Կինոարտադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կինոարդյունաբերություն, ընդգրկում է կինոպատճենահան և կինոտեխնիկական արդյունաբերությունը ու կինոժապավենների արտադրությունը։

Կնոպատճենահան արդյունաբերությունը թողարկում է ֆիլմերի պատճեններ, կինոթատրոններում, սրահներում, հեռուստատեսությամբ և կինոսիրողների ապարատներով ցուցադրելու համար։

Ֆիլմի ստեղծման ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն ստեղծվում է որևէ գաղափարի կամ պատմության հիման վրա՝ անցնելով մի շարք գործընթացներով. սցենարագրություն, դերասանների ընտրություն, նկարահանում, տեսախմբագրում, էկրանավորում։ Հանդիսատեսը տեսնում է այս ամենի վերջնական արդյունքը:

Այս երկար ու բարդ գործընթացը բաժանվում է 3 փուլի.

  1. Նախարտադրություն - պատմատախտակի ստեղծում և նկարահանման ծրագրում
  2. Արտադրություն - բուն նկարահանում, ձայնագրում
  3. Հետարտադրություն - այն ամենը, ինչն ընկած է արտադրության ու վերջնական արդյունքը ստանալու միջև։

Նախարտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախարտադրությունը ֆիլմաստեղծման առաջին փուլն է:

Այս փուլում ծրագրվում է ֆիլմը. ծնունդ են առնում ֆիլմի մտահղացումները, և այդ ամենը տեղի է ունենում նախքան տեսախցիկը կսկսի նկարահանել:

Այս փուլը պաշտոնապես մեկնարկում է, հենց ֆիլմի նախագիծը կամ սցենարը պատրաստ են: Այդ պահին արդեն որոշված է, թե ովքեր են հիմնական անձնակազմը, ռեժիսորն ու նկարահանող օպերատորը:

Ֆիլմի դերասանական կազմը որոշում է պրոդյուսերը: Ֆիլմի բնույթը և բյուջեն պայմանավորում են ֆիլմի տևողությունն ու անձնակազմի տեսակը:

Նախարտադրության ընթացքում սցենարը բաժանվում է առանձին տեսարանների, ու վճռվում են նկարահանման բոլոր տեղադրությունները, պարագաները, անձնակազմը, հագուստը, հատուկ ազդանքները / էֆեկտները:

Նախարտադրության վերջում սցենարը վերջնականացվում է, ու եթե գոհացնում է ֆիլմի ֆինանսական կողմն ապահովողներին, ֆիլմի ստեղծումը շարունակվում է:

Սա արհեստավարժ (պրոֆեսիոնալ) կինոարդյունաբերության ձևն է:

Երբ սցենարը պատրաստ է, սկսվում է ֆիլմի ծրագրումն ու տեսողական պատկերավորումը, որը կատարվում է պատմատախտակների (storyboards) միջոցով:

Պատմատախտակներ (Storyboards)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմատախտակները մի քանի նպատակի են ծառայում ու չափազանց օգտակար միջոց են հատկապես փոքր բյուջեով ֆիլմ ստեղծելիս:

Հիշի՛ր, որ ֆիլմը տեսողական երևույթ է, հետևաբար անհրաժեշտ է ոչ միայն լավ պատմություն ներկայացնել, այլև դա անել պատկերների միջոցով:

Արի տեսնենք, թե ինչու են պատմատախտակները կարևոր:

- Դրանք թույլ են տալիս ֆիլմն ամբողջությամբ պատկերացնել, կադր առ կադր տեսնել՝ նախքան նկարահանումը, որ հասկանալի լինի, թե ինչն է հարմար, ինչը՝ ոչ:

- Երբ սկսես նկարահանումները, քեզ կտրվեն բազմաթիվ հարցեր բոլոր բաժինների կողմից. սրա տեսքը լա՞վ է, կարմի՞ր վերնաշապիկ ես ուզում, թե՞ կապույտ, ո՞վ է հաջորդ տեսարանում լինելու: Պատմատախտակ ունենալու դեպքում այդ ամենն արդեն նախապես մտածված է լինում, ու կարիք չկա նման հարցերի պատասխանել կամ անհանգստանալ հաջորդ կադրի համար:

