ եթերաշրջաններում նա սկսում է շփվել Բեյֆոնգի ընտանիքի՝ մայր Տոֆի և քույր Սույինի հետ։

Առաջին եթերաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ջանեթ Վարնի— Քորա
  • Դեվիդ Ֆաուստինո — Մակո
  • Պ. Ջ. Բիրն — Բոլին
  • Սեյշել Գաբրիել — Ասամի Սատո
  • Ջոնաթան Սիմոնս — Թենզին
  • Սթիվեն Բլում — Ամոն/Նոատակ
  • Մինդի Սթերլինգ — Լին Բեյֆոնգ
  • Լի Բրեդլի Բեյքեր — Տառլոկ, Նագա, Պաբու, Ուգի
  • Ջեֆ Բենեթ — Շիրո Շինոբի, Կուոն

Պարբերական դերեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Քիրնան Շիպկա — Ջինորա
  • Դարսի Ռոուզ Բիրնս — Իկկի
  • Լոգան Ուելս — Միլո
  • Մարիա Բեմֆորդ — Պեմա
  • Դենիել դե Կիմ — Հիրոշի Սատո
  • Դանթե Բասկո — Գեներալ Այրո
  • Լենս Հենրիկես — Լեյտենանտ
  • Ռիչարդ Էպկար — Սայկխան

Երկրորդական դերեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կարլոս Ալազրակի — Բողոքարկող հավասարար, Թոնրակ
  • Կորա Բեյքեր — փոքրիկ Քորա
  • Ջեյկոպ Բերտրան — փոքրիկ Նաոտակ
  • Նիկոլաս Բրայկո — փոքրիկ Տարլոկ
  • Կլենսի Բրաուն — Յակոն
  • Շոն Գանտկա — Խասուկ
  • Էնդրյու Ջենթլ — Տարլոկի ծառա
  • Զակ Կալիսոն — Սկուչի, փոքրիկ Տարլոկ
  • Թոմաս Կենի — խաղի դատավոր
  • Ջորջ Կոա — Թոզա
  • Մորիս ԼաՄարշ — Յակոնի պաշտպան
  • Ալեքս ՄակԿենա — Սեննա
  • Ռամի Մալեկ — Թանո
  • Ալեքսանդր Մարտելա — փոքրիկ Նաոտակ
  • Քեյվին Մայքլ Ռիչարդսոն — Զոլտ կայծակի հարված, Բուտակխա
  • Սթիվեն Ռուտ — Գոմու, Սպիտակ լոտոսի առաջնորդ, Պարոն Չանգ
  • Էվա Մարի Սեյնթ — Կատարա
  • Ջեյմս Սի — Լաու Գան-Լան
  • Ֆիշեր Սթիվենս — Մռայլ Շին
  • Դ. Բ. Սուինի — Ավատար Աանգ
  • Քրիս Հարդվիկ — Սոքա
  • Ջեյսոն Հարիս — խաղի հաղորդավար
  • Քեյթ Հիգինս — Տոֆ Բեյֆոնգ
  • Մայքլ Յուրչակ — Իժ

Երկրորդ եթերաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ջանեթ Վարնի— Քորա
  • Դեվիդ Ֆաուստինո — Մակո
  • Պ. Ջ. Բիրն — Բոլին
  • Սեյշել Գաբրիել — Ասամի Սատո
  • Ջոնաթան Սիմոնս — Թենզին
  • Էդրիեն ԼեՏորել — Ունալակ
  • Մինդի Սթերլինգ — Լին Բեյֆոնգ
  • Լի Բրեդլի Բեյքեր — Նագա, Պաբու, Ուգի, Պոկի, Բում-Մլա, Մուլա
  • Ջեֆ Բենեթ — Շիրո Շինոբի

Պարբերական դերեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Քիրնան Շիպկա — Ջինորա
  • Դարսի Ռոուզ Բիրնս — Իկկի
  • Լոգան Ուելս — Միլո
  • Մարիա Բեմֆորդ — Պեմա, Լյուտիկ Ռայկո
  • Ջոն Մայքլ Հիգինս — Վարիկ
  • Ռիչարդ Ռիլի — Բումի
  • Լիզա Էդելշտեյն — Կայա
  • Ջեյմս Ռեմար — Թոնրակ
  • Ալեքս ՄակԿենա — Սեննա
  • Օբրի Պլասա — Էսկա
  • Ահարոն Խիմելշտեյն — Դեսնա
  • Սթեֆանի Շեխ — Չժու-Լի
  • Ջոնաթան Ադամս — Վատու
  • Էյպրիլ Ստյուարտ — Ռավա
  • Սթիվեն Յոն — Ավատար Վան

