Քիրնան Շիպկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քիրնան Շիպկա
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 10, 1999(1999-11-10) (24 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուամերիկյան անգլերեն և անգլերեն
ԿրթությունLaurel Springs School?
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի, ձայնային դերասանուհի և մոդել
Պարգևներ և
մրցանակներ
Կայքkiernan-shipka.net
 Kiernan Shipka Վիքիպահեստում

Քիրնան Բրեննան Շիպկա (անգլ.՝ Kiernan Brennan Shipka, նոյեմբերի 10, 1999(1999-11-10), Չիկագո, Իլինոյս,), ամերիկացի դերասանուհի, նորամուտը կատարել է 2006 թվականին։ «Երիտասարդ Հոլիվուդ» մրցանակի դափնեկիր։ Առավել հայտնի դարձավ «Խելագարները» ֆիլմում՝ Սալլիի և «Սաբրինայի սարսափազդու արկածները» հեռուստասերիալում՝ Սաբրինա Սփելմանի դերերից հետո։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիրնան Բրեննան Շիպկան ծնվել է 1999 թվականի նոյեմբերի 10-ին Չիկագոյում[1][2][3]։ Նրա հայրը Ջեն Յանգ Շիպկան է, իսկ մայրը՝ Էրին Էն Բրեննան։ Բրեննան ավարտել է Նոտր Դամի համալսարանը մագիստրոսի աստիճանով, աշխատել է «Brennan’s PEB & Associates» ընկերությունում որպես տնօրեն։ Շիպկան Բրաունի համալսարանում ստացել է բակալավրի աստիճան և աշխատել «Enterprise Development Company»-ում՝ որպես գլխավոր տնօրեն։ Վերջիններս ամուսնացան 1995 թվականին[4]։

Երբ Քիրնանը վեց տարեկան էր, նա իր ընտանիքի հետ տեղափոխվեց Լոս Անջելես, որպեսզի սկսի իր դերասանական կարիերան և մասնակցի լսումների[1][2]։

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիպկան նորամուտը կատարեց 2006 թվականին, նկարահանվելով «The Angriest Man in Suburbia» հեռուստասերիալում Լոլայի գլխավոր դերում[5]։ Նույն թվականին նա նկարահանվեց «Դետեկտիվ Մոնկ» հեռուստասերիալի 5-րդ եթերաշրջանի 2 սերիաներում։ 2007 թվականին Քիրնանը փոքր դերեր ունեցավ մի քանի հեռուստասերիալներում[2]։

2007 թվականին Շիպկան ընտրվեց «Խելագարները» հեռուստասերիալում Դոնա Սալլի Դրեյպեր դերի համար։ Հետագայում նրա խաղը բարձր գնահատեց սերիալի ռեժիսոր Մեթյու Վայները։ Քննադատ Դեյլ Ռոն նույնպես դրական արտահայտվել Քիրնանի խաղի մասին, դերասանուհուն անվանել է Էմմի մրցանակի թեկնածուներից մեկը[6]։ Սերիալում խաղի համար Քիրնանը առաջադրվել է Երիտասարդ դերասան մրցանակին, իսկ 2012 թվականին արժանացել է Երիտասարդ Հոլիվուդ մրցանակի։ Նկարահանումների համար հրավիրված կատարողներից ընտրվեց Շիպկան և չորրորդ եթերաշրջանից ընդգրկվեց «Խելագարները» սերիալի դերասանական խմբում։

2009 թվականին Շիպկան խաղում է գլխավոր դերերից մեկը «Սուրհանդակները» սարսափ ֆիլմում, որի համար առաջադրվել է Երիտասարդ դերասան մրցանակի[7]։ 2012 թվականին Քիրնանը ընտրվել է «Լեգենդ Քորայի մասին» անիմացիոն սերիալում Ջինորայի դերի համար[8]։

Քիրնանը «Համբույր» (2011) ֆիլմում խաղացած գլխավոր դերի համար առաջադրվել է Երիտասարդ դերասան մրցանակին։ Նույն թվականին նա հայտնվեց մանրանկարչության մեջ, որտեղ դերասանուհին խաղում էր աստղ- երեխաների պրակտիկանտ հոգեբանի դեր։

