Սովետական կինոարդյունաբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ֆիլմապատճենները տպագրվում էին 70, 35, 16 և 8 մմ լայնության կինոժապավենների վրա.

Տպաքանակը որոշվում էր ֆիլմի գաղափարա-գեղարվեստական նշանակությամբ (մինչև 1500 օրինակ)։ Կինոպատճենահան արդյունաբերությունում նեգատիվից ստանում են մի քանի միջանկյալ պոզիտիվներ, ապա դրանցից՝ հակատիպեր (նեգատիվի կրկնօրինակներ), որոնցով էլ իրականացվում է ֆիլմապատճենի մասսայական տպագրությունը։ Մինչև 1930-ը ֆիլմապատճենը պատրաստվում էր կինոստուդիաների ժապավենի մշակման արտադրամասերում, իսկ 1930-ից՝ կինոպատճենահան ձեռնարկություններում (Լենինգրադում, Մոսկվայում, Կիևում, Խարկովում, Նովոսիբիրսկում, Ռյազանում և այլն)։

«Հայֆիլմ»կինոստուդիան ուներ լաբորատորիա, որտեղ տպագրվում էին հայերեն կրկնօրինակված ֆիլմերի պատճենները, հայ վավերագրողների, ինչպես նաև «Հայֆիլմ»-ի արտադրանքը։

Կինոտեխնիկական արդյունաբերությունն արտադրում Էր ֆիլմ նկարահանող և կինոպրոյեկցիոն, ձայնագրող, վերարտադրող, տպագրող, լուսավորող Էլեկտրաբաշխիչ ապարատներ և սարքավորում։ Հիմնական արտադրողներն էին «Էկրան» արտադրական և Լենինգրադի օպտիկա-մեխանիկական միավորումները։

Կինոժապավենի արտադրությունը ՍՍՀՄ-ում իրականացնում էին քիմ.արդյունաբերության ձեռնարկությունները։ Առաջին կինոժապավենն արտադրվել է 1931-ին։ Արաադրվում էր ֆիլմերի նկարահանման (նեգատիվային), ֆիլմապատճենների բազմացման (պոզիտիվային), օպտիկական ու մագնիսական շավիղով ձայնի գրառման համար սև-սպիտակ ու գունավոր կինոժապավեններ։

1976-ին կինոժապավենի արդյունաբերությամբ ՍՍՀՄ աշխարհում գրավում էր երկրորդ տեղը (ԱՄՆ-ից հետո)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png