Երկրորդական դերեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ջեյսոն Այզեքս — Ծովակալ Ջաո
  • Ս. Սկոթ Բալոկ — Պինգ երկու ավելորդ
  • Դանթե Բասկո — Գեներալ Այրո
  • Կորա Բեյքեր — փոքրիկ Քորա
  • Սթիվեն Բլում — Յաո
  • Գրեգ Բոլդուին — Այրո
  • Ջեյմս Գարետ — Ավատար Ռոկու
  • Սպենսեր Գարետ — Նախագահ Ռայկո
  • Էմի Գրոս — Ջինջեր
  • Բարբարա Գուդսոն — Շաման
  • Գրեյ ԴեԼիզլ — Ոգի սև տառական
  • Ռիկ Զեֆ — Գանգ
  • Ջիմ Կամինգս — Կառու, առյուծ-կրիա, Վարիկի ֆիլմի պատմող
  • Թոմ Քեյն — Դատավոր Հոտան
  • Էնդրյու Կիշինո — Մեծ Չու
  • Ջիմ Մեսկիմեն — Ավատար Կուրուկ
  • Ջեյսոն Մերսդեն — Այ-այ
  • Փոլ Նակաուչի — Չու
  • Նոլան Նորթ — Թոնրակի ապստամբների առաջնորդ
  • Ջասթին Պրենտիս — Ջայա
  • Էվա Մարի Սեյնթ — Կատարա
  • Ջեյմս Սի — Աբաթ Շունգ
  • Ֆիշեր Սթիվենս — Մռայլ Շին
  • Ստեֆեն Ստենտոն — Օդային առյուծ կրիա, ծեր Վան
  • Դ. Բ. Սուինի — Ավատար Աանգ
  • Մարկ Ալան Ստյուարտ — Լու
  • Մարկուս Տոձի — Փոքրիկ Չու
  • Տրեվիս Ուիլինգեմ — Եգեր
  • Ջեյսոն Հարրիս — Ունալակ Վարիկի ֆիլմից, նախագահ Վարիկի կողմից
  • Թիմ Հեդրիկ — Ռոխ-տան
  • Ջենիֆեր Հեյլ — Ավատար Կիոշի
  • Հեկտոր Էլիզոնդո — Վան Շի Տոնգ
  • Մայքլ Յուրչակ — Իժ

Երրորդ եթերաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ջանեթ Վարնի— Քորա
  • Դեվիդ Ֆաուստինո — Մակո
  • Պ. Ջ. Բիրն — Բոլին
  • Սեյշել Գաբրիել — Ասամի Սատո
  • Ջոնաթան Սիմոնս — Թենզին
  • Հենրի Ռոլինզ — Զախիր
  • Մինդի Սթերլինգ — Լին Բեյֆոնգ
  • Լի Բրեդլի Բեյքեր — Նագա, Պաբու, Ուգի, Պոկի, Բում-Մլա, Լեֆտի
  • Ջեֆ Բենեթ — Շիրո Շինոբի, Կուոն

Պարբերական դերեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Քիրնան Շիպկա — Ջինորա
  • Դարսի Ռոուզ Բիրնս — Իկկի
  • Լոգան Ուելս — Միլո
  • Մարիա Բեմֆորդ — Պեմա, Մամա Ռիյու
  • Ռիչարդ Ռիլի — Բումի
  • Լիզա Էդելշտեյն — Կայա
  • Ջեյմս Ռեմար — Թոնրակ
  • Փիթեր Ջիլզ — Գազան
  • Գրեյ ԴեԼիզլ — Մինգ-Հուա, երիտասարդ Լին Բեյֆոնգ, Կուոնի կին, Լիլի
  • Քրիստի Վու — Պի Լի
  • Էնն Հեչ — Սու Բեյֆոնգ
  • Սքայլեր Բրիգման — Կայ
  • Էլիսոն Սթոուներ — Օպալ
  • Բրյուս Դեվիսոն — Լորդ Զուկո
  • Ջոն Մայքլ Հիգինս — Վարիկ
  • Ջեյն Թեյնի — Հոու-Թինգ թագուհի
  • Մորիս ԼաՄարշ — Այվեյ, Զաոֆու

Երկրորդական դերեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ջոնաթան Ադամս — Վատու
  • Կառլոս Ալազրակի — Չոու, Յունգ, Օտակու
  • Գրեգ Բինկլի — Կոնգ
  • Սթիվեն Բլում — Ամոն/Նոատակ
  • Էշլի Բոեթչեր — Կուոնի դուստր
  • Գրեգ Բոլդուին — Այրո
  • Սպենսեր Գարետ — Նախագահ Ռայկո
  • Դեվիդ Կաուֆման — Արիկ
  • Գերի Կոուլ — Դայ Լի բանտից սերժանտ
  • Էդրիեն ԼեՏորել — Ունալակ
  • Ջիմ Մեսկիմեն — Դոու, Բաատար ավագ
  • Ջեյսոն Միլեր — Շերիֆ՝ Կայի ետևից գնացող
  • Ջեյսոն Մերսդեն — Խյուան
  • Պոլ Նակաուչի — Զաոֆույի ասեղնաբուժող
  • Օբրի Պլասա — Էսկա
  • Ջոուի Ռիխտեր — Հոնգ Լի
  • Սյուզեն Սայլո — Ին
  • Գրեգ Սայպս — Տու
  • Մարկուս Տոձի — Վինգ, Վեյ
  • Մեթյու Ուիլլիգ — Մակաո
  • Զելդա Ուիլյամս — Կուվիրա
  • Տրեվիս Ուիլլինգեմ — Գանբատ
  • Միչել Ուիթֆիլդ — Գան
  • Քիտ Ֆարլի — Քորային ու Ասամիին գերեվարող դիրիժաբլի կապիտան
  • Փեթ Ֆրելի — Գոմբո
  • Քեյթ Հիգինս — Տոֆ Բեյֆոնգ
  • Ջոն Հիդեր — Ռիյու
  • Քրիս Հիլլ — Ոգի-մրգանման, Դոուի եղբայր
  • Ահարոն Հիմելշտեյն — Դեսնա

