Շտապ օգնություն (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Շտապ օգնություն
Ժանրբժշկական դրամա
ՍտեղծողMichael Crichton
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Լեզուանգլերեն
ՌեժիսորChristopher Chulack[1] և Jonathan Kaplan[1]
Գլխավոր
դերերում
Էնթոնի Էդվարդս, Ջորջ Կլունի, Շերի Ստրինգֆիլդ, Նոյա Ուայլի, Eriq La Salle, Լինդա Քարդելինի, Շեյն Ուեսթ, Parminder Nagra, Laura Innes, Maura Tierney և Erik Palladino
ՊրոդյուսերMichael Crichton
ԵրաժշտությունԶեյմս Նյուտոն Հովարդ
Պատմվածքի վայրՉիկագո
Եթերաշրջանների քանակ15[1]
Սերիաների քանակ331
Էկրաններին էսեպտեմբերի 19, 1994-ից ապրիլի 2, 2009
ՀեռուստաալիքNBC
ԴիստրիբյուտորWarner Bros. Television
Պատկերի ձևաչափ16:9
ՊարգևներZilveren Televizier-Tulp
Պաշտոնական կայքէջ

Շտապ օգնություն (անգլ.՝ «ER»` Emergency Room - շտապ օգնության բաժանմունք), ամերիկյան հեռուստասերիալ, որը պատմում է Չիկագո քաղաքի շրջանային հիվանդանոցի ընդունող բաժամունքի կյանքի, իր աշխատակիցների և հիվանդների մասին։ Սերիալը ստեղծվել է Մայքլ Քրեյթոնի կողմից, և առաջին անգամ ցուցադրվել է NBC հեռուստաալիքով (1994 թվականի սեպտեմբեր - 2009 թվականի մարտ)։ Սերիալը ներառում է 15 եթերաշրջաններ, և այն դարձել է ամենաերկար բժշկական դրաման, որը ևս դարձել է ամերիկյան հեռուստատեսության փրամ-թայմում ամենաերկարը։ 23 Էմմիի մրցանակակիր, այդ թվում՝ որպես լավագույն դրամատիկական սերիալ (1996)։ Առաջադրվել է Էմմիի 124 մրցանակի և այդ ցուցանիշով դարձել է երկրորդ հեռուստաշոուն «Շաբաթ երեկո ուղիղ եթերում» հեռուստածրագրից հետո[2][3][4]։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականին Մայքլ Քրեյթոնը գրել է սցենար, որը հիմնված է սեփական փորձի՝ շտապ օգնության բաժանմունքում բժիշկ-օգնական աշխատելու վրա[5]։ Սցենարը առաջարկվել է մի քանի հեռուստաընկերություններին, սակայն նրանք հրաժարվել են դրանից նրա համար, որ այն պահանջում է մեծ փոփոխություններ։ Իր սցենարի գաղափարը ուրիշներին դուր եկավ, և դրա համար որոշեց ինքն իրենով սկսել աշխատանքը, քանի որ նա շատ վարպետացած էր, գործը բավականին արագ առաջ էր գնում, և այդ ամենի հետ համատեղ կային չապազանց շատ «չոր» բժշկական տերմինաբանություն։ Հեղինակը դեմ է եղել սցենարն ադապտացնելու և որոշակի տողեր պարզեցնելու, դրա համար սցենարը չի էկրանավորվել և Քրեյթոնը կենտրոնացել է ուրիշ աշխատանքի վրա։ 1990 թվականին նա հրատարակեց «Յուրայի դարաշրջանի այգին» ռոմանը, իսկ 1993 թվականին սկսեց աշխատել ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի հետ գրքի ադապտացիայի շուրջ, ֆիլմի համար[6]։ Այնուհետև Քրեյթոնը և Սփիլբերգը վերադարձան «Շտապ օգնություն» սցենարին, և որոշեցին, որ ավելի լավ է նկարահանել երկու ժամ տևողությամբ պիլոտային սերիա հեռուստասերիալի համար, քան լիամետրաժ ֆիլմ այս սցենարի հիման վրա[7]։ Սթիվեն Սփիլբերգի Amblin Entertainmen կինոընկերությունը հաստատել է Ջոն Ուելսին որպես հեռուստասերիալի գործադիր պրոդյուսեր։