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրության փուլում սկսվում է ֆիլմի բուն նկարահանումը:

Այս փուլում անձնակազմը համալրվում է նոր անդամներով՝ սցենարի ղեկավար, օգնական ռեժիսորներ, լուսանկարիչներ, պատկերային և ձայնային խմբագիրներ:

Սովորաբար ֆիլմի ստեղծմանը մասնակցում է մարդկանց մի մեծ խումբ, բայց ամենից կարևոր անձը կինոռեժիսորն է: Հատկապես արտադրության փուլում նա ֆիլմի “արքան” է:

Նկարահանման օր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանման օրը սկսվում է որոշված վայրում անձնակազմի ժամանումով իրենց կանչի ժամին: Դերասանները սովորաբար ունենում են իրենց առանձին կանչի ժամերը:

Մինչև տեսարանի կառուցումը, հագուստի ձևավորումը, լուսավորության ապահովումը կարող է ժամեր, անգամ օրեր տևել, հետևաբար դա կատարվում է նախապես՝ մինչև նկարահանման օրը:

Մի մարդ ազդարարում է նկարահանումները: Իսկ ինչ է տեղի ունենում հետո...

Նկարահանումն ընդհատվում է, երբ ռեժիսորն ասում է "cut" (կտրել, ընդհատել), և տեսախցիկը դադարում է նկարահանել: Սցենարի ղեկավարը նշում է առկա խնդիրները, իսկ ձայնագրող ու նկարահանող թիմերը կատարում են տեխնիկական նշումներ իրենց հաշվետվություններում:

Եթե ռեժիսորը որոշում է, որ լրացումներ են հարկավոր, ապա այդ ամբողջ գործընթացը նորից է կրկնվում: Երբ արդյունքը գոհացուցիչ է, անձնակազմն անցնում է մյուս տեսարանի նկարահանմանը:

Երբ մի տեսարանի նկարահանումն ավարտվում է, ռեժիսորի օգնականը հայտարարում է՝ "վեր՛ջ, անցանք հաջորդին", և անձնակազմն սկսում է հավաքել ավարտված տեսարանի պարագաներն ու դասավորում նորինը:

Հետարտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս փուլը ներառում է կադրերի ընտրությունն ու դրանք ձայնին համադրելու գործընթացները:

Տեսախմբագրումը համարվում է երկրորդ ռեժիսորություն, որովհետև այս փուլում հնարավոր է, որ փոխվի ֆիլմի միտվածությունը:

Հետարտադրությունն իր մեջ պարունակում է ավելի շատ բաղադրիչներ: Այս փուլում ֆիլմը կարող է ավելի երկար ստացվել, քան բուն նկարահանված ֆիլմը, և կարող է մի քանի ամիս տևել, մինչև դա կամբողջացվի, քանի որ այդ ընթացքում կատարվում է ամբողջական խմբագրում, գունային կարգավորումներ, երաժշտության, ձայնի հավելում:

Հետարտադրության ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետարտադրությունում մի շարք գործընթացներ խմբավորվում են մեկ անվան տակ: Դրանց մեջ մտնում են.

- Գրել, (վերա)ձայնագրել, խմբագրել ֆիլմում հնչող երաժշտությունը:

- Ավելացնել տեսողական հատուկ ազդանքներ (վիզուալ էֆեկտ), հիմնականում՝ համակարգչով ստեղծված:

- Ձայնային ձևավորում, ազդանքներ, երաժշտություն, և վերջապես աշխատանքի կիզակետը՝ վերաձայնագրությունը կամ ձայնաձուլումը պրոֆեսիոնալ ձայնային սարքավորումների միջոցով:

- Գունավոր ֆիլմի փոխադրում վիդեոյի կամ DPX-ի, որն ունի երանգների ճշգրտման ու շտկման գունային հավաքածու:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 432 CC-BY-SA-icon-80x15.png