Չորրորդ եթերաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ջանեթ Վարնի— Քորա
  • Դեվիդ Ֆաուստինո — Մակո
  • Պ. Ջ. Բիրն — Բոլին
  • Սեյշել Գաբրիել — Ասամի Սատո
  • Ջոնաթան Սիմոնս — Թենզին
  • Զելդա Ուիլյամս — Կուվիրա
  • Մինդի Սթերլինգ — Լին Բեյֆոնգ
  • Լի Բրեդլի Բեյքեր — Նագա, Պաբու, Ուգի, Պոկի, Բում-Մլա, Լեֆտի, Պերչիկ
  • Ջեֆ Բենեթ — Շիրո Շինոբի

Պարբերական դերեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Քիրնան Շիպկա — Ջինորա
  • Դարսի Ռոուզ Բիրնս — Իկկի
  • Լոգան Ուելս — Միլո
  • Մարիա Բեմֆորդ — Պեմա, Մամա Ռիյու
  • Ջոն Մայքլ Հիգինս — Վարիկ
  • Սթեֆանի Շեխ — Չժու Լի, Ռոխան
  • Էնն Հեչ — Սու Բեյֆոնգ
  • Էլիսոն Սթոուներ — Օպալ
  • Թոդ Հաբերկորն — Բաատար կրտսեր
  • Սունիլ Մալհոտրա — Վու արքայազն
  • Սպեսնսեր Գարեթ — Ռայկո թագավոր
  • Ֆիլես Սեմփլեր — Տոֆ Բեյֆոնգ

Երկրորդական դերեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ջոնաթան Ադամս — Վատու
  • Դանթե Բասկո — Գեներալ Այրո
  • Սթիվեն Բլում — Ամոն/Նոատակ, Բարազ
  • Սքայլեր Բրիգման — Կայ
  • Քեյթլին Կարմայքլ — Տուեն
  • Դենիել դե Կիմ — Հիրոշի Սատո
  • Էդրեն ԼեՏորել — Ունալակ
  • Ալեքս ՄակԿենա — Սեննա
  • Ջիմ Մեսկիմեն — Բաատար ավագ, Դոու
  • Ռոբերտ Մորս — Յույ քաղաքի նահանգապետ
  • Ջեյսոն Մերսդեն — Խյուան
  • Օբրի Պլասա — Էսկա
  • Ջեյմս Ռեմար — Թոնրակ
  • Ռիչարդ Ռիլի — Բումի
  • Հենրի Ռոլինզ — Զախիր
  • Սյուզեն Սայլո — Ին
  • Գրեգ Սայպս — Տու
  • Էվա Մարի Սեյնթ — Կատարա
  • Էյպրիլ Ստյուարտ — Ռավա, Իզումիի կրակի լորդ
  • Մարկուս Տոձի — Վինգ, Վեյ
  • Միչել Ուիտֆիլդ — Գան
  • Նիկա Ֆուտերման — Ահնա
  • Ջոն Հիդեր — Ռիյու, Հայր Ռիյու

Ավատար (անգլ.՝ Avatar) «Ավատար. Լեգենդ Աանգի մասին» և «Լեգենդ Քորայի մասին» մուլտֆիմերում՝ բոլոր չորս տարերքների կախարդն է և խաղաղության պահապանը ազգերի միջև։

Ավատարի փոփոխության շարժը հետևյալ դասավորությամբ է.

  • Ջրի տոհմ,
  • Հողի թագավորություն,
  • Կրակի ազգ,
  • Օդային թափառականներ.

Սերիալում նկարագրված իրադարձություններում Ավատարի մարմնացումն հանդիսանում է Քորան։ Յուրաքանչյուր տոհմ ունի իր իմաստուններին(ծերեր), ովքեր կարողանում են ճանաչել ավատարին իր մանկությունից սկսած։ Դրա մասին նրան տեղյակ են պահում 16 տարեկան դառնալու ժամանակ։

Դրանից հետո ավատարը պետք է երկար ժամանակ կտրվի իր սովորական կյանքից։ Տարերքներն իրեն հնազանդեցնելը կատարվում է շարժի նույն հերթականությամբ։ Դա պարտադիր նախապայման է, քանի որ հերթականության խախտումը կարող է հանգեցնել բարդ իրավիճակների ինչպես նրա, այնպես էլ իրեն շրջապատողների համար։