Սերիալի դեկորացիան, որը գտնվում է Warner Bros. ստուդիայում, քաղաք Բըրբանք

Պիլոտային սերիայի սցենարը, ըստ էության, չէր տարբերվում նրանից, որը Քրեյթոնը գրել էր 1974 թվականին։ Միակ նշանակալից փոփոխությունները, արվել են պրոդյուսերների վրա, և անդրադարձել են Սյուզան Լյուիս ու Փիթեր Բենթոնի կերպարների վրա։ Նաև նա ստիպված է եղել կրճատել պիլոտային սերիայի տևողությունը 20 րոպեով, որպեսզի տեղավորի իր երկու ժամ տևողությամբ հեռուստատեսային բլոկը[8]։ Ժամանակի սուղ լինելու պատճառով և դեկորացիայի կառուցման համար միջոցների անբավարարության պատճառով, «Շտապ օգնություն» պիլոտային սերիան նկարահանվել է Լոս Անջելեսի նախկին տարածաշրջանային հիվանդանոցում, որը 1990 թվականից դադարել է գործել որպես բժշկական կենտրոն[9]։ Ավելի ուշ նկարահանող հրապարակը կառուցվեց Warner Bros. կինոընկերությունում՝ քաղաք Բըրբանքում, Կալիֆոռնիա նահանգ։ Սերիալում հաճախ օգտագործվում են Չիկագո քաղաքից տեսարաններ, հատկապես Չիկագոյի հայտնի մետրոպոլիտեն[10]։

Ուորեն Լիթլեֆիլդը, ով աշխատել է NBC-ում այն ժամանակ, երբ տպավորված է եղել սերիալով: "Մենք հետաքրքրվեցինք, բայց ես պետք է ասեմ, և մի քիչ վախեցնեմ, որ նրանք փորձել են սկսել բժշկական դրաման մի քանի տարի անց, երբ հաջողություն ունեցավ մեկ այլ բժշկական հեռուսատաշարք՝ «Սենթ Էլսվեր» (հեռարձակվել է NBC ալիքով 1982 թվական հոկտեմբերից մինչև 1988 մայիսը)[11]։ Այն բանից հետո, երբ Սթիվեն Սփիլբերգը միացել է հեռուստասերիալին որպես պրոդյուսեր, NBC-ն պատվիրել է ևս 6 դրվագ: "Շտապ օգնություն" սերիալի հաջողությունը զարմացրել է ինչպես հեռուստասերիալի արտադրողներին, այնպես էլ քննադատներին։

Սփիլբերգը լքել է հեռուստասերիալը որպես պրոդյուսեր մեկ տարի աշխատելուց հետո։ Նա նաև բնագիր սցենարում մեկ կարևոր փոփոխություն արեց. բուժքույր Քերոլ Հեթեուեը, ըստ նախնական հայեցակարգի, պիլոտային սերիայում պետք է մեռներ, սակայն նրա կերպարը պահպանվեց։ Մայքլ Քրեյթոնը մնաց որպես գործադիր պրոդյուսեր հեռուստասերիալի բոլոր 15 եթերաշրջանների ընթացքում։

Սերիալի վրա աշխատել է սցենարիստների մեծ թիմ, նրանց թվում՝

  • Ջոն Ուելս - գործադիր պրոդյուսեր և սերիալի առավել արդյունավետ սցենարիստներից մեկն է։
  • Լիդիա Վուդվարդ - սցենարիստ, դարձել է երրորդ եթերաշրջանից գործադիր պրոդյուսեր։ Վեցերորդ եթերաշրջանի վերջում լքել է այդ պաշտոնը, մնալով սերիալի սցենարիստների շարքում
  • Ջեք Օրման - չորրորդ եթերաշրջանում միացել է սցենարիստների թիմին, լքել է սերիալը իններորդ եթերաշրջանի վերջում
  • Դևիդ Էյբել - վերջին եթերաշրջաններին սցենարիստ և պրոդյուսեր, 41 սերիայի համար գրել է սցենար։
  • Քրիստոֆեր Չուլակ - պրոդյուսեր բոլոր 15 եթրաշրջաններում, աշխատել է որպես գործադիր պրոդյուսեր չորրորդ եթերաշրջանում, սակայն հետագայում կենտրոնացել է այլ նախագծերի վրա:

Սերիալի թեման[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալի կենտրոնում - բժշկի և հիվանդի հարաբերությունները, բժիշկների փոխհարաբերությունները, դասախոսների և ուսանողների, ինչպես նաև սերիալի հերոսների անձնական կյանքը։ Հաճախ շոշափվում են հարցեր որոշ վնասվածքների և հիվանդությունների, հիվանդների և բժիշկների վերաբերմունքը մահվան, ինչպես նաև ինքնասպանությունների հարցը։ Բացի այդ, քննարկվում են այնպիսի անբուժելի հիվանդություններ, ինչպիսիք են. Պարկինսոնի հիվանդությունը, Ամիոթրոֆիկ կողային սկլերոզ, դաունի համախտանիշ, ինչպես նաև ՄԻԱՎ և ՁԻԱՀ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվում այն խնդրին, թե արդյոք կարող է ՄԻԱՎ-ով վարակված մասնագետը շարունակի աշխատանքը շտապ օգնությունում, թե՞ պետք է մեկուսացվի։ Այս ամենը տեղի է ունենում ամերիկյան խոշոր քաղաքների սոցիալական խնդիրների վրա, դրանցից են՝ ռասիզմը, ավազակությունը, հարբեցողությունը, թմրամոլությունը։

Բազմիցս անդրադարձ է կատարվում էվթանազիայի էթիկական խնդիրներին և հիվանդի կամքին. ընդունելի է արդյոք հակառակվել անբուժելի հիվանդի կամքին, պահպանելու իր կյանքը հատուկ սարքերի միջոցով։ Բացի այդ, քննարկվում են հղիության ընդհատման խնդիրները, երեխաների որդեգրման խնդիրները։

Սերիալում հաճախ շոշափվում են կառույցների հարցեր և բուժօգնության կազմակերպումը ԱՄՆ-ում, դրա ֆինանսավորման և ապահովագրության, ինչպես նաև մասնագիտական անձնակազմի բացակայությունը։ Հաճախ հեղինակներն առաջարկում են բժշկական օգնության ողջ համակարգը նայել հիվանդների և բժիշկների աչքերով, այլ ոչ թե պաշտոնյաների և խոշոր ընկերությունների ներկայացուցիչների աչքերով: Այս առումով դիտվում է նույնիսկ բուժքույրական անձնակազմի գործադուլի հարցը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ ամբողջ շտապ օգնության աշխատանքի վրա։

Ավելի ուշ ցուցադրվող եթերաշրջաններում քննարկվում են Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի խնդիրները։ Պատմում է Կոնգոյի պատերազմի մասին (9-10-րդ եթերաշրջաններ), Իրաքի պատերազմի (11-12-րդ եթերաշրջաններ) և Դարֆուրի հակամարտության մասին (12-րդ եթերաշրջան)։

