Warner Bros.
Warner Bros. | |
---|---|
Տեսակ | կինոֆիլմերի արտադրության ընկերություն և ժամանցային ընկերություն |
Անվանված է ի պատիվ | Albert Warner?, Harry Warner?, Սեմ Ուորներ և Ջեք Ուորներ |
Հիմնադրված է | ապրիլի 4, 1923 |
Հիմնադիր | Albert Warner?, Harry Warner?, Սեմ Ուորներ և Ջեք Ուորներ |
Վայր | Բըրբանք, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Տնօրեն | Barry Meyer? |
Արդյունաբերություն | ժամանց, կինոարդյունաբերություն և տեսախաղերի արդյունաբերություն[1] |
Մայր ընկերություն | Warner Media Group և Warner Bros. Discovery? |
Դուստր ընկերություններ | New Line Cinema, Warner Bros. Animation, Warner Music Group, Regency Enterprises, Castle Rock Entertainment, The Ladd Company, Cartoon Network Studios, Metro-Goldwyn-Mayer cartoon studio?, Warner Bros. Interactive Entertainment[1], Warner Home Video, Telepictures?, Hanna-Barbera, Warner Bros. Television, Franchise Pictures, DC Comics, DC Studios և Warner Bros. Pictures |
Կայք | warnerbros.com(անգլ.) |
Warner Bros. Entertainment Վիքիպահեստում |
Warner Bros. Entertainment, Inc., հայտնի է նաև Warner Bros. Pictures, կամ ուղղակի Warner Bros., հնում Warner Brothers Production, խոշոր կինոարտադրողներից մեկն է ԱՄՆ-ում։ Այժմ Time Warner ընկերության ստորաբաժանումները տեղակայված են Կալիֆոռնիայում[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1903-1925. Հիմնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունն անվանվել է ի պատիվ 4 եղբայրների՝ Հարրի Ուորների (Գիրշ Վոնսկոլասեր) (1881-1958), Ալբերտ Ուորների (Ահարոն Վոնսկալասեր) (1883-1967), Սեմ Ուորների (Շմուլ Վոնսկոլասեր) (1887-1927) և Ջեկ Ուորների (Իցհակ Վոնսկոլասեր) (1892-1976)[3], ում ծնողները Ռուսական կայսրությունից ներգաղթել են ԱՄՆ։
3 մեծ եղբայրները դեռ 1903 թվականից սկսեցին զբաղվել կինոարտադրությամբ՝ ցուցադրելով ֆիլմեր Փենսիլվանիայի ու Օհայոյի հանքարդյունաբերական քաղաքներում։ Նույն տարում Նյուքասլում (անգլ.՝ New Castle, Փենսիլվանիա) նրանք բացեցին իրենց առաջին կինոթատրոնը՝ «Կասկադը»։
1904 թվականին եղբայրները հիմնեցին Duquesne Amusement & Supply Company ընկերությունը, որը զբաղվում էր ֆիլմերի տարածումով։ Մի քանի տարիների ընթացքում տարածքը, որի վրա աշխատում էր ընկերությունը, ընդարձակվեց և իր մեջ ընդգրկեց 4 նահանգ։
Նախքան Առաջին համաշխարհային պատերազմը եղբայրները սկսեցին զբաղվել սեփական ֆիլմերի թողարկմամբ և 1918 թվականին բացեցին Warner Bros. Studio ստուդիան, որը տեղակայված է Հոլիվուդում՝ Սանսեթ ծառուղում։ Սեմ և Ջեկ Ուորներները զբաղվում էին նկարների թողարկմամբ, միաժամանակ Հարրին և Ալբերտը Նյու Յորքում զբաղվում էին ֆինանսական գործերով։ 1923 թվականին նրանք ձևականորեն միացան Warner Brothers Productionին։
Ընկերությունը բարգավաճեց, ինչը եղբայրներին թույլ տվեց 1924 թվականին Ուոլ Սթրիթում վարկ ստանալ։ Այդ միջոցներով ձեռք բերվեց Vitagraph Company ընկերությունը, որն ուներ համազգային տարածման ցանց, ինչպես նաև գնվեցին մի քանի ռադիոկայաններ, կառուցվեցին նոր թատրոններ։
1925-1956. Ձայն, գույն, ոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեմ Ուորների պնդմամբ ընկերությունն սկսեց ակտիվ զարգացնել ձայնային կինեմատոգրաֆիան և 1926 թվականից սկսեց ձայնային էֆեկտներով ֆիլմեր թողարկել։ 1927 թվականին թողարկվեց «Ջազի երգիչը» (անգլ.՝ Jazz Singer) երկխոսություններով ֆիլմը։ Ֆիլմը դարձավ իրական սենսացիա և դրեց «խոսող նկարների» դարաշրջանի սկիզբը։ Սեմի մահվան պատճառով եղբայրներն անձամբ ներկա չեն եղել պրեմիերային։
1992 թվականին Warner Bros.-ն սկսեց նկարահանել Ռին Տին Տին շների մասնակցությամբ նկարներ։ Նրանց մասնակցությամբ ֆիլմերը քիչ փառք չբերեցին ընկերությանը։