  • Ավատարի դերը առաջին հերթին կայանում է տարերքների միջև հավասարակշռության պահպանումը։ Նա պետք է կանխի մի տոհմի կողմից կատարվող ցանկացած գործողություն, որ ստրկացնում է մյուս տոհմին կամ բարձրացնում է նրան մյուսներից։ Լինելով ուժեղ կախարդ և տիրապետելով յուրօրինակ ունակությունների՝ Ավատարը հաղթահարում է իր առջև դրված առաջադրանքը։ Եվ միայն ազգերի ներկայացուցիչներն կարող են խանգարել հավասարակշռության պահպանումը։
  • Ավատարը նաև մարդկանց աշխարհը հոգիների աշխարհին կապող հանգույցն է։ Նա ունակ է անգամ գնալ հոգիների աշխարհ, շփվել նրանց հետ, օգնություն և խորհուրդ խնդրել։ Հոգիներն, որպես կանոն, չեն ընդունում ավատարի կոկրետ մարմնացումը, և վերաբերվում են նրան որպես էություն, որում մարդկային մարմնացումն դեր չի խաղում։
  • Երկրորդ եթերաշրջանում դիտորդների պարզ է դառնում, որ Ավատարը մարդու հոգու միաձուլումն է Մեծ հոգու՝ Ռաավային և դեռ հայտնի չէ արդյոք կա կապ ավատարի և նրա նախորդ մարմնացումների մեջ։

Ավատարի վիճակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավատարի վիճակը պաշտպանողական մեխանիզմ է, որում լինում է Ավատարը, և ստեղծված է Ավատարին նախորդ ավատարների մասին գիտելիքներ տալու համար։ Ավատարից եկող ճառագայթումը համարվում է նրա բոլոր նախորդ մարմնացումների հզոր էներգայի արտացոլում՝ կենտրոնացած մեկ մարմնում։ Ավատարի հոգին կանչելով՝ նա դառնում է ավելի ուժեղ, ինչպես նաև խոցելի։ Եթե մի օր ավատարը սպանվի այդպիսի վիճակում, ապա փոփոխության շարժը կջարդվի, և Ավատարը այլևս գոյություն չի ունենա։
- Ավատար Ռոկու

Ավատարի վիճակը կարճաժամկետ Ավատարի փոխակերպումն է ոչ սովորական վիճակ, երբ նրանում միանում են նրա նախորդ մարմնացումների ամբողջ հզորությունը։ Այդ վիճակում Ավատարը անբացատրելի հզոր է, տարերքների հնազանդեցումը կատարվում է ենթագիտակցական մակարդակում։ Այդ վիճակում Ավատարը կարող է նաև մեր աշխարհ կանչել հոգիներին և օգտագործել նրանց դեմ, ովքեր փորձել են խախտել հավասարակշռությունը կամ սպանել Ավատարին։

Ավատարի վիճակի անցումը կարող է լինել յուրաքանչյուր ծանր մտահոգությունների՝ վախի, ջղայինության, վշտի ժամանակ և դառնալ անկառավարվող։ Այդ վիճակը կառավարելու և դրանում փոխակերպվելու համար՝ Ավատարն պետք է հաղթահարի ինքնաճանաչողության և ինքնամաքրման որոշակի աստիճաններ։ Նա պետք է վերջը դնի իր սովորական մտահոգություններին, վախերին, էմոցիաներին, կրքերին, որոնք որոշակի ձևերով ազդում են նրա ներքին ներդաշնակության վրա։ Ավատարի վիճակը համարվում է Ավատարի բուն էությունը, քանի որ այդ ժամանակ Ավատարում միավորվում են իմացություններ ու գիտելիքներ իր նախորդ մարմնացումների մասին։

Ավատարի ամենակարևոր թերությունը այն է, որ Ավատարի մաքսիմալ ուժեղ վիճակի մեջ, նրան միաժամանակ կարող է սպառնալ նաև ամենավտանգավոր գործոնը, եթե Ավատարը կսպանվի Ավատարի վիճակում, ապա փոփոխության շարժը կկանգնի, ու Ավատարներ այլևս չեն լինի։ Սովորական վիճակում մահվան արդյունք կլինի մեկ այլ Ավատարի ծնունդը՝ փոփոխության շարժին համապատասխան։ Ահա թե ինչու Ավատարի վիճակին անցումը համարվում է միշտ շատ բարդ, իսկ Ավատարը, ունակ լինելով դրան, պետք է միշտ հիշի ռիսկի ու պատասխանատվության մասին ամբողջ աշխարհի համար։

Կախարդանքը Ավատարի աշխարհում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավատարի աշխարհը լի է կախարդանքով, հոգիներով ու էներգիայով։ Յուրաքանչյուր տոհմում կան արտասովոր ներկայացուցիչներ, ովքեր բնությունից ունեն ունակություն՝ իրենց տոհմի տարերքը կառավարելու համար։ Իրենց ամբողջ կյանքի ընթացքում նրանք կատարելագործում են այդ հնարավորություններն, ավելացնում ու նորություն ստեղծում։ Գոյություն ունեն կախարդանքի չորս տեսակներ՝ հաշվի չառնելով էներգիայի կախարդանքը։

