Գրաքննությունն ԱՄՆ-ում
Գրաքննությունն ԱՄՆ-ում, իշխանության վերահսկողությունը տեղեկատվության բովանդակության և տարածման նկատմամբ՝ նպատակ ունենալով սահմանափակել կամ թույլ չտալ գաղափարների և տեղեկությունների տարածումը, որոնք այդ իշխանությունն անցանկալի է համարում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սահմանադրության առաջին փոփոխությամբ պատմականորեն ամրագրված խոսքի ազատությունն ու ամերիկյան սովորույթները թույլ էին տալիս ազատորեն քննարկել գրեթե ցանկացած թեմա[1]։
Արդեն 1798 թվականին ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունվել է քայքայիչ գործունեության մասին օրենք (Sedition act of 1798), որն արգելել է «գրել, տպել, խոսել կամ հրապարակել ցանկացած կեղծ, սկանդալային կամ չար» շարադրություն կառավարության, նախագահի և Կոնգրեսի մասին (բայց ոչ փոխնախագահի մասին) մինչև 2 տարվա բանտարկությունը խախտելու համար պատժով։ Օրենքը դադարել է գործել 1801 թվականի մարտի 3-ին, երբ իշխանության եկավ Թոմաս Ջեֆերսոնը, որը մինչ այդ ԱՄՆ փոխնախագահն էր[2]։
Փոստային գրաքննություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1800-ական թվականների սկզբից ի վեր նահանգների մեծ մասում գոյություն են ունեցել օրենքներ, որոնք արգելում են անպարկեշտ նյութերի առաքումը փոստով։ 1873 թվականին ընդունվել է դաշնային օրենք, որն արգելում է անպարկեշտ նյութերի առաքումը փոստով և ստացել է Կոմստոկի օրենք անվանումը (Comstock law): Տարբեր ժամանակներում առաքման համար արգելված «անպարկեշտ գրականության» սահմանման ներքո հայտնվել են այնպիսի գրքեր, ինչպիսիք են Դանիել Դեֆոյի «Մոլլ Ֆլանդերսը», Ջեյմս Ջոյսի «Ուլիսես», Վոլտերի «Կանդիդը», Բոկաչոյի «Դեկամերոնը», «Հազար ու մի գիշեր» և շատ ուրիշներ[3]։
Գրադարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկյան գրադարանային ասոցիացիան ամեն տարի կազմում է տասը գրքերի ցուցակ, որոնք առավել հակազդեցություն են առաջացրել, դրանք չափվում են գրադարաններ և դպրոցներ ուղարկված գրավոր բողոքների թվով՝ գրադարանից որոշակի գիրք հեռացնելու պահանջով։ 2011 թվականին տասնյակում հայտնված Լորեն Միրաքլի վեպերի թվում են՝ «Սոված խաղեր», «Հրաշալի նոր աշխարհ», «Բամբասանք», Ծաղրասարյակ սպանելը[4]։
Գրաքննությունը հեռուստատեսությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոչ կաբելային հեռուստատեսության ընկերությունները (ABC, CBS, NBC) սահմանափակում են հեռուստահաղորդումների բովանդակությունը, թույլ չտալով էրոտիկ տեսարաններ և աննորմալ բառապաշար։ Սակայն սահմանափակումները չեն տարածվում կաբելային (վճարովի) հեռուստատեսության վրա[5]։
Համացանցային գրաքննություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ երկրների նկատմամբ գործում են պատժամիջոցներ։ 2010 թվականին ԱՄՆ-ի իշխանությունները պարտավորեցրել են ազատ ծրագրային ապահովման մշակողների SourceForge.net և Google Code խոշորագույն կայքերը փակել Կուբայից, Իրանից, Սուդանից, Լիբիայից, Սիրիայից և Հյուսիսային Կորեայից օգտվողների համար[6]։
Google Transparency Report-ի վերջին զեկույցի համաձայն (2011 թվականի հուլիսից դեկտեմբերը)՝ ԱՄՆ իշխանություններն աշխարհում առաջին տեղն են զբաղեցնում ցանցից տեղեկատվության հեռացման հարցումների քանակով, աճը նախորդ ժամանակաշրջանի համեմատությամբ կազմել է 103 %[7]։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը 2007 թվականին արգելել է իր ցանցերից մուտք գործել մի շարք ժամանցային կայքեր, այդ թվում՝ youtube.com, 1.fm, pandora.com, photobucket.com, myspace.com, live365.com, hi5.com, metacafe.com, mtv.com, ifilm.com, blackplanet.com, stupidvideos.com и filecabi.com[8]
Ժամանակակից կարգավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ «Խոսքի ազատության ինդեքսն աշխարհում» 2008 թվականի վարկանիշի ԱՄՆ-ն 173-ից զբաղեցնում է 36-րդ տեղը[9]։ Ինքնագրաքննության անպարկեշտ դեպքեր կան[10]։
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում խոսքի ազատության սկզբունքն ավելի լավ է պահպանվել, քան աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունում[11][12]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Herbert N. Foerstel. Free Expression and Censorship in America: An Encyclopedia. 1997.
- Herbert N. Foerstel. Banned in the U.S.A: A Reference Guide to Book Censorship in Schools and Public Libraries. 2002.
- Movie Censorship And American Culture. 2006.
- John H. Houchin. Censorship of the American Theatre in the Twentieth Century. 2003.
- Christine Zuchora-Walske. Internet Censorship: Protecting Citizens or Trampling Freedom? 2010.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Курилла И. И. Заокеанский партнёры: Америка и Россия в 1830 — 1850-е гг = Partners Across the Ocean: The United States and Russia, 1830s — 1850s / отв. ред. Н. Н. Болховитинов. — Волгоград: Волгоградский университет, 2005. — С. 339. — 488 с. — ISBN 5-9669-0078-7
- ↑ Текст закона «Alien and Sedition Acts» Արխիվացված 2008-08-28 Wayback Machine(անգլ.)
- ↑ Banned books online
- ↑ Frequently challenged books of the 21st century
- ↑ «Video: Where Are the Censors? — TIME». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ США забанили свободное ПО для неугодных стран
- ↑ Google Transparency Report
- ↑ Restricted access to Internet entertainmentsites across DoD networks
- ↑ Only peace protects freedoms in post-9/11 world
- ↑ «History of Censorship in the United States — An Illustrated History of United States Censorship». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Правовые гарантии свободы слова в США». khpg.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Noam Chomsky describes how freedom of speech in USA has been INCREASING through activism» (անգլերեն). sabhlokcity.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Censorship(անգլ.)
- US censorship regulations. 1943.
- Secrets of Victory: The Office of Censorship and The American Press and Radio in World War II Արխիվացված 2019-08-03 Wayback Machine(անգլ.)
- U.S. Censorship of Enemy Alien Mail in World War II (անգլ.)
- Миссия Соединенных Штатов Америки при ОБСЕ. Ответ на доклад России о свободе СМИ в США Արխիվացված 2009-09-07 Wayback Machine 18 мая 2009 года.
- США: неожиданно запрещенные книги