1928 թվականին ընկերությունը ձեռք բերեց կինոթատրոնների խոշոր ցանց ունեցող Stanley Company-ն։ 1929 թվականին ձեռք բերեցին իրենց գլխավոր հակառակորդ First National Pictures-ը։ Դատարանը թույլ տվեց միացնել 2 ընկերությունները Warner-ի անվան տակ՝ պայմանով, որ մինչև 1938 թվականը եղբայրները First National Pictures-ի անվան տակ տարվա կտրվածքով պետք է թողարկեն մի քանի ֆիլմեր։
1928 թվականին եղբայրներն էկրանավորեցին «Նյու Յորքի կրակները» (անգլ.՝ Lights of New York) նկարը՝ լիարժեք երաժշտության ուղեկցությամբ։ 2 ամսից էկրաններին հայտնվեց «Ահաբեկչություն» (անգլ.՝ The Terror) ֆիլմը։ Այդ ժամանակվանից ամբողջ կինոարդյունաբերությունը թողարկեց ձայնային ֆիլմեր։ 1929 թվականի վերջին բոլոր խոշոր կինոստուդիաները թողարկեցին միայն ձայնային ֆիլմեր։
1929 թվականին Warner Bros.-ը թողարկեց առաջին լիագույն ֆիլմը՝ «Շոուում»-ը։ Երկրորդ գունավոր նկարը «Ներկայացումների ներկայացումը», այնքան հայտնի դարձավ, որ կինոթատրոններում ցուցադրվեց 10 տարվա ընթացքում։ Այսպես սկսվեց գունավոր ֆիլմի դարը։ Warner Bros. Pictures inc-ը և The Vitaphone Corporation-ն (1929—1934) միավորվեցին։
1929-1931 թվականներին Ուորներները թողարկեցին մի շարք գունային ֆիլմեր։ Դրանց մեծ մասը մյուզիքլներ էին և բավական արագ ձանձրացնում էին հանդիսատեսներին, դրա համար ստուդիան դուրս եկավ այդ ժանրից։
Դերիլ Զանուկի գլխավորությամբ 1930-ական թվականներին ստուդիան փառաբանվեց իր ավազակային ֆիլմերով, իսկ հետո՝ մելոդրամաներով։ Մոտ 1934 թվականին ընկերությունը խնդիրներ ունեցավ գրաքննության հետ, դրա համար դա միացավ պատմական ֆիլմերի նկարահանումներին։
1928-1931 թվականներին Warner Bros.-ի և First National-ի նախկին շատ ձայնային ֆիլմեր կորցվեցին, դրա համար նրանք ձայնագրման համար օգտագործեցին գրամոֆոնային սկավառակներ, որոնք վնասման դեպքում դառնում էին անպետք։ Արդյունքում «անիմացիոն» կինոժապավեններով կոճը այլևս չէր կարող օգտագործվել ցուցադրության համար։
1930. Մուլտֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1930-ական թվականներին ստեղծվեց Warner’s Cartoon անկախ ընկերությունը, որը գտնվում էր Լեոն Շլեզինգերի ղեկավարման ներքո։ 1931 թվականին ստեղծվեց հումորային մուլտֆիլմերի նոր սերիա՝ «Ուրախ մեղեդիներ»։
1933 թվականին ստուդիա նոր նկարիչներ եկան, որոնց աշխատանքի արդյունքում էկրանին հայտնվեցին հայտնի «Բադդին» (անգլ.՝ Buddy) և «Դաֆի Դաքը»։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ստուդիան շատ հարստացավ կինոֆիլմերի պահանջարկի բարձրացման շնորհիվ։ Այդ տարիներին ընկերությունը շատ դերասանների բացահայտեց, ովքեր դարձան հայտնի։
1948 թվականի հունվարի 5-ին Warner Bros.-ը թողարկեց առաջին գունավոր կինոխրոնիկան, որը նվիրված էր վարդերի Շքերթի Առաջնությանը (անգլ.՝ Tournament of Roses Parade)։
1948 թվականին ԱՄՆ-ի բարձրագույն ատյանը, տեսնելով հակամոնոպոլիական վեճերը, որոշում ընդունեց ստիպել Warner Bros.-ին և երկրի ևս 4 խոշոր կինոընկերությունների առանձնացնել կինոարտադրությունը իրենց պատկանող կինոթատրոնների ցանցից։ Առանց լայն վարձույթի հնարավորության տարվա մեջ 30 նկարի թողարկման անհրաժեշտությունը կորավ, դրա համար եղբայրներն սկսեցին փոխել իրեն արտադրությունը և վերջնական արդյունքում ընկերությունը վաճառեցին բանկային սինդիկատին։ 1956 թվականին Հարրի և Ալբերտ Ուորներներն իմացան, որ իրենց եղբայր Ջեկը եղել է գլխավոր ներդրողը այդ սինդիկատում։ Դա հանգեցրեց խորը վեճի, և դրանից հետո եղբայրներն այլևս չշփվեցին միմյանց հետ։ Սակայն անձամբ Ջեկը ընկերության հեռավոր բախտին վերաբերվում էր շատ պատասխանատու կերպով։