Հողի կախարդանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինվորներն, ովքեր տիրապետում են հողի կախարդանքին, միշտ շատ ուժեղ են ու անզիջող, ինչպես և հողը։ Զգալով իրենց ամրությունը հողին և ստանալով հողից ուժ՝ Հողի տոհմի ներկայացուցիչներն կոշիկ չեն հագնում։ Նրանք ունակ են հանդիմանելու յուրաքանչյուր հարձակմանը և ունեն տերաֆորմինգի հատկություն։ Հողի կախարդանքը ունի լավ արտահայտված պաշտպանողական ոճ։ Նրանք թուլությունը միայն կարող է այն լինել, որ իրենց կախարդանքի համար հարկավոր է հող։ Ավելի ուշ հողի տոհմի ներկայացուցիչներն սովորեցին կառավարել նաև մետաղը, քանի որ այն հողի մի մասն էր։ Հողի առաջին կախարդներն սովորել են հսկա փորսուղներից, ովքեր կարողանում էին կառավարել հողը, որպեսզի շարժվեին նրանով։ Հետևելով՝ մարդիկ սովորեցին կրկնել նրանց հետևից։

Մետաղի կախարդանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հողի կախարդանքի մի տեսակ, որը հնարավորություն է տալիս կախարդին կառավարել մետաղները։ Առաջին անգամ այս կախարդանքը փորձել է Տոֆ Բեյֆոնգը, իսկ յոթանասուն տարի հետո Հանրապետական քաղաքի ոստիկանությունը՝ գողերին ավելի հեշտ գտնելու, ինչպես նաև քաղաքի տեղաշարժը կազմակերպելու համար։ Ոստիկանի մեջքին ամրացվում են հատուկ կոճեր մետաղական կաբելով, որոնց վերջավորություններն գտնվում են թևքների արտաքին կողմերում։ Առաջ պայուսակներն կաբելների հետ գտնվում էին գոտկատեղի վրա։ Այս ձևով կանոնակարգի պահապաններն կարող են «Կրակել» իրենց ձեռքերի մետաղալարից։ Դա օգտագործվում է հանցագործների դեմ և դիրիժաբլից իջնելու համար։ Այս համակարգը մշակել է Լին Բեյֆոնգը՝ Հանրապետական քաղաքի ոստիկանության հրամանատարը և Տոֆը դուստրը։ Սեփական մետաղալարին լրացում են հանդիսանում ոստիկանության կողմից օգտագործվող ավելի հաստ մետաղե կաբելներն, որոնք տարածում են գտել ամբողջ աշխարհում։ Ոստիկաններն դրանք կարող են օգտագործել անմիջականորեն, սահելով դրանց վրայով, ինչպես նաև ամրացնել դրան իր կաբելը, որպեսզի ցատկի երկար հեռավորության վրա։

Մետաղի կախարդանքը չի գործում զտած մետաղի վրա (Օրինակ. պլատին)։ Հենց այս նյութով է պատրաստվել Հիրոշի Սատոյի գաղտնի արհեստանոցը։

Ավազի կախարդանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալներում ավազի կախարդանքը չի հիշեցվում և չի ցուցադրվում։ Այս կախարդանքն օգտագործում են անապատներում ապրող թափառականներն։ Նրանք այս կախարդանքով կարողանում են շարժվել ավազի վրա հատուկ նավերով։ Նրանք նաև օգտագործել են այս կախարդանքը բիզոն Ապպային բռնելու համար՝ վրան գցելով պարաններ և ոտքերն ավազի կախարդանքով ամրացրած։ Ֆիլմում ավազի կախարդանքն ցույց է տվել Տոֆ Բեյֆոնգը Ավատարին։

Լավայի կախարդանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հողի կախարդանքի ենթատեսակ, որը երրորդ եթերաշրջանում կարողացել է օգտագործել միայն Գազանը՝ Զախիրի խմբից՝ հողի և լավայի կախարդանքի վարպետը։ Բացի մեծ ֆիզիկական ուժից և ավանդական հողի կախարդանքից՝ Գազանը նաև կարողանում է շիկացնել հողը՝ ինչպես առանձին քարեր, այնպես էլ հողակտորներին հասցնել մինչև լավայի ջերմաստիճանի։ Դա նրան հնարավորություն է տալիս մեծ հարձակումներ կազմակերպել և այրել անգամ իր ճանապարհին դրված իրեն խանգարող բաները։ Սակայն երրորդ եթերաշրջանի վերջին սերիաներում այս կախարդանքին տիրապետում է նաև Բոլինը, ով սովորում է այն՝ փրկվելով Գազանի հարձակումից։