2014 թվականին թողարկվեց նոր ֆիլմ՝ Շիպկայի մասնակցությամբ, («Ծաղիկներ վերնահարկում»), որտեղ նա գլխավոր դեր է խաղացել։ 2015 թվականին Էմմա Ռոբերտսի հետ թողարկվել է նոր պրոեկտ՝ «Փետրվար» ֆիլմը[9]։

2018 թվականի հոկտեմբերր 26-ին «Netflix» ծրագիրը թողարկեց «Սաբրինայի սարսափազդու արկածները» սերիալը, որտեղ Շիպկան կատարել է գլխավոր դերը[10]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2006 ֆ The Angriest Man in Suburbia The Angriest Man in Suburbia Լոլա
2006 ս Դետեկտիվ Մոնկ Monk այցելու/փոքրիկ աղջիկ
2007 ֆ Տարածություն Dimension Մոլլի
2007 ս Կորին տանը Cory in the House Սոֆիի դասարանցին
2007 ս Խելագար հեռուստատեսություն MADtv խանգարված երեխա
2007 ս Հերոսները Heroes կրակի երեխան
2007-2009 ս Ջիմմի Քիմելը ուղիղ եթերում Jimmy Kimmel Live աղջիկ
2007-2015 ս Խելագարները Mad Men Սալլի Դրեյպեր
2008 ֆ Նվազագույն կրթություն Lower Learning Սառա
2009 ֆ Ջարդուփշուր տունը House Broken Թամմի Թայբեռ
2009 ֆ Կորած աշխարհը Land of the Lost երեխա
2009 ֆ Սուրհանդակները Carriers Ջոդի Հոլուեյ
2010 ֆ Squeaky Clean Squeaky Clean Էմիլի
2010 ֆ Րայան և Րենդի շոուն The Ryan and Randi Show Լալա Լա Լալա
2010 ֆ Կատուները շների դեմ։ Քիթի Գալերի վրեժը Cats & Dogs: The Revenge of Kitty Galore Փոքրիկ աղջիկ
2011 ֆ Поцелуйчики Smooch Զոի Քոուլ
2012-2014 ս Լեգենդ Քորայի մասին The Legend of Korra Ջինորա[11]
2014 ֆ Ծաղիկներ վերնահարկում Flowers in the attic Քեթի Դոլանգենգեր
2012 ս Не верь с*** из квартиры 23 Don't Trust the B---- in Apartment 23 Նա
2018 ս Սաբրինայի սարսափազդու արկածները The Chilling Adventures of Sabrina Սաբրինա Սփելման
2019 ֆ Լռություն The Silence Էլլի Էնդրյուս