1956-1994. նոր սեփականատերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ ժամանակ ընկերությունը զբաղվում էր հայտնի պիեսների հարմարեցմամբ, ինչպես նաև ընդհանրապես իրեն վատ չդրսևորեց հեռուստասերիալների ստեղծման գործում։ 1958 թվականին Warner Bros. Records ձայնագիր ընկերությունն սկսեց իր աշխատանքը, սակայն կինոֆիլմերի արտադրությունն այդ ժամանակ անկում էր ապրում։ 1967 թվականին Ջեկ Ուորները որոշեց թողնել գործը և 78 միլիոն դոլարի դիմաց վաճառեց Warner Bros.-ը կանադական Seven Arts Productions ընկերությանը։ Ստուդիան վերանվանվեց «Warner Bros. - Seven Arts»:
2 տարի անց ստուդիան կրկին վաճառվեց, այս անգամ այն գնեց Kinney National Company ընկերությանը, և նրա նոր ղեկավար դարձավ Տեդ Էշլին։ Նույն «Warner Bros. - Seven Arts»-ը վերանվանվեց Warner Bros. Pictures:
1970-1980-ական թվականները անհաջող էին բոլոր կինոընկերությունների համար, բայց ստուդիայի նոր ղեկավարությունը հաջողությամբ հաղթահարեց անհաջողությունները՝ խաղադրույք կատարելով «աստղերի» հետ աշխատանքի վրա։ Ստուդիայի տերը՝ Kinney National Company-ն հաճախակի հրաժարվում էր այլ ոլորտի բիզնեսից և փոխեց անվանումը Warner Communications-ի։ 1976 թվականին այդ ընկերությունը ձեռք բերեց համակարգչային խաղեր ստեղծող Atari ընկերությունը, իսկ ավելի ուշ՝ «6 դրոշների» թեմատիկ այգիների ցանցը (անգլ.՝ Six Flags theme parks)։
Բարգավաճած Warner Communications-ը 1989 թվականին միացավ «Time Inc.» ընկերությանը՝ կազմելով «Time Warner» ընկերությունը։
1995 թվականից մինչև մեր ժամանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1995 թվականին ընկերությունը, կողմնորոշվելով դեպի դեռահաս լսարանը, թողարկեց իր հեռուստատեսային ցանցը՝ The WB: Այս ալիքը ցույց էր տալիս ԱՄՆ-ի հայտնի սերիալները։ 2006 թվականին Warner-ը և CBS կազմակերպությունը որոշեցին փակել իրենց հեռուստատեսային ցանցը և ստեղծել նորը՝ CW Television Network:
1997 թվականին ստուդիան թողարկեց «Կատուները չեն պարում» լիամետրաժ երաժշտական մուլտֆիլմը։
2001 թվականին «Time Warner Inc» ընկերությունը գնում է AOL կազմակերպությունը՝ նոր ստորաբաժանման անվանումը փոխելով «AOL Time Warner Inc.»: Սակայն 2002 թվականին եկամտի կտրուկ նվազման պատճառով «AOL» բառը անվանումից կրկին հանվում է։
2008 թվականին Warner Bros.-ին է միացվում «New Line Cinema» ընկերությունը[4]։
Warner Home Video
[խմբագրել | խմբագրել կոդը]Warner Home Video ստորաբաժանումը հիմնվել է 1976 թվականին։ Նա VHS ֆորմատով թողարկել է ընկերության բոլոր ֆիլմերը և մուլտֆիլմերը, իսկ 1990-ական թվականներին DVD ֆորմատով։ Ստորաբաժանման լոգոտիպները իր գոյության ընթացքում բազմիցս փոխվել են։
Warner ստուդիայի սարսափ ֆիլմերի դասական սերիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուորներ եղբայրները 1928 թվականին թողարկեցին առաջին սարսափ ֆիլմը՝ The Terror[5]:
Դուստր ընկերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Warner Bros. ստուդիայի վաղ ձայնային ֆիլմերի ցանկը
- New Line Cinema
- Warner Bros. Television
- Warner Bros. Animation
- Warner Bros. Interactive Entertainment
- Warner Home Video
- DC Comics
- Hanna-Barbera (1991-2001)
- Cartoon Network
- Տhe CW (հեռուստաալիք)
- Warner Independent Pictures
- Warner Bros. Studios
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.warnerbros.com/company/divisions/home-entertainment#warner-bros-interactive-entertainment
- ↑ «Про Уорнер Бразерс». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «"Journey of discovery : Warner documentary the result of 20-year effort" Santa Barbara News Press». Santa Barbara News Press. 2009 թ․ հունվարի 29. Վերցված է 27 мая 2009-ին.(չաշխատող հղում) с сайта warnersisters.com Արխիվացված 2009-09-08 Wayback Machine.
- ↑ Братья Уорнер поглотили «Властелина колец» // РБК daily
- ↑ The Terror
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Warner Bros.» հոդվածին։ |
|