Կրակի կախարդանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրակի կախարդանքը ամենաագրեսիվ, ռազմական տարերքն է։ Մարտարվեստի համար օգտագործվել է օկինավական գոձյու ռյու և ճապոնական կարատեի սյոտոկան։ Բնորոշ գծերն են արագ, ճիշտ հարձակումներն, ուժեղ, հզոր շարժումներն՝ համակենտրոնացմամբ կատարելով։ Հզոր հարվածների առկայություն՝ ձեռքերով ու ոտքերով, ճիշտ հարվածներ մատերով։ Բոլոր հարվածներն, տեղաշարժերն ու արգելափակումներն, պաշտպանությունը վերցված են օկինավական գոձյու ռյու և ճապոնական կարատեի սյոտոկան կառատեի տեսակներից։ Կրակին ղեկավարելու էներգիան գալիս է շնչառությունից, ներքին էներգիայից։ Կրակի կախարդի համար կարևոր է ոչ թե արտաքին ուժը, այլ ներքինը՝ հոգու ուժը։ Դա հարձակվողական ոճ է։ Կրակի կախարդների ուսուցիչներն եղել են վիշապները։ Կրակի լորդի՝ Սոզինի ղեկավարելու ժամանակ, վիշապներն արդեն համարյա ոչնչացվել էին, ուստի կրակի կախարդանքի գաղտնիքն էլ ոչ մեկ չուներ։ Պահպանվել են միայն երկու վիշապ, որոնք պահպանվում են Արևի տոհմերի կողմից։ Կրակի կախարդներին յուրահատուկ ուժ է տալիս գիսաստղի մոտենալը։ 170 տարի առաջ, երբ երկրի վրայով թռավ գիսաստղ, Սոզինը պատերազմ հայտարարեց, որի ժամանակ ոչնչացվեցին բոլոր Օդային թափառականները։ Գիսաստղը, որ կոչվել է Սոզինի անվամբ ու նրա պատվին, թռչում է հարյուր տարին մեկ։ Կրակի կախարդների միակ թուլությունը արևի խավարումն է, որի ժամանակ նրանք կորցնում են իրենց ունակություններն։ Կրակի կախարդանքի ամենակարևոր ենթատեսակներից է Կայծակների կախարդանքը (Սառը կրակ)։

Վերջին յոթանասուն տարիների ընթացքում կրակի կախարդներն զարգացրել են կայծակ ստեղծելու իրենց ունակությունը- Օրինակ. Մակոն կարող է դրանցից ստեղծել անգամ շատ արագ սլացող տրանսպորտում։ Եվ առաջին եթերաշրջանում գործարանում, որտեղ ստանում են կախարդներից էլեկտրականություն ցույց է տրված, որ կայծակի կախարդանքն ավելի հեշտ է դարձել ղեկավարել։

Նկատվել է, որ Կրակի տիրոջ՝ Օզայի դուստրը՝ Ազուլան օգտագործում է կապույտ կրակը։

Պայթյունի կախարդանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրակի կախարդանքի տեսակ, որը կարողանում է օգտագործել Կրակե մարդասպանը կամ «Սպարկի-սպարկի-բում-մեն»-ը և Պի Լին։ Առաջին հիշատակումը եղել է երրորդ եթերաշրջանում։ Ստեղծում է պայթյուններ հեռավորությունների վրա։ Որպես կանոն՝ այսպիսի ունակություններով անձինք ունեն դաջվածք ճակատին՝ Շիվա աստծու երրորդ աչքի տեսքով։ Պի Լին ավելացրել է իր ունակությունները՝ նրա կրակոցներն ավելի արագ են, ինչպես նաև հոսքերն կարող են փոխել իրենց ուղղությունը անկյուններում։

Օդի կախարդանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդի կախարդներն իրենց ունակություններն սովորել են թռչող բիզոններից, նրանք սովորեցին կառավել օդային հոսանքներն ու կարողացան թռչել։ Օդի կախարդը կարողանում է հակառակորդի հարձակման ուղղությունը փոխել և ուղղել դեպի նա։ Օդի կախարդանքն ենթադրում է թեթևություն, չշտապողականություն, ագրեսիվ չի և ուղղված է ներքին հավասարակշռության պահպանությանը։ Օդի տիրակալներն տարբերվում են խաղաղասիրությամբ և հանգստությամբ։ Աանգի օրոք բոլոր օդի կախարդներն Օդային թափառականներն էին, նրանց տոհմն առաջինն էր։ Կրակի տիրակալ՝ Սոզինը, ոչնչացրեց նրանց։ Շարժումներն հիշեցնում են կունգ ֆու՝ Բագուաչժան ոճին։ Աանգի մահվանից հետո Օդի վերջին կախարդներն են նրա կրտսեր որդի՝ Թենզինը և նրա երեխաները (Ջինորա, Իկկի և Միլո)։

Օդի կախարդանքի տեսակ, առաջ հայտնի էր որպես լեգենդ վանական մասին, ով կարողանում էր թռչել։ Լեգենդից ռեալ աշխարհ է այն մարմնավորել Զախիրը՝ երրորդ եթերաշրջանի նախավերջին սերիայում։ Դրա ակտիվացման համար հարկավոր է մերժել բոլոր երկնային կապերը։ Հայտնի է, որ այս տեսակն մտածել է Լագհիմ անունով օդի մի կախարդ, ով ապրել է դեռ չորս հազար տարի առաջ։ Նաև հայտնի է, որ լեվիտացիայի շնորհիվ նա անցկացրել է 40 տարի՝ չկպնելով երկրին։ Զախիրի խոսքերով, Լեգհիմը եղել է Օդի կախարդների և Օդային թափառականների ամենախելացի կախարդներից մեկը։

