Ջոնաթան Ադամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոնաթան Ադամս
Ծնվել էհուլիսի 16, 1967(1967-07-16) (52 տարեկան)
ԾննդավայրՓիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան և հնչյունավորող

Ջոնաթան Ադամս, (անգլ.՝ Jonathan Adams, հուլիսի 16, 1967(1967-07-16), Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնաթան Ադամսը հայտնվել է ԱՄՆ-ի շատ հեռուստասերիալներում, հատկապես նա ամերիկացի հեռուստադիտողներին հայտնի է՝ «Ամերիկյան երազանքներ» ֆիլմով: Այդ ֆիլմում նա խաղացել է խանութի աշխատակցի՝ Հենրի Ուոքերի կերպարը: Այդ հեռուստասերիալը ցուցադրվել է NBC՝ 2002-2005 թթ:

Այսուհետև Ադամսը խաղացել է բժիշկ Դանիել Հուդմանի կերպարը «Ոսկորները» հեռուստասերիալում, որը ցուցադրվում էր «Fox» հեռուստատեսային ցանցում: Երկրորդ եթերաշրջանի սկզբում նրա կերպարը փոխված է եղել բժիշկ Քեմիլա Սարոյանի կերպարի հետ, որը նշանակված է եղել տնօրեն Ջեֆերսոնի ինստիտուտի դատաբժշկական փորձաքննությունում, այսինքն հիմնական բնույթ՝ Թեմփերանս Բրենանի տնօրենը: Չնայած Ադամսը նախապատրաստվել էր հետ վերադառնալ իր կերպար, որովհետև հեռուստասերիալի հեղինակը՝ Հարթ Հենսոնը մտածում էր Թամարա Թեյլորը Սարոյան կերպարի մեջ ավելի լավ է տեղավորվում դերասանական անսամբլում:

Հետո Ադամսը հայտնվում է АВС հեռուստատեսային ցանցի «Սպանությունների հետաքննության կանանց ակումբ» կրիմինալ դրամայում:

1996 թվականից մինչև 2000 թվականն Ադամսը խաղացել է Օրեգոնի Շեքսպիրյան թատերական փառատոնում: Խաղացած դերերն են Պետրուչո՝ «Անսանձ կնոջ սանձահարումը» և հերցոգ Բեկինգեմ՝ «Երեք հրացանակիրները»: Նա նաև հնչեցրեց՝ Army of Two: The 40th Day, Diablo III, Hitman: Absolution խաղերի կերպարում:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1991 ֆ Heartstoper Ջորել
2001 ս Ֆրեյզեր Fraiser Հրդեհի պահակի ղեկավար
2001 ս Walker, Texas Ranger Լայլ Նագենթ
2001 ս Ֆելիսիթի Felicity պարամեդիկ
2002 ս Ամերիկյան դեսպանատուն The American Embassy Էլքյու Քյու Փոլք
2002-2005 ս Ամերիկյան երազանքներ American Dreams Հենրի Ուոքեր
2004 ս Հորդանի հետաքննությունը Crossing Jordan փաստաբան
2005-2006 ս Ոսկորները Bones բժիշկ Դանիել Հուդման
2006 ս Բաժին The Unit Բուքո
2007 ս Մեկ ծառի բլուր One Tree Hill Չարլզ Թեյլոր
2007-2009 ս 24 ժամ 24 Պիտեր Հոկ
2007 ս Պլանտացիա Cane Ֆոսկո
2007 մֆ բժիշկ Սթրենժ Doctor Strange Դորմամու
2007-2008 ս Քննչական սպանության կանանց ակումբ Women’s Murder Club Էդ Ուոշբերն
2008 ս Մեդիում Medium Քետրիս Լամբերթ
2008 ս Բոստոնի փաստաբանները Boston Legal սպա Փրեստոն Հոլթ
2009 ս Ծովային ոստիկանություն: Լոս Անջելես NCIS: Los Angeles Փիթեր Քոլդուել
2010 Սև Պանտերա Black Panther Տ չակա
2010 Հուսահատ տնտեսուհիները Desperate Housewives Լյուք Ռեյֆիլդ
2010 Army of Two: The 40th Day Թայսոն Ռիոս
2010 Արդարադատության լիգա. Երկու աշխարհների ճգնաժամը Justice League: Crisis on Two Earths Մարսիական Որսորդ
2010-2012 Ավանքարդները: Երկրի ամէնամեծ հերոսները The Avengers: Earth's Mightiest Heroes Քանգ հաղթող
2010-2012 Կանաչ լապտեր Green Lantern: The Animated Series Աթրոցիտուս
2011 Կասլ Castle Վուլկան Սիմոնս
2011 Marvel vs. Capcom 3: Fate of Two Worlds Գալակտուս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]