Բժիշկ Ա. Լ. Մյասնիկովը, որը հայտնի է առաջատար հեռուստատեսային «Ամենակարևորի մասին» թոք-շոուից, հաստատում է, որ հեռուստասերիալում ցուցադրվողը (ծանր հիվանդների հոսքը, աշխատանք առավոտից մինչև գիշեր, արագ տեմպերով, առանց թեյախմության և ընդմիջումների) շատ մոտ է ամերիկյան կլինիկաների իրական առօրիային[12]։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան/դերասանուհի Անուն Գլխավոր դեր Էպիզոդային դեր Ամբողջ էպիզոդնեորւմ
Եթերաշրջան Էպիզոդ Եթերաշրջան Էպիզոդ
Էնթոնի Էդվարդս Բժիշկ Մարկ Գրին 1-8, 15 1-179, 316 180
Ջորջ Քլունի Բժիշկ Դագ Ռոս 1-5, 15 1-106, 328 6 134 (վերնագրում նշված չէ) 108
Շերի Սթրինգֆիլդ Բժիշկ Սյուզեն Լյուիս 1-3, 8-12, 15 1-55, 161—246, 331 142
Նոյ Ուայլ Ջոն Քարթեր 1-11, 15 1-245, 325—328, 331 12 259-260, 264—265 254
Էրիկ Լա Սալ Բժիշկ Փիթեր Բենթոն 1-8, 15 1-167, 172, 178, 328, 331 171
Ջուլիանա Մարգուլիս Բուժքույր Քերոլ Հեթուեյ 1-6, 15 2-134, 328 1 1 135
Գլորիա Ռուբեն Բուժակ Ջինի Բուլ 2-6 31-119 1, 2, 14 14-17, 20-28, 301 103
Լորա Ինես Բժիշկ Քերի Ուիվեր 3-13, 15 48-280, 331 2, 15 26-29, 31, 34-35, 38, 40, 43-47, 316 248
Մարիա Բելո Բժիշկ Աննա դել Ամիկո 4 70-91 3 67-69 25
Ալեքս Քինգսթոն Բժիշկ Էլիզաբեթ Քորդեյ 4-11, 15 70-227, 331 1,15 19, 321 160
Քելի Մարթին Ուսանողուհի Լյուսի Նայթ 5-6 92-127 36
Փոլ Մաքրեյն Բժիշկ Ռոբերտ Ռոմանո 6-10 114-209 4, 5, 15 74-75, 77-81, 84-90, 93, 95-96, 100—101, 103—107, 109—113, 316 126
Գորան Վիսնիչ Բժիշկ Լուկա Քովաչ 6-15 114-290; 295, 298—300, 304, 306, 309, 312 185
Մայքլ Միշել Բժիշկ Քլեո Ֆինչ 6-8 114-167, 178 55
Էրիկ Փալադինո Բժիշկ Դեյվ Մալուչի 6-8 120-161 6 115-119 47
Մինգ Նա Վեն Դեբրա (Ջին Մեյն) Չեյն - ուսանողուհի, հետո բժիշկ 1, 6-11 123-232 1 13-17, 19-21 118
Մորա Թիրնի Էբի Լոքհարթ - բուժքույր և ուսանողուհի, իսկ հետո բժիշկ 6-15 125-310, 312 6, 15 121, 329 189
Շարիֆ Աթկինս Մայքլ Գելանթ - Ուսանող, հետո բժիշկ 8-10 172-219 8, 11-12 164-166, 168—170, 239—240, 253—254, 257, 266 60
Մեհի Փֆայֆեր Բժիշկ Գրեգ Փրեթ 8-15 180-310 8 175-177, 179 135
Փարմինդեր Նագրա Նիլա Ռասգոթրա - ուսանողուհի, հետո բժիշկ 10-15 204-331 10 202 129
Լինդա Քարդելինի Բուժքույր Սեմ Թագարթ 10-15 206-331 126
Շեին Ուեսթ Բժիշկ Ռեյ Բարնեթ 11-13 224-290 15 314, 329—330 70
Սքոթ Գրեյմս Բժիշկ Արչի Մորիս 10-15 246-331 10-11 204-206, 208—209, 212, 215—217, 220—222, 224, 226, 228, 230, 232, 234, 236, 238—239, 241—242, 244—245 111
Ջոն Սթեիմոս Թոնի Գեիթս - պարամեդիկ և ուսանող, իսկ հետո բժիշկ 13-15 269-331 12 252-253 65
Անջելա Բասեթ Բժիշկ Քեթրին Բենֆիլդ 15 311-331 21
Դեվիդ Լայոն Բժիշկ Սայմոն Բենֆիլդ 14-15 27