Ջրի կախարդանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրի կախարդանքը համարվում է օվկիանոսի և լուսնի միջև փոխազդեցության մարմնացում, որոնց հոգիներն խորհրդանշում են հավասարություն։ Ջրի կախարդների գլխավոր ուսուցիչը համարվում է Լուսինը, իսկ ավելի կոնկրետ Յանը։ նրա օգնությամբ կախարդներն հավաքում են մեծ ուժեր, ահա թե ինչու գիշերվա ընթացքում Օդի կախարդներն ավելի ուժեղ են։ Այս ոճը առաջացել է կունգ-ֆու Տայցզիցյուանից, որի գլխավոր փիլիսոփայություններից է համարվում կռիվ առանց կռվին։ Շարժումները մաքսիմալ սահուն են։ Կախարդներն նաև ունեն բուժող հատկություն և կարող են փոխել նյութի ագրեգատային վիճակը՝ ջուրը դարձնելով սառույց կամ գոլորշի։

Արյան կախարդանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրի կախարդանքի ենթատեսակ, որի էությունը կայանում է ուրիշ մարմնում արյան, ինչպես նաև շարժումների ղեկավարման մասին։ Շատ հազվագյուտ կախարդներ են տիրապետում այս ունակությանը։ Համարվում էր, որ արյան կախարդանքը կարելի էր միայն օգտագործել կիսալուսնի ժամանակ, երբ Ջրի կախարդների ուժերն մի քանի անգամ ավելանում են, բայց Յակոնը, ինչպես նաև նրա որդիներ Տարլոկն ու Նոատակը (ավելի ուշ Ամոն) կարողանում էին այս կախարդանքն օգտագործել ցանկացած ժամանակ։ Ավելի ուշ Ամոնը կարողանում էր արյան կախարդանքի շնորհիվ կախարդներին զրկել իրենց ունակություններից։ Որոշ ժամանակ անց, Կատարայի շնորհիվ, այս կախարդանքը արգելվեց, և դրա օգտագործում է որևէ մեկի հանդեպ կարող էր հանգեցնել օգտագործողի ունակությունների խլում ընդմիշտ։ Էներգիայի կախարդանքի շնորհիվ կարելի է ետ բերել արյան կախարդանքով խլված ունակությունները։

Հոգիների կախարդանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կախարդանքին տիրապետում էր Ունալակը և Քորան, ով սովորել էր այն Ունալակից։ Այս ունակության շնորհիվ կարելի է մութ հոգիներին դարձնել լուսավոր։ Դրա շնորհիվ նաև կարելի է սպանել մարդու՝ հոգին դարձնելով փոշի։

Էներգիայի կախարդանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախարդանքի այս ձևն գոյություն ուներ դեռ Ավատարի հայտվելուց առաջ։ Դրա շարժումների մասին ոչինչ հայտնի չէ։ Էներգիայի միակ մարդ-կախարդը ավատար Աանգն էր, ով հետո փոխանցեց այդ ունակությունն Քորային։ Աանգը այն սովորել է առյուծ-կրիայից՝ շատ հին արարածից, ով հիշեցնում է էներգիայի մյուս արարած-կախարդների մասին։

Աանգը այն օգտագործել է Օզայի՝ Կրակի տիրակալի դիմաց՝ խլելով նրանից կրակի կախարդի ունակություններն։ Աանգի հաղթանակով ավարտվեց հարյուրամյա պատերազմը։ Կախարդանքի ուժն ու արդյունքները կախված են կախարգի հոգու ուժերից։ Կախարդն, տիրապետելով էներգիայի կախարդանքին, կարող է զրկել հակառակորդին իր կախարդանքից։

Առաջին Ավատար Վանը ստացել է իր ունակություններն Էներգիայի կախարդանքի շնորհիվ, որ տվել են առյուծ-կրիաներն։ Նրանք մի քանի տասնյակ էին։

Միայն ճշմարտացի միտքը կարող է հաղթել ստին ու պատրանքին, միայն ճշմարտացի սիրտը կարող է հաղթել ատելության թույնին։ Դեռ ամենավաղ ժամանակներից մթությունը ծաղկում է անապատում, բայց այն միշտ տեղը զիջում է մաքուր լույսին։ Մինչև Ավատարը մենք չենք եղել տարրերի կախարդներն, այլ եղել ենք մեր միջի էներգիայի կախարդներն։ Ուրիշ էներգիայի կախարդ դառնալու համար, քո սեփական հոգին պետք է լինի ուժեղ կամ դու ինքդ կպարտվես
- առյուծ-կրիա

Միասնացած հանրապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգերի միասնացած հանրապետություն կամ ուղակի Միասնացած հանրապետությունը կառավարություն է, ստեղծված ավատար Աանգի և Զուկոյի կողմից Հարյուրամյա պատերազմի ավարտից հետո՝ Կրակի երկրի գաղութի տարածքում։ Աանգի և Զուկոյի խոսքերով այն պետք է դառնար վայր, որտեղ կախարդներն ու սովորական մարդիկ պիտի ապրեին խաղաղ և հանգիստ։ Այդ հանրապետության մայրաքաղաքը Հանրապետական քաղաքն է՝ մեծ մեգապոլիս՝ Յուի ծովածոցի ափին։

