Ռոբինզոն Կրուզո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox book.png
Ռոբինզոն Կրուզո
Robinson Crusoe
Robinson Crusoe 1719 1st edition.jpg
Հեղինակ Դանիել Դեֆո
Տեսակ գրական ստեղծագործություն և գիրք
Ժանր արկածային գրականություն, երևակայական նովել և հորինած օրագիր
Բնօրինակ լեզու անգլերեն
Կերպար(ներ) Ռոբինզոն Կրուզո և Ուրբաթ
Հաջորդ The Farther Adventures of Robinson Crusoe
Նկարազարդող Ջոն Փայն
Հրատարակում(ներ) Avventure di Robinson Crusoe և Робінзон Крузо
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակման տարեթիվ ապրիլի 25, 1719
Թվային տարբերակ http://elib.am/book/299
Robinson Crusoe Վիքիպահեստում

Ռոբինզոն Կրուզո (անգլ.՝ Robinson Crusoe), Դանիել Դեֆոյի վեպերի հերոս։ Վեպերից առաջին երկուսը հրատարակվել են 1719 թվականին։ Սկզբում վեպի լրիվ անվանում էր «Յորքի նավաստի Ռոբինզոն Կրուզոյի կյանքը և զարմանահրաշ արկածները. այն մարդու, ով մեն-մենակ ապրել էր 28 տարի Օրունոք գետի մոտակայքում, Ամերիկայի ափերի մոտ գտնվող անմարդաբնակ կղզում, և ով՝ փրկվելով նավաբեկությունից, երբ իր բոլոր ընկերները մահացան, բերում է գրավոր վկայություն, թե ինչպես նա վերջապես փրկվեց ծովահենների կողմից» (անգլ.՝ The Life and Strange Surprizing Adventures of Robinson Crusoe, Of York, Mariner: Who lived Eight and Twenty Years, all alone in an un-inhabited Island on the Coast of America, near the Mouth of the Great River of Oroonoque; Having been cast on Shore by Shipwreck, wherein all the Men perished but himself. With An Account how he was at last as strangely deliver'd by Pyrates): Ռոբինզոն Կրուզոյի մասին վեպերը Դեֆոյի թերևս ամենահայտնի ստեղծագործություններն են։ Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո» վեպը ռուսերենից հայերեն թարգմանվել է Հարություն Հարությունյանի կողմից և վերահրատարակվել է 1988 թ. «Արևիկ» հրատարակչության կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսը Ռոբինզոն Կրուզոն է, ով նավաբեկությունից հետո ողջ է մնում և հայտնվում անմարդաբնակ կղզում՝ ապրելով այնտեղ երկար տարիներ։

Վեպը մեծ ազդեցություն է թողել անգլիական և համաշխարհային մշակույթի վրա, այն բազմիցս էկրանավորվել է։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբինզոն Կրուզոյի նախատիպը եղել է իրական մարդ՝ շոտլանդացի նավաստի Ալեքսանդր Սելքիրքը, ով «Cinque Ports» նավի նավաստի էր։ Նա չորս տարի ապրել է անմարդաբնակ կղզում։ Նրան իր պահանջով 1704 թվականին իջեցրել էին մի անմարդաբնակ կղզի՝ տալով զենք, գործիքներ, մթերք և սերմեր։ Սելկիրկը մնացել էր կղզում մինչև 1709 թվականը։ Նրա մասին պատմել են Վուձ Ռոջերսը և նավապետ Կուկը, այնուհետև գրող Ռիչարդ Սթիլը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արտամոնով, Սերգեյ (1986). XVII-XVIII դարերի արտասահմանյան գրականության պատմություն. Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն. էջեր 305. ISBN 4603020000-30. 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]