Եթերաշրջաններ և էպիզոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջան Էպիզոդների թիվը Եթերաշրջանի թողարկումը Եթերաշրջանի վերջին Էպիզոդի ցուցադրումը ԱՄՆ-ում վարկանիշը DVD սկավառակ
Շրջան 1 Շրջան 2 Շրջան 4
1 24 կամ 25[13] 1994 թվականի սեպտեմբերի 19 18 մայիսի, 1995 թվական 19,0 միլիոն ընտանիք (2րդ տեղ) 26 օգոստոսի, 2003թվական 23 փետրվարի, 2004 թվական 28 ապրիլ, 2004 թվական
2 22 1995 թվականի սեպտեմբերի 21 16 մայիս, 1996 թվական 21,0 միլիոն ընտանիք (1րդ տեղ) 27 ապրիլի, 2004 թվական հուլիսի 26, 2004 թվական 15 հուլիսի, 2004 թվական
3 22 1996 թվականի սեպտեմբերի 26 15 մայիսի, 1997 թվական 20,5 միլիոն ընտանիք (1րդ տեղ) 26 ապրիլի, 2005 թվական 31 հունվարի, 2005 թվական 16 դեկտեմբերի, 2004 թվական
4 22 1997 թվականի սեպտեմբերի 25 14 մայիսի, 1998 թվական 19,9 միլիոն ընտանիք (2րդ տեղ) 20 դեկտեմբերի, 2005 թվական 16 մայիսի, 2005 թվական 27 ապրիլի, 2005 թվական
5 22 1998 թվականի սեպտեմբերի 24 20 մայիսի, 1999 թվական 17.65 միլիոն ընտանիք (1րդ տեղ)[14] 11 հուլիսի, 2006 թվական 24 հոկտեմբեր, 2005 թվական 15 նոյեմբերի, 2005 թվական
6 22 1999 թվականի սեպտեմբերի 30 18 մայիսի, 2000 թվական 25,0 միլիոն հանդիսատես (4րդ տեղ) 19 դեկտեմբերի, 2006 թվական 3 ապրիլի, 2006 թվական 5 մայիսի, 2006 թվական
7 22 2000 թվականի հոկտեմբերի 12 17 մայիսի, 2001 թվական 22,4 միլիոն հանդիսատես (2րդ տեղ) 15 մայիսի, 2007 թվական 18 սեպտեմբերի, 2006 թվական 3 հոկտեմբերի, 2006 թվական
8 22 2001 թվականի սեպտեմբերի 27 16 մայիսի, 2002 թվական 22,1 միլիոն հանդիսատես (3րդ տեղ) 22 հունվարի, 2008 թվական 16 հուլիսի, 2007 թվական 6 սեպտեմբերի, 2007 թվական
9 22 2002 թվականի սեպտեմբերի 26 15 մայիսի, 2003 թվական 20,0 միլիոն հանդիսատես (6րդ տեղ)[15] 17 հունիսի, 2008 թվական 29 հոկտեմբերի, 2007 թվական 31 հոկտեմբերի, 2007 թվական
10 22 2003 թվականի սեպտեմբերի 25 13 մայիսի, 2004 թվական 19,5 միլիոն հանդիսատես (8րդ տեղ) 3 մարտի, 2009 թվական 28 հունվարի, 2008 թվական 7 մայիսի, 2008 թվական
11 22 2004 թվականի սեպտեմբերի 23 19 մայիսի, 2005 թվական 15,5 միլիոն հանդիսատես (16րդ տեղ) 14 հուլիսի 2009 21 ապրիլ, 2008 թվական 7 մայիսի, 2008 թվական
12 22 2005 թվականի սեպտեմբերի 24 18 մայիսի, 2006 թվական 12,3 միլիոն հանդիսատես (30րդ տեղ) 12 հունվարի, 2010 թվական 15 սեպտեմբեր, 2008 թվական 1 հոկտեմբերի, 2008 թվական
13 23 2006 սեպտեմբերի 21 17 մայիսի, 2007 թվական 11,5 միլիոն հանդիսատես (40րդ տեղ)[16] 6 հուլիսի, 2010 թվական 3 նոյեմբեր, 2008 թվական 29 ապրիլի, 2009 թվական
14 19 2007 թվականի սեպտեմբերի 27 15 մայիսի, 2008 թվական 9,16 միլիոն հանդիսատես (54րդ տեղ)[17] 11 հունվարի, 2011 թվական 18 մայիսի, 2009 թվական 28 ապրիլի, 2010 թվական
15 22 или 23[18] 2008 սեպտեմբերի 25 2 ապրիլ, 2009 թվական 10,3 միլիոն հանդիսատես (37րդ տեղ)[19] 12 հուլիսի, 2011 թվական 21 սեպտեմբերի, 2009 թվական 12 հոկտեմբերի, 2010 թվական