  • Հանրապետական քաղաքում հայտնի են կռիվներն կախարդների միջև (անգլ.՝ Probending)։ Այսպիսի կռիվների ստեղծման համար խումբ են հրավիրվել խառը մենամարտությունների մասնագետներ[4]։
  • Հանրապետական քաղաքը հիշեցնում է նախապատերազմյան Նյու Յորքին՝ քաղաքի ընդհանուր աշխարհագրությունը, Անմոռանալի կղզին (որի նախատիպը դարձել է Ազատության կղզին)։ Երկու քաղաքներում առկա են բարձր կառույցներ նման կառուցվածքով։
  • Կարելի է նկատել, որ յուրաքանչյուր հերոսի աչքի գույնը կապված է իր տիրապետող տարերքի հետ։ Օրինակ. Հողի կախարդների աչքերի գույնը կանաչ է, կրակի կախարդներինը՝ բաց-շականակագույն, ջրի կախարդներինը՝ կապույտ, իսկ Օդի կախարդներինը՝ մոխրագույն։ Բացառություն է Թենզինի աղջիկ՝ Ջինորան՝ շականակագույն աչքերով։
  • Ասամիին հնչյունավորել է Սեյշել Գեբրիելը, ով խաղացել է Յուիի դերը «Տարերքների տիրակալ» ֆիլմում։
  • Ավատար Աանգին և Քորային ռուսերեն լեզվով հնչյունավորել է Օլգա Շորոխովան։ Բայց երրորդ եթերաշրջանում Քորային սկսեց հնչյունավորել դերասանուհի Նատալյա Տերեշկովան։
  • Հանրապետական քաղաքում գտնվող կամուրջը կոչվում է Մետաքսի ճանապարհի կամուրջ։
  • Մուլտֆիլմը անվանակարգված է «Էննիի» 40-րդ մրցանակաբաշխությանը երկու անվանակարգերում՝ «Լավագույն անիմացիոն հեռուստանախագիծ երեխաների համար» և «Կերպարների լավագույն դիզայն անիմացիոն հեռուստասերիալում»։
  • Փորձնական սերիան դա մուլտֆիլմի սերիա է, որ ստեղծվել է Մայքլ Դանթե Դիմարտինոյի և Բրայան Կոնիեցկոյի կողմից՝ Korean animation company-ի օգնությամբ, որպեսզի ցույց տան Nickelodeon-ին իրենց գաղափարը։ այն երբեք չի ցուցադրվել հեռուսաէկրանով, բայց ներառվել է DVD-ում ստեղծողների մեկնաբանությունների հետ միասին։

2014 թվականի հունիսին թողարկվեցին միանգամից երկու խաղեր։ Առաջին խաղը՝ «Լեգենդ Քորայի մասին» (անգլ.՝ The Legend of Korra™) և երկրորդը՝ «Լեգենդ Քորայի մասին. Նոր դարաշրջանի սկիզբ» (անգլ.՝ The Legend of Korra: A New Era Begins)։ Առաջին խաղը ստեղծվել է Platinum Games-ի կողմից և հրատարակվել Activision-ի կողմից՝ 2014 թվականի հոկտեմբերի 21-ին Microsoft Windows, PlayStation 4, PlayStation 3, ինչպես նաև 2014 թվականի հոկտեմբերի 22-ին Xbox One և Xbox 360 պլատֆորմների համար։ Երկրորդը ստեղծվել է Webfoot Technologies-ի կողմից և հրատարակվել նույն Activision-ի շնորհիվ՝ 2014 թվականի հոկտեմբերի 28-ին միայն Nintendo 3DS պլատֆորմի համար։

Nickelodeon կայքում կարելի է գտնել Flash-խաղեր՝ մուլտֆիլմի դրվագների հիման վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Aleph (երբ.)
  2. 2,0 2,1 http://dbpedia.org/resource/The_Legend_of_Korra
  3. «Интервью с Создателями Аватара». Газета «The Wall Street Journal». 2011 թ․ մարտի 8. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 5-ին.
  4. 4,0 4,1 «Первый Официальный трейлер к мультсериалу «Легенда о Корре»». Nick.com. 2010 թ․ օգոստոսի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 5-ին.
  5. «Программа Выставки San Diego Comic-Con International». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
  6. Детали с выставки San Diego Comic-Con
  7. «Создатели мультсериала на New Spinoff». Новости из газеты «The Wall Street Journal». 21 Июля 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 10-ին.
  8. Konietzko, Bryan (2012 թ․ հուլիսի 12). «I'm Sure This Meme Is Dead By Now But It Still». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 12-ին.
  9. Konietzko, Bryan (July 12, 2012). «I’m Sure This Meme Is Dead By Now But It Still»
  10. The Legend of Korra — Book 2 Trailer — YouTube
  11. Konietzo, Bryan (2014 թ․ սեպտեմբերի 9). «THE LEGEND OF KORRA BOOK 4 RELEASE DATE REVEALED». Nickelodeon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեգենդ Քորայի մասին» հոդվածին։