Ջոնաթան Քիմբլ Սիմոնս
![]() անգլ.՝ J. K. Simmons | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 9, 1955[1][2][2][…] (68 տարեկան) |
Ծննդավայր | Դետրոյթ, Միչիգան |
Կրթություն | Մոնտանայի համալսարան, Օհայո նահանգի համալսարան և Thomas Worthington High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ամերիկացիներ |
Մասնագիտություն | կինոդերասան, հնչյունավորող, բնավորության դերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և դերասան |
Ընտրանի | Մոլեգնություն (ֆիլմ, 2014) և Սարդ-Մարդ |
Ամուսին(ներ) | Միշել Շումախեր |
Պարգևներ և մրցանակներ | |
Ջոնաթան Քիմբլ «Ջեյ Քեյ» Սիմոնս (անգլ.՝ Jonathan Kimble «J. K.» Simmons, հունվարի 9, 1955[1][2][2][…], Դետրոյթ, Միչիգան), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է բժիշկ Շկոդայի դերով «Կարգ ու կանոն» սերիալից, նեոնացիստ Շիլինգերի դերով HBO-ի «Օզ բանտ» ֆիլմից, Ջոն Ջեյմոնսի դերով «Սարդ մարդ» ֆիլմաշարից և Քոեն եղբայրների «Ջենթլմենների խաղը» ֆիլմից։ Արժանացել է բազում մրցանակների, այդ թվում՝ «Ոսկե գլոբուս»-ի և BAFTA-ի, ինչպես նաև «Օսկարի» «Մոլեգնություն» հոգեբանական դրամայում դիրիժորի դերը կատարելու համար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիմոնսը ծնվել է 1955 թվականին ադմինիստրատոր Պատրիսիա Քիմբլի և քոլեջի դասախոս Դոնալդ Սիմոնսի ընտանիքում. բացի նրանից՝ ամուսինները ևս երկու երեխա ունեն[3][4]։ Ավարտելով դպրոցը՝ Ջոնաթանը ընդունվել է Մոնտանայի համալսարան[5]։ Բացի այդ՝ Սիմոնսը երկար ժամանակ աշխատել է թատրոնում, մասնակցել է այնպիսի բեմադրությունների, ինչպիսիք են «Տղաներ և տիկնիկներ»-ը և «Carousel»-ը։
1990-ական թվականներին Սիմոնսը սկսել է նկարահանվել հեռուստատեսությունում։ Հայտնիությունը եկավ նրա մոտ «Կարգ ու կանոն» ֆիլմի բժիշկ Շկոդայի՝ ոստիկանական հոգեբանի դերից և «Օզ բանտ» ֆիլմի նեոնացիստ բանտարկյալի դերից հետո։ Սիմոնսը նաև նկարահանվել է «Սարդ մարդը» ֆիլմաշարում, որտեղ կատարել է Ջեյ Ջոնա Ջեյմսոնի դերը։
Վերջապես, Սիմոնսի ձայնով է խոսում դեղին M&M's-ը երկու կոնֆետների մասին հանրահայտ գովազդից։ Ջոնը կատարել է հակակոմունիստ նախագահ Ակերմանի դերը «Command & Conquer: Red Alert 3» տեսախաղում[6] և Aperture Science-ի հիմնադիր և նախագահ Քեյվ Ջոնսոնի դերը Portal 2 տեսախաղում, ինչպես նաև մի շարք կերպարների «Սիմփսոնները» մուլտսերիալից։
2014 թվականին կատարել է նվագախմբի բռնակալ դիրիժորի դերը «Մոլեգնություն» հոգեբանական դրամայում։ Սիմոնսի աշխատանքը արժանացել է բազում մրցանակների և կինոքննադատների բարձրագույն գնահատականների, որոնք այն համարել են իր բազմամյա կարիերայի ուժեղագույն դերերից մեկը։
2015 թվականից սկսած՝ հնչունավորում է Սթենֆորդ Փայնսին "Գրավիթի Փոլզ" մուլտֆիլմում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bauer P. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Internet Broadway Database — 2000.
- ↑ «J. K. Simmons Biography»։ FilmReference.com
- ↑ «Jonathan Kimble (“J. K.”) Simmons»։ rootsweb։ Արխիվացված օրիգինալից 2012-04-20-ին։ Վերցված է 2016-01-28
- ↑ «J. K. Simmons Biography»։ Yahoo! Movies։ Արխիվացված օրիգինալից 2012-04-20-ին։ Վերցված է 2016-01-28
- ↑ Red Alert Universe > Factions > Factions, Units, & Characters Archived 2009-07-24 at the Wayback Machine., President Ackerman character information.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջ. Ք. Սիմոնս Internet Movie Database կայքում
|
- Հունվարի 9 ծնունդներ
- 1955 ծնունդներ
- Ապրող անձինք
- Դետրոյթ քաղաքում ծնվածներ
- Օհայո նահանգի համալսարանի շրջանավարտներ
- Երկրորդ պլանի լավագույն դերասան Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- Օսկարակիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Հնչյունավորողներ
- Թատրոնի դերասաններ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասաններ