Դանիել Դեֆո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դանիել Դեֆո
անգլ.՝ Daniel Defoe
Daniel Defoe Kneller Style.jpg
Ծննդյան անունանգլ.՝ Daniel Foe
Ծնվել էմոտ. սեպտեմբերի 13, 1660(1660-09-13)[1][2][3][…], ապրիլի 3, 1660(1660-04-03)[4] կամ սեպտեմբերի 30, 1660(1660-09-30)[5]
ԾննդավայրԿրիպլգեյթ, Լոնդոն, Անգլիա[1][6] կամ Լոնդոն, Անգլիայի թագավորություն
Վախճանվել էապրիլի 24, 1731(1731-04-24)[1][7][8][…]
Վախճանի վայրՄուրֆիլդս, Լոնդոն, Անգլիա[1]
ԳերեզմանBunhill Fields Burial Ground[9]
Մասնագիտությունլրագրող, վիպասան, արձակագիր, մանկագիր, publicist, գրող, գործարար, հրապարակախոս, բանաստեղծ և հրատարակիչ
Լեզուանգլերեն
Ազգությունանգլիացիներ
ՔաղաքացիությունFlag of England.svg Անգլիայի թագավորություն[6] և Flag of Great Britain (1707–1800).svg Մեծ Բրիտանիայի թագավորություն
Ուշագրավ աշխատանքներՌոբինզոն Կրուզո, Մոլլ Ֆլենդերս և A Journal of the Plague Year?
ԱմուսինMary Tuffley?[9]
ԶավակներBenjamin Norton Defoe?[8] և Sofia Defoe?[8]
Դանիել Դեֆո Վիքիդարանում
Daniel Defoe Վիքիպահեստում

Դանիել Դեֆո (անգլ.՝ Daniel Defoe, մոտ. սեպտեմբերի 13, 1660(1660-09-13)[1][2][3][…], ապրիլի 3, 1660(1660-04-03)[4] կամ սեպտեմբերի 30, 1660(1660-09-30)[5], Կրիպլգեյթ, Լոնդոն, Անգլիա[1][6] և Լոնդոն, Անգլիայի թագավորություն - ապրիլի 24, 1731(1731-04-24)[1][7][8][…], Մուրֆիլդս, Լոնդոն, Անգլիա[1]), անգլիացի նշանավոր արձակագիր։ Հանրահայտ «Ռոբինզոն Կրուզո» վեպի հեղինակը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիել Դեֆոն ծնվել է 1660 թ. Լոնդոնում՝ մսավաճառի ընտանիքում։ Նրա նախնիները բողոքականներ էին, որոնք 16-րդ դարում, Կրոնական պատերազմների ժամանակ, Կաթոլիկ Եկեղեցու հարուցած հալածանքների պատճառով Ֆլանդրիայից գաղթել էին Մեծ Բրիտանիա։ Գրողի բուն ազգանունը Ֆո էր, որին նա ավելացրել է «դե» մասնիկը։

Դեֆոյի հայրը լինելով խստակենցաղ մաքրակրոն՝ իր որդու ապագան տեսնում էր հոգևորականի կոչման մեջ։ Ապագա գրողը հոր ուղղորդմամբ ընդունվում է Նյուինգտոնյան ճեմարան, որտեղ ուսումնասիրում է լատիներեն, հունարեն լեզուներ և դասական գրականություն։ Սակայն Դանիել Դեֆոն իր ապագան չտեսավ եկեղեցական ասպարեզում և սկսեց զբաղվել առևտրով։ Նա առևտրական ճանապարհորդություններ է կատարում Իսպանիա, Պորտուգալիա, Ֆրանսիա և Եվրոպական այլ երկրներ։ Նա այս ճանապարհորդություններն օգտագործում է Եվրոպական երկրների կեցաղային առանձնահատկություններն ուսումնասիրելու, ինչպես նաև իսպաներեն, ֆրանսերեն և այլ արդի լեզուներ սովորելու համար։

Դանիել Դեֆոն նաև ակտիվ մասնակցում էր երկրի քաղաքական կյանքին։ Նա մասնակցել է Հակոբ II- ի դեմ դուքս Մոնմութի ապստամբությանը, որը ճնշվել է 1685 թ. հուլիսի 6-ին Սեջմուրի ճակատամարտում ապստամբների պարտությունից հետո։ Իսկ «Փառապանծ հեղափոխության» ժամանակ Դեֆոն լոնդոնցի այն առևտրականների մեջ էր, որոնք մայրաքաղաքում հանդիսավոր դիմավորեցին նոր թագավոր Վիլհելմ III Օրանցուն[10]։

Համառոտ մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Кагарлицкий Ю. И. Дефо // Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962.
  2. 2,0 2,1 Daniel Defoe
  3. 3,0 3,1 Daniel Defoe (նիդերլ.) — 1999.
  4. 4,0 4,1 BeWeB
  5. 5,0 5,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. 6,0 6,1 6,2 6,3 http://web.archive.org/web/20170402195533/http://jeugdliteratuur.org:80/auteurs/daniel-defoe
  7. 7,0 7,1 7,2 Nationalencyklopedin (швед.) — 1999.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Lundy D. R. The Peerage
  9. 9,0 9,1 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  10. Ս. Դ. Արտամոնով (1986)։ XVII-XVIII դդ. արտասահմանյան գրականության պատմություն։ Երևանի համալսարանի հրատարակչություն։ էջ 301-302 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 367 CC-BY-SA-icon-80x15.png