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Theme From ER - James Newton Howard (3:02)
  2. Dr. Lewis And Renee (from «The Birthday Party») (1:57)
  3. Canine Blues (from «Make Of Two Hearts») (2:27)
  4. Goodbye Baby Susie (from «Fever Of Unknown Origin») (3:11)
  5. Doug & Carol (from «The Gift») - composed by James Newton Howard and Martin Davich (1:59)
  6. Healing Hands - Marc Cohn (4:25)
  7. The Hero (from «Hell And High Water») composed by James Newton Howard and Martin Davich (1:55)
  8. Carter, See You Next Fall (from «Everything Old Is New Again») (1:28)
  9. Reasons For Living - Duncan Sheik (4:33)
  10. Dr. Green And A Mother’s Death (from «Love’s Labor Lost») (2:48)
  11. Raul Dies (from «The Healers») (2:20)
  12. Hell And High Water (from «Hell And High Water») - composed by James Newton Howard and Martin Davich (2:38)
  13. Hold On (from «Hell And High Water») (2:47)
  14. Shep Arrives (from «The Healers») (3:37)
  15. Shattered Glass (from «Hell And High Water») (2:11)
  16. Theme From ER - James Newton Howard (1:00)
  17. It Came Upon A Midnight Clear - Mike Finnegan (2:30)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. «ER 13 Million | NBC paying record price to keep 'ER' $13 million per episode over next 3 seasons - Baltimore Sun»։ Վերցված է 2013-03-25 
  3. «The Year That Was | EW.com»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-04-ին։ Վերցված է 2013-03-25 
  4. Fleming Michael (2001-06-25)։ «Dish: ‘ER’ doc cuts big deal»։ Variety։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-04-ին։ Վերցված է 2013-03-01 
  5. Jason Jacobs Body Trauma TV: The New Hospital Dramas. — British Film Institute, 2003. — P. 24. — ISBN 0851708803
  6. Richard, Zoglin; Smilgis, Martha (1994-10-31)։ «Television: Angels with Dirty Faces» (անգլերեն)։ Time։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-28-ին։ Վերցված է 2009-10-17 
  7. Sam Keenleyside Bedside manners: George Clooney and ER. — ECW Press, 1998. — P. 129. — ISBN 1550223364
  8. Crichton, Michael (Creator) (2004-02-24)։ ER: The Complete First Season (DVD) (անգլերեն)։ Warner Bros. 
  9. «Linda Vista Hospital»։ The Center for Land Use Interpretation։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-05-ին։ Վերցված է 2009-06-28 
  10. Bill Carter Desperate Networks. — Doubleday, 2006. — P. 30. — ISBN 0385514409
  11. «Saying goodbye to 'ER'»։ Hollywood Reporter։ 2009-04-01։ Արխիվացված օրիգինալից-ից 2009-04-05-ին։ Վերցված է 2010-06-13 
  12. Юдина, Лидия.  Сериальный диагноз. Можно ли использовать в жизни приёмы экранных врачей // Аргументы и факты. — 2013. — № 45 (1722) за 6 ноября. — С. 38.
  13. Если включать в сезон пилотную серию.
  14. «ClassicTVHits.com: TV Ratings > 1990's»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-04-ին։ Վերցված է 2013-03-25 
  15. «Nielsen's TOP 156 Shows for 2002–03 – rec.arts.tv | Google Groups»։ Groups.google.com։ Վերցված է 2011-09-03 
  16. «ABC Television Network 2006—2007 Primetime Ranking Report». (May 30, 2007). ABC Medianet. Retrieved May 31, 2011.
  17. «ABC Television Network 2007—2008 Primetime Ranking Report». (May 28, 2008). ABC Medianet. Retrieved July 3, 2009.
  18. Если включать в сезон односерийную ретроспективу сериала.
  19. «ABC Television Network 2008—2009 Primetime Ranking Report». (June 2, 2009). ABC Medianet. Retrieved May 31, 2011.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]