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ասոցիացիա Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք Ref.
2007 Satellite Awards Լավագույն դեր – հեռուստասերիալ Խելագարները Հաղթանակ [12]
2009 Screen Actors Guild Անսամբլի կողմից կատարված ելույթը դրամայի շարքում Հաղթանակ [13]
Young Artist Awards Լավագույն կատարումը հեռուստատեսային շարքում - կրկնվող երիտասարդ դերասանուհի Առաջադրված [14]
2010 Screen Actors Guild Անսամբլի կողմից կատարված ելույթը դրամայի շարքում Հաղթանակ [13]
Young Artist Awards Լավագույն կատարումը կարճամետրաժ ֆիլմում - երիտասարդ դերասանուհի Squeaky Clean Առաջադրված [15]
Young Artist Awards Լավագույն կատարումը ցուցադրական ֆիլմում - երիտասարդ դերասանուհու աջակցություն Սուրհանդակները Առաջադրված [15]
2011 Screen Actors Guild Անսամբլի կողմից կատարված ելույթը դրամայի շարքում Խելագարները Առաջադրված [13]
Young Artist Awards Լավագույն կատարումը ցուցադրական ֆիլմում – Լավագույն երիտասարդ դերասանուհի Կատուները շների դեմ։ Քիթի Գալերի վրեժը Առաջադրված [16]
Young Artist Awards Լավագույն կատարում հեռուստասերիալներում (Կատակերգություն կամ դրամա) – երիտասարդ դերասանուհու աջակցություն Խելագարները Առաջադրված [16]
2012 Young Hollywood Awards Scene Stealer Female Հաղթանակ [17]
Young Artist Awards Լավագույն կատարում հեռուստասերիալներում և մինիսերիաներում – Առաջատար երիտասարդ դերասանուհի Smooch Առաջադրված [18]
2013 Screen Actors Guild Անսամբլի կողմից կատարված ելույթը դրամայի շարքում Խելագարները Առաջադրված [19]
Young Artist Awards Լավագույն կատարում ձայնագրությունում (հեռուստատեսային) – Երիտասարդ դերասանուհի Լեգենդ Քորայի մասին Առաջադրված [20]
Young Artist Awards Լավագույն կատարում հեռուստասերիալներում – կրկնվող երիտասարդ դերասանուհի Խելագարները Հաղթանակ [20]
Women in Film Crystal + Lucy Awards Լյուսի մրցանակ Հաղթանակ [21]
2014 Young Hollywood Awards You're So Fancy Առաջադրված [22]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ryan M. (2012 թ․ օգոստոսի 13). «'Mad' tween takes drama in stride». Chicago Tribune (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 24-ին.
  2. 2,0 2,1 2,2 Rackl L. (2012 թ․ մարտի 23). «Chicago girl goes from Kiddieland to Sterling Cooper». Chicago Sun Times (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 24-ին.
  3. «Erin Brennan, John Shipka». articles.chicagotribune.com. 1995 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 24-ին.
  4. «Erin Brennan, John Shipka». Chicago Tribune (անգլերեն). 1995 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 24-ին.
  5. «Development Update: March 27» (անգլերեն). The Futon Critic. 2006 թ․ մարտի 27. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 23-ին.
  6. Roe D. Devoted TV watchers name their dream Emmy winners(անգլ.) // Austin American-Statesman. — 2010. — С. H-1.
  7. «31st Annual Young Artist Awards» (անգլերեն). Young Artist Awards. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին.
  8. Farley C. J. (2011 թ․ մարտի 7). «'The Last Airbender: Legend of Korra': Exclusive Cast Announcement» (անգլերեն). Wallstreet Journal. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 3-ին.
  9. Ford R. (28.8.2014). «Toronto: Emma Roberts and Kiernan Shipka Mark Their Calendars for 'February'» (անգլերեն). Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  10. Lutes, Alicia (2018 թ․ հոկտեմբերի 26). «Netflix's Chilling Adventures of Sabrina: Season 1 Review». IGN. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  11. Eric Goldman (2016 թ․ փետրվարի 4). «Marvel Avengers Academy Launches with an All-Star Cast». IGN. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
  12. «2007 12th Annual Satellite Awards». International Press Academy. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 21-ին.
  13. 13,0 13,1 13,2 Kiernan Shipka at SAG Awards, Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին
  14. 30th Annual Young Artist Awards, Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին, Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին
  15. 15,0 15,1 31st Annual Young Artist Awards, Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին, Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին
  16. 16,0 16,1 32nd Annual Young Artist Awards, Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 8-ին, Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին
  17. Jon Weisman. «CW to Broadcast Young Hollywood Awards Aug. 1». Variety. Վերցված է 2014 թ․ հուլիսի 28-ին.
  18. «Young Artist Awards – President's Message». YoungArtistAwards.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 31-ին.
  19. «'Lincoln,' 'Silver Linings' top SAG film noms». Variety.com. 2012 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 13-ին.
  20. 20,0 20,1 «34th Annual Young Artist Awards». YoungArtistAwards.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
  21. «Crystal + Lucy Awards 2013». Women in Film Los Angeles. 2013 թ․ ապրիլի 29. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  22. Douglas Cobb. «2014 Young Hollywood Awards Show Nominees». Guardian Liberty Voice. Վերցված է 2014 թ․ հուլիսի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիրնան Շիպկա» հոդվածին։